2009-11-07

Ճգնաժամի առաջացման պատճառը գտել են Շեքսպիրի պիեսում

Ֆինանսական ճգնաժամի առաջացման իրական պատճառների որոնումները հանգիստ չեն տալիս տնտեսագետներին: ԱՄՆ Յեյլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջոն Գինակոպլոսն այդ ուղղությամբ իր ուսումնասիրությունների համար ներշնչանք է գտել Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսում:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, դեռևս 16-րդ դարում գրված պիեսի հիմքում վարկային պատմությունն է:
Պարտքերի մեջ խրված հերոսը որոշում է ամուսնանալ հարուստ աղջկա հետ և օգնություն է խնդրում վենետիկցի վաճառական Անտոնիոյից: Անտոնիոն պարտք է վերցնում վաշխառու Շեյլոկից՝ պայմանով, որ վարկատուն իրավունք ունի մեկ ֆունտ միս կտրել վաճառականի մարմնից, եթե վերջինը ժամանակին չմարի պարտքը:

Գինակոպլոսը զուգահեռներ է տեսել պիեսի իրադարձությունների և այսօրվա իրավիճակի միջև:

«Ջոն Գինակոպլոսը տնտեսության նկատմամբ նոր ձևավորվող մոտեցման խորհրդանիշն է,- գրում է պարբերականը: - Սակայն պարտադիր չէ, որ հենց նրա մտքերը ժամանակի ընթացքում բազային դառնան: Այսպիսի կանխատեսումներ անելու համար դեռ շատ վաղ է: Այդուհանդերձ, Յեյլի համալսարանի պրոֆեսորի կոմպետենտության մասին է խոսում փաստը, որ նա այն գիտնականների շարքում էր, որոնց հետ խորհրդակցում էր ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն 2008թ. աշնանը, երբ ճգնաժամն իր գագաթնակետին էր հասել»:

1997թ. վերընթերցելով «Վենետիկի վաճառականը», մասնավորապես՝ մեկ ֆունտ մսի մասին հատվածը՝ Յեյլի համալսարանի պրոֆեսորը սկսեց մտածել վարկերի ապահովության մասին: Արդյունքում 2000թ. համալսարանական պարբերականում Գինակոպլոսը նոր տեսություն առաջարկեց:

Նրա կարծիքով՝ բանկերը չափից դուրս ցածր գործակիցներ են սահմանում՝ պարտք տալով ավելի մեծ գումար, քան կարող են ապահովել: Վարկային միջոցների մեծ ծավալները թույլ են տալիս բարձրացնել գները՝ հասցնելով դրանք ռեկորդային մակարդակի: Սա էլ հենց խաթարում է «արդյունավետ շուկայի» գաղափարը:

Այժմ, երբ ֆինանսական ճգնաժամը վերհանել է ԿԲ-ների ավանդական մոտեցումների թերությունները, տնտեսագետները կրկին ակտիվ գործունեություն են սկսել այդ ոլորտում, ճիշտ այնպես, ինչպես երկու «հեղափոխություններից» առաջ:

Գինակոպլոսի տեսությունները դեռ պետք է համալիր տնտեսական մոդելի վերածվեն: «Նրա աշխատությունը ենթադրում է, որ վարկային հողի վրա հիմնված ցիկլերը ճիշտ չեն: Սակայն նա բավարար չափով խորհուրդներ չի տալիս այն մասին, թե կանոնակարգող մարմիններն ինչպես պետք է դրանք վերահսկեն»,- նշում է Փրինսթոնի համալսարանի տնտեսագետ Մարկուս Բրուննեմայերը:

«Կապիտալ» օրաթերթ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-06

Աշխարհի ամենաբարձր շենքը 818 մ է

Երկնաքերերի համաշխարհային ռեկորդակիր Դուբայի աշտարակի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010թ. հունվարի 4-ին:

Հենց այդ օրն է Դուբայ էմիրության կառավարիչ դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշեդ ալ Մակտումը, որը համարվում է նոր Դուբայի ստեղծողն ու դրա վերածննդի կերտողը:
Աշխարհի ամենաբարձր երկնաքերի շինարարությունն սկսվել է 2004թ. սեպտեմբերին: 818 մ աշտարակը դարձել է երկրի գլխավոր տեսարժան վայրը:

Աշտարակի շուրջ ձևավորվում է Դուբայի նոր գործարար կենտրոնը՝ հյուրանոցներով, աշխարհի խոշորագույն առևտրային կենտրոնով, գրասենյակային ու բնակելի շենքերով, աշխարհի ամենաբարձր «պարող շատրվանով»: Դուբայի նոր գործարար կենտրոնի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է $20 մլրդ:


«Կապիտալ» օրաթերթ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-11-02

Աշխարհում 700 մլն մարդ ցանկանում է փոխել բնակության երկիրը

Մոտավորապես 700 մլն մարդ աշխարհով մեկ ցանկանում է մշտական բնակություն հաստատել այլ երկրում. այդ մասին են վկայում Gallup-ի հարցումների արդյունքները, հայտնում է AFP գործակալությունը։

Իրենց բնակության երկիրը փոխելու առավել մեծ ցանկությամբ աչքի են ընկել հարավաֆրիկյան երկրների բնակիչները։

Հարցման մասնակիցներից մոտավորապես 165 մլն մարդ կցանկանար տեղափոխվել և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։

45 մլն մարդ հավասարապես նախընտրում է բնակվել Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ֆրանսիայում։

Իսպանիա տեղափոխվելու ցանկություն է հայտնել 35 մլն մարդ, 30 մլն-ը՝ Սաուդյան Արաբիա, իսկ 25 մլն մարդ հավասարապես նախընտրում է Ավստրալիան և Գերմանիան։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs