2009-12-21

Ճգնաժամը կտևի ևս երեք տարի. Դերիպասկա


Ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում կանխատեսել է, որ ճգնաժամը կտևի ևս երեք տարի:

Դերիպասկայի գնահատմամբ՝ ճգնաժամն ամեն ինչ փոխեց, առաջին հերթին՝ սպառման անգլոսաքսոնական մոդելը: Մարդիկ այլ կերպ են հաշվում` ինչքան ծախսել, քանի քառակուսի մետր բնակելի տարածք ու ինչ ավտոմեքենա ունենալ: «Յոթ տարի հետո արևմտյան աշխարհն այլ կլինի»,- հայտարարել է Դերիպասկան:
Նրա կարծիքով՝ ռուսաստանյան և արևմտյան տնտեսությունների տարբերությունն այն է, որ Ռուսաստանում շատ թույլ է ֆինանսական շուկան, իսկ կապիտալի և վարկային ռեսուրսների բարձր արժեքը արգելակում է զարգացումը:

Ալյումինի մագնատը տվել է նաև օլիգարխի սահմանումը. «Օլիգարխը նա է, ով օգտագործում է իշխանության ինստիտուտները, բայց ես միայն օգնում եմ այդ ինստիտուտներին և ոչինչ նրանցից չեմ խնդրում...Արևմտյան մամուլի համար բոլոր օլիգարխներն իրար նման են: Նրանք զուգորդվում են դղյակների և զբոսանավերի հետ, «բայց ոմանք օրական 20 ժամ աշխատում են և փորձում են ինչ-որ բան ստեղծել, իսկ ոմանք ամեն ինչ պատրաստ ստանում են»:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-20

Թուրքիան հայտարարել է Ախթամար կղզու հայկական եկեղեցու բացման ամսաթիվը


Վանի քաղաքապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարության հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել բացել Ախթամար կղզում գտնվող հայկական եկեղեցին։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Hurriyet-ին։ Եկեղեցին կսկսի գործել 2010թ. սեպտեմբերի 12-ից, իսկ մինչև այդ կտարվեն կառույցի վերականգնողական աշխատանքներ։

Ըստ Վանի քաղաքապետի՝ եկեղեցու բացումից հետո Ախթամարը կդառնա ուխտագնացության վայր աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար։Կարալօղլուն նաև նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Վանը կդառնա Թուրքիայի զբոսաշրջության կենտրոններից մեկը։ «Այստեղ զբոսաշրջիկներ կժամանեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից. չէ՞ որ այժմ մեր սահմանն անցնում է լեռներով, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո իրանցի զբոսաշրջիկները կկարողանան Հայաստանի տարածքով ավելի հարմար ուղիներով հասնել Վան»,- նշել է Կարալօղլուն:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-19

Թուրքական լրատվամիջոցներն ընդդեմ Էրդողանի


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվությունը մամուլի նկատմամբ ցույց է տալիս, որ նա ընդհանրապես սխալ մոտեցում ունի քրդական հարցի լուծման հարցում։ Ըստ Hurriyet-ի, այսպիսի կարծիք են հայտնում թուրքական մամուլի ներկայացուցիչները։ Նախ վարչապետը ներգրավեց մամուլին այդ գործընթացում, իսկ այժմ քարկոծում է լրատվամիջոցներին քրդական հարցի շուրջ սոցիալական լարվածությունը մեծացնելու համար։Էրդողանը վերջին շրջանում ավելի հաճախ ու սուր է քննադատում մամուլին, քանի որ լրատվամիջոցները, որոնք նախկինում սատարում էին քրդական հարցի լուծման՝ կառավարության նախաձեռնությունը, այժմ սգալիորեն նվազեցրել են իրենց աջակցությունը։

«Էրդողանը միշտ էլ խնդիրներ է ունեցել մամուլի հետ։ Իհարկե, նա կարող է քննադատել լրատվամիջոցներին, բայց նրա կողմից նման ագրեսիվ պահվածքը հակասում է ժողովրդավարության չափանիշներին»,- ասել է թուրքական «Թարաֆ» օրաթերթի վերլուծաբան, ակադեմիկոս Միթհատ Սանչարը։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-18

Կանաչ թեյը նվազեցնում է դեպրեսիան տարեցների մոտ

Կանաչ թեյը, բացի իր բոլոր բուժիչ հատկություններից, նվազեցնում է նաև դեպրեսիան 70-անց մարդկանց մոտ։ Նման եզրակացության են եկել ճապոնական Տոխոկու համալսարանի մասնագետները։ Ճապոնացի մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 տարեց։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մոտ 34%-ը և կանանց 39%-ը հակված է դեպրեսիայի։ Սակայն լավատեսների մեջ գերակշռել են նրանք, ովքեր յուրաքանչյուր օր մոտավորապես չորս բաժակ կանաչ թեյ են խմում։
Ըստ հետազոտողների՝ մարդու ուղեղի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում թեանինը, որը մեծ քանակությամբ առկա է կանաչ թեյում։ Թեանինը երբեմն «լավ տրամադրության քիմիկատ» են անվանվում։

Նշենք, որ կանաչ թեյին վերագրվում են օգտակար այլ հատկանիշներ ևս. այն իջեցնում է ճնշումն ու կասեցնում քաղցկեղածին գործընթացները։



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-17

Թուրքիան ընկել է իր սարքած ծուղակը

Հայաստան կատարած այցի վերաբերյալ թուրք լրագրողներն իրենց երկրի առաջատար լրատվամիջոցներում շուրջ 30 հոդված են հրապարակել, որոնք աչքի են ընկել անաչառությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` ամփոփելով 15 թուրք լրագրողների` դեկտեմբերի 17-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները: Թուրքագետը վերլուծություն է կատարել և նկատել, որ Հայաստանի մասին թուրք լրագրողների հրապարակումներում հայ պաշտոնյաների խոսքերը չեն խեղաթյուրվել: Ավելին, թուրք լրագրողների կարծիքը մեր երկրի մասին դրական է եղել: Եթե մինչև Հայաստան ժամանելը նրանք մեր երկիրը աղքատ և հետամնաց էին պատկերացնում, ապա այցից հետո իրենց կարծիքը կտրուկ փոխել են:Թուրքագետը համոզված է՝ այցի արդյունքում հայ հասարակությունն ավելի ստույգ իմացավ, թե Թուրքիայում հայ-թուրքական արձանագրություններն ինչպես են ընկալվում: Թուրքերն էլ հստակ իմացան Հայաստանի դիրքորոշումը: Թեև հայկական կողմը որպես արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ մատնանշում է փետրվար-մարտ ամիսները, թուրքագետն ապրիլի 24-ն է համարում որպես հոգեբանական վերջնաժամկետ: «Շատերն են ասում, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ԱՄՆ կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Հայոց ցեղասպանության օրինագիծը:

Միաժամանակ, Արտակ Շաքարյանը նշեց, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, հետագայում բարդ կլինի դրական արդյունք սպասել այդ գործընթացից:

Արտակ Շաքարյանի խոսքով, թեև Ղարաբաղյան հարցը որպես նախապայման ընդգրկված չէ արձանագրություններում, այն ներքաշվում է հայ-թուրքական գործընթացում: «Թուրքիան ընկել է իր սարքած ծուղակը: Լրագրողները հիմնականում նշում էին, որ Թուրքիան ԼՂՀ հարցում արմատական փոփոխություն չի ուզում, Թուրքիային անպայման պետք է մի սիմվոլիկ ժեստ, թեկուզ ևս մեկ մոսկովյան հռչակագրի ստորագրում, որը ցույց կտա, որ գործընթացը շարունակվում է»,- թուրք լրագրողների տեսակետն այսպես ներկայացրեց թուրքագետը: Նա նշեց, որ թուրք լրագրողներն արտահայտել են Անկարայի մտահոգությունը, այն է`հայ-թուրքական գործընթացն ավելի արագ է զարգանում, քան հայ-ադրբեջանականը: Անկարան ուզում է, որ երկու գործընթացները զուգահեռ և միևնույն արագությամբ ընթանան:


«Եվրասիա համագործակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2010 թ. կշարունակվեն երկու երկրների լրգրողների փոխադարձ ճանաչողական այցերը:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-16

Թուրք լրագրողները խոստացել են հայոց պատմությանն այլ աչքերով նայել

Դեկտեմբերի 17-20-ը ճանաչողական այցով Հայաստան ժամանած 15 թուրք լրագրողները, այցելելով Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, խոստացել են հայոց պատմությանն այլ աչքով նայել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Թուրք լրագրողները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հուշարձանին և, ինչպես


Շաքարյանը բնութագրեց, առանց ագրեսիայի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին 1,5 ժամ հղել իրենց հուզող հարցերը: Թուրքագետն արձանագրել է, որ ի տարբերություն ադրբեջանցիների, թուրք լրագրողները ցեղասպանության մասին խոսելիս, աչքի չեն ընկել ագրեսիայով:


Թերթ.am



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-15

Հայկական բանաձևը սրի պես կախված է Թուրքիայի գլխին

Հայ գործընկերների հետ հանդիպելու և քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած թուրք լրագրողներից երկուսը` CNN Turk-ի լուրերի խորհրդատու Վերհաթ Բորաթավը և Milliyet օրաթերթի լրագրող Բադրի Գյուրսելն այսօր «Հայելի» ակումբում պատասխանեցին հայ լրագրողների հարցերին:

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին` Բադրի Գյուրսելը նախ նշեց, որ եթե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց չգրանցվի, Թուրքիայի մեջլիսը արձանագրությունները չի վավերացնի:
Միաժամանակ, նա նշել է, թե չի կարող ասել` հետագա մի քանի ամիսներին իրադարձություններն ինչ կերպ կզարգանան: «Դեռևս այս տարվա մայիսին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան խնդրի հարցում առաջխաղացում չգրանցվի, չնայած արձանագրություններում այդ մասին ոչինչ չի նշվում, դրանք չեն կարող վավերացվել: Այն ժամանակվանից մինչ օրս Թուրքիայի տեսակետն այդ հարցի շուրջ չի փոխվել»,- ասել է թուրք լրագրողը:

Թուրքիան նաև մտավախություն ունի, որ արձանագրությունները վավերացնելուց հետո, Հայաստանն իրեն «ազատ կզգա», և ղարաբաղյան հիմնահարցի առաջխաղացում չի լինի:

«Ես ինքս կնախընտրեի, որ ղարաբաղյան հարցն այս խնդրին չխառնվեր, բայց Թուրքիայի կառավարությունը ճնշումների ներքո իրեն պարտավորված զգաց»,- ընդգծեց Բադրի Գյուրսելը: Հարցին, թե ինչ ճնշումների է ենթարկվում Թուրքիայի կառավարությունը, լրագրողը պատասխաբեց` «և՛ արտաքին, և՛ ներքին»:

Վերհաթ Բորաթավն էլ իր հերթին նշեց, թե Թուրքիայում ոչ ոք չէր սպասում, որ այս հարցին Ադրբեջանը նման կերպով կարձագանքեր: Նրա խոսքով՝ «այս խաղում ոչ թե Հայաստանն ու Թուրքիան են տանգո պարում, այլ սա 5 պետությունների տանգո է, քանի որ գործընթացին մասնակցում են նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ադրբեջանը»:

Լրագրողները նշեցին, որ եթե Թուրքիան որոշի Ադրբեջանին կորցնելու գնով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, ապա ի հայտ կգան այլ գործոններ, որոնք, սակայն, լրագրողները չցանկացան մանրամասնել։ Միաժամանակ, նրանց համոզմամբ, «Թուրքիան Հայաստանի հետ բարիդրացիական կապեր հաստատելու հարցում երբեք այնքան վճռական չի եղել, ինչպես այսօր»։

Արդեն ասուլիսի վերջում թուրք լրագրողները վստահեցրին, որ չնայած այս ամենին, թուրքական կողմը կվավերացնի արձանագրությունները, իսկ երրորդ երկիրը ոչինչ անել չի կարող, քանի որ «Թուրքիան այդպես է որոշվել»:

Անդրադառնալով Ցեղասպանության հարցին` թուրք լրագրողներն ասացին, որ անգամ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու դեպքում էլ միջազգային հանրությունը կշարունակի անհանգստացնել Թուրքիային այդ հարցով։ Դարձյալ տարբեր երկրներ հօգուտ Հայաստանի բանաձևեր կընդունեն: «Հայկական բանաձևը սրի պես կախված է Թուրքիայի գլխին»,- ընդգծեցին նրանք:

Ի դեպ, թուրք լրագրողներն ասել են, որ 2008թ. Թուրքիայի նախագահի հետ Հայաստան ժամանած իրենց գործընկերները ոչ թե չեն ցանկացել հանդիպել և խոսել հայ լրագրողների հետ, այլ պարզապես ժամանակ չեն ունեցել:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs