2009-11-14

Ցեղասպանությունը Օրհան Փամուկի համար խոսքի ազատության խնդիր է, բայց ոչ կյանքի միակ թեման

Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։

Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին.
«Պարոն Փամուկ. Դուք, հանգուցյալ Հրանտ Դինքի հետ թերևս առաջիններից էիք Թուրքիայում, որ քաջություն ունեցաք խոսելու Հայոց ցեղասպանության մասին և դրանով ինչ-որ առումով մեկնարկը տալու Թուրքիայի որոշակի արդիականացմանը։ Սակայն վերջերս կարծես թե մի տեսակ կրավորական դիրք եք ընդունել այդ հարցում։ Համենայնդեպս կարծիք կա, որ խուսափում եք այլևս այս թեմային անդրադառնալուց։ Արդյո՞ք դա արդյունք է Ձեր հանդեպ նախկինում կիրառված քրեական հետապնդման, կամ գուցե Ձեր լռությունն այլ հանգամանքներո՞վ է պայմանավորված»։

Ինչպես հայտնում է Մարտիրոսյանը, Օրհան Փամուկը պատասխանել է հետևյալը.

«Դա ինձ համար նախևառաջ խոսքի ազատության խնդիր էր և հետո` դա իմ կյանքի միակ թեման չէ։ Առավել կարևոր խնդիրներ կան։ Բացի այդ` այս թեմաները պետք է քննարկվեն նախևառաջ թուրք ժողովրդի կողմից»։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հեմինգուեյը «երեքից հանած է» ստացել անգլերեն լեզվից

ԱՄՆ-ում մշակված համակարգչային ծրագիրը, որը վերլուծում է անգլերեն լեզվով գրված տեքստերը, Հեմինգուեյին «երեքից հանած է» դրել՝ նրա բառապաշարը և ոճն անվանելով անփույթ, հայտնում է The Times-ը։ Նշենք, որ ծրագիրը մշակվել է դպրոցական շարադրությունները ստուգելու համար։

Կրթության բնագավառում գնահատման ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Ռայթը նշել է, թե ծրագրին չի հաջողվել տարբերակել հեղինակի ոճն ու տեքստի մտահղացումը։
Նշենք, որ ծրագիրը նաև ըստ արժանվույն չի գնահատել Ուինսթոն Չերչիլի «The Finest Hour» ելույթը, որը նա կարդացել էր 1940թ. Ներկայացուցիչների պալատում։ Համակարգիչը եկել էր այն եզրակացության, որ Չերչիլի լեզուն հագեցած է կրկնություններով, ինչպես նաև չէր տարբերակել «might» գոյականը (հզորություն, ուժ)՝ այն ընդունելով սխալ գործարծված «might have» մոդալ բայի տեղ։

Բացի այդ, ծրագիրը նաև չի հասկացել Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալի» հատվածը. ըստ համակարգչի՝ գրողի նախադասությունների շարադասությունը սխալ է։ Հետազոտողները նաև ստուգել են Բյորջեսի «Լարովի նարինջի» առաջին պարբերությունը, որը համակարգիչն ընդհանրապես չէր ընկալել։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-12

Կնոջ խելացի լինելն ամուր ընտանիքի գրավականն է. գիտնականներ

Ըստ բրիտանական գիտնականների` ամուր և երջանիկ են համարվում այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց երիտասարդ է հինգ տարով և իր մտավոր ունակություններով զգալիորեն գերազանցում է ամուսնուն:

Վերլուծելով արդյունքները` ամուսնալուծությունների վիճակագրությամբ զբաղվող մասնագետները եկել են այն եզրակացության, որ ավեի հաճախ ամուսնալուծվում են այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց մեծ է երեք կամ ավելի տարով: Ընտանիքների ամրության վրա դրական է անդրադառնում նաև կնոջ կրթվածությունը: Եթե կինն ավելի խելացի է քան ամուսինը, ապա դա անպայմանորեն ազդում է ընտանիքների բարորության վրա: Գիտնականները կարծում են, որ եթե ամուսնուն ընտրելիս կանայք առաջնորդվեն հենց այս չափանիշներով, ամուսնալուծությունների թիվն ավելի կքչանա:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայում սպառնում են սպանել ևս մեկ հայազգի լրագրողի

Թուրքական «Թառաֆ» օրաթերթի սյունակագիր Սևան Նշանյանը, ով տպագրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ուղերձը թուրք երիտասարդությանը» տեքստի փոխակերպված տարբերակը, երեկ իր հեղինակային սյունյակում հրապարակել է զայրացած ազգայնամոլների՝ էլեկտրոնային փոստով ստացված նամակները՝ լի սպառնալինքներով և վիրավորանքներով։
Նշանյանը, մասնավորապես, փոխակերպել է Աթաթուրքի ուղերձի առաջին նախադասությունը՝ «Ձեր առաջին պարտքն է հավետ պահպանել և պաշտպանել Թուրքիայի անկախությունը և Թուրքիայի Հանրապետությունը» հետևյալ կերպ՝ «Ձեր առաջին պարտքն է լինել մարդ արարած»։ Բնօրինակի հետևյալ նախադասությունները՝ «Սա է գոյի և ապագայի հիմքը։ Այդ հիմքը ձեր ամենաթանկ գանձն է։ Ապագայում կարող են շատ չարանենգ մարդիկ լինել թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, ովքեր կցանկանան զրկել ձեզ այդ գանձից» փոխարինվել են՝ «Մարդկային գոյի ամենակարևոր հիմքը սերն է առ այլ մարդ արարածներ։ Ձեր ողջ կյանքի ընթացքում դուք պետք է պարտականություն համարեք սերմանել գեղեցկություն, խելամտություն և արդարություն այլ մարդկանց մեջ։ Եթե դուք գիտելիքների տեր եք, ապա դուք պետք է կիսեք դրանք՝ առանց որևէ փոխադարձ ակնկալիքի» նախադասություններով։
Թուրք որոշ երիտասարդների համապատասխան արձագանքը, հիրավի, սարսափեցնող էր։ «Մենք կստիպենք քեզ գրել «Ուղերձ երիտասարդությանը» ելույթի ճիշտ տարբերակը սեփական արյունով... Ես ձեզ կսպանեմ, ինչպես շուն Հրանտ Դինքին»,- նշված էր ստացված հաղորդագրություններից մեկում, որի տեքստի մեծ մասը ենթակա չէ հրապարակման, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մեկ այլ նամակում ասվում էր. «Ես աղոթել եմ տարիներ շարունակ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռվի սպանել ձեր նմաններից մեկին բանակում ծառայելիս։ Ես դա սառնասրտորեն կանեմ, և քո տեսակի սպանությունը չի ծանրանա իմ խղճին, այլ ընդհակառակը՝ ինձ համար պատիվ կլինի... Իմացիր, որ մենք սպասում են ընդամենը փոքր նշանի դա իրականացնելու համար»։

Մեկ այլ էլեկտրոնային նամակում «Ուղերձ թուրքական երիտասարդության» մեկ այլ փոխակերպված տարբերակն էր. «Թուրքիայի երիտասարդությու՛ն, հանուն թուրքակայնության ու մարդասիրության՝ ձեր առաջնահերթ պարտականությունն է աշխարհիս երեսից սրբել բոլոր հայերին և քրդերին՝ թուրքերի ամենամեծ թշնամիներին, որոնք ամենապատվազուրկ ազգներն են աշխարհում»։

Եվս մեկ նամակում կրկին ուղղակի սպառնալիքներ են հնչել և անդրադարձ է եղել հայերին.

«Օ, դու՛, ողորմելի արարած, ով իրեն մարդ է համարում, քանի որ գիտի, թե ինչպես գրել։ Դու և քո տեսակները կտեսնեն թուրքական ազգի ուժը շատ շուտով։ Հայերն ու մյուսները, ովքեր շարունակում են իրենց խեղաթյուրված ինտրիգները՝ երկիրը պառակտելու համար, չնայած այն հանդուրժողականությանը, որ մենք ցուցաբերել ենք, կվճարեն այն գինը, որին նրանք արժանի են մոտալուտ ապագայում։ Այժմ ձեր օրն է խոսելու, բայց դուք չե՞ք վախենում, որ դա կփոխվի մի-երկու տարվա մեջ։ Օրը, երբ մենք կմաքրենք հաշիվները ձեզ հետ, մոտ է։ Կտեսնենք, թե արդյո՞ք դուք նույն խիզախությամբ կխոսեք։ Մի ծակ գտիր թաքնվելու համար..»։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-08

Աշխարհի ամենափոքր կինը պատրաստվում է մայրանալ

Ամերիկուհի Սթեյսի Գերալդը՝ աշխարհի ամենափոքրամարմին կինը, պատրաստվում է մայրանալ երրորդ անգամ՝ անտեսելով բժիշկների նախազգուշացումները։ Սթեյսիի հասակը ընդամենը 71 սմ է, և աճող պտուղը կարող է պարզապես մահացու լինել նրա համար, հաղորդում է Правда.ru-ն։

Սթեյսի Գերալդը տառապում է հիվանդությամբ, որի ժամանակ թոքերը թերզարգացած են, իսկ ոսկորները՝ շատ փխրուն և գրեթե չեն աճում։ Սակայն, չնայած հիվանդությանը, 2000թ. Սթեյսին ծանոթացել էր Ուիլի հետ և չորս տարի անց ամուսնացել նրա հետ։ Եվ ներկա պահին Սթեյսին ունի երկու երեխա։
Չնայած բոլոր դժվարություններին՝ Սթեյսին, իրոք, երջանիկ է. չէ՞ որ երեխաներն իր համար ամենամեծ ուրախությունն ու հրաշքն են։ Այժմ նա ցանկանում է ունենալ երրորդ երեխային։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs