2008-06-14

Հարգանքի տուրք` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 57-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարության անդամներն այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Ներկաները ծաղիկներ դրեցին Ա. Մարգարյանի շիրիմին։
Ա. Մարգարյանի ծննդյան կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան այգու պանթեոն կայցելեն նաև ՀՀ նախագահը, կուսակից ընկերները և ընտանիքի անդամները։
Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանը սրտի կաթվածից հանկարծամահ է եղել 2007թ-ի մարտի 25-ին` կյանքի 56-րդ տարում։

Նա 1995թ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր։ 1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը։ 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ, 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ղեկավարել ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը։



/Արմենպրես/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը

Հայոց Ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներում` սկսած առանձին մտավորականներից մինչև ամբողջ պետություններ: Այսօրվա դրությամբ Մեծ Եղեռնը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան 200 պետություններից 20-ը* (գումարած Եվրամիությունը):

1. Ուրուգվայ (1965 թվին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով)
2.
Կիպրոս (1982 թվին` Պառլամենտի բանաձևով)
3.
Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով)
4.
Արգենտինա (1993-ին, 2005-ին, 2006-ին` Սենատի բանաձևով, 2004-ին, 2007-ին` օրենքով) 5. Ռուսաստան (1995ին` Պետդումայի բանաձևով)
6. Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով)
7. Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով)
8. Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով)
9. Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով)
10. Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով)
11. Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով)
12. Վատիկան (2000-ին)
13. Իտալիա (2000-ին` բանաձևով)
14. Շվեյցարիա (2003-ին` բանաձևով)
15. Սլովակիա (2004-ին` բանաձևով)
16. Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով)
17. Լեհաստան (2004-ին` բանաձևով)
18. Վենեսուելլա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
19. Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
20. Լիտվա (2005-ին՝ բանաձևով)
21. Չիլի (2007-ին՝ բանաձևով)


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

ANCC. Թուրքիան բոլոր շանսերն ունի դառնալու մի երկիր, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունները

Կանադայի Հայ դատի հանզնաժողովի (ANCC) ներկայացուցիչները մայիսի 18-ին Տորոնտոյում մասնակցել են 1916-1923 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ANCC-ում, արարողությանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի ներկայցուցիչները և այլ բարձրաստիճան այրեր:

ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը կոչ է արել միջազգային հանրությանը տարբերություն չդնել նման հանցագործությունների դատապարտման ժամանակ, ելնելով քաղաքական և տնտեսական շահերից, այլ օրենքի խստագույն կերպով պատժել Թուրքիային և իր հանցակիցներին:
ՙԹուրքական կառավարության կողմից իրականացվող հերքման քաղաքականությունը խրախուսվում է միջազգային հանրության լռությամբ: Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ցեղասպանության, ասորիների ցեղասպանության փաստերը, ապօրինի կերպով շարունակվում է Կիպրոսի օկուպացիան, այլև ցեղասպանություն է իրականացնում քրդերի նկատմամբ»,- հայտարարել է Արիս Բաբիկյանը:

ANCC-ի գործադիր տնօրենը նաև նկատել է, որ այսօր անհրաժեշտ է միավորվել և հիշեցնել աշխարհին թուրքական կառավարության կողմից անցյալում և այսօր իրականացվող հանցագործությունները և պահանջել, որպեսզի միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի Թուրքիայի ռասիզմի և ֆաշիզմի քաղաքականությանը վերջ տալու համար: Թուրքիան բոլոր շանսերն ունի դառնալու մի երկիր, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունները:

Արիս Բաբիկյանը հիշեցրել է հավաքվածներին, որ ժամանակակից Թուրքիայում գոյություն ունեցող ազգայնամոլությունը, նախապաշարմունքները և քսենոֆոբիան հիշեցնում են այն մթնոլորտի մասին, որը տիրում էր Թուրքիայում 20-րդ դարասկզբում : Նա նաև հավելել է, որ Կանադան և միջազգային հանրությունը կարող են հայտագիր ուղարկել թուրքական կառավարությանն այն մասին, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի որևէ սպառնալիք մարդկությանը և թույլ չի տա ցեղասպանության փաստի հերքման անօրինական արշավ անցկացնել:



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ովքեր են Հայոց ցեղասպանության իրական պատասխանատուները

Մամուլում, զանգվածային լրատվական միջոցներով սփռված հաղորդումներում, բարձրաստիճան հոգևորականների քարոզներում, հայ ու օտար պետական բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող այրերի, Հայոց ցեղասպանությունը դատապարտող գրավոր կամ բանավոր հայտարարություններում հաճախ կարելի է հանդիպել երիտթուրքեր և օսմանցիներ բառեզրերին և կամ օսմանյան թուրքերը բառակապակցությանը, ովքեր մեղադրվում են Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Իսկ Ցեղասպանության իրականացման պատասխանատու երկիր հիշատակվում է ոչ թէ Թուրքիան, այլ Օսմանյան Թուրքիան կամ Օսմանյան կայսրությունը: Ակամա հարց է առաջանում. արդյոք կարելի՞ է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից և Օսմանյան Թուրքիան ներկայիս Հանրապետական Թուրքիայից:

Իսրաելի ակադեմիականների շրջանակում և, առհասարակ, ողջ հրեա ժողովրդի մոտ ընդունված է տարանջատել նացիստներին ողջ գերմանացի ազգից և հրեական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին և ոչ ողջ գերմանացի ազգին: Այս դատողության հիմքում ընկած է թերևս այն փաստը, որ, իրոք, գերմանացիների մեծ մասը ոչ միայն անմիջական մասնակցություն չի ունեցել Հոլոքոսթի իրականացման գործում, այլև նրանք նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կողքին մի ողջ ազգ է ոչնչանում: Այս առումով, արդարացի է և տրամաբանական հրեական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին: Սակայն ի՞նչն է պատճառը, որ թույլ չի տալիս Հայոց ցեղասպանության իրականացման պատասխանատու նկատել միայն երիտթուրքերին, այլ ոչ ողջ թուրք ազգին:

Անառարկելի փաստ է, որ Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոսթի միջև առկա են բազմաթիվ նմանություններ, այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները, որոնք էլ արգելում են հայ ժողովրդին, հետևելով հրեաների օրինակին, միայն երիտթուրքերին ընդունել Հայոց ցեղասպանության պատասխանատու և ոչ ողջ թուրք ազգին: Որո՞նք են Հայոց ցեղասպանության այդ յուրահատկությունները: Թվարկենք դրանցից ընդամենը մի քանիսը:

Ի տարբերություն Հայոց ցեղասպանության, հրեական Հոլոքոսթի պատճառներից մեկը նրանց ոչ արիական ազգ լինելու փաստն էր: Ըստ այս դատողության՝ ոչ արիական ազգերին հատուկ է անբարոյական կենսակերպ, ցածր արժեհամակարգ, քաղաքակրթությանը անհարիր նորմեր և այլն: Ավելին, հրեաները Եվրոպայում միշտ նկատել են պոտենցիալ մեծ վտանգ ֆինանսական և տնտեսական բնագավառներում: Անժխտելի է նաև այն փաստը, թե, իրօք, հրեական Հոլոքոսթը իրականացվել է Գերմանիայի զինվորական հրամանատարության կողմից և ոչ թե ողջ գերմանացի ազգի կողմից: Հավելենք նաև, որ հրեական Հոլոքոսթը տեղի չի ունեցել իրենց հայրենի հողում: Մինչդեռ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ այն հայրենիքում, որտեղ ձևավորվել է ու զարգացել է հայ ազգը, որտեղ հայ ժողովուրդը ստեղծել է համամարդկային արժեք ներկայացնող քաղաքակրթություն և ուրույն մշակույթ: Հայոց ցեղասպանությունը գաղափարախոսության արգասիք չէր, այլ պարզապես Ցեղասպանությունը իրագործելով թուրքը խեղդեց և վիժեցրեց մի հինավուրց ժողովրդի արդար իրավունքը՝ իր իսկ հայրենիքում ապահով ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանությունը իրականացվեց թուրք ազգի մի ստվար զանգվածի մասնակցությամբ և վարձու ու թուրքական կեղծ խոստումներին հավատացած քուրդ ժողովրդի համագործակցությամբ: Իսկ թուրքերի այն չնչին տոկոսը, որն անմիջական մասնակցություն չի ունեցել Ցեղասպանութեան իրականացման գործում, ապա, նրանք անկասկած օգտվել են Ցեղասպանության հետևանքներից՝ բռնագրավելով և տիրանալով հայ ժողովրդի ունեցվածքին, գույքին ու հարստությանը:

Նշենք նաև, որ ի տարբերություն հրեական Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանությունը դեռևս չի ճանաչվել ու դատապարտվել այն իրականացնողի կողմից: Ավելին, թուրքերը ոչ միայն ուրանում են Հայոց ցեղասպանությունը, այլև անամոթաբար խեղաթյուրելով պատմական ճշմարտությունը, աշխարհին ներկայանում են ոչ թէ իբրև ցեղասպան ազգ, այլ հայերի կողմից ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, իբրև զոհ: Ուրացմանը համատեղ, ցեղասպանությանը հաջորդած 92 տարիների ընթացքում թուրքերը կանոնավոր կերպով իրականացնում են հայկական մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով Թուրքիայում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու կրոնին պատկանող հազարամյա հետքերը, հայկական վանքերն ու եկեղեցիները: Սակայն ավելի մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, իր զոհի վրա հարձակվելու և հոշոտելու պատրաստ գիշատիչի պես, Թուրքիան հարմար առիթի է սպասում իր «կիսատ թողած գործը» ավարտին հասցնելու համար: Ասածիս ապացույց կարող են լինել Ցեղասպանությանը հաջորդած տարիների ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը գրավելու և բնաջնջելու նպատակով դեպի մեր երկիր իրար հաջորդած թուրքական մի քանի զինվորական արշավանքները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանի սահմանի երկայնքով Հայաստանի բնաջնջման նպատակով կենտրոնացած թուրքական 13 դիվիզիաները, նույն ժամանակաշրջանում Թուրքիայի Էրզրում նահանգում ձմռանը ճանապարհներ շինելու պատրվակով զինվորագրված ու ցրտից մահացած 37.000 պոլսահայերը, 1992-ին Հայաստանի արևմտյան սահմանին կուտակված և Հայաստանի վրա հարձակման պատրաստ թուրքական զորքերը ու բոլորովին վերջերս երիտասարդ թուրք ազգայնամոլի դավադիր գնդակից սպանված Հրանտ Դինքը: Այս բոլորը փաստում են, որ մեր օրերի թուրքը ոչնչով չի տարբերւում հարյուր տարի առաջվա օսմանից, և քեմալիստական-հանրապետական Թուրքիան՝ Օսմանյան Թուրքիայից: Իսկ եթե աննշան տարբերություններ էլ կան, ապա դրանք չեն վերաբերում Հայոց հարցին: Մինչդեռ Գերմանիան ոչ միայն չի ուրանում հրեական Հոլոքոսթը, այլ, դեռ 1952 թվականին, ընդունելով իր կատարած ոճիրը, ներողություն է խնդրել հրեա ժողովրդից և վճարել արածի ծանր գինը:

Առ այս, հայ ժողովրդի համար անընդունելի է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից, որքանով որ դա կնպաստի նրանց ուրացման քաղաքականությանը և նրանց կհեռացնի իրենց կատարած ցեղասպանության հավաքական պատասխանատվությունից:

Ի դեպ, որոշ հրեա պատմաբաններ ու ցեղասպանագետներ ևս սկսել են քննադատել նացիստների տարանջատումը ողջ գերմանացի ազգից և ընդունում են, թե հրեական Հոլոքոսթի պատասխանատուն ողջ գերմանացի ազգն է: Նրանք, միաժամանակ, կոչ են անում իրենց կոլեգաներին՝ վերանայել այս հարցը և փոխել իրենց ավանդական դիրքորոշումը հարցի վերաբերեալ:


/ԿՈՐԻՒՆ ԱԲՂ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ, Անդամ՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան /


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-13

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Շվեդիայի մերժումը կվնասի Թուրքիային

Որևէ իրական պատճառ չկա, որ Շվեդիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հայտարարել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության նախագահ Վահագն Ավեդյանը, մեկնաբանելով այն փաստը, որ հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» և«37» դեմ ձայների հարաբերակցությամբ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մերժումը զուտ քաղաքական որոշում է` պայմանավորված Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձգտումով: «Սակայն արդյո՞ք այս որոշումը օգուտ է բերում Թուրքիային: Կամ Շվեդիային: Կամ Եմ-ին: Իմ կարծիքով, նման որոշումները Թուրքիային վնասում են: Ինչպե՞ս մենք կարող ենք Թուրքիայի բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման կոչ անել, եթե հանգիստ ընդունում ենք հանցագործությունը քողարկելու և ճշմարտությունը հերքելու փորձերը: Ինչպիսի՞ ժողովրդավարություն են քարոզում Թուրքիայում Շվեդիան և ԵՄ-ն: Ես չեմ կարող պատկերացնել մի հայի, ով չողջուներ Թուրքիայի ժողովրդավարացումը: Դա վերաբերում է և ասորիներին, և հույն երին, և քրդերին: Սակայն նման ազդակները, որը Շվեդիայի խորհրդարանը ուղղեց Թուրքիային, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բասացաբար են ազդում բաց հասարակությունով երկիր դառնալու Թուրքիայի ձգտումների վրա»,- հայտարարել է Վահագն Ավեդյանը:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ինքը` Վահագն Ավեդյանը, շվեդական խորհրդարանին ուղղված իր բաց նամակում նա ընդգծել է փաստարկների պակասը, որոնք ներկայացված էին հօգուտ հերքման, մասնավորապես, ակնհայտ է, որ Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կամ վատ են տեղեկացված առկա տվյալների, կոնվենցաիների, զեկույցների մասին, կամ էլ նրանք պարզապես անուշադրության են մատնում այդ տեղեկատվությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերի հեղինակներից մեկը` Կանաչների կուսակցության պատգամավոր Մատս Պերտոֆտը հայտարարել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը ոչնչով չի տարբերվում բնապահպանական խնդիրներից: Մի քանի տարի առաջ գիտնականները չէին կարողանում ընդհանուր կարծիքի հանգել գլոբալ տաքացման հարցերով, սակայն այսօր գրեթե բոլորը ընդհանուր կարծիքի են հանգել: Նույն իրադրությունն է նաև Հայոց ցեղասպանության խնդրի դեպքում: Մինչդեռ, Վահագն Ավեդյանը նշել է, որ Livng History Forum գործակալությունը իր պաշտոնական կայքէջում ընդգրկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ցեղասպանությունների ցանկում և տեղեկատվություն է տեղադրել հայ ժողովրդի ողբերգրության մասին Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին: «Անհեթեթ է, որ Շվեդիայի կառավարությունն ու քաղաքական գործիչները համաձայն չեն այն ամենի հետ, ինչ քարոզում են»,- հայտարարել է Վահագն Ավեդյանը:

«Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» արտահայտությունը հաճախ է հնչում թուրքերի և այն քաղաքական գործիչների շուրթերից, ովքեր փորձում են խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Մինչև օրս ես չէի էլ պատկերացնում` որքան ճիշտ է այդ արտահայտությունը: Իրականում, ես համաձայն եմ մեկ բանի հետ. Պատմությունը պետք է գրեն պատմաբանները և ոչ թե քաղաքական գործիչները: Այսօր, այդուհանդերձ, շվեդ խորհրդականները գրեցին պատմության իրենց տարբերակը, որը համապատասխանում է իրենց քաղաքական շահերին և հակասում է պատմաբանների հետազոտություններին: Ես հուսով եմ, որ շվեդ քաղաքական ղեկավարները ուսումնասիրությունները կթողնեն գիտնականներին և իրենց որոշումներում կհիմնվեն գիտնականների ներկայացված փաստերի վրա»,- նշել է Վահագն Ավեդյանը:

Նշենք, որ հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 125 «կողմ» և 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Հունիսի 11-ին շվեդական խորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որոնց շրջանակներում քննարկվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցը, այդ թվում և 5 ուղղումները, որոնք կոչ են անում Շվեդիայի խորհրդարանին և կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժել են ուղղումները, հիմնավորելով դա նրանով, որ «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձև, եթե 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որևէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռևս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաև դրանց պատճառների և որակման:

Բացի այդ Հայոց ցեղասպանության ճանարումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա»:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայաստանում քաղաքացիները գերադասում են չխոսել քաղաքականությունից

Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Gallup» ծառայության կողմից ԱՊՀ-ի երկրներում անցկացված հարցման համաձայն մեր տարածշրջանում մարդիկ հիմնականում խուսափում են խոսել քաղաքականությունից։
Ինչպես նշված է «Gallup»–ի կողմից տարածած հաղորդագրության մեջ, «հետխորհրդային պետություններում զգալի թվով բնակիչներ զգուշանում են բացահայտորեն արտահայտել իրենց կարծիքը հայտնել քաղաքական թեմաների շուրջ»։
Ըստ հարցման տվյալների՝ քաղաքական նյութերի շուրջ իրենց կարծիքը բացահայտորեն հայտնելուց զգուշանում են Ադրբեջանում հարցվածների 60 տոկոսը, Ուզբեկստանում՝ 57 տոկոսը, Լիտվայում՝ 55 տոկոսը, Վրաստանում՝ 54 տոկոսը, Մոլդովայում՝ 63 տոկոսը։

Ամենամեծ թվով զգուշավոր մարդիկ ապրում են Հայաստանում և Տաջիկստանում, որտեղ քաղաքականությունից խուսափում են խոսել յուրաքանչյուր 10 մարդուց 7–ը։ Նշենք, որ 2006-ի համեմատ այդ ցուցանիշը մեր երկրում բավականաչափ աճել է. աղյուսակում հստակ երևում է, որ այն նախկինում կազմում էր 48 տոկոս։



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Շվեդիայի խորհրդարանը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» և 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանութունը ճանաչելու կոչը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Շվեդաիայի հայկական ասոցիացիաների միության նախագահ Վահագն Ավեդյանը հունիսի 11-ին շվեդական խորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որոնց շրջանակներում քննարկվել է հարաբերությունների կոմիտեի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցը, այդ թվում և 5 ուղղումները, որոնք կոչ են անում Շվեդիայի խորհրդարանին և կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժել են ուղղումները, հիմնավորելով դա նրանով, որ «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձև , եթե 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որևէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռևս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաև, դրանց պատճառների և որակման: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա:»


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել ողջ աշխարհից

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: «Այսօր մենք հիշում ենք այդ լուրջ հանցագործության մասին, հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և ևս մեկ անգամ դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործության փաստը»,- հայտարարել է Մարիոս Կարոյանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը և ներողություն հայցել հայ ժողովրդից և ողջ աշխարհից: Մարիոս կարոյանը նաև նշել է, որ Կիպրոսը Հունաստանի խորհրդարանի հետ միասին եղել են առաջինների շարքում, ով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունից պահանջեց նրա ճանաչումը:

«Մենք չենք խնդրում, չենք աղաչում ճանաչել Ցեղասպանության փաստը: Մենք արդարություն ենք պահանջում ժողովրդավարական մարդկությունից, միջազգային հանրությունից, բոլոր ազգերից և ժողովուրդներից»,- ընդգծել է նա:

Արարողության ընթացքում Հունաստանի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոկաձոպուլոսը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հանդիսանում է պարտք պատմության առաջ: Նրա խոսքերով, շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան` Անկարան պետք է հասկանա, որ եվրաինտերգրման հեռանկարները կախված են Հունաստանի և Կիպրոսի հետ նրա հարաբերություններից: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, ով կոչ է արել Անկարային ճանաչել հանցագործության փաստը, որը կատարվել է երկրի նախկին կառավարության կողմից, հաղորդում է Financial Mirror-ը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-12

Լոնդոնն առաջին տեղում է աշխարհի ամենամեծ ֆինանսական կենտրոնների շարքում

MasterCard-ի անցկացրած հետազոտության համաձայն` Լոնդոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ համարվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կենտրոնը։ Ցուցակը գլխավորել են եվրոպական և ասիական քաղաքները։ Թույլ դոլարի ազդեցությամբ պայմանավորված` ամերիկյան քաղաքները զիջել են իրենց դիրքերը։ Աշխարհում ամենաբնակեցված և արագ աճող Շանհայն այս տարի բարձրացել է չորս միավորով՝ ցուցակում զբաղեցնելով 24-րդ տեղը։ Լոս Անջելեսը 10-րդ տեղից նահանջել է և հանգրվանել է 17-րդ տեղում։ «Լոնդոնը գերազանցում է աշխարհի մնացած երկրներն ոչ միայն զուտ ֆինանսական ցուցանիշներով, այլև բազմաթիվ այլ հատկանիշներով»,- ասել է MasterCard-ի «Համաշխարհային կենտրոններ» ծրագրի տնօրեն Մայքլ Գոլդբերգը։

MasterCard-ի ներկայացրած ցուցանիշն ընդգրկում է 75 քաղաք։ Քաղաքները գնահատվում են իրավական և քաղաքական, բիզնեսվարման հեշտության, ֆինանսական գործունեության ծավալների, ֆինանսական հաստատությունների առկայության, որպես ֆինանսական կենտրոն ունեցած համբավի և գիտելիքների ավելացման ներդրման տեսանկյունից։ Նյու Յորքն աշխարհում երկրորդն է համարվել, Չիկագոն՝ հինգերորդը, երրորդ տեղում է գտնվում Տոկիոն, չորրորդում՝ Սինգապուրը։ Այս տարի իր դիրքն ամենաշատը բարելավել է Մոսկվան՝ հայտնվելով 51-րդ տեղում։



/«Կապիտալ» օրաթերթ/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ամերիկահայ համայնք. գործողությունների նոր ասպարեզ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն առանցքային տեղ են զբաղեցնում ԱՄՆ հայ համայնքի գործունեության նպատակների մեջ։ Ամերիկահայությունը մինչ օրս շեշտը դրել է լոբբիստական գործունեության վրա և հասել է որոշակի արդյունքների։ Մասնավորապես, երկու անգամ՝ 2000 և 2007թթ., ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ 2000թ. միայն ամերիկյան գործադիր իշխանության և, մասնավորապես, նախագահ Բիլ Քլինթոնի ակտիվ միջամտության արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ այդպիսով ճանաչում չստանալով վերջինիս կողմից։ Նման միտում նկատվում է նաև 2007թ. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 106-րդ բանաձևի պարագայում, թեև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման հույսերը դեռևս վերջնականապես սպառված չեն, քանի որ մեկ տարվա ընթացքում այն կարող է քննարկման դրվել Ներկայացուցիչների պալատում։ Փաստորեն, լոբբիստական գործունեության շնորհիվ ամերիկահայ համայնքը թեև հասել է նշանակալի հաջողությունների, սակայն հարցի վերջնական լուծման համար դեռ շատ ջանքեր են պահանջվում։ Վերջին շրջանում նկատվող միտումները կարծես թե ցույց են տալիս, որ ԱՄՆ մեր հայրենակիցները, թերևս, եկել են այն գիտակցության, որ լոբբիստական գործունեությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործը հաջողելու համար։ Ուստի, անհրաժեշտ է այն համադրել նաև այլ ոլորտներում ակտիվ գործողությունների հետ։ Կարևորագույն ոլորտներից մեկը, որտեղ փորձում է ակտիվացնել իր ջանքերը ամերիկահայ համայնքը, հասարակական կարծիքի հետ աշխատելու, այն է՝ քարոզչության ասպարեզն է։

Հայ դատի տեսակետից բարենպաստ հասարակական կարծիք ձևավորելու առաջին լուրջ քայլը կարող է լինել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրումը։ Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Նոր Մարմարա» օրաթերթը, 2007թ. նոյեմբերի կեսերին Կալիֆորնիայում տեղի ունեցած Ամերիկայի Հայկական համագումարի հիմնադրման 35-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ ներկայացվել են մի տեսաերիզ ու մի գրքույկ ապագա թանգարանի ճարտարապետական էսքիզների ու ցուցանմուշների վերաբերյալ։ Ըստ ծրագրի՝ թանգարանը պետք է զբաղեցնի 20 հազար մ2 տարածք և ունենա հետագա ընդլայնման հնարավորություն։ Թանգարան-համալիրում պետք է գործեն նաև մարդու իրավունքների ու ցեղասպանության բաժին, հայկական ինքնության վերաբերյալ լրատվական բաժին, վերապրածների թատրոն և այլն։ Հայոց ցեղասպանության թանգարանը, ուր ներկայացվելու են բազմաթիվ ցուցանմուշներ, միաժամանակ հանդիսանալու է նաև յուրահատուկ ուսումնական, մշակութային, լրատվական կենտրոն՝ մատչելի գրեթե բոլոր տարիքի անձանց համար։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հունիսի 25-ին Ստրասբուրգում կլսվի՞ Հայաստանի հարցը

Համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեի և Ջոն Պրեսկոտի հունիսի 16-17-ը Հայաստան կատարելիք այցից հետո պարզ կդառնա` կքննարկվի արդյո՞ք մեր երկրի ժողովրդավարական հաստատությունների վիճակը ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում:

Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողները հաջորդ շաբաթվա սկզբին ժամանելու են Հայաստան` պարզելու` ինչպես են կատարվել ԵԽԽՎ ապրիլիյան նստաշրջանում ընդունված 1609 բանաձևի պահանջները: Այցի ընթացքում նրանք կհանդիպեն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների, ընդդիմության առաջնորդների, ԵԽԽՎ բանաձևի կատարման հարցով աշխատանքային խմբի անդամների, ձերբակալված ընդդիմադիրների փաստաբանների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլոց հետ:


Եթե զեկուցողները այցի վերջում եզրակացնեն, որ էական առաջընթաց չկա բանաձեւի կատարման հարցում, ապա հունիսի 25-ին հրատապ կարգով ԵԽԽՎ-ում կլսվի Հայաստանի հարցը:

Բանաձևում մասնավորապես ասվում է` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց և անհապաղ վերացնել և ուժը կորցրած համարել " Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին" օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

" Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց" , - նշված էր բանաձևում:

Ի դեպ, արդեն հաստատված է, որ հունիսի 23-27-ը կայանալիք ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վիճակը, Վրաստանի մայիսյան խորհրդարանական ընտրությունները:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրք դեսպանը վռնդում է պատմաբանին՝ ճշմարտությունն ասելու համար

Ստորև թարգմանաբար ներկայացվող Հարութ Սասունյանի հոդվածը ևս մի ապացույց է, որ թուրքական կառավարությունը լուրջ չի վերաբերվում Հայոց ցեղասպանությունը պատմաբանների (և ոչ թե քաղաքագետների) քննարկմանը թողնելու իր առաջարկություններին:
Քսաներեք տարի առաջ՝ 1985-ին Հյուստոնի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսորի օգնական Դոնալդ Քաթերթը և իր 68 թուրքամետ գործընկերները համատեղ մի հայտարարություն ստորագրեցին, որով հարցականի տակ էին դնում Հայոց ցեղասպանությունը և Մ.Նահանգների Կոնգրեսին կոչ էին անում չվավերացնել մարդկության դեմ գործված այդ ոճրագործության վերաբերյալ հուշագիր-բանաձևը:Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի ֆինանսավորած այդ հայտարարությունը 1985-ի մայիսի 19-ին կես էջի ծավալով տպագրվեց «Ուաշինգտոն փոստ» և «Նյու Յորք թայմս» թերթերում:


Պրոֆ.Քաթերթը և տասնյակ այլ պատմաբաններ համապատասխան ֆինանսավորում էին ստացել Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտից (ԹՈՒԻ) և այլ թուրքական կազմակերպություններից:ԹՈՒԻ-ն հիմնադրվել էր Վաշինգտոնում 1982-ին՝ թուրքական կառավարության հատկացրած 3 միլիոն դոլար դրամաշնորհով: Երբ ես 1985-ի հոկտեմբերի 24-ին իմ հոդվածում նշեցի, որ այդ հայտարարությունը ստորագրողները գումարներ էին ստացել ԹՈՒԻ-ից, այդ հաստատության այն ժամանակվա գործադիր տնօրեն Հիթ Լոուին սպառնաց դատական գործ հարուցել իմ դեմ, եթե անմիջապես հերքում չտպագրեմ: Ես մերժեցի նրա առաջարկը, և իմ փաստաբանը սպառնաց նրա դեմ դատական գործ հարուցել: Ես տվյալներ ունեի, որ նրա մատը խառն էր այդ չարաբաստիկ հայտարարության խմբագրման և 69 ստորագրությունների հավաքման գործում: Նրանցից 12-ը ներկայումս ծառայում են ԹՈՒԻ-ի վարչական կազմում: Նրանց թվում են Լոուին եւ Ջաստին Մկքարթին:

Անցյալ շաբաթ անակնկալ մի շրջադարձ ստիպեց վերստին անդրադառնալ պրոֆ. Քաթերթին, որը 2001-2006-ը եղել էր ԹՈՒԻ-ի կառավարիչների վարչության նախագահը: Միջին Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի նախագահը նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որտեղ իր զայրույթն էր հայտնում Քաթերթին պաշտոնից հեռացնելու առնչությամբ: Պրոֆ. Մերվաթ Հաթեմն իր նամակում նշել էր, որ պրոֆեսորին ստիպել են հրաժարական տալ, երբ նա մերժել է ԹՈՒԻ-ի պատվո նախագահ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նեբի Սենսոյի խնդրանքը կատարել և վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի գրքի իր գրած գրախոսականը: Պրոֆ. Հաթեմն իր մտահոգությունն է արտահայտել, որ դրանով ԹՈՒԻ-ն կկորցնի ոչ քաղաքական հաստատություն լինելու իր համբավը:

Նա հիշեցրել է Էրդողանին, որ այդ պաշտոնազրկումը հակասում է թուրքական կառավարության գործադրած ջանքերին, և խնդրել, որ վարչապետը միջամտի և պրոֆեսորին վերականգնի իր պաշտոնում: Նամակից օրինակներ նա ուղարկել է դեսպան Սենսոյին, ԹՈՒԻ-ի վարչության և Ջորջթաուն համալսարանի (որտեղ տեղավորված է ԹՈՒԻ-ն) պրեզիդենտին:

Պրոֆ. Քաթերթի անախորժություններն սկսվեցին 2006-ի աշնանը, երբ «Միջճյուղային պատմական հանդեսում» տպագրվեց Դոնալդ Բլոքսհեմի «Ցեղասպանության մեծ խաղը: Իմպերիալիզմը, նացիոնալիզմը և օսմանյան հայերի կոտորածը» գրքի իր գրախոսականը, որտեղ նա համարձակ քննադատության ենթարկեց թուրք պատմաբաններին՝ ասելով, որ նրանցից շատերի ուսումնասիրությունները ֆինանսավորում և հրատարակում է թուրքական կառավարությունը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք պատմաբանների «Լռության պատը քանդվում է» գրել էր նա և բացատրել, թե ինչու առաջին անգամ օգտագործում էր ցեղասպանություն բառը: «Կուտակված վկայությունները ցույց են տալիս, որ սպանություններն իրոք ծրագրված էին կենտրոնից՝ օսմանյան կառավարության պաշտոնյաների կողմից և հետևողականորեն իրագործվում էին նրանց ստորադասների կողմից», գրել էր նա և եզրակացրել, որ «այն, ինչ պատահեց հայերին, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության բնորոշմանը»:

ԹՈՒԻ-ի թղթակից անդամ պրոֆ. Ֆաթմա Գյոչեքն անցյալ շաբաթ «Արմինյն ռիփորթր» թերթին պարզաբանել է, որ պրոֆ. Քաթերթի պաշտոնազրկումից հետո վարչության 2 անդամներ հրաժարական էին տվել, իսկ 2 ուրիշներ և անձամբ ինքը ևս մտածում էին նույն քայլին դիմել: Հավաստի աղբյուրները բացահայտեցին, որ հրաժարական ներկայացնողները եղել են պրոֆ. Ռեսաթ Քասանբան (Վաշինգտոն, Սեաթլ համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ծրագրի ամբիոնի վարիչ) և Մարսի Պատոնը (Ֆերֆիլդ համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի օգնական):

Պրոֆ. Քաթերթի վերափոխումը կարելի է բացատրել իր իսկ գրքի («Օսմանյան կայսրությունը 1700-1922 թթ.») 2000-ի եւ 2005-ի հրատարակումները համեմատելով: Առաջին հրատարակման չափազանց զուսպ լեզվին փոխարինելու էին եկել ավելի համարձակ ձևակերպումները, ինչպիսիք են, օրինակ, «սպանությունների ոճն ու ձևը տարբեր վայրերում սարսռեցնող աստիճանի նման էին միմյանց, վկայակոչելով համակարգված ծրագրի գոյության մասին» և «վկայությունները խոսում են, որ Օսմանյան պետության բարձրաստիճան պաշտոնյաները, օգտագործելով հատուկ կազմակերպություններին, իրագործեցին կենտրոնի ծրագրած սպանությունները, որոնց զոհ գնացին զանգվածային թվով օսմանցի հայեր»: Իսկ 2006-ին գրած գրախոսականում նա եզրակացնում է, որ 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր:
Սրանով թուրք կառավարության ուսերին ծանրանում է մի նոր սկանդալային միջադեպ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն իր արարքով խախտել է պատմաբանների ակադեմիական ազատության իրավունքները, դրանով իսկ մի ավելորդ անգամ բացահայտելով թուրքական կառավարության ոչ լուրջ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների անաչառ ուսումնասիրություններին թողնելու առաջարկին:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-11

Մեկնարկել է «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» ծրագիրը

«Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» հասարակական կազմակերպության համանուն երկարաժամկետ ծրագիրը մեկնարկել է Գառնու տաճարից: Ծրագրի առաջին փուլը ճանաչելի կդարձնի նաև Արտաշատ-Խոր Վիրապը, Գյումրին, Զվարթնոցը, Նորավանք-Գնիշիկաձորը:
«Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» նախագծի նպատակն է հասարկությանն իրազեկել Հայաստանի անցյալի վկայությունների` պատմության, մշակույթի և բնության հուշարձանների մասին: Այդ նպատակով ստեղծվել են հատուկ տեղեկատվական վահանակներ, տպագիր և մուլտիմեդիա ուղեցույցներ, հուշարձաններին մոտենալու ուղիների նշանագրություն:


Առաջիկայում կստեղծվի նաև կայքէջ Հայաստանի հուշարձանային ժառանգության վերաբերյալ: Նախատեսվում է կազմակերպել նաև հուշանվերների արդատրություն:


/Tert.am /


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Փոխադարձության սկզբունքով` Հայաստան առանց վիզայի կարող է մուտք գործել երեսուն երկրի քաղաքացի

Առանց վիզայի Հայաստան կարող է մուտք գործել երեսուն երկրի քաղաքացի. գործում է փոխադարձության սկզբունքը։ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրեցին, որ քսան երկրի (Արգենտինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Խորվաթիա, Կիպրոս, Հունգարիա, Հնդկաստան, Իրան, Լատվիա, Լիտվա, Մեքսիկա, Մոնտենեգրո, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Թուրքմենստան, Ուրուգվայ) քաղաքացիների թույլատրվում է առանց վիզայի մուտք գործել միայն դիվանագիտական, պաշտոնական կամ ծառայողական անձնագրերով։Տասը երկրի (Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա, Ուզբեկստան) քաղաքացի կարող է այցելել Հայաստան բոլոր տեսակի անձնագրերով։ Ադրբեջանի և Սինգապուրի դեպքում մուտքի արտոնագրի տրամադրման կարգը գործում է հատուկ (ad hoc) դեպքերում և հիմնված չէ որևէ երկկողմ համաձայնության վրա։ Այլ ազգային անձնագրեր և փաստաթղթեր ունեցող անձինք, ներառյալ` ՄԱԿ-ի «Laissez-passer», պետք է ստանան ՀՀ մուտքի արտոնագիր։

Սփյուռքահայերը ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմում են ընդհանուր կարգով, սակայն նրանց համար նախատեսված է ՀՀ կացության հատուկ կարգավիճակ, որը շնորհվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ։ Կացության կարգավիճակի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, հետագա երկարաձգման հեռանկարով։ Դրանով սփյուռքահայերը կարող են առանց ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, Ցեղասպանություն վերապրածներին այս կարգավիճակը շնորհվում է անվճար։

Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության` այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանն աշխատում է ոչ վիզային համակարգով, հանրապետությունում առանց մուտքի արտոնագրի կարող են բնակվել մինչև 90 օր մեկ տարվա ընթացքում, որից հետո նրանք պարտավոր են կամ հեռանալ երկրից, կամ դիմել անձնագրերի և վիզաների վարչություն` ստանալու բնակության իրավունք։ Այն անձինք, ովքեր Հայաստանում ունեն ՀՀ քաղաքացի հանդիսացող հայր, մայր, կին, ամուսին, զավակ, ազատվում են ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքերից` բացառությամբ կացության հատուկ կարգավիճակից։


/Արմենպրես/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Armenios, una comunidad entre Europa y Asia

Ereván es la capital de un país montañoso, de tamaño ligeramente superior al de la Comunidad Valenciana, situado en el Cáucaso meridional y que linda al norte con Georgia, al este con Azerbaiyán, al sur con Irán y Azerbaiyán y al oeste con Turquía.     Nuria Tendeiro Parrilla, Valencia

En estas coordenadas se sitúa Armenia, una república democrática desconocida por los occidentales, a pesar de los 12 millones de armenios en la diáspora, constituida por otros 2,5 millones de habitantes. Actualmente unos 50.000 de estos nacionales dispersos residen en España, y de ellos 8.000 lo hacen en la Comunitat Valenciana. Unas cifras que, según el cónsul de este país caucásico en España, el abogado valenciano Luis Barberá Zapatero, va en progresivo aumento desde hace siete años.
Cada 24 de abril los miembros de esta comunidad se reúnen para conmemorar lo que describen como el primer genocidio del siglo XX en Europa. Año tras año visibilizan el drama de 1915 en el que el Ejército del Imperio Otomano mató en torno a millón y medio de armenios. Aunque las autoridades turcas mantienen que las muertes fueron resultado de una guerra civil, para los armenios van 93 años de silencio y olvido.
Sin embargo, Ereván y Ankara han manifestado recientemente la intención de establecer buenas relaciones como países vecinos. Armenía y Turquía no mantienen relaciones diplomáticas a raíz de los hechos de 1915, y Turquía cerró su frontera con Armenia en 1993. En este sentido, Ankara proponía hace unos días que fueran investigados estos hechos históricos por una comisión de expertos e historiadores, según una nota hecha pública por la agencia Efe.
Para el representante de Armenia en España, "uno de los motivos por los que el ingreso de Turquía en la Unión Europea está todavía pendiente es su negativa a reconocer el genocidio otomano sobre el pueblo armenio. Este reconocimiento sería el principio de una negociación".
Barberá Zapatero reconoce que hace seis años, cuando le propusieron el cargo diplomático, no sabía situar Armenia en el mapa. Este abogado con 32 años de profesión se hizo cargo entonces de un pleito de tipo laboral sobre un despido de 30 ó 40 trabajadores, entre los que se encontraba una decena de armenios: "Después del pleito estos trabajadores vinieron a proponerme como cónsul y en principio di un 'no' rotundo como respuesta. Conocía Armenia porque estuve en Jerusalén y allí conocí a la comunidad armenia residente. Comencé a interesarme por el país, incluso estudié Derechos Internacional para conocer las funciones propias del cargo y seis años después... aquí estoy, atendiendo una media de 25 peticiones diarias relativas a visados y regularizaciones".
Relaciones comerciales y lúdicas.
En la actualidad, las relaciones entre España y Armenia son meramente de tipo comercial aunque Barberá se ha propuesto potenciar las lúdicas puesto que este país enclavado entre Europa y Asia posee no sólo riquezas materiales como sus minas de cobre, cinc, oro y plomo, sino parajes montañosos de gran belleza, ríos, estepa y reconocidos balnearios de aguas termales.
Con este propósito, el nuevo primer ministro de Armenia, Tigran Sarkisian, se ha comprometido con su diplomático en España en la creación de una oficina turística cultural en Valencia para mostrar a los españoles qué es Armenia y las vinculaciones históricas entre ambos países.
En torno a 6.000 de los 50.000 armenios residentes en España son intelectuales, otros muchos trabajan como técnicos en la construcción, algunos regentan comercios y muchos recogen naranjas. La mayoría no están del todo asentados en España y la crisis también les ha tocado. Sin embargo, pocos piensan en volver de momento: "Son muy patriotas, quieren el desarrollo de su país pero por el momento no entra en sus planes el retorno", indica el cónsul honorario.
Luís Barberá se apoya en media docena de voluntarios para gestionar toda la actividad del consulado, ubicado en una de las salas de su bufete situado en el número 14 de la Avenida Antiguo Reino de Valencia.
Entre los objetivos de Barberá está dar a conocer la realidad del país del Cáucaso, así como sus posibilidades comerciales a empresarios españoles. "A corto plazo las dificultades fronterizas se habrán salvado y entonces será un momento histórico para el pueblo armenio. Acabo de llegar de Chipre donde he participado en un Consejo de Sabios e Intelectuales con el fin de resolver la problemática del genocidio que llegará a su fin con el resarcimiento a las víctimas y sus familias. El Consejo intentará clarificar ese resarcimiento tanto material como moral. El gobierno español ha realizado un reconocimiento oficioso del genocidio y el código penal francés sanciona a quien no reconoce el genocidio", explica el abogado valenciano.

levante-emv.com


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ երկար գործընթաց է, որը կարող է ձգվել ամենաքիչը 10-15 տարի: Այդ մասին Երևանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիայի և Հայաստանի Եվրաինտեգրման խնդիրները» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի համանախագահ Ռալֆ Ֆյուքսը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում տնտեսա-տեխնիակկան հարցերով և դրանք բավական հաջող են: «Սակայն ազգային փոքրամասնությունների դրության մարդու իրավունքների և խոսքի ազատության մասին հարցերը բանակցություններից դուրս են»,- ընդգծել է գերմանացի փորձագետը: Ռալֆ Ֆյուքսը նաև նկատել է, որ բանակցությունների հաջող ավարտը բացարձակ չի նշանակում Թուրքիայի վերջնական ընդգրկումը Եվրամիության կազմում: «Այդ հարցով որոշում է կայացվում բոլոր երկրների կողմից: Այսօր դրան դեմ են Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան: Ավելին, Ֆրանսիան օրենք է ընդունել, ըստ որի անդամակցությունը Թուրքիային պետք է կարգավորվի համաևրոպական հանաքվեով: Կա ևս մեկ լուրջ խնդիր. 20 տարի անց Թուրքիան կդառնա Եվրոպայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը և եվրոպացիների համար բարդ կլինի որևէ որոշում կայացնել, հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը: Եվս մեկ կետ. Ստամբուլի և մնացած Թուրքիայի միջև աշխարհընկալման տարբերությունը երկու դար է կազմում, և ես կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը չի կիսում եվրոպական արժեքները: Եթե դրան գումարենք նաև պետության կառուցվածքի քեմալիստական հիմքերը, ապա պարզ է, որ Թուրքիան չի կարող լինել ԵՄ լիարժեք անդամ», - ասել է Ֆյուքսը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Լույս է տեսել Ռաֆայել Լեմկինի «Դոսյեն Հայոց ցեղասպանության մասին» գիրքը

Center for Armenian Remembrance» (CAR) կազմակերպությունը հրատարակել է «Ռաֆայել Լեմկինի դոսյեն Հայոց ցեղասպանության մասին» գիրքը, որում ներկայացված են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները, որոնք հավաքել է հայտնի փաստաբան և իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին CAR-ում, գիրքը հանդիսանում է Հայոց ցեղասպանության մերժման արշավին հակազդելու հոյակապ օրինակ, որը վերջերս ակտիվացել է պատմաբաններ Բերնարդ Լյուիսի եւ Գյունտեր Լեվիի գրքերի հրատարակումից հետո, որոնցում հերքվում է Հայոց ցեղասպանության փաստը: «Ռաֆայել Լեմկինի դոսյեն Հայոց ցեղասպանության մասին» գիրքը հինգերորդն է «Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը» շարքից:

Ռաֆայել Լեմկինը (1900-1959 թթ.) լեհ հրեա էր, իրավաբան, ով հետազոտել է 30-ականների զանգվածային սպանությունների դեպքերը և հանդիսանում է «ցեղասպանություն» տերմինի հեղինակը: Լեմկինը ծառայել է լեհական բանակում Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ապա փախել է, հոլոքոստի ժամանակ կորցրել է ավելի քան 50 հարազատ: «Հոլոքոստ» տերմինը նա հնչեցրել է 1943 թվականին, իսկ ապա ինտենսիվ արշավներ անցկացրել է ՄԱԿ-ում աջակցելով ցեղասպանությունների դեմ ուղղված կոնվենցիային, որը ընդունվեց 1948 թվականին:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-10

Շվեդիայի խորհրդարան հանրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում չխոչնդոտել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը, Միության նախագահ Վահագն Ավեդյանի նախաձեռնությամբ, 10 լեզուներով մի խնդրագիր է հրատարակվել, հասցեագրված Շվեդիայի խորհրդարանի անդամներին, որով կոչ է արվում ազդել երկրի ԱԳՆ հանձնաժողովի որոշման վրա, որը առաջարկել է խորհրդարանին ու կառավարությանը չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

«Այսօր Շվեդիան միջազգային ասպարեզում հայտնի է որպես մարդու իրավունքների պաշտպան: Շվեդիայի իշխանությունները պետք է համապատասխանեն այդ հեղինակությանը և հրաժարվեն ցանկացած տիպի ուրացումից: Շվեդիայի կառավարությունը պետք է աշխատի օգնել Թուրքիային դառնալ առավել ժողովրդավարական երկիր, առերեսվել իր պատմության հետ և ճանաչել ճշմարտությունը, այլ ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ: Այսօր հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին վկայող փաստերն այնքան ակնհայտ են, որ ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չի կարող որպես պատրվակ բերել որևէ հետազոտության արդյունքները և խուսափել այդ ցեղասպանությունների փաստի ճանաչումից:

Հետազոտությունների վրա հիմնված փաստերի ճանաչումից հրաժարվելը համազոր է ժխտման»,- ասվում է ուղերձում:

Փաստաթղքում նաև ասվում է, որ այս դիմումը ստորագրած մարդիկ չեն կասկածում, որ Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իշխանությունների կատարած հանցագործություները քրիստոնյաների և այլ ազգային փոքրամասնությունների դեմ, ցեղասպանություն են: «Չնայած, որ հետազոտությունները պետք է շարունակվեն և կշարունակվեն, սակայն առկա տեղեկատվությունը միանգամայն բավարար է»,- ասվում է կոչ-դիմումում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Հոլոքոսթի և Ցեղասպանության հետազոտությունների ոլորտի 60 ականավոր փորձագետներ: Հունիսի 11-ին Շվեդիայի խորհրդարանում հանդիպում տեղի կունենա, այս հարցը քննարկելու նպատակով:

Հանրագրի տեսքն ամբողջությամբ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայոց Ցեղասպանության մասին ևս մեկ գիրք

Արձակագիր Գրիգոր Ջանիկյանի ֆրանսերենից կատարված թարգմանությամբ և պետական բյուջեի հատկացմամբ հրատարակվել է կատալանցի արձակագիր, բանաստեղծ և խոհագիր Մարիա Անխելս Անգլադայի «Արամի հուշատետրը» վեպը, որն առաջին կատալերեն ստեղծագործությունն է Հայոց ցեղասպանության մասին: ԱՕՔՍ-ում (արտասահմանյան կապերի հետ մշակութային կապերի կոմիտե) երեկ գրքի շնորհանդեսն էր կազմակերպել մշակույթի նախարարությունը, որին բացի մեր երկրի գրական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներից, շնորհանդեսին Կատալոնիայից մասնակցելու էր եկել հեղինակի բարեկամներից և ընկերներից բաղկացած 8 հոգանոց պատվիրակությունը:
«Սա մեր մշակութային, գրական կյանքում երևույթ է, որովհետև առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է կատալերեն լեզվով գրված գիրք Հայոց ցեղասպանության մասին: Այս գրքի հեղինակ Մարիա Անխելս Անգլադան կատալական գրականության դասական է և իր կյանքի վերջին տարիները նվիրեց այս վեպին, բայց դժբախտաբար մինչև հրատարակվելն ու թարգմանվելը վախճանվեց: Սակայն գրքի ներկայացմանը մասնակցում են նրա զավակներն ու թոռները, 8 հոգանոց պատվիրակություն է եկել Կատալունիայից, ինչը նշանակում է, որ նրանք մեծ կարևորություն են տալիս այս իրադարձությանը: Հայոց ցեղասպանության մասին գիրքը ցույց է տալիս հեղինակի խոր իմացությունը, որը նա ունեցել է մեր դատի մասին: Անգլադան գրքում ոչ միայն ցույց է տվել Հայոց ցեղասպանության հետևանքները, այլև յուրաքանչյուր գլխի սկզբում մեջբերումներ է բերել հայ գրողներից՝ Նարեկացուց, Վարուժանից, Սիամանթոյից, որոնց, փաստորեն, նա խորապես ուսումնասիրել է: Ինձ ուրախությամբ է համակում այն, որ այս վեպի մասին գրվել է նաև ֆրանսիական մամուլում: Կատալունիայում վերջերս երեսփոխանների խումբը Իսպանիայի խորհրդարանից պահանջել է, որ ընդունվի Հայոց ցեղասպանությունը, և այս մասին կատալանցի հեղինակները կարող էին իմանալ միայն այս գրքի շնորհիվ: Նշանակում է, այս վեպը շարունակում է աշխատել և կհասնի իր նպատակին», լրագրողների հետ զրույցում վեպը ներկայացրեց-գնահատեց թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության մասին առաջին կատալերեն գրքի հիմքը եղել է մի օրագիր. «Անգլադան հաճախ է հանգստացել Հունաստանում, այնտեղ գտել է մի օրագիր, չի հասկացել լեզուն, հետո իմացել է, որ դա Հայոց ցեղասպանությունից փրկված մի հայի օրագիր է, սկսել է ուսումնասիրել է և այդպես գրել է վեպը»:



ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
առբյուրը` armtown.com /մարտ.2008/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայկական ապրանքներն Իսպանիա քիչ են արտահանվում

Իսպանական շուկայում հայ գործարարներն իրենց տեղը դեռ չունեն :
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ հյուպատոսարանը տեղակայված է Վալենսիա քաղաքի կենտրոնում՝ Ռեյնո դե Վալենսիա պողոտայում: Զբաղեցնում է երկու փոքրիկ սենյակ, աշխատակազմը նույնպես մեծ չէ: Հյուպատոսարանը բացվել է 4 տարի առաջ և իր գոյությամբ առաջին հերթին լուծել է մի շատ կարևոր խնդիր՝ Թագավորությունում բնակվող մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացիներ անհրաժեշտության դեպքում այլևս ստիպված չեն լինի հասնել մոտակա երկրների ՀՀ դեսպանատներ:


Այս և այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Իսպանիայում ՀՀ հյուպատոս Մհեր Բադալյանի հետ:

- Ինչո՞ւ ոչ մայրաքաղաք Մադրիդում, այլ Վալենսիայում է տեղակայվել ՀՀ ներկայացուցչությունը:


- Նախ, որովհետեւ մեր հայրենակիցների հիմնական մասը բնակություն էր հաստատել Վալենսիայում և ոչ շատ հեռու գտնվող ծովափնյա քաղաքներում: Ի դեպ, ասեմ, որ Մադրիդն էլ մոտ երեք ժամվա հեռավորության վրա է, հեռու չէ: Երկրորդ, որը քիչ էական չէր՝ այս քաղաքում է ապրում ՀՀ Պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն, ով սիրահոժար իր գրասենյակից տարածք առանձնացրեց մեր հյուպատոսարանի համար, տրամադրեց աշխատակիցներ եւ անհրաժեշտ միջոցներ: Մինչ օրս էլ նա մեծ աջակցություն է ցուցաբերում:


- Ինչպե՞ս կգնահատեիք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների զարգացումը:

- Ի սկզբանե դրանք ձևավորվել են խիստ դրական բարեկամական մթնոլորտում և այժմ էլ այդպես շարունակվում են: Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպանը Ռուբեն Շուգարյանն է: Նա հաճախ է այցելում Մադրիդ (նստավայրը՝ Հռոմ), հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կապված այն հանգամանքի հետ, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը 2007-ին Իսպանիայի Թագավորությունն է, մեր դեսպանն այս տարվա ընթացքում արդեն 3 կարևոր հանդիպում է ունեցել Իսպանիայի արտգործնախարարությունում, քննարկել թե՛ հայ-իսպանական, թե՛ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերություններին վերաբերող խնդիրներ: Ավելացնեմ, որ մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանում բացել Իսպանիայի Թագավորության դեսպանատուն, որին կհետևի (համենայնդեպս՝ նախատեսվում է) ՀՀ դեսպանատան բացումը Մադրիդում: Ի դեպ, հունիսի 4-ին նախատեսվում է Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անգել Մորատինոսի առաջին այցը Հայաստան:

- Իսկ առևտրատնտեսական հարաբերություննե՞րը:

- Կան: Գուցե ոչ մեծ ծավալի հասնող, որովհետև տարածությունն իր դերը խաղում է, բայց կան: Դրանք առկա են առավելապես արտահանման ոլորտում: Այն է՝ այստեղից Հայաստան է արտահանվում կամ ներկրվում ձիթապտղային և շինարարական պատրաստի արտադրանք: Իսկ Հայաստանից Իսպանիա, որքան ես եմ տեղյակ, հետաքրքրություն ներկայացնող ներկրման ծավալներ չկան: Ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կլուծվի և իսպանական շուկայում հայ գործարարները կգրավեն իրենց տեղը: Դրան մեծապես կարող է նպաստել ապրիլի 23-27-ը Վալենսիայում կայացած պաշտոնական հանդիպումը, որը նախաձեռնել էր Լուիս Բարբերան: Նրա և իսպանական «ԻՎԵՔՍ» առևտրային կազմակերպության հրավերով Հայաստանից ժամանել էր պատվիրակություն՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Արդյունքում ստորագրվեց ԿԳ ոլորտում համագործակցության հուշագիր, իսկ Վ. Մովսիսյանի ներկայացրած ծրագրերը հետաքրքրեցին հանդիպման մասնակից գործարարներից շատերին:

- Իսպանիայում բնակվող հայերից մի քանիսի հետ զրուցելիս հասկացանք, որ Հայաստանի հետ մշակութային կապերը համակարգված չեն: Չկա գոնե հասարակական կառույց, որ զբաղվի այդ գործով:

- Ճիշտ է, այդ խնդիրը կա: Հայկական միությունները դեռ ձևավորման փուլում են, իսկ համայնք, որպես այդպիսին՝ չկա: Ինչ վերաբերում է մեր դեսպանությանը կամ հյուպատոսարանին, ապա մենք կարող ենք աջակցել այդ խնդրի լուծմանը միայն այն դեպքում, եթե մեզ տեղյակ են պահում: Իսկ այդպիսի դեպք, գոնե ես՝ չեմ հիշում: Ճիշտ է, Հայաստանից ոչ հաճախ այցելող խմբերն ու անհատ կատարողները երբեմն հրավեր են ուղարկում մեզ, բայց՝ մասնակցության:
Եթե ժամանակին տեղյակ պահեն, մենք էլ մեր հերթին կտեղեկացնենք իսպանաբնակ հայերին: Բայց չեն ասում, իսկ համերգից 1-2 օր առաջ տեղեկանալով, բնականաբար, մենք չենք հասցնի իրազեկել այդ մասին: Հաճախ չենք էլ տեղեկանում: Օրինակ, մի խմբի գալ-գնալու մասին իմացանք այն ժամանակ, երբ վերադարձից հետո խմբի ղեկավարը դիմել էր ԱԳ նախարարություն, թե մեր կատարողներից մեկը չի վերադարձել, խնդրում ենք փնտրեք-գտեք:

- Գտա՞ք:

- Նման դեպքերում համագործակցում ենք տեղի իրավապահ մարմինների հետ: Դիմեցինք նրանց, բայց չգտան:

- Ձեր տեղեկությամբ՝ իսպանական կալանավայրերում Հայաստանի քաղաքացիներ կա՞ն:

- Այո, ցավոք՝ կան: Պաշտոնական ճշգրիտ տվյալ թույլ տվեք չհրապարակել: Նրանց մոտավոր թիվը կազմում է շուրջ երկու տասնյակից ավելի: Պատժվել են օրենսգրքի տարբեր խախտումների համար, գերակշիռ մասը՝ գողության: Այս մեղադրանքով ձերբակալվածներից մի քանիսին էլ արտաքսել են երկրից: Հյուպատոսությունում 8-ամսյա իմ աշխատանքի ընթացքում 34 նման դեպք է եղել:


Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ Վալենսիա
աղբյուրը` armtown.com


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-09

Հայկական Խաչքարի բացում Ալիկանտեում

Հունվարի 18-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում 2006-ից գործող տեղի «Հայաստան» միությունը նախագահ Հասմիկ Քոչարյանի գլխավորությամբ և հովանավոր Թևոս Սաֆարյանի նախաձեռնությամբ անցկացրեց Իսպանիայում առաջին հայկական խաչքարի բացման և օրհնության արարողությունը: Վերջինս կատարվում էր Ալիկանտե քաղաքի ծովափնյա Պալմեռա այգում: Արարողությանը ներկա էին Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն, Ալիկանտեի քաղաքապետ պրն. Լուիս Պիաս Ալպերին, Նիցցա քաղաքի հոգևոր հովիվ տեր Վաչե Հայրապետյանը, Իսպանիայի հոգևոր հովիվ տեր Մասիս Գույումջյանը, Իսպանիայում ՀՀ դիվանագետ Մհեր Բադալյանը, Իսպանիայում գործող հայկական միությունների նախագահները` Բարսելոնից «Իսպանահայեր միության» նախագահ Գայանե Ասիլբեկյանը, Մադրիդից Վահագն Հայրապետյանը, Միսլատայից Արարատ Ղուկասյանը, Մալագայից Վազգեն Հակոբյանը, ինչպես նաև Ալիկանտեի հայ համայնքի ներկայացուցիչները:

Արարողությունն սկսեց լրագրող Արթուր Ղուկասյանը և ներկայացրեց խաչքարի համառոտ պատմությունը, նշելով, որ խաչքարը հայ ժողովրդի պատմության ասեղնագործությունն է: Ներկա գտնվողներին ողջունեց Իսպանիայում ՀՀ պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն: Շնորհավորելով հայ ազգի ներկայացուցիչներին այդ պատմական պահի առթիվ, վերջինս նշեց, որ ինքը շատ հուզված է, քանզի Ալիկանտեում դրվող այս խաչքարը հայ ազգի հավատքի խորհրդանիշն է, Աստծո ներկայության խորհրդանիշը:

Իսպանական հեռուստատեսության լրագրողներին տված հարցազրույցում պրն հյուպատոսը նկատեց, թե ինչպես Ալիկանտեի քաղաքապետը նշեց, որ այս հուշարձանը Իսպանիայի և հայ ժողովրդի բարեկամության խորհրդանիշն է: Հյուպատոսը նշեց, որ այսօր Իսպանիայում կա մեծ հարգանք վայելող համախմբված հայկական համայնք: Իսկ վերջում իր շնորհակալական խոսքն ուղղեց Ալիկանտե քաղաքի քաղաքապետ Լուիս Պիաս Ալպերիին հայ ժողովրդին մեծ օգնություն ցույց տալու համար:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում:

/ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ/
աղբյուրը` AZG Armenian Daily


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայերն Իսպանիան «հավանում» ու... ավելացնում են անլեգալների թիվը

Ըմբշամարտի «Մադրիդ-Ռիվաս» ակումբը դեկտեմբերի 1-ին առաջին անգամ հանդես եկավ «Արարատ-Մադրիդ» անվամբ` մասնակցելով Իսպանիայի առաջնությանը: Ակումբի կազմում մասնակցում էին նաև հայեր, որոնց հաղթանակն ուրախացնող էր ու հետագա անելիքների հանդեպ լավատեսության տրամադրող: Ցանկություն կա,որ «Արարատ-Մադրիդ» ակումբը շատ տեղերում հայ մշակույթն ու որոշ առումով նաև Հայաստանը ներկայացնող խորհրդանիշ դառնա: Թե իսպանահայ համայնքում ինչն են կարևորում և ինչ խնդիրներ ունեն, «Ազգի» համար մեկնաբանեց ներկայումս, ըստ էության, իսպանահայ համայնքը ներկայացնող «Հոգիս» հայ-իսպանական ասոցիացիայի նախագահ Վահագն Հայրապետյանը:

Զուտ պետական ներկայացվածության առումով, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ հյուպատոսությունը ներկայացնում է պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն: Հյուպատոսության անձնակազմում միայն մեկ դիվանագետ է աշխատում` հյուպատոս Մհեր Բադալյանը, նաև երկու տեխնիկական աշխատող: «Ազգի» հետ զրույցում հյուպատոսը ներկայացրեց առկա խնդիրներն ու ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերն Իսպանիայում: Նշենք նաև, որ պատվավոր հյուպատոսի պարագայում իսպանական փորձը բավականին յուրօրինակ է, քանի որ դիվանագիտական առումով եզակի են դեպքերը պատվավոր հյուպատոսի հետ նաև դիվանագետ` հյուպատոս ունենալու առումով:

Տուրիստական հովերով Իսպանիա հասած ՀՀ քաղաքացիների խնդիրները Իսպանիայում հայ համայնքը համեմատաբար մեծաթիվ չէ, բայց հյուպատոսությանն առնչվող խնդիրներից առաջնային են մնում անձնագրերին վերաբերող հարցերը: Իսպանիայի Թագավորությունում պատվո հյուպատոսության երրորդ քարտուղար Մհեր Բադալյանի ներկայացմամբ, անձնագրային խնդիրներն առաջինն են: Հյուպատոսությունը զբաղվում է Հայաստանի իսպանաբնակ քաղաքացիների բոլոր փաստաթղթային հարցերով, որոնցից առաջինը քանակական կտրվածքով անձնագրային փաստաթղթերն են մնում:

Ավելի շուտ դրանք անձնագրերի վավերականությանը վերաբերող հարցեր են, որոնցով քաղաքացիները դիմում են` երկարաձգելու նպատակով: «Փոփոխման դրանք չեն ենթարկվում, դիմում ենք անձնագրերը երկարաձգելու, նաեւ օտարերկրյա պետություններում այդ անձնագրերի վավերականության ժամկետը երկարացնելու համար», պարզաբանեց Մհեր Բադալյանը:

Իսպանիայում բնակվող ՀՀ քաղաքացիները, բացի անձնագրերի խնդիրներից, դիմում են նաև հյուպատոսական այլ ծառայությունների համար` ամուսնական կարգավիճակի, ամուսնալուծության, դատվածության բացակայության տեղեկանքներ:

Ինչպես և այլ երկրներում, Իսպանիայում բնակություն հաստատող ՀՀ քաղաքացիների համար առաջնային խնդիր է մնում օրինական կարգավիճակը, քանի որ, հյուպատոսի վկայությամբ, շատերը գնում են Իսպանիա մեկամսյա կամ 15-օրյա զբոսաշրջիկային վիզաներով և թերևս «հավանելով» Իսպանիայի Թագավորությունը` որոշում են մնալ այդ երկրում, հիմնավորվել: Այդ դեպքում դառնում են անօրինական միգրանտներ: Այդուհետև նրանք փորձում են կոնկրետացնել իրենց կարգավիճակը` օրինական բնակվելու համար:

Թե որքանով է այդ նույն օրինականացման գործընթացը դժվար կամ բարդ հենց Իսպանիայում, Բադալյանը գնահատական չի տալիս, ընդգծելով, որ Իսպանիան Եվրոմիության անդամ երկիր է, հարևան երկրների նման այստեղ էլ կան համապատասխան նորմեր, որոնցով պիտի առաջնորդվեն և որոնց համաձայն անձը պետք է օրինական գտնվի երկրում, անցնի որոշակի ժամանակահատված:

Մհեր Բադալյանի խոսքերով, «Հետո, ինչպես իսպանահայերն են սիրում ասել, օրենքներ են դուրս գալիս, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացուն Իսպանիայում որևէ ժամանակահատված ոչ օրինական գտնվելուց հետո որոշակի ժամկետում դիմել օրինականացնելու իր փաստաթղթերը, իր կեցությունը տվյալ երկրում»:

Ընդ որում, այդ օրենքները համաներման նման փաստաթղթեր են, որոնք ընդունվում են այն պարզ տրամաբանությամբ, որ օտարերկրացիների մուտքը երկիր միանշանակ արգելվել չի կարող: Հետաքրքրական է, որ Իսպանիան կարելի է դիտարկել անօրինական միգրանտների համար որպես տարանցման երկիր, որով անցնում են մասնավորապես աֆրիկյան երկրներից Կանարյան կղզիներով հեռացողները` հետագայում հաստատվելով հյուսիս-եվրոպական երկրներում:

Ինչ վերաբերում է հենց հայությանը, ապա վերջին տարիներին համարվում է, որ մոտ 40-45 հազար Հայաստանի քաղաքացի է ապրում Իսպանիայում, իսկ այդ երկրի ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 47-48 մլն: «Բայց ՀՀ քաղաքացիներն այն քաղաքացիները չեն, որ վերջին 2-3 տարվա ընթացքում են Հայաստանից մեկնել Իսպանիա: Վիճակագրությունը ընդգրկում է այն քաղաքացիներին, որոնք բնակվելով Լեհաստանում և հետագայում տեղափոխվելով Գերմանիա, Հոլանդիա, վերջապես տարբեր նկատառումներով հանգրվանել են Իսպանիայում», նշեց հյուպատոսության երրորդ քարտուղարը:

Այսինքն՝ ավելի շատ այդ երկրում են գտնվում 90-ականների սկզբին Հայաստանից հեռացածները, տարբեր նկատառումներ ասվածն էլ ավելի հաճախ բացատրվում է, ասենք, եղանակային պայմաններով: Վերջին 2-3 տարիներին Իսպանիայում հայտնվածների մեծամասնության առնչությամբ էլ, ըստ Մհեր Բադալյանի, չկա որևէ վիճակագրություն:
Հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրում են Մադրիդում, Վալենսիայում, Բարսելոնում` մոտ 10-12 հազար, մնացյալը` ողջ Իսպանիայի տարածքում: Զբաղվածության առումով առաջին հերթին ՀՀ քաղաքացիները ներգրավված են շինարարության և գյուղատնտեսական աշխատանքներում: Վերջինս հիմնականում նարինջ և մանդարին հավաքելու հայտնի իրողության դրսևորումն է:

Արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների աշխատանքի անբաժանելի մաս կազմող տուրքերի, գանձումների կտրվածքով Իսպանիայում նույն վիճակն է: Անձնագրի փոփոխության համար պետական տուրքը Հայաստանում բազմակի պակաս է հյուպատոսություններում համարժեք ծառայությունների դիմաց գանձումներից` ՀՀ կառավարության որոշմամբ: Թե որքանով են իսպանաբնակ ՀՀ քաղաքացիներին հարմար այդ սակագները` հյուպատոսը գնահատական չի տալիս: Մի անձնագրի փոփոխությունն, օրինակ, տևում է մոտ 2,5-3 ամիս: Եվ, ասենք, երեխայի համար անձնագիր ստանալու արժեքը 225-275 եվրո է` պարտադիր Վալենսիա ներկայանալու պայմանով:

«Վերջերս փորձում ենք մեր քաղաքացիներին նման հարցերում օգտակար լինելու համար ժամանակ առ ժամանակ մեկնել Բարսելոն, Մադրիդ` տեղում կազմակերպելով ընդունելությունները, ընդ որում, տեղի հայ համայնքներն են պայմաններ ստեղծում, տեղեկացնում են ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հյուպատոսության հետ գործ ունեն», պարզաբանեց Մհեր Բադալյանը:

Ինչքան էլ Իսպանիայում կյանքը գունավոր ու լուսավոր է, հայ եկեղեցու եւ դպրոցի կարիք կա
Վահագն Հայրապետյանը գործարար է,և ինչպես ասվեց՝ Մադրիդում գործող հայ-իսպանական «Հոգիս» ասոցիացիայի նախագահն է: Նախկին ըմբիշն Իսպանիայում, ինչպես ինքն արտահայտվեց, փոխել է «կռվի բնույթը»` զբաղվելով հայ համայնքի խնդիրներով ու հարցերով: «Հոգիս» ասոցիացիան ստեղծվել է 2002-ին` ի թիվս հիմնադիրների ունենալով նաև Հայրապետյանին: Ասոցիացիայի գործունեության նպատակը հայության շահերի պաշտպանությունն է, հնարավորինս օգտակար լինելը իսպանաբնակ հայերին:

2001 թվականից մի որոշ ժամանակահատված շատ հայեր, հավատալով որոշ գործակալությունների խոստումներին, թե Իսպանիա մեկնելու դեպքում ապահովված կլինեն և կունենան աշխատանք, մեկնել են Հայաստանից և տեղավորվել այդ երկրում: Հայրապետյանի խոսքերով, տեղափոխվելուց հետո շատերի համար պարզ դարձավ, որ այդ ամենը խաբեություն էր և շատ ընտանիքներ մնացին ուղղակի փողոցում:

«Հոգիս» ասոցիացիան ստեղծվեց հենց այն նպատակով, որ հնարավորինս օգտակար լինեին այդ հայ ընտանիքներին` սկզբում գոնե ապրելու տեղ ապահովելով, ապա նաև աշխատանքով: Եվ մի քանի տարիների ընթացքում հաջողությունն այնպիսին է, որ փողոցում հայ ընտանիք չի մնացել, ՀՀ շատ քաղաքացիներ ստացել են Իսպանիայում ապրելու` կացության և աշխատելու իրավունք, և առաջխաղացում կա այն իմաստով, որ շատ հայ ընտանիքներ ապրում են բարվոք վիճակում:

Ընդհանրական գնահատմամբ, Իսպանիայում գտնվող հայերի մոտ կեսն, ըստ Վահագն Հայրապետյանի, արդեն ունի կեցության իրավունք և կարողանում է լուծել իր մյուս հարցերը: Ամեն դեպքում, դեռ մնում են հայեր, որոնք չունեն աշխատանք: Մասնավորապես Մադրիդում ասոցիացիան աշխատանքներ է տանում, որ այդպիսի քաղաքացիներ չլինեն: Քանի որ պետությունը սոցիալական արտոնություններ չի տրամադրում, ուստի ապրելու հիմնական միջոցը մնում է աշխատանքը:

Առավել հետաքրքրական է, որ, «Հոգիս» ասոցիացիայի նախագահի խոսքերով, քիչ չեն հայերի մեջ այնպիսիք, որ առանձնացած են, մեկուսացած կյանք են վարում, ընդ որում, որքան էլ տարօրինակ է, համայնքից հեռու լինելու ընտրությունը հենց իրենցն է: «Հայկական նոր հիվանդություն է կարծես առաջացել. մարդիկ չեն ցանկանում հայ մնալ, ընդհանրապես հայ լինել», մտահոգություն հայտնեց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքերով, «Մարդը մարմին ու հոգի է, եթե հոգին լքում է նրան, մարմինն էլ դեր չի խաղում: Առ այսօր անգամ հոգևորական չկա այստեղ, մինչդեռ Հովիվն է ման գալիս հոտը: Ու այստեղ ինչքան էլ լավ է կյանքը, ինչքան էլ գունավոր ու լուսավոր է, մենք ունենք հոգեկան սննդի կարիք, դրա պակասը շատ ենք զգում»: Մյուս կողմից, պետական մոտեցման հարց կա: Կեցության իրավունք ստանալով հանդերձ` իսպանահայերը շարունակում են մնալ հայ, նրանց մեջ ուժեղ է հայրենիքի սերը, բայց «ամենաուժեղ կրակին անգամ ցախ չդնես՝ կմարի»:

«Հոգիս» ասոցիացիան ավելի շատ նախընտրում է գործել, քան բողոքել կամ դժգոհել: Ասոցիացիայի նախագահի խոսքերով, «հետաքրքրում է իմ աշխատանքը, իմ ժողովրդին օգտակար լինելը»:

(Նոյեմբերի 29-30-ին ԵԱՀԿ արտգործնախարարների նախարարական խորհրդին մասնակցած Վարդան Օսկանյանը, թերեւս ժամանակացույցի ու զբաղվածության պատճառով, չհանդիպեց հայ համայնքի հետ: Մինչդեռ իսպանաբնակ հայերը գտնում են, որ դրա անհրաժեշտությունը կա թեկուզ լքված ու անուշադրութան մատնված չզգալու համար- Ա. Հ.):

Ասոցիացիան տարբեր միջոցառումներ է հեղինակում: Այս տարի առաջին անգամ բավականին մեծաթիվ` 4-5 հազար հայերի մասնակցությամբ կազմակերպված ապրիլի 24-ի սգո երթից հետո ըմբշամարտի ակումբի բացումը հաջորդն էր: Այնուհետև մի քանի ամսից համերգային ծրագիր է պատրաստվում:

Հաջորդ տարվա համար ևս ծրագրեր կան, որոնք վերաբերում են հայկական դպրոցի հիմնադրմանն ու եկեղեցու կառուցմանը: Հայկական դպրոցն, ըստ Հայրապետյանի, արդեն անհրաժեշտություն է, քանի որ համայնքը միտում ունի մեծանալու: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի իրականություն դարձնել արդեն որոշակի աշխատանքներով ամրագրված Մադրիդում հայկական թաղամաս ունենալու հեռանկարը:
Վահագն Հայրապետյանի մոտեցումը կյանքին յուրօրինակ գրավական կարող է լինել Իսպանիայում հայ համայնքի կայացման: «Երբ հաջողություն ենք ունենում, կռիվը շարունակելու ցանկություն ու եռանդ է առաջանում: Իմը պայքար չէ, այլ կռիվ` կյանքի, ինձ հետ»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան

/hayq.blogspot.com/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Վերջապես օրենսդրորեն ընդունվեց երկքաղաքացիությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1110-Ն որոշմամբ կարգավորվում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հարցը։

Այս որոշումից բխում է, թե ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որ ունեն այլ երկրի քաղաքացիություն , պետք է մինչև 2008 թվականի ապրիլի 20-ը ՀՀ լիազոր մարմիններին հայտարարագրեն իրենց այլ երկրի քաղաքացիությունը։

Մանրամասնորեն նայեք որոշումը՝

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտերկում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության երկրների ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայությանը։


Իսպանիայում ՀՀ դեսպանատան հյուպատոսական ներկայացչութան հասցեն.
Avda. Regne de Valencia,
1446005 – Valencia
Հեռ. 96 316 24 75


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs