Mostrando entradas con la etiqueta Գիտություն և տեխնիկա. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Գիտություն և տեխնիկա. Mostrar todas las entradas

2010-02-27

Եգիպտացի քրմերը ուտում էին աստվածներին զոհաբերված կերակուրը և մահանում սրտանոթային հիվանդություններից

Հին Եգիպտոսի քրմերի սննդակարգը անառողջ է եղել. այն հիշեցնում է ժամանակակից McDonald's ռեստորանների կերակուրը: Նման սննդակարգը քրմերի մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ է դարձել. Մանչեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները այսպիսի եզրակացության են եկել `ուսումնասիրելով քրմերի մումիաների անալիզներն ու հին եգիպտական տաճարների պատերի գրությունները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Գրությունների համաձայն, քրմերը սնվել են այն կերակուրներով, որը զոհաբերել են աստվածներին, այսնինքն, բարձր կալորիականության սննդով: Եգիպտոսի աստվածներին զոհաբերել են յուղոտ մսի կտորներ, հաց, ձու, կարագ, ինչպես նաև քաղցրավենիք, պատրաստված յուղով և յուղային հավելումով: Քրմերը նաև չարաշահել են ալկոհոլը, որը նույնպես զոհաբերվում էր Եգիպտոսի աստվածներին:

Բացի այդ, նրանց օգտագործած ուտելիքն աղի էր, քանի որ պահածոյացման համար աղ էր օգտագործվում: Հաշվի առնելով անառողջ սննդակարգը, գիտնականները չեն զարմանում, որ Հին Եգիպտոսի էլիտայի ներկայացուցիչները, չնայած իրենց հարստությանը, կարճ են ապրել. 40-50 տարի: Իսկ ահա գյուղացիները Հին Եգիպտոսում ավելի առողջ սնունդ են օգտագործել, նախընտրելով հիմնականում բուսական սնունդ, բանջարեղեն, կանաչեղեն, միրգ, սոխ, սխտոր և այլն:

Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-01-31

Եվրոպացիները կհամտեսեն քառակուսի ձմերուկներ

Փետրվարի 1-ից Պանաման կսկսի քառակուսի ձմերուկներ արտահանել եվրոպական մի շարք երկրներ: Մոտ ապագայում այդպիսի ձմերուկներ հնարավոր կլինի համտեսել Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Հոլանդիայում, որտեղ մեծ պահանջարկ կա, ինչպես պնդում են տարօրինակ ձևերի ձմերուկների արտահանմամբ զբաղվող Fruit Producers ընկերության ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է rbc-ն:Քառակուսի ձմերուկների աճեցման տեխնոլոգիան ծնվել է Արևելքում: Ճապոնացիների մտքով անցել էր տեղադրել ձմերուկները և սեխերը ապակե տարաների մեջ այն ժամանակ, երբ դրանք դեռ գտնվում են հասունացման փուլում: Հետագայում դրանք ձեռք են բերում արկղի ձև, ինչի շնորհիվ հեշտ փաթեթավորվում և պահվում են սառնարանում:

Նորարության գինը բավական բարձր է. օրինակ` Միացյալ Նահանգներում 6 կգ քաշով ձմերուկն արժե մոտ 75 դոլար:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-01-14

Google-ը հեռանում է Չինաստանից


Երեկ Google ընկերությունը հայտարարել է, որ այն կլքի Չինաստանը` վերջինիս կառավարության կողմից իրականացվող գրաքննության և իր սերվերի վրա իրականացված հաքերային հարձակումների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում ամերիկյան 34 կազմակերպություններ ենթարկվել են չինական հաքերների հարձակումներին:Ընկերության կարծիքով` հաքերների հարձակումների նպատակներից մեկը եղել է չինական այլախոհների էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերի բացահայտումը։
Google-ի մյուս մտահոգությունը Չինաստանում գործող ինտերնետային գրաքննությունն է, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ընկերության արժեքային համակարգի մեջ։ Մասնավորապես, Չինաստանում արգելված է Google-ին պատկանող YouTube կայքը։

Չնայած համաշխարհային շուկայում Google-ը միանշանակ առաջատար է, այնուամենայնիվ չինական շուկայում այն զիջում է տեղական Baidu որոնման համակարգին, որը սերտ կապերի մեջ է Չինաստանի կառավարության հետ։ Սակայն, շատ փորձագետների կարծիքով, եթե Google-ը այսօր հեռանա չինական շուկայից, երկարաժամկետ կտրվածքում այն կարող է զգալիորեն թուլացնել ընկերության դիրքերը համաշխարհային շուկայում։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-01-13

Փնտրվում է դոնոր՝ մումիականացվելու համար


Բրիտանական Channel 4 հեռուստաընկերությունը գովազդային արշավ է սկսել անբուժելի մարդկանց գտնելու նպատակով, ովքեր կցանկանան իրենց մահվանից հետո մումիականացվել հեռուստաշոուի համար։ Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:

Հեռուստանախագծի շրջանակներում` որի գաղափարը պատկանում է Fulcrum TV պրոդյուսերական ընկերությանը, կատարվելու է Հին Եգիպտոսում կիրառված զմռսման գաղտնիքների հետազոտություն:
Գործադիր պրոդյուսեր Ռիչարդ Բելֆիլդի խոսքով` մումիականացված կամավորի մարմինը կարող է ցուցադրվել թանգարաններից մեկում, որպեսզի հեռուստադիտողները կարողանան ավելի հստակ հասկանալ այդ գործընթացը, որը հնադարում անդրշիրիմյան կյանքին հասնելու ուղի էր համարվում։

Սակայն, ինչպես նշվում է հեռուստաընկերության հաղորդագրությունում, եթե կամավոր այդպես էլ չգտնվի, նախագիծը, ամենայն հավանականությամբ, կփակվի:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-01-12

Վագրը հոշոտել է իրեն կերակրելու եկած տիրոջը

Կանադայում սիբիրյան վագրը հոշոտել է իր տիրոջը, որը վագրին որպես տնային կենդանի պահում էր իր տանը: Օնտարիոյի 66-ամյա բնակիչ Նորման Բուվալդայի վրա 290 կգ կշռող կենդանին հարձակվել է, երբ տերը վանդակն է մտել նրան կերակրելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:Ավելի ուշ, վանդակում տեսնելով Բուվալդայի դին, նրա հարազատներից մեկը զանգահարել է ոստիկանություն: Այժմ իշխանությունները որոշում են` ինչ անել վայրի կատվի հետ:Ըստ ոստիկանության տվյալների` Բուվալդան իր տանը պահում էր երկու վագր, երկու առյուծ և մեկ հովազ: Վագրերից մեկը սատկել էր անցած տարի:

2004թ. նույն վագրի կողմից հարձակման էր ենթարկվել 10 տարեկան տղա: Երեխային տեղափոխել էին հիվանդանոց: Տեղի իշխանություններն արգելել էին վագրերին որպես ընտանի կենդանի պահելը, սակայն Բուվալդային հաջողվել էր դատարանի օգնությամբ չեղյալ հայտարարել այդ արգելքը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-01-11

Դելֆինների ուղեղն ուսումնասիրող գիտնականները ցնցող բացահայտումներ են արել

Գիտնականները բազմիցս են հրապարակավ հայտարարել, որ դելֆինների պես խելացի կենդանիներին անթույլատրելի է անազատության մեջ պահելը կամ որպես սնունդ օգտագործելը։
Այնուամենայնիվ, ըստ կենդանիների IQ վարկանշային աղյուսակի, դելֆինները մինչև օրս համարվում էին երկրորդը շիմպանզեներից հետո, որոնց բանականությունը մի շարք դեպքերում նրանց թույլ է տալիս հասնել երեք տարեկան երեխայի զարգացման մակարդակի։ Հաղորդում է oceanology.ru-ն:

Սակայն, ստանալով վերջին հետազոտությունների արդյունքները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ դելֆիններն ունեն անձային տարբեր տեսակներ, զարգացած ինքնագիտակցություն և նույնիսկ կարող են ծրագրել ապագան:

«Դելֆինների ուղեղը շատ դեպքերում ավելի մեծ է մարդկային ուղեղից, իսկ մարմնի չափերից ելնելով՝ դելֆինների ուղեղն իր զանգվածով զիջում է միայն մարդու ուղեղին»,- ասում է կենդանաբան Լորի Մարինոն:

Պարզվել է, որ դելֆինների գլխուղեղի կեղևն այնքան մեծ է, որ այդ հանգամանքը թույլ է տալիս դելֆիններին իրենց բանականությամբ երկրորդ տեղում դասել մարդուց հետո։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-25

Հայտնաբերվել են ուղեղի քաղցկեղ առաջացնող գեները

Կոլումբիայի համալսարանի գիտնականները բացահայտել են երկու գեն, որոնք պատասխանատու են գլխուղեղի քաղցկեղի ձևավորման համար: Դրանք են C/EPB և Stat3 գեները: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Երկու գեները միասնաբար «թողարկում են» գենետիկ շղթա, որն էլ առողջ բջիջները դարձնում է քաղցկեղային: Կոլումբիայի համալսարանի այս բացահայտումը նշանակում է, որ բժշկական դեղամիջոցների օգնությամբ այդ երկու գեների ակտիվության միաժամանակյա ճնշումը կարող է բուժիչ միջոց դառնալ գլխուղեղի քաղցկեղով տառապողների համար:

Այժմ Կոլումբիայի համալսարանի մասնագետներն աշխատում են այդ դեղամիջոցն ստեղծելու ուղղությամբ:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-05

Իտալացի գիտնականը գտել է «Սիրո բանաձևը»

Current Directions in Psychological Science ամսագիրը հրապարակել է ամերիկացի գիտնականների հետազոտությունը՝ նվիրված լացի թությանը, հաղորդում է psynavigator-ը։

Հոգեբանները վերլուծել են 3000 կամավորների թեստերը, որոնցում վերջիններս բնութագրել են, թե ինչպես են լացում։ Արդյունքում պարզվել է, որ լացը կարող է օգտակար լինել՝ կախված հանգամանքներից։

Հատկանշական է, որ հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ լացից հետո իրենք որոշակի թեթևություն են զգացել, 30%-ի կարծիքով՝ լացն իրենց թեթևություն չի բերել, ևս 10%-ի համաձայն՝ նույնիսկ ավելի վատ են զգացել։ Հոգեբանները նշում են, որ թեթևություն են զգացել հիմնականում նրանք, ովքեր կարեկցանք են ստացել մերձավորներից։ Հրապարակված հետազոտությունում նաև ասվում է, որ լացը չափազանց օգտակար է ֆիզիոլոգիայի տեսանկյունից։

Գիտնականների կողմից լացի ֆիզիոլոգիական մեխանիզմների մանրազնին ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ լացը հանգստացնում է և նպաստում շնչառության դանդաղեցմանը։ Հենց այդ պատճառով էլ լացելուց հետո մարդու մոտ օրգանիզմի ընդհանուր թեթևության և թուլացման տպավորություն է ստեղծվում։

Այնուամենայնիվ, ինչպես նշում են ամերիկացի մասնագետները, կան մարդիկ, ում հակացուցված է լացել։ Դրանք տարբեր աֆեկտային խանգարումներով և գերլարված անհանգիստ մարդիկ են. լացն առաջացնում է նրանց մոտ ինքնազգացողության ծանրություն։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-20

Իտալացի գիտնականը գտել է «Սիրո բանաձևը»

Բոլոր ժամանակներում սիրո ֆենոմենը մարդկության համար անվերծանելի գաղտնիք է համարվել: Այս անգամ էլ իտալացի հոգեբան Ռոբերտ Սթերնբերգը փորձել է ընդլայնել մեր գիտելիքները սիրո մասին:

Գիտնականը ուսումնասիրել է սիրահարված մարդկանց զգացմունքներն ու զգացողությունները` այսպիսով առաջ քաշելով սիրո «բանաձևի երեք բաղադրիչները», հաղորդում է mignews.com-ը:
Ըստ Սթերնբերգի` այդ երեք բաղադրյալներն են.

կիրքը` սիրո դրդապատճառը, ռոմանտիկ զգացմունքների աղբյուրը, սեռական հակումները, ընտրյալին տիրանալու ցանկությունը,

նվիրվածությունը`սիրո այս ճանաչողական բաղադրյալը սկիզբ է դնում փոխադարձ պարտավորվածություններին, սա գիտացկված որոշումն է սիրել և պահպանել հարաբերությունները` չնայած բոլոր դժվարություններին և գայթակղություններին,

ինտիմը` սիրո էմոցիոնալ բաղադրյալը, ոգու միասնության հիմքը, հոգատար լինելու, օգնելու, մտերիմ մարդու հետ ամենանվիրական մտքերով և զգացմունքներով կիսվելու ցանկությունը:

Ըստ հոգեբանի` սիրային հարաբերությունների սկզբում կիրքը մաքսիմալ ուժով է դրսևորվում, իսկ հետագայում ժամանակի հետ նվազում: Կրքից զուրկ հարաբերությունները ավելի փխրուն և խոցելի են դառնում:

Այս ժամանակ չափազանց կարևոր է էմոցիոնալ մտերմությունը (ինտիմ հարաբերությունները) և փոխադարձ պարտավորվածությունները, ինչը թույլ է տալիս պահպանել սիրո որակը երկար տարիներով:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-18

Մուսոլինիի ուղեղը հանվել է վաճառքից

Իտալացի ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիի թոռնուհի, Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ալեսանդրա Մուսոլինին ոստիկանությունից պահանջել է հետքաննություն անցկացնել այն գործի կապակցությամբ, որ eBay.com ինտերնետ-աճուրդը վաճառքի է հանել բռնապետի ուղեղն ու արյան նմուշները: Նշենք, որ դրանց նախնական գինը կազմում էր 15 հազար եվրո, սակայն աճուրդի օգտատերերն այդպես էլ չկարողացան «պայքարել» Մուսոլինիի ուղեղի համար: Կայքի վարչակազմը աճուրդից հանել է սկանդալային լոտը, քանի որ, ըստ օրենքի, մարդկային օրգաններն աճուրդի հանելն արգելվում է:Ալեսանդրա Մուսոլինին ենթադրում է, որ իր պապի ուղեղը կարող էին գողանալ Միլանի հիվանդանոցից, որտեղ անցկացվել էր Մուսլինիի մարմնի դիահերձումը, գրում է The Daily Telegraph-ը: Հիվանդանոցում պնդում են, որ «դուչե»-ի մահից երկու տարի անց` 1947թ., դիահերձումից հետո նրա մարմնից վերցված բոլոր նմուշները վերացել են:

Նշենք, որ Մուսոլինին սպանվել է իտալացի պարտիզանների կողմից` 1945թ., երբ բռնապետն իր կոմնակիցների հետ փորձել է փախչել երկրից` ամերիկյան և բրիտանական զորքերի ներխուժման կապակցությամբ: Ֆաշիստ առաջնորդի հետ սպանել էին նաև նրա սիրուհի Կլարետա Պետաչիին: Այնուգհտև նրանց մարմինները տեղափոխել էին Միլան:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-17

Ինտերնետի հայրն անձամբ կզբաղվի ցանցի տարածմամբ

Թիմ Բեռներս Լին, որն ինտերնետի ստեղծողն է, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած՝ ինտերնետի կառավարման խնդիրներին նվիրված չորրորդ համաժողովում հայտարարել է, որ հիմնադրել է նոր կազմակերպություն: World Wide Web Foundation-ը պետք է նպաստի համացանցի գործածության տարածմանն աշխարհում:

Բեռներս Լիի բնութագրմամբ՝ World Wide Web Foundation-ը դառնալու է «ինկուբատոր, որն օգնելու է առաջ մղել այն նոր ծրագրերը, որոնք համացանցը զարգացնելու են որպես միջավայր, որը մարդկանց դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս»:

«Երբ նայում ենք ինտերնետին, արդեն տեսնում ենք ոչ թե փոխկապակցված համակարգիչներ կամ վեբկայքերի հավաքածու, այլ ցանցում միավորված մարդկությունը: Մեկ ընդհանուր տեխնոլոգիայով միավորված մարդկությունը: Այդ տեխնոլոգիան պետք է հնարավորություն տա մարդկանց, բարիք բերի նրանց»,- հայտարարել է Թիմ Բեռներս Լին:

Web Foundation-ը պլանավորում է տարեկան $10–20 մլն հավաքել: Այս միջոցների մեծ մասը կուղղվի ինտերնետից օգտվելու ուսուցողական ծրագրերի իրականացմանը: World Wide Web Foundation-ի նպատակն է հաղթահարել «թվային անհավասարությունը» համացանցի օգտագործման ոլորտում:

Այսօր ինտերնետից օգտվում է աշխարհի բնակչության միայն 25%-ը, մինչդեռ երկրագնդի բնակչության 70%-ն օգտվում է բջջային հեռախոսներից կամ կապի ֆիքսված սարքերից, որոնք կարող են վեբ-կոնտենտ արտապատկերել:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-16

Ավստրալիացի տնտեսագետը հաշվարկել է, թե որքան արժե երջանկությունը

Պրոֆեսոր Փոլ Ֆրիջթերսը ութ տարի շարունակ փորձել է պարզել, թե որքան արժե երջանկությունը: Նրա անցկացրած հարցումների արդյունքների համաձայն, որոնց մասնակցել է գրեթե 10 հազ. մարդ, երջանկությունը բավական էժան հաճույք է, հաղորդում է newsru.com-ը:

Ըստ Ֆրիջթերսի արդյունքների` ընդհանուր առումով տղամարդիկ ավելի շատ են ուրախանում և տխրում, քան կանայք: Օրինակ, տղամարդու համար ամուսնանալը նման է մոտավորապես 30 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ նվերի: Մինչդեռ կանայք կրկնակի էժան են գնահատում ամուսնությունը: Տղամարդու համար ապահարզանը հավասար է ավելի մեծ ֆինանսական կորուստների, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:
Տղամարդիկ առավել ծանր են տանում տխուր դեպքերը, պարզել են գիտնականները: Օրինակ` մտերիմ մարդու վախճանը ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հավասարազոր է մոտավորապես 627 հազ. ԱՄՆ դոլարի կորստի, իսկ կանանց համար` 130,9 հազ. դոլարի կորստի:

Հետաքրքրական է, որ տղամարդիկ ընկալում են որոշ իրադարձություններ որպես կորուստ, իսկ կանայք` որպես ձեռքբերում: Օրինակ` նոր տուն տեղափոխվելու փաստը կանանց մոտ հավասար է 2,6 հազ. դոլար արժողությամբ նվերի, մինչդեռ տղամարկանց մոտ դա նման է 16 հազ. դոլարի կորստի:



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ամենալավ հիշողություն ունեցող բրիտանացին ռեկորդ սահմանեց

Բրիտանացի Բեն Պրիդմորը դարձել է Լոնդոնում կայացած ամենալավ հիշողությունն ունեցող անձանց միջազգային 18-րդ առաջնության հաղթող: Այսպիսով, նա արդեն երրորդ անգամ անընդմեջ արժանացավ լավագույն հիշողությունն ունեցողի տիտղոսին: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 62 մարդ` 17 երկրներից: Մրցույթը բաղկացած էր մի քանի փուլից, որոնց իմաստը տարբեր ծածկագրեր, պատահական թվեր, երկրաչափական պատկերներ հիշելու մեջ էր, հաղորդում է Newsru.com-ը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-14

Հեմինգուեյը «երեքից հանած է» ստացել անգլերեն լեզվից

ԱՄՆ-ում մշակված համակարգչային ծրագիրը, որը վերլուծում է անգլերեն լեզվով գրված տեքստերը, Հեմինգուեյին «երեքից հանած է» դրել՝ նրա բառապաշարը և ոճն անվանելով անփույթ, հայտնում է The Times-ը։ Նշենք, որ ծրագիրը մշակվել է դպրոցական շարադրությունները ստուգելու համար։

Կրթության բնագավառում գնահատման ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Ռայթը նշել է, թե ծրագրին չի հաջողվել տարբերակել հեղինակի ոճն ու տեքստի մտահղացումը։
Նշենք, որ ծրագիրը նաև ըստ արժանվույն չի գնահատել Ուինսթոն Չերչիլի «The Finest Hour» ելույթը, որը նա կարդացել էր 1940թ. Ներկայացուցիչների պալատում։ Համակարգիչը եկել էր այն եզրակացության, որ Չերչիլի լեզուն հագեցած է կրկնություններով, ինչպես նաև չէր տարբերակել «might» գոյականը (հզորություն, ուժ)՝ այն ընդունելով սխալ գործարծված «might have» մոդալ բայի տեղ։

Բացի այդ, ծրագիրը նաև չի հասկացել Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալի» հատվածը. ըստ համակարգչի՝ գրողի նախադասությունների շարադասությունը սխալ է։ Հետազոտողները նաև ստուգել են Բյորջեսի «Լարովի նարինջի» առաջին պարբերությունը, որը համակարգիչն ընդհանրապես չէր ընկալել։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-12

Կնոջ խելացի լինելն ամուր ընտանիքի գրավականն է. գիտնականներ

Ըստ բրիտանական գիտնականների` ամուր և երջանիկ են համարվում այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց երիտասարդ է հինգ տարով և իր մտավոր ունակություններով զգալիորեն գերազանցում է ամուսնուն:

Վերլուծելով արդյունքները` ամուսնալուծությունների վիճակագրությամբ զբաղվող մասնագետները եկել են այն եզրակացության, որ ավեի հաճախ ամուսնալուծվում են այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց մեծ է երեք կամ ավելի տարով: Ընտանիքների ամրության վրա դրական է անդրադառնում նաև կնոջ կրթվածությունը: Եթե կինն ավելի խելացի է քան ամուսինը, ապա դա անպայմանորեն ազդում է ընտանիքների բարորության վրա: Գիտնականները կարծում են, որ եթե ամուսնուն ընտրելիս կանայք առաջնորդվեն հենց այս չափանիշներով, ամուսնալուծությունների թիվն ավելի կքչանա:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-30

Հնարավոր կլինի՞ կարդալ մարդու մտքերը

Մարդկանց մտքերն այսուհետ հասանելի կարող են լինել: Այժմ այն, ինչ անցնում է մարդկանց մտքով, կարող է օգտագործվել է հենց իրենց դեմ: Անհավատալի է, բայց փաստ: Գիտնականները շարունակում են ամեն օր զարմացնել իրենց հայտնագործություններով:

Այսպիսով, օրերս ԱՄՆ հետազոտողների մի խումբ ցուցադրել է բացառապես նոր տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է կարդալ մարդկանց մտքերը` վերլուծելով նրանց ուղեղի ակտիվությունը:
Ամերիկացի գիտնականները հայտնագործել են «նեյրոնային ապակոդավորման» նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վերականգնել շարժվող պատկերները, որը տեսել է մարդը, նրա ուղեղի ակտիվության վրա հիմնվելով

Նշենք, որ այս հայտարարությամբ պաշտոնապես հանդես են եկել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներ Ջեք Գելանտը և Շինջի Նիշիմոտոն:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-26

Լատվիական քաղաքի վրա երկնքից ինչ–որ բան է ընկել

Լատվիայի Մազսալաց քաղաքում երեկ տեղի ժամանակով մոտ 18:30-ին երկնաքար է ընկել: Утро.ru կայքի հաղորդմամբ` պատահարի մասին պատմել է քաղաքի բնակիչներից մեկից, ով, նկատելով հրդեհը, զանգահարել է հրշեջ ծառայություն:

Դեպքի վայրում հրշեջները հայտնաբերել էն 20 մետր տրամագծով և 10 մետր խորությամբ փոս: Երկնաքարն ընկել է բնակելի տան հարևանությամբ, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է լինել ոչ թե երկնաքար, այլ Երկրագնդի արհեստական արբանյակ կամ դրա մասնիկ:
Ինչպես հայտնել է պետական հրշեջ-փրկարար ծառայության պետի օգնական Ինգա Վետերեն, ընկնող օբյեկտը երկնքում թողել է կրակի հետքեր, իսկ այն տեղում, որտեղ երկնաքարն ընկել է, հրդեհ է բռնկվել: «Տարածքն անմիջապես շրջափակվել է, քանի որ մենք հստակ չգիտենք, թե ինչ օբյեկտ է երկնքից ընկել: Ըստ նախնական տվյալների` դա երկնաքար է: Չի բացառվում նաև ռադիոակտիվ աղտոտումը»,- հավելել է Վետերեն:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ճապոնացիները հայտանգործել են թարգմանիչ-ակնոցներ

NEC Corp. ճապոնական ընկերությունը հայտնագործել է աշխարհում նախադեպը չունեցող թարգմանիչ-ակնոցներ, որոնք օտար լեզվով բանավոր խոսքը վերածում են տեքստի և թարգմանությունը ցուցադրում աչքի ցանցաթաղանթի վրա։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Իոմիուրի» թերթին։

Թարգմանիչ-ակնոցները՝ ներդրված բարձրախոսով և մինի համակարգչով, կարելի է օգտագործել ժամեր շարունակ, քանի որ աչքերը դրանցից չեն հոգնում։ Պրոյեկտորից ազդանշանը փոխանցվում է անմիջապես ցանցաթաղանթին, որը տեսողական նյարդերով ուղարկում է այն դեպի ուղեղ, այդ իսկ պատճառով զրուցակիցները կարող են զրույցը վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց վրա և առանց թարգմանության տեքստի ընթերցման։

Նորամուծությունը, հավանաբար, վաճառքի կդրվի 2010թ.։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-22

Գիտնականները լուսնի մակերեսի վրա հայտնաբերել են թունելի մուտք

Գիտնականները լուսնի մակերեսի վրա փոս են հայտնաբերել, որը, ամենայն հավանականությամբ, մակերեսի տակ տեղակայված թունելի մուտք է: Դրա լուսանկարներն արվել են ճապոնաական արբանյակի կողմից, որը երկու տարի «ճանապարհորդել է» լուսնի շուրջը և իր առաքելությունն ավարտել այս տարվա հունիսին:

Տվյալ բացահայտումը հաստատում է այն ենթադրությունը, որ լուսնի վրա առկա են հրաբխային ծագման թունելներ: Լուսնի վրա գիտարշավների ժամանակ մարդիկ կարող են արևի ճառագայթներից թաքնվել թունելներում. Ավելին՝ թունելում ավելի հեշտ է մշտական ջերմություն պահպանել:



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-16

20 տարի անց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ամռանը սառույց չի լինի. գիտնական

Գլոբալ տաքացման արդյունքում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում 20 տարի անց ամռանը չի լինի սառույց, ինչի հետևանքով կբարձրանա ջրի մակարդակը և մեծապես կտուժի կենդանական աշխարհը. կանհետանան փոկերն ու բևեռային արջերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել առաջատար բրիտանացի գիտնական Փիթեր Ուոդհեմսը, հայտնում է reuters-ը:

Ինչպես նշել է Քեմբրիջի համալսարանի օվկիանոսային ֆիզիկայի գծով գիտնականը, սառույցի մեծ մասը կհալվի առաջիկա տասնյամկի ընթացքում, սակայն, ըստ բրիտանացի գիտնականի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ձմռան ամսիների սառույցը չի հալվի:
Գլոբալ տաքացման հետևանքով այս փոփոխությունները կփոխեն տիեզերքից նկատվող Երկրագնդի վերին հատվածի գույնը. սպիտակի փոխարեն` կապույտ: Միևնույն ժամանակ, ըստ բրիտանացու, կփոխվի նաև նավերի հաղորդակցության ուղին Ռուսաստանի հյուսիսային ջրերում:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs