2009-12-15

Մինչև 2026թ. հինդուներն ավելի շատ կլինեն, քան չինացիները

Միացյալ Նահանգներում կարծում են, որ մինչև 2026թ. Չինաստանի բնակչության թիվը կսկսի նվազել։ Ըստ Մարդահամարի դաշնային բյուրոյի հրապարակած տվյալների՝ 2025թ. աշխարհի ամենախիտ բնակեցված երիկիրը կլինի Հնդկաստանը։

Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ դինամիկայի փոփոխությունը, նախևառաջ, բացատրվում է այսպես ասած «բեղմնավորության գործակցի» նվազմամբ։ Այդ մասին հաղորդում է newsru.com-ը։
1990թ. Չինաստանում այդ ցուցանիշը գնահատվում էր 2,2, իսկ 2000–ից հետո չի գերազանցում 1,6-ը։ Հնդկաստանում այն այժմ կազմում է 2,7։

Այժմ Մարդահամարի ամերիկյան բյուրոյի տվյալների համաձայն՝ Հնդկաստանում բնակվում է ավելի քան 1,156 մլրդ մարդ։ Մինչև 2025թ. այդ ցուցանիշը կաճի մինչև 1,396 մլրդ մարդ։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-14

Հայերը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացում են պահանջում

Այսօր Հայաստանի եվրոպական շարժումն սկսել է արշավ, որն ուղղված է ԵՄ մուտքի վիզաների պարզեցմանը և ազատականացմանը։ Արշավն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։
Այցելելով
http։//www.petitiononline.com/EUVisa/petition.html՝
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի և ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է ստորագրել հայտարարության տակ,որում ասվում է.

«Մենք, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի , Ուկրաինայի և ԵՄ քաղաքացիներս, խնդրում ենք Եվրոպական Միության անդամ պետություններին և ԵՄ կառույցներին ներկայացնել արևելյան գործընկերության պետությունների` ԵՄ երկրների համար վիզաների ստանալու պարզեցման ճանապարհային քարտեզ և հանել կամ կրճատել վիզաների տուրքը, որքան հնարավոր է արագ։ Իբրև առաջնային քայլ, խնդրում ենք պարզեցնել վիզաներ ստանալու ընթացակարգը և տրամադրել երկարաժամկետ մուտքի վիզաներ»։

«Մենք հասկանում ենք, թե Եվրոպական պետություններն ինչու են մուտքի արտոնագերեր ստանալու բարդություններ ստեղծում, և այս տեսակետից մեր պետությունները նույնպես լուրջ անելիքներ ունեն, սակայն մի բան հստակ է, որ ԵՄ և արևելյան գործընկերության երկրների միջև հաղորդակցության ծավալների մեծացումը կարող է դրական փոփոխություններ բերել արևելյան գործընկերության պետությունների և ԵՄ մերձեցման գործընթացում։ Ի վերջո՝ առանց ուսանողների, երիտասարդության, գիտնականների, գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումների մերձեցում լինել չի կարող», - նշում է Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-13

Հստակ ասեմ՝ մենք դա ցեղասպանություն չենք համարի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հյուրընկալվելով PBS ամերիկյան հեռուստաալիքին, մեկ անգամ ևս հերքել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Մենք շատ կվշտանանք, եթե դուք դա ցեղասպանություն համարեք: Ես շատ հստակ ցանկանում եմ ասել` մենք երբեք չենք համարի դա ցեղասպանություն», – դիմելով ամերիկացիներին` հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Դա բացարձակ սուտ է: Եվ ես կոչ եմ անում մարդկանց ապացուցել իրենց մեղադրանքները»,- հավելել է Էրդողանը` ելույթ ունենալով Charlie Rose հեռուստաշոուի ընթացքում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Էդրողանը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ամենասեղմ ժամկետներում: «Այդ տարածքը գրավված է: Մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Երբ այն լուծվի, տարածաշրջանը կդառնա խաղաղության գոտի... և Հայաստանի ու Թուրքիայի միջև խնդիրը միանգամից կկարգավորվի»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին հարցին` Էրդողանը նշել է, որ «եթե զարգացումները, որոնք մենք ակնկալում ենք տեսնել, չիրականանան, ապա հավատացած եմ, որ խորհրդարանի կողմից ոչ մի դրական արդյունք չի լինի»:

Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետը կտրականապես ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը երեկ Ջոն Հոփկինսի համալսարանում իր ելույթի ժամանակ: Մասնավորապես, Էրդողանը շեշտել է` «իմ նախնինները ցեղասպանություն չեն գործել»:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-09

ԱՄՆ նախագահի նամակը վաճառվել է 3 մլն 218,5 հազ. դոլարով

Նյու Յորքում Christie's աճուրդի տանը վաճառվել է Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի նամակը։ Ինչպես հայտնել են աճուրդի ներկայացուցիչները, պետության ղեկավարի 4-էջանոց նամակն իր զարմիկին, որը գրվել է 1787թ. նոյեմբերին, վաճառվել է 3 մլն 218,5 հազ. դոլարով, հաղորդում է BBC-ն։

Ջորջ Վաշինգթոնի նամակը դարձել է երբևէ գրված ամենաթանկ վաճառված նամակներից մեկը, որը կապ ունի պետության պատմության հետ։ Նամակում ասված է ԱՄՆ սահմանադրության վավերացման կարևորության մասին։

Նշենք, որ ավելի վաղ Christie's աճուրդի տանը վաճառվել էր ԱՄՆ առաջին նախագահի ևս մեկ նամակ։ Այդ ժամանակ գնորդներն այն գնահատել էին 834,5 հազ. դոլար։ Աճուրդի էր դրվել նաև Աբրահամ Լինքոլնի նամակը (748 հազ. դոլար)։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թբիլիսին սկսել է ավելի ակտիվ մտածել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Վերջին շրջանում Վրաստանում նկատվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման միտում։ Այդ մասին լրագրողներին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Վրացական կողմից նման տեղեկությունների տարածումը կարելի է դիտարկել՝ որպես հակակշիռ Թուրքիային՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում։
Վրաստանի անհանգստությունը պատգամավորը պայմանավորել է նրանով, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանն այլընտրանքային ճանապարհ կստանա բեռնափոխադրումների համար, ինչի արդյունքում կտուժի Վրաստանը, որը ստիպված կլինի իջեցնել սակագները։ Վերջինիս կարծիքով՝ Վրաստանն կիջեցնի սակագները և Հայաստանին բեռնափոխադրումների համար նոր պայմաններ կտրամադրի։

Թորոսյանը նաև հավելել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման պատճառով Վրաստանը զիջել է իր դիրքերն այլ հարցում ևս՝ «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) բացման հարցում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել բացել այդ կետը միմիայն հայկական ապրանքների փոխադրման համար։ Վրաստանը կտրականապես հրաժարվել է այդ տարբերակից։ Սակայն հայ-թուրքական հարաբերություններում դրսևորված որոշակի ակտիվությունից հետո Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել բացել «Վերին Լարսը» նույնիսկ միայն հայկական ապրանքների համար։

«Այս հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է»,- նշել է Թորոսյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ «Վերին Լարս» ՀԱԿ-ը կբացվի մոտ ժամկետներում։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-08

«Կապիտալ». Հայաստանը ծերանում է


Հայաստանի կենսաթոշակային համակարգը գերբեռնված է. յուրաքանչյուր աշխատողի բաժին է ընկնում 1 թոշակառու: Ժողովրդագրական վերլուծությունները վկայում են, որ եթե առաջիկայում իրավիճակը չվատանա, համենայն դեպս, չի լավանա` նշում է բիզնես օրաթերթը:

Հայաստանը ծերանում է

Այս «գույժի» աղբյուրը աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանն է, որի երեկվա ասուլիսը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: Ի դեպ՝ Ա. Ասատրյանին շատերը համարում են այդ բարեփոխումների կնքահայրը, չնայած կենսաթոշակային բարեփոխումները կառավարության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեն:
Սպասվում է, որ կենսաթոշակառուների թիվն առաջիկայում էական համալրում կստանա՝ ի դեմս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների (այն ժամանակ ծնելիության բում է եղել): Իսկ ահա աշխատողների թվաքանակը պետք է համալրեն 90-ական թվականներին ծնվածները, իսկ այդ ժամանակահատվածում ծնելիության անկում է գրանցվել: Մի խոսքով Հայաստանը, ի թիվս այլ երկրների, արձանագրում է բնակչության ծերացում:

Կառավարության գնահատականներով՝ փաստացի սոցվճարներ կատարողների թիվը 2011թ. ավելի քիչ է լինելու, քան կենսաթոշակ ստացողներինը...


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-07

Երկրաշարժից անցել է 21 տարի


Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցը։

21 տարի առաջ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ վայրկյանում վերածվեց ավերակի:

Ըստ պաշտոնական տվյալների' երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք: 1988-ի երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։
Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ։ Անօթեւան մնաց 514 հազար մարդ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին ամբողջությամբ ավերվեց երկրի բնակֆոնդի 17 տոկոսը։

Յուրաքանչյուր տարի այս օրը աղետի գոտին ուշադրության կենտրոնում է հայտնվում, սակայն տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։
Դեկտեմբերի 7-ի տարելիցից առաջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը լրագրողներին, խմբագիրներին և ԶԼՄ-ների կառավարիչներին դիմել է կոչով, որում ակումբը ներկայացնում է աղետի գոտում առկա իրավիճակը։

«Ասպարեզ» ակումբի տարածած տեքստում մի շարք վիճակագրական տվյալներ են ներկայացվում, մասնավորապես, նշվում է, որ երկրաշարժից արդեն 21 տարի անց աղետի գոտի հասկացությունը դեռ չի վերականգնել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթևան են և տնակներում են ապրում ավելի քան 4100 ընտանիք, իսկ այլ անօթևան (աճած և կիսված ընտանիքներ, ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած և տնակներում կացարան գտած ընտանիքներ և այլն) ընտանիքների թիվը 3.500-ից ավելի է:

Ներկայացնելով իրավիճակը՝ «Ասպարեզ» ակումբը դիմել է լրագրողներին՝ խնդրելով
խորությամբ վերլուծել աղետյալներին խոստացվածը, ներդրված միջոցները, կատարված աշխատանքները և ստացված արդյունքը՝ «առաջնորդվելով միմիայն հանրային շահի` այս դեպքում աղետյալների շահերի գերադասմամբ»:



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs