Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, նշել է, որ Թուրքիայի կառավարությունն աշխատում է ժողովրդավարական բարեփոխումների շուրջ ոչ թե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների պահանջները բավարարելու համար, այլ հանուն սեփական շահերի:
Դեյվիդ Ֆիլիպսը, պատասխանելով թուրքական Today's Zaman թերթի լրագրողի` Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հարցին, նշել է.
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Արձանագրությունը մի իրադարձություն է, որը տեղի է ունենում առանձնահատուկ ժամանակաշրջանում: Թուրքերի և հայերի միջև համերաշխությունը հարատև և բանակցություններով հագեցած գործընթաց է: Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա կապ հաստատել հայերի և թուրքերի միջև»:
«Այն կնպաստի փոխադարձ ըմբռնման խորացմանը և երկու ժողովուրդների միջև համերաշխության հաստատմանը: Սակայն դա չի նշանակում, որ հայերը կդադարեն պահանջել Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Ելնելով իմ անձնական փորձից` կարող եմ ասել, որ պատմաբանները կհավաքվեն կլոր սեղանի շուրջ բազմաթիվ թղթապանակներով և գրքերով` փորձելով ի մի բերել իրենց եզրահանգումները: Սակայն ըստ իս` այդ պատմական հանձնաժողովը չի հասնի հստակ եզրակացության, որը կբավարարի յուրաքանչյուր կողմին»,- եզրափակել է Դեյվիդ Ֆիլիպսը:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
2009-09-19
Համերաշխությունը չի նշանակում, որ հայերը կդադարեն պահանջել Ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ փորձագետ
Publicado por Hayasa en 2:26 0 comentarios
Երևանը հրաժարվում է պատմական Հայաստանից. փորձագետ
Հայ-թուրքական գործընթացում, ամեն դեպքում, առկա են նախապայմաններ, այսօր հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Եթե մենք ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանները, ինչպիսին որ կան, բնականաբար, մենք հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից,- նշել է նա:
Որպես մեկ այլ նախապայման փորձագետը հիշատակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի` ԵԱՀԿ անդամ-երկրների իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որոնց ընթացքում Դավութօղլուն խնդրել է քննարկումներ կազմակերպել հայ-թուրքական բանակցությունների և ղարաբաղյան հակամարտության շուրջ: «Մենք նաև գիտենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է կազմակերպել այդ քննարկումը»,- տեղեկացրել է փորձագետը:Թուրքիային և Ադրբեջանին անվանելով կոնֆեդերատիվ պետություններ` Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, որ այս դեպքում Ադրբեջանը «խաղում է հասարակական ընդդիմության դեր»:Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 2:20 0 comentarios
Suscribirse a:
Entradas (Atom)