2009-05-11

«Մի որձ չեղավ մեր երկրում, որ չթողներ վարկաբեկել Չարենցին». Ազատ Գասպարյան

«Մի որձ չեղավ մեր երկրում, որ չթողներ վարկաբեկել Չարենցին», - կարծում է Ազատ Գասպարյանն ու բոլորին ահազանգում, որ վտանգված է մեր երկրի անվտանգությունը:

«Գողը որ տանից լինի, եզը երդիկից կհանեն» հայնտի առակն է հիշում Ազատ Գասպարյանը, երբ խոսում է վերջին շրջանում մամուլում ու ժողովրդի շրջանում տարածված խոսակցությունները, քնադատությունները, մասնավորապես` Եղիշե Չարենցի հասցեին ուղղված բանավեճերն ու Հովհաննես Շիրազի դեմ «Ազատամտություն» թերթի հոդվածը: Դերասանը համոզված է, որ «մեր հոգևոր թելերը կտրելու այս քաղաքականությունը մտածված է»:
Ազատ Գասպարյանի հետ համակարծիք է բանաստեղծուհի Մետաքսեն, ով նույնպես կարծում է, որ «մեծերին վարկաբեկողները ներքին վարձկաններն են»:

«Ժողովուրդն ինքն է իր երջանկության դարբինը, մենք պետք է տեր կագնենք մեր արժեքներին», - վրդովված է բանաստեղծուհի Մետաքսեն` անդրադառնալով վերջին շրջանում մեզանում տարածված վերաբերմունքին, որ տածում ենք «մեծերի» նկատմամբ: Մետաքսեն չի հանդուրժում որևէ քննադատություն Չարենցի, Շիրազի կամ մեկ այլ գրողի նկատմամբ:

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ոչ թե քաղաքացի, այլ զինվոր լինի, որպեսզի կանխի այս վիճակը», - կոչ է անում Մետաքսեն:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Գալիք ընտրությունները հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը, ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը

Մայիսի 8-ին Հայ Աազգային Կոնգրեսի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Դավթաշեն համայնքում: Հրապարակը, որտեղ անցկացվում էր հանրահավաքը, բազմամարդ էր:

Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, սկսելով իր ելույթը, նշեց, որ այս հավաքը, որը պիտի սովորական նախընտրական հանդիպում թվար, վերածվել է մի մեծ ոգևորության:
ՀՀ առաջին նախագահը դա նախ պատճառաբանել է նրանով, որ մոտալուտ ընտրությունների պատճառով ժողովուրդը ավելի լավ է հասկանում դրանց կարևորությունը: Բացի այդ նա նշել, որ մայիսի 8-ը մեծագույն խորհուրդ ունի` դա Երկրապահի տոնն է:
«Պետք է նշեմ, որ արդեն անցել է քսան տարի ղարաբաղյան շարժումից, բայց այդ երկրապահի խորհուրդը դեռևս հավուր պատշաճի չի գնահատվել: Ի՞նչ էր երկրապահական շարժումը. դա, իհարկե, իր ակունքներով բխում էր ֆիդայական շարժումից, որը սկսվել էր Արևմտյան Հայաստանում, բայց դա չմնաց ֆիդայական շարժման շրջանակներում, դժբախտաբար, ֆիդայական շարժումը չվերածվեց բանակի, երբեք չվերածվեց համաժողովրդական ապստամբության: Ի տարբերություն ֆիդայական շարժման, երկրորդ ֆիդայական շարժումը, որը երկրապահն էր, վերածվեց փառապանծ բանակի, որը հսկայական հաղթանակներ տարավ ամենադժվարին պայմաններում: Ինձ համար երկրապահի կամ ազատամարտիկի կուսակցականությունը ոչ մի նշանակություն չունի, ինձ համար դաշնակցական ազատամարտիկը, հանրապետական ազատամարտիկը նույնն է, ինչ հհշական ազատամարտիկը: Նրանք քաղաքականությունից դուրս են և միշտ էլ դուրս են եղել, նրանք երկիր են պահել, սահմաններ են պահել, պահել են Հայաստանի սահմանները, ազատագրել են Արցախը: Հետագայում էր, որ ինչ-ինչ ուժեր, իրենց ներքին նեղմիտ շահերից ելնելով, փորձեցին քաղաքականացնել այս ազատամարտիկներին, շահարկել նրանց հեղինակությունը: Մի մասը դարձավ այս համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը, բայց շատերը պահպանեցին իրեն անկախությունը , շատերը պահպանեցին իրենց քաղաքական արիությունը և բոլոր ասպարեզներում դրսևորեցին իրենց, որպես իսկական հայրենասերներ»,- նշեց Կոնգրեսի առաջնորդը: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ասաց, որ տվյալ գործընթացի վերջակետը դարձան անցյալ տարվա նախագահական ընտրությունները, երբ երկրապահների մի զգալի մասը կանգնեց իր ժողովրդի կողքին մինչև վերջին օրը, և այսօր այդ մարդիկ գտնվում են բանտերում», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այնուհետև նա սկսեց թվել քաղբանտարկյալ ազատամարտիկների անունները, ինչը հավաքվածների կողմից ընդունվում էր ծափերով:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ կարող է թվալ` այս թեման կապ չունի քաղաքապետի ընտրությունների հետ, սակայն, ըստ ընդդիմության առաջնորդի, կապն անմիջական է:

«Որովհետև քաղաքապետի ընտրությունները նույն նախագահական ընտրություններն են, նրանք բանտերում են հայտնվել ընտրություններին մասնակցելու, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար, նրանք այօսր էլ մեր շարքերում են և նրանց գորրծը դեռևս չի ավարտված: Ուրեմն մեր քաղաացիական պարտքին գումարվում է նաև բարոյական պարտք` բանտերում գտնվող մեր հերոսների առջև, մենք նրանց գործը պիտի շարունակենք մինչև վերջ և հաղթանակը պիտի տոնենք նրանց հետ միասին այս հարթակում: Այս ընտրությունները մեզ, ձեզ, մեր ժողովրդին հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը», - հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի ղեկավարի ելույթից հետո տեղի է ունեցավ երթ, որն աչքի ընկավ իր բազմամարդությամբ:



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-05-09

Երևանն ամենաճնշող մայրաքաղաքն է տարածաշրջանում, կարծիք Էստոնիայից

«Բավական է մի փոքր շրջել Երևանի փողոցներով, և ամեն ինչ պարզ է դառնում։ Իր դեպրեսիվությամբ այս քաղաքի հետ չի կարող համեմատվել հարևան պետությունների և ոչ մի մայրաքաղաք։ Քաղաքով շրջելիս՝ աչքի են ընկնում խորհրդային «հոտով համեմված» ամայի տարածքներ, որոնք տեղացի բնակչությունն անվանում է «շինհրապարակներ»։ Սակայն թփերի առկայությունը վկայում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այստեղ շինարարի ոտքը չի դրվել։ Հայաստանի մայրաքաղաքից նման տպավորություններ է ստացել և դրանցով կիսվել Postimees էստոնական հրատարակության լրագրողը։

«Հսկայական ներուժ», հիրավի, սա է լավագույն արտահայտությունը, որով փորձում են բարձրացնել հայերի տրամադրությունը։ «Տեսնեիք այս տեղը տասը տարի առաջ»,- նշում է եվրոպացի դիվանագետը՝ մատնանշելով դրական զարգացումները։
Եվ իսկապես, Marriott-ը, Adidas-ը և Land Rover-ը զարդարում են քաղաքի կենտրոնը։ Ինչպես նաև տեղական բանկերի մի բազմություն, որոնց կցվել են ռուսական հսկաները՝ Внешторгбанк-ը, Газпромбанк-ը և այլն։

Պետությունում, որտեղ նախարարը վաստակում է 500 դոլար, լյուքս կարգի մեքենաների առկայությունը սեթևեթանք է թվում։ Բանկերի քանակը փողեր լվանալու դրախտի տպավորություն է ստեղծում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի կարծիքով՝ ստվերային տնտեսության չափաբաժինը կարող է կազմել է շուրջ 50%։ Միևնույն ժամանակ, նա չի կարողանում պատասխանել այլ, ավելի պարզ հարցերի. օրինակ, թե որքան է երկրում գործազրկության տոկոսը, կամ ինչպես են ապրում և վաստակում Land Rover-ի տերերը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, «այս պետությունում շահերի բախումը չեն դիտարկում որպես խնդիր»։ Խորհրդարանի պատգամավորների մեծ մասի բիզնեսը և քաղաքական գործիչների լրացուցիչ վաստակները «բաց գաղտնիք են»։

«Սակայն այնտեղ կան նաև մարդիկ (ոչ շատերը), ովքեր դրանում խնդիր են տեսնում»,- եզրափակում է էստոնացի լրագրողը։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայկական և թուրքական կողմերը համաձայնել են «հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները»

Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ։ Սա Թուրքիայի նախագահի երևանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն։
Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը։ Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայում ահազանգում են զանգվածային սպանության կապակցությամբ

Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ, պատգամավոր Սաբահատ Թունչելը, անդրադառնալով երկրի հարավարևելյան Մարդին շրջանի Բիլգե գյուղում հարսանեկան արարողության ժամանակ 44 մարդկանց սպանությանը, որակել է այդ ողբերգությունը որպես սպանդ։

«Մենք խոսում ենք սպանդի մասին, որի ընթացքում սպանվել են նույնիսկ չծնված երեխաներ։ Սպանվել են մեծամասամբ երեխաներ և կանայք։ Սա մի իրավիճակ է, որը բոլորիս մտածելու տեղ է տալիս։ Նախ և առաջ, ինչ էլ որ չլինի սպանդի պատճառը, մենք պետք է պատժենք և կանխեք ցանկացած նման դեպք»,- հայտարարել է պատգամավորը։

Թունչելն ասել է, որ Թուրքիայում որևիցե մեկը չի կարող երաշխավորել, որ նման սպանդ այլևս տեղի չի ունենա։

«Գոյություն ունի ավելի քան 60-70 հազ. «գյուղական ոստիկան», նրանք զինված են, վարձատրվում են իրենց աշխատանքի դիմաց, որն է՝ պայքար քրդերի դեմ։ Օրինակ, երբ մարդիկ փորձում են վերադառնալ գյուղեր, որտեղից բռնի ուժով տեղահանվել են, տեղի «պաշտպանները» զենքի սպառնալիքով թույլ չեն տալիս նրանց դա անել»,- նշել է պատգամավորը։

Թունչելն ընդգծել է այն փաստը, որ գյուղերի ոստիկանները տղամարդիկ էին, սպանդի խնդիրը քննարկվել է տարբեր տեսանկյուններից, սակայն այստեղ մտահոգում է կարևոր հարցը, թե ինչու են մեծամասամբ կանայք սպանվել։

«Տղամարդիկ ավելի հզոր են՝ ունենալով զենք և պետության աջակցություն։ Թուրքիայում տղամարդկանց միջև սպանությունները «պատվո սպանություններ են», սակայն Մարդինի դեպքը վկայում է, որ իրավիճակն էլ առավել վշտացնող է։ Դժվար է միակողմանի բացատրել, թե ինչ է տեղի ունեցել»,- հավելել է պատգամավորը։

Նա առաջարկել է, որպեսզի այս հարցը դրվի խորհրդարանի քննարկմանը։

«Սակայն այս սպանդից մեզ մի բան պարզ է դարձել։ Թուրքիայի գյուղերի ոստիկանական համակարգը բամզաթիվ հարցերի տեղիք է տալիս, և մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի արդյունք է ունենում պետության կողմից տարածաշրջանում իրականացվող ֆեոդալական կարգերի քաղաքականությունը»,- եզրափակել է Թունչելը։

Բազմաթիվ թուրքական լրատվամիջոցներ, հասարակական և քաղաքական գործիչներ բազմիցս ահազանգել են իրողության կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիայի որոշ շրջաններում ֆեոդալական կարգեր են տիրում, և տվյալ շրջաններում ապրող մարդիկ չափազանց հեռու են ժողովրդավարական հասարակություն լինելուց:



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-05-08

Լիտվայում դագաղներով կոկային էին տեղափոխում

Լիտվայի ոստիկանությունը բացահայտել է Հարավային Ամերիկայից դագաղներով տեղափոխվող մաքնանենգ թմրանյութերի ուղին:
Թմնարյութերով լցված դագաղները ոստիկանության տեսադաշտում են հայտնվել դեռևս 2008թ. սեպտեմբերին, սակայն նրանց մինչև հիմա չէր հաջողվում հարցման ենթարկել կարևոր կասկածյալներին:
Ոստիկանությանը հաջողվեց դա անել միայն այս երկուշաբթի: Այս մասին հաղորդում է LNK հեեռուստաալիք:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 40 կգ կոկաին:
Լիտվայի ոստիկանությունը հաղորդել է, որ հանցագործները օգտագործել են դատարկ դագաղներ` առանց դիակների:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-05-03

Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին սպառնում է 17 տարվա ազատազրկում

Թուրքական «Միլիյեթ» օրաթերթի լրագրող Նեդիմ Շեները կանգնելու է դատարանի առջև՝ «գաղտնի տեղեկատվության վերծանման» և «ահաբեկչության դեմ պայքարող թիրախային պաշտոնյաների պարտականությունները խեղաթյուրելու» մեղադրանքով։ Այս մասին լրագրողը պատմել է Հրանտ Դինքի սպանության մասին գրված իր վերջին գրքում։

Շեների գիրքը, որը կրում է «Դինքի սպանությունը և գաղտնի հետախուզության ստերը» անվանումը, կանոնակարգված պատմում է, թե ինչպես անվտանգության ուժերը թերացել են հայազգի լրագրողի սպանությունը կանխելու գործում։ Թուրք լրագրողի դեմ այժմ ներկայացված է մի քանի դատական հայց, և եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա Շեներին սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։
Ինչպես հայտնում է թուրքական լրատվամիջոցը, դատական գործի առաջին լսումը տեղի կունենա հունիսի 26-ին։ Նշենք, որ լրագրող Շեների դեմ դատական հայց են ներկայացրել ոստիկանության սպա Մուհիթին Զենիթը, Ոստիկանության հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեկը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության բյուրոյի պետ Ալի Ֆուաթ Յիլմազերը։
«Դինքի սպանությունը կատարվել է նաև մի շարք հասարակական գործիչների «սառնասրտության» պատճառով, և իմ դեմ ներկայացված է այնքան դատական մեղադրանք, որքան որ իրենք են կատարել։ Արդյո՞ք դա համապատասխանում է խոսքի ազատության իրավունքներին»,- նշել է Շեները։

«Ինձանից և մարդասպաններից բացի, Ստամբուլի քրեական դատարանում այլ մարդ չկա։ Նրանք, ովքեր դատական հայց են ներկայացրել իմ դեմ, այդ նույն սպաներն են, ովքեր թերացել են կատարել իրենց պարտականությունները, չեն հետևել հետախուզության զեկույցներին, որոնք վկայում էին, որ Դինքին կսպանեն։ Նրանք ինձ որպես թիրախ են վերցրել, քանի որ ես իմ գրքում բացահայտորեն վերծանել եմ իրենց ստերը, այն, որ նրանք թույլ չեն տվել սպանության գործի շուրջ ճշմարտությունը ջրի երես բերել»,- հայտարարել է թուրք լրագրողը։

Շեների համաձայն՝ հետախուզության ղեկավարները պետք է վերանայեն իրենց գործելաոճը։ «Փոխարենը՝ նրանք ստեղծում են կեղծ փաստաթղթեր՝ իրենց ստերը քողարկելու համար։ Վարչապետի քննչական հանձնաժողովի զեկույցը բացահայտել է դրանք՝ մասնավորապես նշելով, որ Աքյուրեկը և Յիլմազերը անտեսել են իրենց պարտականությունները։ Վարչապետի ստորագրությունն էլ կա զեկույցի վրա։ Եվ ես գրել եմ դրա մասին։ Դա է իմ միակ հանցագործությունը»,- եզրափակել է թուրք լրագրողը։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs