2009-12-05

Իտալացի գիտնականը գտել է «Սիրո բանաձևը»

Current Directions in Psychological Science ամսագիրը հրապարակել է ամերիկացի գիտնականների հետազոտությունը՝ նվիրված լացի թությանը, հաղորդում է psynavigator-ը։

Հոգեբանները վերլուծել են 3000 կամավորների թեստերը, որոնցում վերջիններս բնութագրել են, թե ինչպես են լացում։ Արդյունքում պարզվել է, որ լացը կարող է օգտակար լինել՝ կախված հանգամանքներից։

Հատկանշական է, որ հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ լացից հետո իրենք որոշակի թեթևություն են զգացել, 30%-ի կարծիքով՝ լացն իրենց թեթևություն չի բերել, ևս 10%-ի համաձայն՝ նույնիսկ ավելի վատ են զգացել։ Հոգեբանները նշում են, որ թեթևություն են զգացել հիմնականում նրանք, ովքեր կարեկցանք են ստացել մերձավորներից։ Հրապարակված հետազոտությունում նաև ասվում է, որ լացը չափազանց օգտակար է ֆիզիոլոգիայի տեսանկյունից։

Գիտնականների կողմից լացի ֆիզիոլոգիական մեխանիզմների մանրազնին ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ լացը հանգստացնում է և նպաստում շնչառության դանդաղեցմանը։ Հենց այդ պատճառով էլ լացելուց հետո մարդու մոտ օրգանիզմի ընդհանուր թեթևության և թուլացման տպավորություն է ստեղծվում։

Այնուամենայնիվ, ինչպես նշում են ամերիկացի մասնագետները, կան մարդիկ, ում հակացուցված է լացել։ Դրանք տարբեր աֆեկտային խանգարումներով և գերլարված անհանգիստ մարդիկ են. լացն առաջացնում է նրանց մոտ ինքնազգացողության ծանրություն։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-03

Սնահավատ չինացիները չեն պատրաստվում ամուսնանալ 2010թ.

Սնահավատ չինացիները, ովքեր ավանդաբար հավատում են լուսնային օրացույցին, կարծում են, որ 2010թ. անհաջող տարի է ամուսնությունների համար, և այն անվանում են «արիների տարի»: Սակայն, ըստ չինական օրացույցի, Նոր տարին սկսվում է միայն փետրվարի 14-ին, այդ իսկ պատճառով մոտ ժամանակներս Չինաստանում «հարսանեկան պայթյուն» է սպասվում:
Բազմաթիվ երիտասարդ զույգեր, ովքեր ավելի վաղ ծրագրել էին ամուսնանալ 2010թ., իմանալով աստղագետների անբարենպաստ կանխատեսումների մասին, շտապում են հարսանեկան արարողությունն ավելի շուտ կազմակերպել: Միևնույն ժամանակ, այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են հարսանեկան արարողություններով, նշում են, որ հարսանիքների թիվն արդեն իսկ ավելացել էր նոյեմբերին:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-20

Իտալացի գիտնականը գտել է «Սիրո բանաձևը»

Բոլոր ժամանակներում սիրո ֆենոմենը մարդկության համար անվերծանելի գաղտնիք է համարվել: Այս անգամ էլ իտալացի հոգեբան Ռոբերտ Սթերնբերգը փորձել է ընդլայնել մեր գիտելիքները սիրո մասին:

Գիտնականը ուսումնասիրել է սիրահարված մարդկանց զգացմունքներն ու զգացողությունները` այսպիսով առաջ քաշելով սիրո «բանաձևի երեք բաղադրիչները», հաղորդում է mignews.com-ը:
Ըստ Սթերնբերգի` այդ երեք բաղադրյալներն են.

կիրքը` սիրո դրդապատճառը, ռոմանտիկ զգացմունքների աղբյուրը, սեռական հակումները, ընտրյալին տիրանալու ցանկությունը,

նվիրվածությունը`սիրո այս ճանաչողական բաղադրյալը սկիզբ է դնում փոխադարձ պարտավորվածություններին, սա գիտացկված որոշումն է սիրել և պահպանել հարաբերությունները` չնայած բոլոր դժվարություններին և գայթակղություններին,

ինտիմը` սիրո էմոցիոնալ բաղադրյալը, ոգու միասնության հիմքը, հոգատար լինելու, օգնելու, մտերիմ մարդու հետ ամենանվիրական մտքերով և զգացմունքներով կիսվելու ցանկությունը:

Ըստ հոգեբանի` սիրային հարաբերությունների սկզբում կիրքը մաքսիմալ ուժով է դրսևորվում, իսկ հետագայում ժամանակի հետ նվազում: Կրքից զուրկ հարաբերությունները ավելի փխրուն և խոցելի են դառնում:

Այս ժամանակ չափազանց կարևոր է էմոցիոնալ մտերմությունը (ինտիմ հարաբերությունները) և փոխադարձ պարտավորվածությունները, ինչը թույլ է տալիս պահպանել սիրո որակը երկար տարիներով:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-18

Մուսոլինիի ուղեղը հանվել է վաճառքից

Իտալացի ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիի թոռնուհի, Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ալեսանդրա Մուսոլինին ոստիկանությունից պահանջել է հետքաննություն անցկացնել այն գործի կապակցությամբ, որ eBay.com ինտերնետ-աճուրդը վաճառքի է հանել բռնապետի ուղեղն ու արյան նմուշները: Նշենք, որ դրանց նախնական գինը կազմում էր 15 հազար եվրո, սակայն աճուրդի օգտատերերն այդպես էլ չկարողացան «պայքարել» Մուսոլինիի ուղեղի համար: Կայքի վարչակազմը աճուրդից հանել է սկանդալային լոտը, քանի որ, ըստ օրենքի, մարդկային օրգաններն աճուրդի հանելն արգելվում է:Ալեսանդրա Մուսոլինին ենթադրում է, որ իր պապի ուղեղը կարող էին գողանալ Միլանի հիվանդանոցից, որտեղ անցկացվել էր Մուսլինիի մարմնի դիահերձումը, գրում է The Daily Telegraph-ը: Հիվանդանոցում պնդում են, որ «դուչե»-ի մահից երկու տարի անց` 1947թ., դիահերձումից հետո նրա մարմնից վերցված բոլոր նմուշները վերացել են:

Նշենք, որ Մուսոլինին սպանվել է իտալացի պարտիզանների կողմից` 1945թ., երբ բռնապետն իր կոմնակիցների հետ փորձել է փախչել երկրից` ամերիկյան և բրիտանական զորքերի ներխուժման կապակցությամբ: Ֆաշիստ առաջնորդի հետ սպանել էին նաև նրա սիրուհի Կլարետա Պետաչիին: Այնուգհտև նրանց մարմինները տեղափոխել էին Միլան:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-17

Ինտերնետի հայրն անձամբ կզբաղվի ցանցի տարածմամբ

Թիմ Բեռներս Լին, որն ինտերնետի ստեղծողն է, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած՝ ինտերնետի կառավարման խնդիրներին նվիրված չորրորդ համաժողովում հայտարարել է, որ հիմնադրել է նոր կազմակերպություն: World Wide Web Foundation-ը պետք է նպաստի համացանցի գործածության տարածմանն աշխարհում:

Բեռներս Լիի բնութագրմամբ՝ World Wide Web Foundation-ը դառնալու է «ինկուբատոր, որն օգնելու է առաջ մղել այն նոր ծրագրերը, որոնք համացանցը զարգացնելու են որպես միջավայր, որը մարդկանց դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս»:

«Երբ նայում ենք ինտերնետին, արդեն տեսնում ենք ոչ թե փոխկապակցված համակարգիչներ կամ վեբկայքերի հավաքածու, այլ ցանցում միավորված մարդկությունը: Մեկ ընդհանուր տեխնոլոգիայով միավորված մարդկությունը: Այդ տեխնոլոգիան պետք է հնարավորություն տա մարդկանց, բարիք բերի նրանց»,- հայտարարել է Թիմ Բեռներս Լին:

Web Foundation-ը պլանավորում է տարեկան $10–20 մլն հավաքել: Այս միջոցների մեծ մասը կուղղվի ինտերնետից օգտվելու ուսուցողական ծրագրերի իրականացմանը: World Wide Web Foundation-ի նպատակն է հաղթահարել «թվային անհավասարությունը» համացանցի օգտագործման ոլորտում:

Այսօր ինտերնետից օգտվում է աշխարհի բնակչության միայն 25%-ը, մինչդեռ երկրագնդի բնակչության 70%-ն օգտվում է բջջային հեռախոսներից կամ կապի ֆիքսված սարքերից, որոնք կարող են վեբ-կոնտենտ արտապատկերել:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքերը հանդուրժող չեն այլ կրոնների հանդեպ. հետազոտություն

Թուրքերն իրենց կրոնական ազգ են համարում, իսկ կրոնը՝ հանդուրժողականության աղբյուր։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյուքները, իրենց կրոնական համարող մարդկանց մեծ մասն ամենևին էլ հանդուրժող չէ այլ կրոններին հարող մարդկանց հանդեպ, հաղորդում է Hurriyet-ը։

Գիտնականներ Էրշին Քալայչիօղլուն և Ալին Չարքօղլուն՝ Սաբանչի համալսարանից, ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու, թե որքանով են իրականում կրոնական թուրքերը։ Ուսումնասիրությունն անցկացվել է Միջազգային հասարակական հետազոտական ծրագրի շրջանակներում և կոչված էր բնորոշելու կրոնական արժեքները աշխարհի 43 տարբեր երկրներում
Այսպիսով, թուրքերի 83%-ն իրենց կրոնական է համարում, 16%-ը՝ ծայրահեղ կրոնական, իսկ 32%-ը՝ որոշակի չափով կրոնական։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիան, Լեհաստանը, Ֆիլիպինները և Միացյալ Նահանգները ամենակրոնական երկրներն են։

Ինչպես նշել է Չարքօղլուն, 1999թ. սկսած՝ նկատվում է զգալի աճ մարդկանց թվում, որոնք իրենց կրոնապաշտ են համարում։ Ըստ նրա՝ այս փոփոխությունը կարող է կապված լինել երկրում տիրող քաղաքական մթնոլորտի հետ։

Ըստ ուսումնասիրության մեկ այլ դրույթի՝ թուրքերի 60%-ը կարծում է, որ կա միայն մեկ իսկական կրոն։ Ինչ վերաբերում է այլ կրոններին հարող մարդկանց նկատմամբ հանդուրժողականությանը, թուրքերի 90%-ը լավ է վերաբերում միայն մահմեդականներին, նրանցից ընդամենը 13%-ն է հանդուրժող քրիստոնյաների նկատմամբ, մոտավորապես 10%-ը՝ հրեաների։

Ինչ վերաբերում է այլ կրոնին հարող քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքին, ապա թուրքերի 37%-ը դրանց կտրականապես դեմ է արտահայտվել։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

«Տոլմայի» պատերազմ. Հայ–թուրքական մերձեցումը և հայերի ինքնահաստատման հարցը

Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է, բայց մենք կարող ենք խոչընդոտի առջև կանգնել, երբ թուրքն ու հայը սկսեն շփվել: Նման կարծիք այսօր լրագրողներին հայտնել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով` «մեր պատկերացումները մեկս մյուսի մասին բոլորովին տարբեր են»:

Սոցիոլոգն անդրադարձել է նաև թուրքերի և ադրբեջանիցների կողմից հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը յուրացնելու թեմային: Դա բնորոշ է բոլոր երիտասարդ ազգերին, կարծում է նա: «Պարզ է, որ երբ վաղը մենք գնանք Թուրքիա, տեսնենք մեր տարազները, մեր ճարտարապետական կոթողը, մեր խոհանոցը, մեր պարը և երգը ու ասենք մերն է, նրան էլ կասեն` «մերն է», որովհետև նրանց համոզել են, որ դա թուրքական է»:
Խոսելով խոհանոցի մասին՝ նա նշել է, որ ուտեստների անվանումները՝ «տոլմա», «բոզբաշ», «լավաշ», հայկական չեն, սակայն դրանց բաղադրատոմսը հայկական է։

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը` Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, պատմել է «Ազգային հագուստ» բարձր նորաձևության մրցույթի ժամանակ հայ-ադրբեջանական բախումների մասին: Բացի «վիճարկելի» հագուստից և երաժշտությունից, պատվիրակության ղեկավարներն այս անգամ չեն կիսել նաև դուդուկը:

Թե Ադիբեկյանը և թե Սեդրակյանը եկել են այն եզրահանգման, որ «հայեցի» դաստիարակությունը հարկավոր է ստանալ մանկությունից: Tert.am-ի հարցին, թե ում են վստահելու ուսուցման այս ծրագրի կազմումը, Սեդրակյանը պատասխանել է, որ ծրագիր դեռևս չկա, սակայն այն մշակվում է: Մամուլի ասուլիսի մասնակիցներն ընդգծել են նաև հայերի՝ ինքնահաստատման և «իրենց ճանաչելու» անհրաժեշտությունը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs