2010-02-13

Դինքի սպանության գործով «գաղտնի վկան» հայ է

Ինչպես երեկ տեղեկացրել էր Tert.am–ը, նախօրեին Ստամբուլի դատարանում տեղի էր ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը: Նիստին դատարանը պետք է լսեր Դինքի սպանության գործով անցնող «գաղտնի վկային», սակայն ինչ-որ պատճառներով այդ վկային դատարանի դահլիճ չէին բերել:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Էրքան Ջանաքը բացատրել էր, որ վկան, որի ինքնությունը չի հրապարակվում, դատարանի դահլիճից բացակայել է թուրքերենին լավ չտիրապետելու պատճառով։
«Գաղտնի վկան լավ չգիտի թուրքերեն։ Թարգմանիչ չգտնելու պատճառով՝ ես նրան չեմ կանչել»,- տեղեկացրել էր դատավոր Ջանաքը։
Սակայն այսօր նույն թուրքական պարբերականը նշում է, որ դատավոր Էրքան Ջանաքը հայտարարել է, թե «գաղտնի վկային» դատարանի դահլիճ չի հրավիրել հայերենի իմացությամբ թարգմանիչ չգտնելու պատճառով։

Milliyet-ն ուշագրավ տեղեկություններ է հրապարակել նաև «գաղտնի վկայի»՝ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատախազությանը տված ցուցմունքների վերաբերյալ։ Թերթը նշում է, որ այդ վկայությունները ներկայացվել են թուրքերենով։ Ավելի վաղ նշվում էր, որ «Ակօսի» խմբագրապետի սպանության գործի առնչությամբ գաղտնի վկան դատախազությանը տեղեկություններ էր հաղորդել թարգմանչի օգնությամբ։

Milliyet-ի տեղեկացմամբ՝ «գաղտնի վկան» դատախազությանն ասել է, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես են Հրանտ Դինքին մոտեցել երկու անձինք և կրակել նրա վրա։ Ըստ «գաղտնի վկայի»՝ Դինքի վրա դիմացից կրակել է Օգյուն Սամասթը, իսկ հետևից՝ Յասին Հայալը։ Վկան պատմել է նաև, որ ինքը «Ակօսի» խմբագրապետի՝ փողոցում ընկած դիակի շուրջ հավաքված բազմության մեջ տեսել է նաև Յասին Հայալի եղբորը՝ Օսման Հայալին։

Սակայն նշենք, որ մինչև օրս շրջանառվում է այն տեսակետը, թե Դինքի վրա կրակել է Օգյուն Սամասթը, իսկ Յասին Հայալն ու սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Էրհան Թունջելը նրան ուղղորդել են այդ գործողության ժամանակ։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջում է վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Թուրքիայի վերաբերյալ զեկույցը և կգնահատի, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել այդ երկրում անցած մեկ տարվա ընթացքում։ Հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի պատրաստած զեկույցը Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկության կդրվի փետրվարի 11-ին։
Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, այդ թվում՝ առանց որևէ նախապայմանի վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները:
Թուրքիային կոչ է արվում նաև անմիջապես իր ռազմական ուժերը դուրս բերել Կիպրոսից՝ կղզում կողմերի միջև ընթացող բանակցությունների ընթացքին չխոչընդոտելու համար։

Զեկույցում նշվում է, որ 2009թ. Թուրքիայում հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում իրականացվել են ոչ բավարար բարեփոխումներ։

Զեկույցում քննադատվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի` «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը փակելու վերաբերյալ կայացրած որոշումը։ Անդրադարձ կա նաև «Էրգենեքոն»-ի գործով դատավարությանն ու Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեությանը։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-12

Եթե Արձանագրությունները չվավերացվեն, Ցեղասպանության բանաձևը կընդունվի. Սասունյան

«Ի՞նչ են անելու թուրքերն այժմ, երբ Ցեղասպանության բանաձևը նախատեսված է դնել քվեարկության։ Նրանք ընկել են իրենց իսկ խաբեությունների թակարդը։ Եթե նրանք բանաձևի ընդունումը կանխելու նպատակով շտապեն վավերացնել Արձանագրությունները, ապա կհակադրվեն իրենց ադրբեջանական դաշնակցին և ներքին քաղաքական ապակայունություն կստեղծեն։ Մյուս կողմից, եթե նրանք Արձանագրությունները շուտով չվավերացնեն, ապա այս տարի Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու շատ մեծ հավանականություն կունենա»։

Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը իր «Ախ, ինչ խճճված ցանց ենք հյուսում, մինչ հմտանում ենք խաբելու մեջ» վերնագրով հոդվածում։ Հոդվածի վերնագիրն ընտրված է Վալտեր Սկոտի «Մարմիոն» դյուցազներգական պոեմից, որը ճշգրտորեն նկարագրում է խաբեությունների այն թակարդը, որը, ըստ հոդվածագրի, թուրք ղեկավարները լարել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտման կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։

Ըստ Սասունյանի` Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քողի տակ թուրքական իշխանությունն իրականում նպատակադրվել էր զիջումներ կորզել Հայաստանից Արցախի հարցում, Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել և խոչընդոտել Թուրքիայից տարածքային պահանջատիրությանը, կանխել այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, և դրական կերպար ստեղծել՝ հեշտացնելով Թուրքիայի մուտքը Եվրամիություն։

Հոդվածագիրը նշում է, որ Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է` Արձանագրությունները քարշ տալու Թուրքիայի անընդհատ արդարացումներից։ «Ի պատասխան` Օբամայի վարչակազմը Ցեղասպանության բանաձևը կարող է որպես մտրակ կիրառել` խթանելու Թուրքիային վավերացնել Արձանագրությունները։ Բացի այդ, Թուրքիան չի կարող առաջվա նման ակնկալել Իսրայելի կամ Ամերիկայի հրեական կազմակերպությունների աջակցությունը` Ցեղասպանության բանաձևը խոչընդոտելու հարցում, վարչապետ Էրդողանի կողմից Իսրայելի ղեկավարների հասցեին վերջին տարվա ընթացքում անդադար հնչած վիրավորանքների պատճառով»։

Ըստ Սասունյանի` հրաժարվելով վավերացնել Արձանագրությունները, Թուրքիան Օբամայի վարչակազմի ձեռքից խլում է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իր արդարացումը։ «Չնայած Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական բազմիցս խոստումներին, նախագահ Օբաման 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ձեռնպահ մնաց Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելուց։ Նա անխոհեմաբար ընդունեց թուրքական այն կեղծ դիրքորոշումը, որ երրորդ երկրները չպետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները»։

«Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը նշում է նաև, որ նորմալ պայմաններում նախագահի կամ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հավելյալ քայլեր անելու անհրաժեշտություն չէր առաջանա, քանի որ այն արդեն հաստատված իրողություն է։ ,1975 և 1984 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր է ընդունել, իսկ նախագահ Ռեյգանը այն ընդունել է 1981 թվականի նախագահական Հռչակագրում։

Սակայն, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ետ գլորելու Թուրքիայի նենգ ծրագրերը, չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատի Ցեղասպանության իր ճանաչումը։ Այն նաև համարժեք պատասխան կլինի Թուրքիայի խարդախ մարտավարությանը, որը Հայաստանի հետ սահմանը բացելու կեղծ պատրվակով, արձանագրությունները շահագործում է զիջումներ կորզելու համար»,- գրում է հոդվածագիրը։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-11

Եվրոպայի հայերը նոր թափով կշարունակեն լոբբինգը, եթե...

Եթե առաջիկա շաբաթներին Թուրքիան չվավերացնի հայ-թուրքակական Արձանագրությունները, ապա Եվրոպայի հայկական կազմակերպությունները առավել մեծ թափով կշարունակեն իրենց պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում` ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը։

Այս մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի բաց նամակում` ուղղված Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին։
Նամակում նշվում է, որ ԵՀՄՖ-ն կվերանայի իր դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում և հանդես կգա ընդդեմ այդ անդամակցության։

«Չնայած մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանի ապաշրջափակումը շատ ավելի ձեռնտու է Թուրքիային, քան Հայաստանին, այնուամենայնիվ ողջունում ենք երկու հարևան երկրների նախագահների կատարած քայլերը այդ հարցում և դիմում ենք Ձեզ առաջարկությամբ` չխանգարելու, այլ խթանելու սկսված զարգացումները»,- ասվում է ԵՀՄՖ-ի նամակում։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Շվեյցարական դատարանն անփոփոխ է թողել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերի դատավճիռը

Երեկ Ցյուրիխի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի երեք մոլի համախոհների դեմ դատավճիռը, ովքեր դատապարտվել են Հայոց ցեղասպանության ժխտման և հակառասիստական սկզբունքների խախտման համար: Այս մասին Tert.am-ին հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:

Շվեյցարիայի քաղաքացի երեք թուրքերը դատապարտվել են 2007թ. հուլիսին Վինթերտուր շվեյցարական քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպված հավաքի ժամանակ Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների համար:

Գլխավոր մեղադրյալ 59-ամյա Ալի Մերջանը, ով ներկայացնում է Թուրքիայի բանվորական կուսակցությունը, հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային պատմական սուտ է»: Որպես պատժամիջոց` նրա դեմ սահմանվել էր 4500 ֆրանկի չափով տուգանք: Մերջանի համախոհները` վերոհիշյալ հավաքի կազմակերպիչները, ենթարկվել են 3600-ական ֆրանկի չափով տուգանքի:

Նշենք, որ 2007թ. Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դեմ նույնպես մեղադրանք էր առաջադրվել Ցյուրիխի դաշնային դատարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների համար:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանը հայտնել է, որ գոհ է Շվեյցարիայի դատարանի կայացրած որոշումից` ընդգծելով, որ սա մի քայլ է` կասեցնելու թուրքական պետության կողմից Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը:



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-10

Comité del Congreso de EE.UU. votará resolución para reconocer el Genocidio Armenio

Un comité del Congreso votará el próximo 4 de marzo una resolución para etiquetar la masacre de los armenios por fuerzas turcas como "genocidio", una medida que podría enfurecer a Turquía.
Howard Berman,presidente demócrata de la Comisión de Relaciones Exteriores del Senado de Estados Unidos,dijo el viernes que pretende convocar a una votación con resolución no vinculante.

El grupo aprobó un proyecto de ley similar en 2007, pero nunca fue sometido a votación en la Cámara plena , por temores de demócratas y republicanos ,ya que éste alejaría a Turquía de EE.UU.
La administración de Obama considera a Turquía como un aliado que necesita para resolver los enfrentamientos de Irán a Afganistán.

Obama, quien como candidato se refirió a las matanzas como genocidio, en abril pasado utilizó el término "atrocidades" en su primer discurso presidencial sobre el tema - estimulando las críticas de grupos estadounidense de origen armenio.

Turquía y Armenia el año pasado firmaron acuerdos para normalizar lazos después de casi un siglo de hostilidades que tienen sus raíces en la muertes y deportaciones en masa de armenios ,en 1915.

Pero el acuerdo se ha movido después de que un tribunal armenio el mes pasado reafirmó la obligación del gobierno para obtener el reconocimiento de las matanzas como genocidio, algo que Turquía se opone firmemente.

Turquía reconoce que muchos armenios cristianos fueron asesinados por los turcos otomanos, pero niega 1,5 millones de muertes,que equivale a un genocidio.Las autoridades turcas han advertido de que cualquier nuevo intento en el Congreso de los EE.UU. de mencionar el genocidio podría dañar las relaciones estadounidense-turcas.

Fuente: guiamenc.blogspot.com


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հաիթիի երկրաշարժից մեկ ամիս անց փրկել են մի տղամարդու

Հաիթիի ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց փրկարարներին հաջողվել է փլատակներից կենդանի դուրս բերել 28 տարեկան տղամարդու։ Այդ մասին հաղորդում է CNN-ը:

Հրաշքով փրկված Էվան Մունսիին տեղափոխել են Պորտ-օ-Պրենսի հիվանդանոց ծանր վիճակում, սակայն բժիշկներն ասում են, որ նա մահացու վերքեր չունի: Մունսին ավելի ուշ պատմել է, որ «ինչ-որ մեկն իրեն խմելու ջուր էր տալիս», երբ նա փլատակների տակ էր, ու հենց դրա շնորհիվ էլ նա կենդանի է մնացել:

Նշենք, որ Հաիթիում փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են դեռ երկու շաբաթ առաջ: Այժմ բոլոր ջանքերը կենտրոնացած են տուժածներին մարդասիրական և բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Հաիթին վերականգնելու ուղղությամբ։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքերը կրկին սպառնում են Վաշինգտոնին

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թարմացված բանաձևի շուրջ քվեարկությունը հաջորդ ամսվա սկզբին կարող է կրկին վտանգել թուրք–ամերիկյան հարաբերությունները: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Հովարդ Բերմանը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ մարտի 4-ին պատրաստվում է հանձնաժողովում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Բանաձևն այս տարի ևս կոչ է անելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգտագործել Ցեղասպանություն եզրը (անգլ.` genocide) ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։

Հանձնաժողովի կողմից բանաձևի հաստատվելուց հետո այն կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։ Պարբերականը հիշեցնում է, որ նույն այդ հանձնաժողովը ընդունել է նմանատիպ բանաձևեր 2000-ին, 2005-ին և 2007-ին, սակայն հերթը երբեք չի հասել Կոնգրեսի քվեարկությանը՝ Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի վարչակազմերի իրականացրած լոբբինգի հետևանքով։

Ըստ Hurriyet-ի` չնայած նման բանաձևերը պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակ նախազգուշացնում է, որ Հայոց ցեղասպանության որևէ պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների՝ կամ Կոնգրեսի, կամ վարչակազմի կողմից, երկար ժամանակով կխարխլի Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները։ Այժմ էլ թուրք դիվանագետները շեշտում են, որ այդ քաղաքականությունը դեռ ուժի մեջ է:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-09

Ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչների ցանկում 6-րդը հայուհի

20 Minutos իսպանալեզու կայքը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչների վարկանշային աղյուսակը: Վեցերորդ հորիզոնականում է ազգությամբ հայ էստոնացի քաղաքագետ. 26-ամյա Աննա-Մարիա Գալոյանը:

Չնայած վարկանշային աղյուսակը կոչվում է Top-50, այնուամենայնիվ, ցուցակում ներառված է 54 կին քաղաքական գործիչ:
Աղյուսակի առաջատարն է Պերուի խորհրդարանի պատգամավոր 30-ամյա Լուչիանա Լեոնը: Նրան հաջորդում է Պերուի առևտրի և զբոսաշրջության նախարար Մերսեդես Արաոսը (47): Երրորդ հորիզոնականում է Մեքսիկայի Հեղափոխական կուսակցության անդամ Սառա Լատիֆ Լուիս Չավեսը:
Ուկրաինայի վարչապետ, նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու 48-ամյա Յուլյա Տիմոշենկոն նույնպես լավագույն տասնյակում է. նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

ԱՄՆ պետքարտուղար 61-ամյա Հիլարի Քլինթոնը հայտնվել է 34-րդ հորիզոնականում: Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Քլինթոնի մրցակից` փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Սառա Փելինը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-07

Անկարան չի նահանջի անգամ ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում. Ահմեթ Դավութօղլու

Թող որևէ մեկը չսպասի, թե ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում Թուրքիան այնպիսի քայլերի է գնալու, որոնց չի հավատում։ Այս մասին, թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ, Մյունխենից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգի հետ հանդիպման մանրամասների մասին։«ԱՄՆ-ի Կոնգրեսում այդ զարգացումը (մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը,- tert.am) ձեզ կարող է պատահականություն թվալ։ Սակայն մենք այդպես չենք կարծում։ Վերջին շաբաթների ընթացքում միմյանց հաջորդած երեք իրադարձությունների համընկնումը մեզ շատ է անհագստացնում։ Նախ Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ անընդունելի մեկնաբանություններ պարունակող որոշումը։ Հետո՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ կայացած հանդիպումը

Սոչիում, որի ժամանակ հայկական կողմը փոխզիջումային դիրքորոշումից հետքայլ արեց։ Հիմա էլ հայկական բանաձև է ներկայացվում ամերիկյան Կոնգրես»,- հայտարարել է Դավութօղլուն՝ ավելացնելով, թե Կոնգրեսում քննության առնվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը չի բխում ոչ Միացյալ Նահանգների, ոչ Հայաստանի, և ոչ էլ Թուրքիայի շահերից։
«Երբ մենք հայտարարում էինք, որ ստորագրելու ենք Արձանագրությունները, որևէ ճնշում չկար Թուրքիայի վրա։ Մենք հավատացած էինք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում ենք, և դրա համար էլ այդ քայլն արեցինք։ Եվ այսօր թող ոչ ոք չսպասի, թե ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում մենք կգնանք այնպիսի քայլերի, որոնց չենք հավատում... Նման բանաձև օրակարգ բերելը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի շահերից»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ բանաձևը կարող է խցանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs