2009-05-30

Տաքսու վարորդը տեղափոխել է սեփական տան գողին

Չինական Հուայնան քաղաքի տաքսու վարորդը դարձել է իր սեփական տունը կողոպտած հանցագործի ակամա գործընկերը: Տաքսու վարորդն օգնել է գողին բեռնել գողոնը մեքենայի մեջ և տեղափոխել է հանցագործին, հայտնում է Ananova-ն:

Բացատրելով, թե ինչու նա այդքան շատ իրեր ունի` հանցագործը պատմել է տաքսու վարորդին, որ ինքը նոր է վերաադարձել գործուղումից հայրենի քաղաք: Տաքսու վարորդը նշել է, որ, օգնելով ուղևորին բեռնել իրերը, նա նկատել է իրերի մեջ անպոչ ձուկ՝ճիշտ այպիսին, ինչպիսին նա ուներ իր սառնարանում:
Չինացու մտավախություններն արդարացվել են, երբ նա վերադարձել է տուն և հայտնաբերել, որ իր տուն գող է մտել, որը գողացել է անգամ վերոնշյալ ձուկը:

Արդյունքում՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին: Նրան արդեն մեղադրանք է ներկայացվել:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-05-15

Նորվեգական հեքիաթը` հայկական երազանք. Եվրատեսիլի հայկական պատմության անիվը փոխեց շարժման ուղղությունը

4-րդ անգամ` ամենամեծ հույսերով, բայց ամենավատ արդյունքներով: Հանրայինի ստուդիայից սփյուռքի հայությանն ուղղված կոչերը` “փոխել պատմության ընթացքը”, իրականացան, բայց հակառակ նշանով: Անդրեի ու Հայկոյի հաստատած 8-ը Սիրուշոն կարողացավ կիսել` հասցնելով 4-ի, իսկ թերևս ամենամեծ վստահություն վայելող Արշակյան քույրերը հազիվ կարողացան մնալ տասնյակում:

2009-ի հայկական Եվրատեսիլն առաջին անգամ հնարավորություն տվեց շուրջ 20 երգիչ-երգչուհիների հավակնել մեր երկիրը ներկայացնելու պատվին, սակայն բոլոր շշուկներն ու ոլորտի որոշակի հոտառություն ունեցողները փաստում էին, որ հերթը Արշակյան քույրերինն է, երգչուհիներ, ովքեր հայտնի են իրենց լավ ձայնային տվյալներով ու կատարողական վարպետությամբ: Նախընտրական փուլի ավարտին կասկածները հաստատվեցին, բայց նաև նոր քննարկումների հիմք դրեցին, որոնք ահազանգում էին ներուժի ոչ ճիշտ օգտագործման մասին:
Ամեն տարի մեզանում Եվրատեսիլի համար երգ ընտրելիս` միակ նախապայմանը Եվրոպային առավելագույն կերպով գրավելն է սահմանվում: Եվ ամեն անգամ այս հարցում հեղինակություն ունեցող մարդկանց կարծիքն էլ հիմք են դառնում երգի ընտրության համար: Ինգա և Անուշ Արշակյանների տարիների փորձի ու ժողովրդականության մեջ նոր կետ ամրագրեց իրենց պրոդյուսերական գործը ստանձնած Շարմ ընկերությունը. փոփ-ֆոլք սահմանեցին իրենց առաջադրած երգի ժանրն ու սկսեցին զբաղվել մրցույթի համար անհրաժեշտ այլ պատրաստություններով: Բեմն ու մասնակիցների կերպարները կերտելու պատասխանատվությունը նորից արտահանվեց Ռուսաստան` այս անգամ գուցե կապելով հյուրընկալող երկրի փորձի հետ: Տեսահոլովակ, ընդամենը մի քանի պրոմո տուրեր, երկար փնտրված կերպարներ, լայնածավալ ինտերնետային PR. երգից անկախ` մարդիկ սկսեցին մի պահ իսկապես հավատալ հաջողության հեռանկարին: Կովկասյան մոգական քրմուհիները, սակայն, ի վիճակի չեղան գերել Եվրոպային:

Եվրատեսիլի հայկական ամենավատ արդյունքի պատճառներն այլևս կկապվեն մրցույթի փոփոխված կանոնների հետ. առաջին անգամ համաեվրոպական երգի ընտրության գործում իր որոշիչ դերն ուներ ժյուրին: Բայց ի՞նչը կարող էր ավելի մեծ դեր ունենալ, քան երգը, որպեսզի միակ 12 բարձրագույն միավորը մեզ շնորհեր Չեխիան, որ հայաշատ Ֆրանսիան բավարարվեր ընդամենը 6 միավորով, իսկ Ռուսաստանից սպասվող 12-ը կրճատվեր 7-ով:

Փոխարենը մեր հարևաններն այս տարի առանձնացան իրենց դիրքերով. թուրքական պորտապարն ու երգի շուրջ ծավալված սկանդալային պատմությունները Հադիսեին հաստատեցին 4-րդ պատվավոր հորիզոնականում, իսկ Իրանում ծնված և իր ադրբեջանական արմատներով հպարտացող Առաշն ու ադրբեջանցի գործընկերուհին իրենց թեթև երգով սահուն ամրագրեցին իրենց տեղը եռյակում: Եվրոպայի այս տարվա երկրորդ երգը ճանաչվեց Իսլանդիայից ուղարկված լիրիկական կատարումը, դե իսկ լավագույնն այս տարի նորվեգական “Հեքիաթ”-ն էր հեքիաթային կորսված, բայց դեռ հուսառատ սիրո պատմությամբ, հեքիաթ, որն առայժմ կմնա որպես հայկական երազանք:

P.S. Հայաստանից առավելագույն բալեր ուղարկվեցին, իհարկե, եղբայրական Ռուսաստանին և բարեբախտաբար ընդամենը 1 միավորի տարբերությամբ Արշակյան քույրերն առաջ անցան Անաստասիա Պրիխոդկոյից և չլքեցին տասնյակը: Ի դեպ, Հայաստանը նաև մեկ միավոր շնորհեց Ադրբեջանին և 4 միավոր Թուրքիային: Վերջին քաղաքական զարգացումների համատեքստում սա խոսուն փաստ է:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայտնի են «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակիչի բոլոր մասնակիցները

Մոսկվայում ավարտվել է «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Քվեարկության արդյունքների համաձայն՝ եզրափակիչ են դուրս եկել հետևյալ տասը երկրները՝ Խորվաթիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Լիտվան, Ալբանիան, Մոլդովան, Դանիան, Էստոնիան, Նորվեգիան, Հունաստանը։Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին (հաղթողներն են Հայաստանը, Թուրքիան, Շվեդիան, Իսրայելը, Պորտուգալիան, Մալթան, Ֆինլանդիան, Բոսնիան և Հերցեգովինան, Ռումինիան, Իսլանդիան), իսկ եզրափակիչը, որի ժամանակ կմրցեն 25 երկրների ներկայացուցիչներ, տեղի կունենա մայիսի 16-ին։

Նշենք, որ 5 երկրների ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ արտամրցութային կարգով. դրանք են «մեծ քառյակի» երկրները, որոնք համարվում են «Եվրատեսիլի» հիմնադիրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա), ինչպես նաև նախորդ մրցույթի հաղթող երկիրը (այս տարի՝ Ռուսաստանը)։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակի առթիվ աղջիկն ու քույրը կերգեն Հայաստանում

Մայիսի 22-ին լրանում է Շառլ Ազնվաուրի 85 տարին, ինչի առթիվ մայիսի 17-22-ը Հայաստանում կանցկացվի «Քեզ համար, Հայաստան» համերգաշարը, որին կմասնակցեն Աիդա Ազնավուր-Կառվարենցը` Ազնավուրի քույրը, Սեդա Ազնավուրը` նրա դուստրը, ֆրանսիահայ երգչուհի Լիզ Սարյանը և վերջինիս ամուսին Տելեմակ Քավեզյանը, ով Ֆրեդերիկ Մանուկյանի հետ միասին գլխավորում է հայաստանցի ու ֆրանսիացի երաժիշտներից կազմված նվագախումբը:

Աիդա Ազնավուրը միայն մեկ անգամ է եղել Հայաստանում` 1963թ-ին, ավելի քան 45 տարի անց նա մեծ ուրախություն է ապրում` տեսնելով վերափոխված Հայաստանը:
Սեդա Ազնավուրը 3 անգամ է եղել Հայաստանում, վերջինն անցած տարի` որդուն ամուսնացնելու առթիվ: Հիմա եկել է երգելու, ինչի առթիվ շատ ուրախ է: Նրա սերը երգի նկատմամբ ձևավորվել է հիմնականում հորաքրոջ ու նաև պապի երգերը լսելով:

Իսկ Լիզ Սարյանը պատմեց, որ մայրն է երգել հայերեն, ու ինքն էլ դեռ մանկուց տանը լսել ու երգել է:

Ինչ վերաբերում է Ազնավուրի այցին, դուստրն ասաց, որ իրենք դեռ չգիտեն, թե երբ կգա, բայց հաստատ կգա` գուցե մինչև 22-ը:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-05-13

Իտալիայում անօրինական ներգաղթյալներին հանցագործ են համարելու

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, ըստ որի՝ անօրինական ներգաղթյալների մուտքն Իտալիա դիտարկվում է որպես հանցագործություն։


Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունը օրինագիծը ներկայացրել էր փակ քվեարկության։ Փաստաթղթի ընդունման կողմ քվեարկել է 316 օրենսդիր, դեմ՝ 258։
Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնիի խոսքերով՝ իր երկիրը չի խախտում որևէ օրենք և չի սահմանափակում ոչ մեկի իրավունքները։ Պարզապես երկիրը ստիպված է միջոցներ ձեռնարկել, քանի որ իր ուսերի վրա է վերցնում մի բեռ, որը Իտալիայի հետ պետք է կիսեին եվրոպական երկրները և ՄԱԿ-ը։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, օրինագիծն արժանացել է ձախակողմյան ընդդիմության խիստ քննադատությանը։ Ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանի շենքի մոտ։

«Կարծում եմ, որ մի երկիր, որն իրեն ժողովրդավարական է համարում, չպետք է ընդուներ նման ռասիստական օրենքներ»,- նշել է ցուցարարներից մեկը։

Նշենք, որ օրինական ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է հաստատվի Իտալիայի սենատի կողմից։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայում 100 տարվա ընթացքում անվանափոխել են 28,000 բնակավայրեր

Թուրքական Ֆիրաթ համալսարանի Մարդկային և տնտեսական աշխարհագրության բաժնի ղեկավար Հարուն Թունչելը հետազոտություն է անցկացրել թուրքական տեղանունների վերաբերյալ:

Նա հայտնաբերել է, որ տարիների ընթացքում թուրքական գյուղերի մոտ 35%-ի` այսինքն 12,211 գյուղերի անունները փոխվել են:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ փոխվել են մոտավորապես 28 հազար տեղանունների անվանումները:

Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Իզմեթ Բերքանը վերջերս մեջբերել է վարչապետ Էրդողանի խոսքերը, ով ասել է, որ, որպես քրդական հարցին հարգալից մոտեցում ցույց տալու «խորհրդանշական» քայլ, տեղանունները որոշ տարածաշրջաններում կարող են քրդական դառնալ:

Քրդամետ Դեմոկրատական կուսակցության համանախագահ Ահմետ Թուրքը, ի պատասխան վարչապետի խոսքերի, ասել է.

«Դուք կարող եք փոխել տեղանունները, սակայն ի՞նչ օգուտ դա կարող է ունենալ, եթե դուք արգելում եք քրդերենը: Այսպես, թե այնպես ոչ մի քուրդ տեղանուններին թուրքական անուն չի տալիս: Նրանք իրենց մեջ հնուց եկած քրդական անուններն են օգտագործում»:

Համաձայն Թունչելի հետազոտության, Տրապիզոնի և Ռիզե գավառի շատ գյուղեր վերանվանվել են. դրանք «թուրքայնացվել» են՝ փոխելով իրենց իրական հայկական, լազական կամ վրացական անվանումները: Արևելյան և Հարավային Թուրքիայի գյուղերը նույնպես իրենց անունները փոխել են հայերենից, քրդերենից և արաբերենից ու ստացել են թուրքական անվանումներ:

Տեղաունների մասսայական անվանափոխումները սկսվել են դեռևս 20-րդ դարի սկզբում, սակայն այդ գործընթացը հատկապես ակտիվացել է սկասծ 1940-ական թվականներից, նշում են թուրք գիտնականները:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-05-12

Ավստրալացին ժառանգել է իր մաշկը թանգարանին

Ավստրալիայի բնակիչը, ով դաջվածքների մեծ սիրահար է, ժառանգել է իր մաշկը Ազգային պատկերասրահի թանգարանին, որը գտնվում է Կանբեռայում։ Այդ մասին հաղորդում է Internovosti.ru-ն։

Ջեֆ Օսթլինգի մարմինն ամբողջովին ծածկված է դաջվածքներով։ 65-ամյա ավստրալացին վատնել է շուրջ 15 տարի «կենդանի գլուխգործոցի» ստեղծման վրա։ Օսթլինգի դաջվածքը թեմատիկ է և կրում է «Սիդնեի այգու բոլոր ծաղիկները» անվանումը։ Նշենք, որ ավստրալացու մոտ դաջվածքներից ազատ է միայն պարանոցը, դաստակները, արմուկները և ոտնաթաթերը։

Օսթլինգը սկսել է զբաղվել դաջվածքներով 40 տարեկանում։ Ավստրալիայի բնակիչը համոզված է, որ իր մաշկը արվեստի գործ է, որի տեղը միայն թանգարանում է։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs