Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ապացուցեց, որ մոլախաղերի սիրահարներն անուղղելի չեն։ Աշխարհի խոշորագույն խաղասրահների եկամուտները նվազում են, իսկ ընդլայնման ծրագրերը՝ գրվում սառույցին։ Las Vegas Sands-ը՝ շուկայական արժեքով աշխարհում խաղասրահների երկրորդ խոշորագույն օպերատորը, Citigroup-ի հետ փորձում է վերանայել Մակաոյում նոր խաղասրահների կառուցման ֆինանսավորման պայմանները։ Հիշեցնենք, որ օգոստոսին Las Vegas Sands-ը հայտարարեց, թե 5,25 մլրդ դոլարի վարկի համար պատրաստ է հինգ տարվա փոխառնությունների չափանիշային տոկոսադրույքից 3,5%-ով ավելի վճարել։ Las Vegas Sands-ի ներքին խոհանոցին քաջատեղյակ մարդկանց տեղեկացմամբ՝ խաղասրահների օպերատորը ներկայում ստիպված է լինելու կա՛մ նվազեցնել վարկի ժամկետը, կա՛մ ավելի բարձր տոկոս վճարել։Ընդհանուր առմամբ, ընկերությունները Մակաոյում՝ Չինաստանում մոլախաղերի միակ օրինական կենտրոնում, ծրագրում են շուրջ 25 մլրդ դոլար ներդնել։ Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում բանկերը վախենում են ֆինանսավորել վերջիններիս ընդլայնման ծրագրերը, ինչի արդյունքում աճում են վարկավորման տոկոսադրույքները։ Մյուս կողմից՝ Մակաոյի եկամուտների վրա բացասական ազդեցություն են թողնում Չինաստանի սահմանափակումները տարածաշրջան այցելուների նկատմամբ։
«Կապիտալ» օրաթերթ
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
2009-06-14
Ֆինանսական ճգնաժամն ազդում է նաև մոլախաղերի վրա
Publicado por Hayasa en 1:13 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
Suscribirse a:
Entradas (Atom)