2008-07-05

Հարսանիք տիեզերքում

Ճապոնական First Advantage ընկերությունը սկսել է գրանցել այն բոլոր զույգերին, ովքեր ցանկանում են հարսանիքը տիեզերքում անցկացնել, հայտնում է AFP-ը:
Արարողությունն անցկացվելու է փոքրիկ թռչող սարքի վրա, որը թռչելու է 100 կմ բարձրության վրա: Ամբողջ թռիչքը տևում է մոտ մեկ ժամ, իսկ անկշռլեիությունը սարքի ուղևորները կզգան մի քանի րոպեների ընթացքում:

Առաջին անգամ ամուսնական հավատարմության երդում կրելու կամ այն տիեզերական տարածության մեջ կրկնելու համար կազակերպիչները պահանջում են 240 մլն իեն (2,3 մլն դոլար): Հաճախորդներին թույլատրվում է տիեզերական հարսանիքին հրավիրել երեք հյուրերի:

Ճապոնական ընկերությունն համագործակցում է ամերիկյան ձեռնակատերերի հետ։ Ճապոնացիները ենթադրում են, որ իրենց հաճախորդների մեծ մասը կլինեն չինացիներ կամ արաբներ:



/Թերթ.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Վաղը համբույրի միջազգային օրն է

Այս օրն առաջին անգամ նշել են Անգլիայում, իսկ 20 տարի առաջ այն հաստատել է Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ):
Աշխարհի տարբեր երկրներում այդ օրը համբույրների տարբեր մրցույթներ են կազմակերպվում, որի ժամանակ հաղթողները համարվում եմ ամենալավ համբուրվող զույգը:
Ինչու՞ են մարդիկ համբուրվում...
Մարդագետների (անտրապոլոգ) հավաստմամբ, այս գործողությունն առաջին հերթին ընդունված է մարդկանց շփման մշակույթում: Գիտնականները հաստատում են, որ ամբողջ աշխարհում մարդիկ` ռոմանտիկ իրադրության ժամանակ, համբուրվելու անբացատրելի ցանկություն են ունենում:
Նկատենք, որ համբուրվելու գործում աշխարհում նույնպես գիտակներ, կամ հայտնի մարդիկ կան:
Օրինակ` ամերիկացի Ա. Վոլֆրամը, ով 1990 թվականի սեպտեմբերի 15-ին 8 ժամվա ընթացքում հասցրել է համբուրել 8001 մարդու: Այդպիսով, ստացվել է, որ նա յուրաքանչյուր 3.6 վայրկյանին համբուրել է մեկ մարդու: Կինոնկարում առաջին անգամ համբույրի տեսարան է նկարահանվել 1896 թվականին` Համբույր անվամբ ֆիլմում: Իսկ համբույրներով ամենահագեցած ֆիլմը համարվում է 1926 թվականին նկարահանված Դոն Ժուան-ը, որտեղ հաշվվել է 191 համբույր:


/Պանորամա/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-07-04

Ամերիկյան քրիստոնյաները բոյկոտ են հայտարարել McDonald's-ին

Ամերիկյան ընտանիքների ասոցացիան (American Family Association) բոյկոտ է հայտարարել McDonald's ընկերությանը, գրում The Washington Post-ը։
Բողոքը կապված է այն հանգամանքի հետ, որ McDonald's ընկերությունը մի քանի ամիս առաջ անդամագրվել է Համասեռամելների ազգային պալատ, որը պաշտպանում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցող ձեռնարկատերերի շահերը։
Ընկերության ղեկավարությունը կազմակերպությանը անդամակցելու որոշումը բացատրել է նրանով, որ McDonald's-ը սատարում է ԱՄՆ-ում մի կազմակերպության ստեղծումը, որը ազատ կլինի խտրականությունից։ Ամերիկյան ընտանիքների ասոցացիայի նախագահ Թիմ Ուայլդմոնը պնդում է, որ ամերիկացի քրիստոնեաներին կարող է վիրավորել այն փաստը, որ սննդի վրա ծախսված իրենց գումարները կօգնեն մի կազմակերպության, որը պայքարում է իրենց բարոյական արժեքների դեմ։ Բողոքի մասնակիցներն ընդգծում են, որ ընկերությունը պարտավոր է աշխատանքի չընդունել համասեռամելներին և սպասարկել համասեռամոլ այցելուներին։ Ավելի վաղ ամերիկացի ընտանիքների ասոցացիային հաջողվել էր բողոքի ակցիայի շնորհիվ Ford ընկերությանը ստիպել դադարեցնել ԶԼՄ–ներում գովազդել ավտոմեքենաներ համասեռամելների համար։ /Թերթ.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Տոկիոյի կինոփառատոնում

Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի մասնակիցները և կազմակերպիչները, արժանացել է հատուկ ուշադրության և գնահատականների։Փառատոնի կազմակերպիչը` ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Հայոց ցեղասպանության մասին կինոնկարն ընդգրկել էր կինոփառատոնի ծրագրում՝ շուրջ 33 միլիոնի հասնող փախստականների ծանր վիճակը աշխարհով մեկ բարձրաձայնելու համար։ «Մենք այս տարի ընդգրկել ենք «Ճչացողները» կինոնկարը փառատոնի ծրագրում, քանի որ այն ներկայացնում է ցեղասպանության պատմությունը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Դարֆուրում՝ պատմության աչքերով», - ասել է կինոփառատոնի տնօրեն Կիրիլ Կոնինը։Ըստ «Ազատության»` հոլիվուդյան աշխարհռչակ կինոդերասանուհի Անջելինա Ջոլին փառատոնին ցուցադրվող ֆիլմերը բարձր գնահատականի է արժանացրել։«Կինոն կարեւոր միջոց է` ներկայացնելու համար աշխարհով մեկ սփռված փախստականների կյանքի տարբեր հանգամանքները, արվեստի այս տեսակը նպաստում է հիմնախնդիրը ավելի լավ ճանաչելուն և հասկանալուն», - ասել է Ջոլին։«Ճչացողները» կինոնկարը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության հիմնապատճառները, շարժառիթները՝ ներկայացվում է այս էպիկական չափերի հասնող մարդկային ողբերգության վավերագրությունը՝ Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի և Ռուանդայի ցեղասպանություններ և այսօր դեռ չդադարած մարդկային աղետը Դարֆուրում»։ Այսպիսի գնահատկան են տվել ֆիլմին փառատոնի մասին պատմող ամերիկյան Business Wire լրատվական ծառայության արվեստի մեկնաբանները։Գործակալությունը տեղեացնում է նաև, որ «Ճչացողները» արդեն իսկ ցուցադրվել է Միացյալ Նահանգների և Կանադայի էկրաններին, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում, բրիտանական խորհրդարանում և Եվրախորհրդարանում։ Business Wire-ը հաղորդում է, որ հռչակավոր Sony ընկերությունը թողարկել է «Ճչացողները» ֆիլմը տեսասկավառակով։/Արմենպրես /


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-07-01

Չինացին կճաշի Ուորեն Բաֆեթի հետ 2.1 մլն դոլարով

Չինացի ֆինանսիստը 2,1 մլն դոլար է վճարել երկրագնդի ամենահարուստ մարդու` Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հնարավորության համար, հայտնում է AP-ը:

Միլիարդատիրոջ հետ ճաշը վաճառքի էր հանվել eBay աճուրդում: Վաճառքը տևել է մի քանի օր և կանգ է առել 2 մլն 110 հազար 100 դոլարի վրա: Հենց այս գումարով էլ Չաո Դանյանը` Հոնկոնգում տեղակայված Pureheart China Growth Investment Fund ներդրումային հիմնադրամի կառավարիչը, համաձայնել է ճաշել Բաֆեթի հետ
Այս գումարը еBay աճուրդում երբևէ վաճառված բարեգործական իրերից ստացված ամենախոշոր հասույթն է: Բաֆեթի հետ ճաշն առաջին անգամ չէ, որ հանվել է վաճառքի: Նախորդ տարի երկու գործարար վճարել էին 650 հազար դոլար ներդրումային շուկայի առաջատարի հետ ճաշի հնարավորության համար, ով անսխալ գուշակում է ներդրումային ամենաշահավետ ոլորտները: Աշխարհի ամենահարուստ մարդու հետ հանդիպելու հնարավորություն ունի ոչ միայն Չաո Դանյան, այլ նաև նրա ծանոթները: Վաճառքի պայմանների համաձայն` գնորդը կարող է ճաշի հրավիրել իր յոթ ընկերներին։ Նշենք, որ այն տեղի կունենա Նյու Յորքի Smith & Wollensky սթեյք-հաուսում: Միջոցառման ճշգրիտ օրն ու ժամը դեռևս նշանակված չեն: /Թերթ.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ստամբուլում հրատարակվել է Հրանտ Դինքի միակ գիրքը

2007 թվականին ստեղծված Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը, որ ստեղծվել է հայ-թուրքական «Ակոս» գլխավոր խմբագրի սպանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նպատակով, հրատարակել է նրա միակ «Երկու փակ ազգ, երկու հեռավոր հարևաններ» գիրքը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Դինքի այրին` Ռաքել Դինքը, «Ակոս» թերթի այժմյան գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուբյանը, լրագրողներ և թուրք հանրության ներկայացուցիչներ` պրոֆեսոր Ահմետ Ինսելը, Էշբեր Յաղուրդերելին և Հական Թամազը:
Ըստ Ռ.Դինքի, Հրանտ Դինքը երբեք գրքեր չի գրել: «Ես գրող եմ առանց գրքերի»,- ասում էր նա: «Այս հումորով խոստովանությունն ասում է այն մասին, որ Հրանտ գործի մարդ էր: «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր լինելով, նա զարգացնում էր Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկի` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գործողությունների ոճն ու ուղին: Նա նաև նպաստում էր Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին»,- նշել է նա:Ինչպես գրում է «Չաման» թերթը, Հրանտ Դինքն իր գիրքը նվիրել է 1915 թվականի բռնագաղթի ժամանակ սպանված հայերին, թուրքերին, քրդերին: «Ինչպե՞ս մենք կարող ենք չանվանել այդ անցած աղետի մեղավորներին և քաղաքակիրթ հարաբերությյունների նոր էջ բացել առանց դասեր քաղելու և սխալներ ճանաչելու: Դա շատ մեծ պատասխանատվություն է: Իմ ամենամեծ պարտավորությունն են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը»,- գրել է Հրանտ Դինքը:/PanARMENIAN.net/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-30

Huriyet.Թուրքիայի նախագահին Երևան հրավիրելու Սերժ Սարգսյանի մտադրությունը Անկարայում դրական է ընդունվել

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երևան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը նայելու համար Անկարայում դրական է ընդունվել: Այդ մասին գրում է Huriyet թերթը` հղում կատարելով կառավարության աղբյուրներին:Թերթի մեկնաբանի կարծիքով, Սերժ Սարգսյանը ընտրությունից հետո, Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացում է նկատվում: «Դրա հաստատումն է հանդիսանում Սարգսյանի հայտարարությունը Աբդուլահ Գյուլին Երևան հրավիրելու մտադրության մասին:Երևան-Անթալիա ավիաչվերթի բացումը ևս հանդիսանում է դրական փաստ: Օրերս «Արմավիա» ինքնաթիռը 140 ուղևորներով վարէջք է կատարել Անթալիայում: Այս տարի նաև սպասվում է մոտ 50 հազար հայերի այցելություն Թուրքիա: Թուրքիան $ 160 մլն. Ապրանքաշրջանառությամբ հանդիսանում է երրորդ խոշոր գործընկերը Հայաստանի արտաքին առևտրում», - գրում է Huriyet թերթը: /PanARMENIAN.net/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Կանադայի խորհրդարանական. Հայոց ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է

«1915-1918 թվականներին 1.2 միլիոն հայերի սպանությունը անհերքելի պատմական փաստ է: Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, ըստ որի, ես ճանաչում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և դատապարտում եմ այդ ահավոր հանցագործությունը մարդկության դեմ: Իմ դիրքորոշումը նաև արտացոլում է Կանադայի Լիբերալ կուսակցության, ինչպես նաև դրա ղեկավար Ստեֆան Դիոնի դիրքորոշումը»,- հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Բոբ Ռաեն նամակում՝ հասցեագրված Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Ապելյանին, հաղորդում է Կանադայի հայերի կոնգրեսը (CCA): Նամակում Բոբ Ռաեն նշել է, որ 2004 թվականին Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման նպատակը Կանադայի հայ և թուրքական համայնքների հաշտեցումն էր:«Երկու համայնքները պետք է թողնեն վեճերը անցյալում և առաջ շարժվել»,- նկատել է Կանադայի խորհրդարանի անդամը: Այս տարվա մարտի մեկին Բոբ Ռաեն հարցազրույց է տվել թուրքական «Turkuaz» հեռուստաալիքին, որի ընթացքում նա նշել է, որ ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր են սպանվել և Կանադայի հայերը պետք է գոհ լինեն երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Նրա խոսքերով, «ավելին նրանք չեն կարող պահանջել»: Բոբ Ռաեի տվյալ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Կանադայի հայերի շրջանում: Այդ կապակցությամբ, Կանադայի հայերի կոնգրեսի նախագահի տեղակալ Պյեր Ակելյանը հանդիպել է նրա հետ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով:/armtown.com/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-29

Ամերիկայի հայ համայնքը սպասում է Բարակ Օբամանի հաջորդ քայլին դեպի Սպիտակ Տուն

Լոս-Անջելեսում անցել է ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Բարակ Օբամայի կողմնակիցների առաջին հավաքը, որին ներկա էին բարերարներ, Հոլիվուդի աստղեր և Լոս-Անջելեսի ավելի քան կես միլիոնանոց հայ համայնքի ներկայացուցիչները: Իր ելույթում նախագայի թեկնածուն նշել է, որ «անհրաժեշտ է շտապ փոխել մթնոլորտը Վաշինգթոնում»: Նա նաեւ նշել է միավորման կարեւորությունը ոչ միայն դեմոկրատական կուսակցության շրջանակներում, այլև ողջ ազգի մասշտաբներում՝ շեշտը դնելով այն կետի վրա, որ ամերիկացիները ընդհանուր նպատակներ ու հույսեր ունեն ինչպես Ամերիկայի, այնպես և ողջ աշխարհի համար:
«Մենք ուրախ ենք լինել Օբամայի հաջողության մի մասը: : Նա ավելի ակտիվ է, քան հանրապետականների, դեմոկրատների, անկախ թեկնածուների մեծամասնությունը, և մեր համայնքը միավորվել է ի աջակցություն Բարակ Օբամայի: Մենք հուսով ենք, որ սենատոր Օբաման կդառնա նախագահ Օբամա»,- ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի խաղաղօվկիանոսյան բաժնում (ANC-PAC), Լոս-Անջելեսի հայ համայնքը ողջունում է Օբամայի խիստ բարոյական դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: «Նա նաև պահանջում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը Թուրքիայի և Ադբեջանի կողմից, և հայ համայնքը շնորհակալ է նրան դրա համար: Բարակ Օբաման հանդիսանում է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, որը պետք է հաստատի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիյա Յովանովիչին»,- ասվում է ANC-PAC հաղորդագրությունում


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs