2009-09-22
Կարսի պայմանագիրը պետք է չեղյալ հայատարարել, կարծիք
Այդուամենայնիվ, Մելիքյանը նշեց, որ Արձանագրությունների ստորագրումն այս վիճակում շատ ավելի վատ կլինի։ Դրա հիմնական պատճառը Կարսի պայմանագրի առկայությունն է.
«Այս Արձանագրությունները ուժի մեջ մտան թե չէ՝ առանց Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարելու, կդառնան Կարսի պայմանագրի շարունակությունը»։
Մելիքյանը նշեց, որ Կարսի պայմանագիրն այսօր գործում է միայն սահմանների խնդրի դեպքում, այն է՝ միջպետական սահմանների խնդիրը Թուրքիայի և Հարավկովկասյան երեք հանրապետությունների միջև.
«Ամենազավեշտալին այն է, որ այդ պայմանագիրը այսօր գործում է միայն Հայաստան - Թուրքիա ֆորմատում»։
«Միակ պետությունը, որ կուրորեն հետևում է այդ պայմանագրին, դա Հայաստանն է, քանի որ Թուրքիան էլ դրան չի հետևում։ Կարսի այդ պայմանագրում կան մի շարք կետեր, որոնք նախանշում են երկկողմ հարաբերությունների զարգացումը. և՛ հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, և՛ առևտրային հարաբերությունների, և՛ մարդկանց տեղաշարժի, այսինքն, այն ամենը, ինչը փորձում են կարգավորել այս արձանագրությունների միջոցով, Կարսի պայմանագրում կա։ Բայց այդ պայմանագիրը չի կատարվում, առաջին հերթին, Թուրքիայի կողմից», – նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը պետք է սկսել հենց Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելով.
«Ընդ որում, Հայաստանը դա կարող է հանգիստ անել միակողմանի, ինչպես ժամանակին Ադրբեջանն արեց...»։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
2:33
0
comentarios
2009-09-20
Թուրքիան պարտավոր է հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների հանդեպ, Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, համաձայն որի մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Էդվարդ Նալբանդյանն ասել է հետևյալը.
«Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով։
Փորձելով կապել այդ երկու գործընթացները` կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը։
Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։
Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել և վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում։
Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ։
Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը և նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է։ Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար։
Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների և նրանց զավակների հանդեպ»։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
16:23
0
comentarios
Էդվարդ Նալբանյանը Իսպանիայի դեսպանի հետ քննարկեց երկկողմ հարաբերությունները
Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (Juan Antonio March Pujol) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Զրույցի ընթացքում կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Պուժոլին անդրադարձան նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին և այդ շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այս մասին հաղորդում են ՀՀ Արտգործնախարարությունից:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
16:21
0
comentarios
2009-09-19
Համերաշխությունը չի նշանակում, որ հայերը կդադարեն պահանջել Ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ փորձագետ
Դեյվիդ Ֆիլիպսը, պատասխանելով թուրքական Today's Zaman թերթի լրագրողի` Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հարցին, նշել է.
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Արձանագրությունը մի իրադարձություն է, որը տեղի է ունենում առանձնահատուկ ժամանակաշրջանում: Թուրքերի և հայերի միջև համերաշխությունը հարատև և բանակցություններով հագեցած գործընթաց է: Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա կապ հաստատել հայերի և թուրքերի միջև»:
«Այն կնպաստի փոխադարձ ըմբռնման խորացմանը և երկու ժողովուրդների միջև համերաշխության հաստատմանը: Սակայն դա չի նշանակում, որ հայերը կդադարեն պահանջել Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Ելնելով իմ անձնական փորձից` կարող եմ ասել, որ պատմաբանները կհավաքվեն կլոր սեղանի շուրջ բազմաթիվ թղթապանակներով և գրքերով` փորձելով ի մի բերել իրենց եզրահանգումները: Սակայն ըստ իս` այդ պատմական հանձնաժողովը չի հասնի հստակ եզրակացության, որը կբավարարի յուրաքանչյուր կողմին»,- եզրափակել է Դեյվիդ Ֆիլիպսը:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
2:26
0
comentarios
Երևանը հրաժարվում է պատմական Հայաստանից. փորձագետ
Հայ-թուրքական գործընթացում, ամեն դեպքում, առկա են նախապայմաններ, այսօր հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Եթե մենք ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանները, ինչպիսին որ կան, բնականաբար, մենք հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից,- նշել է նա:Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
2:20
0
comentarios
2009-09-07
Ճապոնիայի ապագա վարչապետի կինը Վեներա է ուղևորվել այլմոլորակայինների հետ
Ճապոնիայի ապագա վարչապետի կինը պնդում է, որ հանդիպել է այլմոլորակայինների և նրանց հետ միասին ուղևորվել է դեպի Վեներա մոլորակ։ Այլմոլորակայինների և Միյուկի Խատոյամայի ուղևորությունը տեղի է ունեցել մոտ 20 տարի առաջ։ Այն ժամանակ, երբ նա քնած էր, իր հոգին գտնվում էր տիերեզանավում. պատմել է ապագա վարչապետի կինը իր գրքում, որը հրատարակվել է նախորդ տարի։ Ինչպես պատմել է Միյուկին, Վեներա մոլորակը «հիանալի և շատ կանաչ վայր էր»։
Նշենք, որ Ճապոնիայի ապագա վարչապետի տիկինը հայտնի է իր էքսցենտրիկ պահվածքով, ինչն ամենևին էլ բնորոշ չէ ճապոնացի քաղաքական գործիչների կանանց։ Նա եղել է կանանց երաժշտական թատրոնի դերասանուհի, խոհարարական գրքերի հեղինակ և բուսակեր, անձամբ է կարում իր հագուստները, պատմում է The Independent բրիտանական թերթը։
Միյուկի Խատոյաման պնդում է, որ իր նախորդ կյանքում նա ճանաչել է Թոմ Քրուզին. վերջինս ճապոնացի էր։ Այժմ նա դեմ չէր լինի մասնակցել Թոմ Քրուզի հետ ֆիլմի համատեղ նկարահանումներին։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
1:05
0
comentarios
Etiquetas: Գիտություն և տեխնիկա, Իրադարձային
Նոբելյան մրցանակ Սարգսյանին և Գյուլի՞ն
Մասնավորապես, ինչպես հայտնել է Քամբեկը, «եթե Հայաստանի և Թուրքիայի առաջնորդներին հաջողվի բարելավել հարաբերությունները, ապա նրանք պետք է պարգևատրվեն Նոբելյան խաղաղության մրցանակով»։
«Միակ խնդիրը, որ ինձ անհանգստացնում է, այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցը կարող է լճանալ երկու երկրների խորհրդարաններում։ Ես կարծում եմ, որ Երևանում երկկողմանի հարաբերությունների առաջխաղացումը կարժանանա մեծամասնության աջակցությանը, սակայն ես որոշ մտահոգություններ ունեմ Թուրքիայի հարցում»,- ընդգծել է Քամբեկը։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por
Hayasa
en
0:58
0
comentarios



