2009-09-26
Գիտնականներն էլ քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունները
Հանդիպմանը մասնակցում էին շուրջ հարյուր հիսուն գիտնական՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ։
ԳԱԱ ընդհանուր ժողովին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես եկավ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ելույթներով հանդես եկան և արտգործնախարարին հարցադրումներ ուղղեցին ակադեմիկոսներ Գեւորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը և Ալեքսանդր Մանասյանը։
Ժողովին ելույթ ունեցավ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը։
Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ելույթներում հնչեցված հարցադրումներին։ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել և վարվել է առանց նախապայմանների և հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում։ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման սկզբունքից որևէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 21:03 0 comentarios
2009-09-22
Կարսի պայմանագիրը պետք է չեղյալ հայատարարել, կարծիք
Այդուամենայնիվ, Մելիքյանը նշեց, որ Արձանագրությունների ստորագրումն այս վիճակում շատ ավելի վատ կլինի։ Դրա հիմնական պատճառը Կարսի պայմանագրի առկայությունն է.
«Այս Արձանագրությունները ուժի մեջ մտան թե չէ՝ առանց Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարելու, կդառնան Կարսի պայմանագրի շարունակությունը»։
Մելիքյանը նշեց, որ Կարսի պայմանագիրն այսօր գործում է միայն սահմանների խնդրի դեպքում, այն է՝ միջպետական սահմանների խնդիրը Թուրքիայի և Հարավկովկասյան երեք հանրապետությունների միջև.
«Ամենազավեշտալին այն է, որ այդ պայմանագիրը այսօր գործում է միայն Հայաստան - Թուրքիա ֆորմատում»։
«Միակ պետությունը, որ կուրորեն հետևում է այդ պայմանագրին, դա Հայաստանն է, քանի որ Թուրքիան էլ դրան չի հետևում։ Կարսի այդ պայմանագրում կան մի շարք կետեր, որոնք նախանշում են երկկողմ հարաբերությունների զարգացումը. և՛ հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, և՛ առևտրային հարաբերությունների, և՛ մարդկանց տեղաշարժի, այսինքն, այն ամենը, ինչը փորձում են կարգավորել այս արձանագրությունների միջոցով, Կարսի պայմանագրում կա։ Բայց այդ պայմանագիրը չի կատարվում, առաջին հերթին, Թուրքիայի կողմից», – նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը պետք է սկսել հենց Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելով.
«Ընդ որում, Հայաստանը դա կարող է հանգիստ անել միակողմանի, ինչպես ժամանակին Ադրբեջանն արեց...»։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 2:33 0 comentarios
2009-09-20
Թուրքիան պարտավոր է հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների հանդեպ, Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, համաձայն որի մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Էդվարդ Նալբանդյանն ասել է հետևյալը.
«Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով։
Փորձելով կապել այդ երկու գործընթացները` կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը։
Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։
Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել և վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում։
Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ։
Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը և նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է։ Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար։
Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների և նրանց զավակների հանդեպ»։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 16:23 0 comentarios
Էդվարդ Նալբանյանը Իսպանիայի դեսպանի հետ քննարկեց երկկողմ հարաբերությունները
Զրույցի ընթացքում կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Պուժոլին անդրադարձան նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին և այդ շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այս մասին հաղորդում են ՀՀ Արտգործնախարարությունից:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 16:21 0 comentarios