2009-04-25

Բարաք Օբաման արտասանեց «Մեծ Եղեռն»

Սպիտակ Տան պաշտոնական կայքը տարածել է Բարաք Օբամային հայտարարությունը, որը նվիրված է 1915թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձություններին: Իր խոսքում Բարաք Օբաման երկու անգամ հայերեն արտասանել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը (հայտարարության մեջ անգլերեն տառերով գրված է Meds Yeghern):
ԱՄՆ նախագահի ուղերձում ասված է.

«94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Մեծ Եղեռնը պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց սրտերում:


Պատմությունը, եթե այն չի գտել իր լուծումը, կարող է ծանր բեռ լինել: Մինչդեռ 1915թ. զարհուրելի իրադարձությունները մեզ հիշեցնում են այն դաժան տեսարանները, երբ մարդը կարող է անմարդկային լինել մեկ այլ մարդու նկատմամբ, անցյալի հետ հաշվի նստելու փաստը հաշտեցման մեծ հույս է ներշնչում: Ես հետևողականորեն պնդել եմ իմ կարծիքը 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և իմ կարծիքը տվյալ իրադարձությունների վերաբեյալ չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի լիարժեք, ազնիվ և արդար ճանաչման մեջ:
Տվյալ նպատակին հասնելու համար լավագույն միջոցն այն է, որ հայ և թուրք ժողովուրդները, որպես առաջխաղացմանն ուղղված իրենց ջանքերի մի մաս, պետք է դիմեն անցյալի փաստերին: Ես լիովին սատարում եմ հայերի և թուրքերի` ցավալի պատմության միջով անցնելու ջանքերը, անցնելու մի ճանապարհով, որն ազնիվ է, բաց և կառուցողական:

Հենց այդ նպատակով է հայ և թուրք ժողովուրդների միջև, ինչպես նաև Թուրքիայում սկսվել համարձակ և կարևոր մի երկխոսություն: Ես նաև լիովին սատարում եմ Հայաստանի և Թուրքիայի ջանքերը` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի միջնորդությամբ երկու երկրների կառավարությունները բանակցությունների ձևաչափի և ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության եկան: Ես ողջունում եմ այս առաջընթացը և կոչ եմ անում նրանց իրականություն դարձնել փաստաթղթում ամրագրված խոստումը:

Հայաստանը և Թուրքիան միասին կարող են դարբնել այնպիսի հարաբերություններ, որոնք իրենց բնույթով կլինեն խաղաղ, արդյունավետ և բարգավաճ: Եվ միասին` հայ և թուրք ժողովուրդները կլինեն ավելի ուժեղ, քանզի կընդունեն իրենց ընդհանուր պատմությունը և կգիտակցեն, որ միևնույն մարդկային ցեղին են պատկանում:

Ոչինչ չի կարող հետ բերել Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերը: Սակայն վերջին 94 տարիների ընթացքում հայերի կողմից կատարած ներդրումը նրանց տաղանդի, հարաշարժության, հաստատունության վառ ապացույց է և նախատինք նրանց, ովքեր ցանկացել են ոչնչացնել հայերին: Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հարուստ երկիր է դարձել հայկական ծագում ունեցող բազմաթիվ ամերիկացիների շնորհիվ, ովքեր լուրջ ներդրում են կատարել մեր հասարակության մեջ և որոնցից շատերն այս երկիր են գաղթել 1915թ. դեպքերից հետո: Այսօր ես կանգնած եմ նրանց, ինչպես նաև ողջ աշխարհի հայության կողքին` լի բարեկամության, միասնության և խորին հարգանքի զգացումով»:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-04-18

Լոնդոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ

Ապրիլի 15-ին «RP Musical management» կազմակերպության և Լոնդոնում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով Լոնդոնի հանրահայտ Վիգմոր սրահում տեղի է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Գարնան հիշատակի համերգը» («Spring Remembrance Concert»)` հանրաճանաչ կատարողներ Հրաչյա Ավանեսյանի, Էշլի Վասսի (Ashley Wass) և Այլիշ Թինանի (Ailish Tynan) մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք էին եկել մատուցելու բազմաթիվ բրիտանացի հանդիսականներ, նաև տեղական ինքնակառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրք լրագրողները հայ–թուրքական սահմանին են եղել, բայց միայն մեկ զարմանալի փաստ նկատել

Ապրիլի 15-ին հայ–թուրքական սահմանամերձ գոտում՝ Մարգարա գյուղում, ռուս սահմանապահները նկատել են լուսանկարող երեք մարդու և ուղեկցել են վերջիններիս սահմանապահների հենակետ։ Մեր թղթակիցը պարզել է, որ դրանք եղել են թուրք լրագրողներ Սելջուկ Յաշարը՝ «Հուրիյեթից», Ումութ Յերթութանը «Fox TV»–ից և նույն հետուստաընկերության օպերատորը։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին թուրք լրագրողները, սահմանապահներն իրենց անձը հաստատող փաստաթուղթ են խնդրել, թեյ հյուրասիրել և բաց թողել։
Ձերբակալության մասին լուրերը, ինչպես հայտնեցին մեզ լրագրողները, ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Դա ձերբակալություն չէր, պարզապես ճշտում էին մեր ով լինելը»,– ասաց Յերթութանը։
Թուրք լրագրողները Երևան էին ժամանել հայ–թուրքական վերջին զարգացումների մասին նյութեր պատրաստելու նպատակով։
Լրագրողները ոչ մի խնդիր չէին տեսել և գնահատել էին սահմանապահների վերաբերմունքը։ Նրանք միայն զարմացել էին, որ հայկական սահմանին գտնվող ռուս սահմանապահների հենակետում տեսել էին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարը։ Հետագայում միայն պարզել էին, որ հայ–թուրքական սահմանը հսկում էին ռուս իրավապահները։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-04-15

El Genocidio armenio Parte 2



http://www.dailymotion.com/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Երևանում կազմակերպվել է «Ցեղասպանությունների միջազգային ճանաչումը՝ որպես կանխարգելման միջոց» թեմայով կլոր սեղան

«Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր կազմակերպել է կլոր-սեղան–քննարկում «Ցեղասպանությունների միջազգային ճանաչումը` որպես կանխարգելման միջոց» խորագրով։

Ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած հայերի ջարդերը միջազգային հանրության համար ազդակ հանդիսացան` մարդկությանը զերծ պահելու նմանօրինակ հանցագործություններից. ստեղծվեց և պատմական, քաղաքական և իրավական շրջանակներում շրջանառության մեջ մտավ «ցեղասպանություն» տերմինը, և 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը համոզված լինելով, որ մարդկությանը այդ արհավիրքից ազատելու համար միջազգային համագործակցություն է անհրաժեշտ, ընդունեց Կոնվենցիա «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին»։«Կոնվենցիայի 60-ամյակից քիչ անց, հայացք նետելով ցեղասպանությունների շարքին, համոզվում ենք, որ չպատժված հանցագործությունները կրկնվելու հատկություն ունեն։ Այսպես` հայոց ցեղասպանությունը դարձավ հրեաների ողջակիզման, Ռուանդայի ցեղասպանության և այլ բազմաթիվ նմանատիպ հանցագործությունների նախադեպ, մինչդեռ, դրա միջազգային ճանաչումը, թերևս, վերջ դներ մարդկության դեմ ուղղված այդ սարսափելի հանցագործությանը»,– ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Կլոր սեղանի բանախոսներն էին ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը, ովքեր անդրադարձան ցեղասպանության միջազգային ճանաչման ՀՀ ջանքերին, ժխտողականության դեմ պայքարին և ցեղասպանության երևույթը կանխարգելելու ՄԱԿ-ի ձեռնարկած միջոցներին։ Մտքերի փոխանակման ընթացքում ներկաները` հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ուսանողներ, իրենց վրդովմունքն արտահայտեցին ներկայումս կատարվող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հանդեպ, իրենց համերաշխությունը` ցեղասպանության զոհ դարցած ազգերի նկատմամբ։ Անտարբերությունն ու կանխարգելելու չկամությունը տեղիք են տալիս նոր հանցագործությունների, ընդհուպ մինչև ցեղասպանությունների։ Երևույթները պետք է կոչել իրենց անուններով և պատժել հանցագործներին։ Մասնակիցները նույնպես նշեցին, որ դրա համար պահանջվում է բոլոր երկրների համագործակցությունը։ Դա է ցեղասպանությունից ձերբազատվելու ելքը։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-04-14

El genocidio armenio Parte 1

Desde hacía siglos, la invasión, el sojuzgamiento y las matanzas indiscriminadas de los turcos contra la población armenia, culminaron en 1915 con la planificación y el asesinato sistemático de 1.500.000 armenios, originando una diáspora imposibilitada de volver a sus tierras ancestrales.
Aquí les presentamos la primera parte de documental de Genocidio Armenio que ocurro en 1915....


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-04-13

Եգիպտացի աշակերտներն այցելել են Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն

Եգիպտոսում Հայաստանի դեսպանության և մոտ հինգ հազար աշակերտ ունեցող եգիպտական Դր. Ներմին Իսմայիլ միջնակարգ դպրոցների ցանցի (Dr. Nermien Ismail Language Schools) տնօրինության միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն, դպրոցների 5-րդ դասարանների համար հաստատվել է ուսումնական նախագիծ «Հայաստանը» թեմայով։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այդ կապակցությամբ ապրիլի 8-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն են այցելել դպրոցի տնօրենն ու 20 աշակերտներ և հանդիպել դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը նշել է նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք միտված են եգիպտացի երեխաների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ տեղեկության տարածմանը։
Ռուբեն Կարապետյանն ընդգծել է, որ հայ-եգիպտական բազմադարյա բարեկամությունը հիմնված է ազնվության, նվիրվածության, փոխադարձ հարգանքի վրա, և այդ էջերի վերհանումն ու քարոզումն այսօր կենսական նշանակություն ունի։

Հանդիպման ավարտին դեսպանը դպրոցի տնօրենին է փոխանցել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, եգիպտահայության և հայ-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ գրքեր գրադարանների համար։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs