2009-11-20

Իտալացի գիտնականը գտել է «Սիրո բանաձևը»

Բոլոր ժամանակներում սիրո ֆենոմենը մարդկության համար անվերծանելի գաղտնիք է համարվել: Այս անգամ էլ իտալացի հոգեբան Ռոբերտ Սթերնբերգը փորձել է ընդլայնել մեր գիտելիքները սիրո մասին:

Գիտնականը ուսումնասիրել է սիրահարված մարդկանց զգացմունքներն ու զգացողությունները` այսպիսով առաջ քաշելով սիրո «բանաձևի երեք բաղադրիչները», հաղորդում է mignews.com-ը:
Ըստ Սթերնբերգի` այդ երեք բաղադրյալներն են.

կիրքը` սիրո դրդապատճառը, ռոմանտիկ զգացմունքների աղբյուրը, սեռական հակումները, ընտրյալին տիրանալու ցանկությունը,

նվիրվածությունը`սիրո այս ճանաչողական բաղադրյալը սկիզբ է դնում փոխադարձ պարտավորվածություններին, սա գիտացկված որոշումն է սիրել և պահպանել հարաբերությունները` չնայած բոլոր դժվարություններին և գայթակղություններին,

ինտիմը` սիրո էմոցիոնալ բաղադրյալը, ոգու միասնության հիմքը, հոգատար լինելու, օգնելու, մտերիմ մարդու հետ ամենանվիրական մտքերով և զգացմունքներով կիսվելու ցանկությունը:

Ըստ հոգեբանի` սիրային հարաբերությունների սկզբում կիրքը մաքսիմալ ուժով է դրսևորվում, իսկ հետագայում ժամանակի հետ նվազում: Կրքից զուրկ հարաբերությունները ավելի փխրուն և խոցելի են դառնում:

Այս ժամանակ չափազանց կարևոր է էմոցիոնալ մտերմությունը (ինտիմ հարաբերությունները) և փոխադարձ պարտավորվածությունները, ինչը թույլ է տալիս պահպանել սիրո որակը երկար տարիներով:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-18

Մուսոլինիի ուղեղը հանվել է վաճառքից

Իտալացի ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիի թոռնուհի, Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ալեսանդրա Մուսոլինին ոստիկանությունից պահանջել է հետքաննություն անցկացնել այն գործի կապակցությամբ, որ eBay.com ինտերնետ-աճուրդը վաճառքի է հանել բռնապետի ուղեղն ու արյան նմուշները: Նշենք, որ դրանց նախնական գինը կազմում էր 15 հազար եվրո, սակայն աճուրդի օգտատերերն այդպես էլ չկարողացան «պայքարել» Մուսոլինիի ուղեղի համար: Կայքի վարչակազմը աճուրդից հանել է սկանդալային լոտը, քանի որ, ըստ օրենքի, մարդկային օրգաններն աճուրդի հանելն արգելվում է:Ալեսանդրա Մուսոլինին ենթադրում է, որ իր պապի ուղեղը կարող էին գողանալ Միլանի հիվանդանոցից, որտեղ անցկացվել էր Մուսլինիի մարմնի դիահերձումը, գրում է The Daily Telegraph-ը: Հիվանդանոցում պնդում են, որ «դուչե»-ի մահից երկու տարի անց` 1947թ., դիահերձումից հետո նրա մարմնից վերցված բոլոր նմուշները վերացել են:

Նշենք, որ Մուսոլինին սպանվել է իտալացի պարտիզանների կողմից` 1945թ., երբ բռնապետն իր կոմնակիցների հետ փորձել է փախչել երկրից` ամերիկյան և բրիտանական զորքերի ներխուժման կապակցությամբ: Ֆաշիստ առաջնորդի հետ սպանել էին նաև նրա սիրուհի Կլարետա Պետաչիին: Այնուգհտև նրանց մարմինները տեղափոխել էին Միլան:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-17

Ինտերնետի հայրն անձամբ կզբաղվի ցանցի տարածմամբ

Թիմ Բեռներս Լին, որն ինտերնետի ստեղծողն է, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած՝ ինտերնետի կառավարման խնդիրներին նվիրված չորրորդ համաժողովում հայտարարել է, որ հիմնադրել է նոր կազմակերպություն: World Wide Web Foundation-ը պետք է նպաստի համացանցի գործածության տարածմանն աշխարհում:

Բեռներս Լիի բնութագրմամբ՝ World Wide Web Foundation-ը դառնալու է «ինկուբատոր, որն օգնելու է առաջ մղել այն նոր ծրագրերը, որոնք համացանցը զարգացնելու են որպես միջավայր, որը մարդկանց դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս»:

«Երբ նայում ենք ինտերնետին, արդեն տեսնում ենք ոչ թե փոխկապակցված համակարգիչներ կամ վեբկայքերի հավաքածու, այլ ցանցում միավորված մարդկությունը: Մեկ ընդհանուր տեխնոլոգիայով միավորված մարդկությունը: Այդ տեխնոլոգիան պետք է հնարավորություն տա մարդկանց, բարիք բերի նրանց»,- հայտարարել է Թիմ Բեռներս Լին:

Web Foundation-ը պլանավորում է տարեկան $10–20 մլն հավաքել: Այս միջոցների մեծ մասը կուղղվի ինտերնետից օգտվելու ուսուցողական ծրագրերի իրականացմանը: World Wide Web Foundation-ի նպատակն է հաղթահարել «թվային անհավասարությունը» համացանցի օգտագործման ոլորտում:

Այսօր ինտերնետից օգտվում է աշխարհի բնակչության միայն 25%-ը, մինչդեռ երկրագնդի բնակչության 70%-ն օգտվում է բջջային հեռախոսներից կամ կապի ֆիքսված սարքերից, որոնք կարող են վեբ-կոնտենտ արտապատկերել:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքերը հանդուրժող չեն այլ կրոնների հանդեպ. հետազոտություն

Թուրքերն իրենց կրոնական ազգ են համարում, իսկ կրոնը՝ հանդուրժողականության աղբյուր։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյուքները, իրենց կրոնական համարող մարդկանց մեծ մասն ամենևին էլ հանդուրժող չէ այլ կրոններին հարող մարդկանց հանդեպ, հաղորդում է Hurriyet-ը։

Գիտնականներ Էրշին Քալայչիօղլուն և Ալին Չարքօղլուն՝ Սաբանչի համալսարանից, ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու, թե որքանով են իրականում կրոնական թուրքերը։ Ուսումնասիրությունն անցկացվել է Միջազգային հասարակական հետազոտական ծրագրի շրջանակներում և կոչված էր բնորոշելու կրոնական արժեքները աշխարհի 43 տարբեր երկրներում
Այսպիսով, թուրքերի 83%-ն իրենց կրոնական է համարում, 16%-ը՝ ծայրահեղ կրոնական, իսկ 32%-ը՝ որոշակի չափով կրոնական։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիան, Լեհաստանը, Ֆիլիպինները և Միացյալ Նահանգները ամենակրոնական երկրներն են։

Ինչպես նշել է Չարքօղլուն, 1999թ. սկսած՝ նկատվում է զգալի աճ մարդկանց թվում, որոնք իրենց կրոնապաշտ են համարում։ Ըստ նրա՝ այս փոփոխությունը կարող է կապված լինել երկրում տիրող քաղաքական մթնոլորտի հետ։

Ըստ ուսումնասիրության մեկ այլ դրույթի՝ թուրքերի 60%-ը կարծում է, որ կա միայն մեկ իսկական կրոն։ Ինչ վերաբերում է այլ կրոններին հարող մարդկանց նկատմամբ հանդուրժողականությանը, թուրքերի 90%-ը լավ է վերաբերում միայն մահմեդականներին, նրանցից ընդամենը 13%-ն է հանդուրժող քրիստոնյաների նկատմամբ, մոտավորապես 10%-ը՝ հրեաների։

Ինչ վերաբերում է այլ կրոնին հարող քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքին, ապա թուրքերի 37%-ը դրանց կտրականապես դեմ է արտահայտվել։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

«Տոլմայի» պատերազմ. Հայ–թուրքական մերձեցումը և հայերի ինքնահաստատման հարցը

Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է, բայց մենք կարող ենք խոչընդոտի առջև կանգնել, երբ թուրքն ու հայը սկսեն շփվել: Նման կարծիք այսօր լրագրողներին հայտնել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով` «մեր պատկերացումները մեկս մյուսի մասին բոլորովին տարբեր են»:

Սոցիոլոգն անդրադարձել է նաև թուրքերի և ադրբեջանիցների կողմից հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը յուրացնելու թեմային: Դա բնորոշ է բոլոր երիտասարդ ազգերին, կարծում է նա: «Պարզ է, որ երբ վաղը մենք գնանք Թուրքիա, տեսնենք մեր տարազները, մեր ճարտարապետական կոթողը, մեր խոհանոցը, մեր պարը և երգը ու ասենք մերն է, նրան էլ կասեն` «մերն է», որովհետև նրանց համոզել են, որ դա թուրքական է»:
Խոսելով խոհանոցի մասին՝ նա նշել է, որ ուտեստների անվանումները՝ «տոլմա», «բոզբաշ», «լավաշ», հայկական չեն, սակայն դրանց բաղադրատոմսը հայկական է։

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը` Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, պատմել է «Ազգային հագուստ» բարձր նորաձևության մրցույթի ժամանակ հայ-ադրբեջանական բախումների մասին: Բացի «վիճարկելի» հագուստից և երաժշտությունից, պատվիրակության ղեկավարներն այս անգամ չեն կիսել նաև դուդուկը:

Թե Ադիբեկյանը և թե Սեդրակյանը եկել են այն եզրահանգման, որ «հայեցի» դաստիարակությունը հարկավոր է ստանալ մանկությունից: Tert.am-ի հարցին, թե ում են վստահելու ուսուցման այս ծրագրի կազմումը, Սեդրակյանը պատասխանել է, որ ծրագիր դեռևս չկա, սակայն այն մշակվում է: Մամուլի ասուլիսի մասնակիցներն ընդգծել են նաև հայերի՝ ինքնահաստատման և «իրենց ճանաչելու» անհրաժեշտությունը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-16

Եվրոպական կապիտալիզմը հաղթում է ամերիկյանին

Boston Consulting Group վերլուծական ծառայության ուսումնասիրության համաձայն՝ կուտակած հարստության ցուցանիշով Եվրամիությունը շրջանցել է ԱՄՆ-ին: Այսօր Եվրամիության 27 երկրներում կոնսոլիդացված ակտիվները հասնում են $32,7 տրլն-ի: ԱՄՆ-ը և Կանադան միասին ունեն $29,3 տրլն: Եվրոպայի գերազանցությունը պայմանավորված է ճգնաժամով, որից ավելի շատ տուժել է ԱՄՆ-ը: Ուսումնասիրությունը հերքում է որոշ քաղաքական գործիչների այն պատկերացումները, թե Եվրամիությունը թույլ կառույց է, որը չունի համաշխարհային գործընթացների վրա ազդելու հնարավորություն:

Սակայն Եվրոպան այսօր առավել անվտանգ, ապահով ու միացյալ է, քան պատմության որևէ այլ ժամանակահատվածում, իսկ ֆինանսական ճգնաժամը հնարավորություն տվեց է՛լ ավելի միասնական լինել:

Կապիտալիզմի կարգավորվող մոդելը, որը հավանության է արժանացել ամենուր՝ Ֆինլանդիայից մինչև Ֆրանսիա, այսօր ավելի նախընտրելի է մնացած երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար, իսկ ԵՄ հարևանները հերթ են կանգնում եվրոպական ընտանիքի մաս դառնալու համար:


«Կապիտալ» օրաթերթ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ավստրալիացի տնտեսագետը հաշվարկել է, թե որքան արժե երջանկությունը

Պրոֆեսոր Փոլ Ֆրիջթերսը ութ տարի շարունակ փորձել է պարզել, թե որքան արժե երջանկությունը: Նրա անցկացրած հարցումների արդյունքների համաձայն, որոնց մասնակցել է գրեթե 10 հազ. մարդ, երջանկությունը բավական էժան հաճույք է, հաղորդում է newsru.com-ը:

Ըստ Ֆրիջթերսի արդյունքների` ընդհանուր առումով տղամարդիկ ավելի շատ են ուրախանում և տխրում, քան կանայք: Օրինակ, տղամարդու համար ամուսնանալը նման է մոտավորապես 30 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ նվերի: Մինչդեռ կանայք կրկնակի էժան են գնահատում ամուսնությունը: Տղամարդու համար ապահարզանը հավասար է ավելի մեծ ֆինանսական կորուստների, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:
Տղամարդիկ առավել ծանր են տանում տխուր դեպքերը, պարզել են գիտնականները: Օրինակ` մտերիմ մարդու վախճանը ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հավասարազոր է մոտավորապես 627 հազ. ԱՄՆ դոլարի կորստի, իսկ կանանց համար` 130,9 հազ. դոլարի կորստի:

Հետաքրքրական է, որ տղամարդիկ ընկալում են որոշ իրադարձություններ որպես կորուստ, իսկ կանայք` որպես ձեռքբերում: Օրինակ` նոր տուն տեղափոխվելու փաստը կանանց մոտ հավասար է 2,6 հազ. դոլար արժողությամբ նվերի, մինչդեռ տղամարկանց մոտ դա նման է 16 հազ. դոլարի կորստի:



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ամենալավ հիշողություն ունեցող բրիտանացին ռեկորդ սահմանեց

Բրիտանացի Բեն Պրիդմորը դարձել է Լոնդոնում կայացած ամենալավ հիշողությունն ունեցող անձանց միջազգային 18-րդ առաջնության հաղթող: Այսպիսով, նա արդեն երրորդ անգամ անընդմեջ արժանացավ լավագույն հիշողությունն ունեցողի տիտղոսին: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 62 մարդ` 17 երկրներից: Մրցույթը բաղկացած էր մի քանի փուլից, որոնց իմաստը տարբեր ծածկագրեր, պատահական թվեր, երկրաչափական պատկերներ հիշելու մեջ էր, հաղորդում է Newsru.com-ը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի հետ. փորձագետ

Ոչ Հայաստանը և ոչ էլ Թուրքիան պատրաստ չեն շարունակել արդեն իսկ սկսված գործընթացը, այսօր լրագրողներին է հայտնել քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Նրա խոսքերով` Արձանագրությունները Ցյուրիխում ստորագրվել են ոչ թե Հայաստանի և Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն «առանց արտաքին աջակցության» հնարավոր չէ:
Մուրադյանը նշել է, որ Միացյալ Նահանգներն այլևս ունակ չեն աջակցել գործընթացին։ «Մեր տարածաշրջանը սերտորեն կապված է ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Ասիայում վարվող ռազմավարության հետ: Այն պայաններում, երբ ԱՄՆ-ի վերնախավը և ղեկավարությունը կորցրել են իրենց, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններն էլ, իրենց հերթին, անհասկանալի բնույթ են կրում, Կովկասն ԱՄՆ-ի համար դառնում է ավելի պակաս կարևորություն ունեցող տարածաշրջան»,- ընդգծել է քաղաքագետը:

«Ստացվում է, որ Հայաստանին և Թուրքիային ձեռքից բռնած բերեցին բանակցությունների սեղանի մոտ և այնտեղ թողեցին մենակ»,- նշել է փորձագետը` հավելելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից բավարար ճնշում չի զգում: Իսկ այս դեպքում Թուրքիայի նպատակն է միջազգային ինքնուրույնություն ձեռք բերելը, քանի որ Թուրքիան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի բռնապետությանը»,- հայտարարել է Մուրդյանը: «Սա է հայ-թուրքական բանակցությունների հանգուցային իրավիճակը»,- – հավելել է նա:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-15

Դոլարի համաշխարհային հուղարկավորություն

Դոլարը համաշխարհային ֆինանսական գահից տապալելու գաղափարի ջատագովների բանակը լուրջ համալրում է ստացել. նրանց միացել է դոլարի ամենաջերմեռանդ պաշտպաններից մեկը:

Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը հրապարակավ խոստովանել է, որ հաջորդ տասնամյակում յուանը լիարժեք այլընտրանք է դառնալու ամերիկյան արժույթին:
Ելույթ ունենալով Սինգապուրի համաժողովում՝ Ռոբերտ Զելլիկն ամերիկյան իշխանություններին կոչ է արել չգերագնահատել դոլարի դերը: Զելլիկի կարծիքով՝ առողջ դրամավարկային քաղաքականության բացակայությունը և բյուջեի հսկայական դեֆիցիտն ԱՄՆ-ին կարող են լուրջ խնդիրների առջև կանգնեցնել:
Մինչ ամերիկյան իշխանություններն զբաղված են իրենց սեփական ֆինանսական համակարգը կարգի բերելով՝ չինական յուանը քայլ առ քայլ մոտենում է համաշխարհային տնտեսական պատվանդանին:

Այժմ Չինաստանը զգուշությամբ յուանը վերածում է փոխարկելի արժույթի, սակայն երկրի տնտեսության արագ տեմպերով վերափոխումը, այդ թվում՝ կապիտալի տեղական շուկաների զարգացումը, կհանգեցնի նրան, որ Չինաստանի ազգային արժույթը շուտով իր հզորությամբ կհավասարվի դոլարին:
«Սպասեք 10-15 տարի և կտեսնեք, թե ինչպես է յուանը միջազգային արժույթի վերածվում»,- հայտարարել է Ռոբերտ Զելլիկը՝ նշելով, սակայն, որ այսօր կենտրոնական բանկերն իրենց արտարժութային պահուստներում դոլարը որևէ այլ արժույթով փոխարինելու շատ փոքր հնարավորություն ունեն:

Չինական արժույթի ամրապնդմանն ակամայից նպաստում է Ճապոնիան. աշխարհի երկրորդ տնտեսությունը չի փորձում համաշխարհային կարգավիճակ տալ յենին, ինչը դոլարի և յուանի շահերից է բխում:

Մյուս կողմից՝ դոլարի և յուանի պոտենցիալ մրցակից է եվրոն:


«Կապիտալ» օրաթերթ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs