2009-01-10

Անգոլայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաք

Անգոլայի մայրաքաղաք Լուանդան ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը: Կյանքն այդ քաղաքում երբեք էժան չի եղել, սակայն վերջերս Անգոլայի մայրաքաղաքը առաջ է անցել նույնիսկ Տոկիոյից: Այդ մասին ասված է Լոնդոնի ECA International խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված հետազոտության մեջ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Լուանդայում ապրանքների և ծառայությունների անհամեմատ բարձր գների հիմնական պատճառը քաղաքի նավահանգստում բեռների վերամշակման հետ կապված բարդություններն են, ինչպես նաև ենթակառուցվածքը, որը գրեթե ամբողջովին քայքայվել է երեք տասնամյակ տևած քաղաքացիական պատերազմների հետևանքով:
Աներևակայելի շահույթները, որոնք օտարեկրյա ընկերությունները ստանում են Անգոլայում նավթի և ադամանդների արդյունահանման հաշվին, բարձրակարգ տների, թանկարժեք մեքենաների, ռեստորանների, հագուստի և կոշկեղենի բարձր պահանջարկ են ստեղծում: Սակայն Անգոլայի բնակիչների մեծ մասը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում:
Կաթի մեկ լիտրը կարող է արժենալ երեք դոլար, երկուսենյականոց բնակարանի ամսեկան վարձը` 7 հազ. դոլար։ Հարկ է նշել, որ Լուանդայի ենթակառուցվածքները նախատեսված են 500 հազ. մարդու, սակայն այժմ բնկաչությունը ներգաղթյալների հաշվին կազմում է 5 մլն մարդ:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-01-09

Հարստության արյունոտ կողմը. Forbes-ի միլիարդատերերից մեկը, կորցնելով կարողությունը, նետվել է գնացքի տակ

74-ամյա գերմանացի միլիարդատեր Ադոլֆ Մերկլեն գնացքի տակ է նետվել: Գործարարն անցած տարվա վերջին օրերն անցկացրել էր բանկերում՝ փորձելով օգնություն գտնել իր կայսրության համար: Բոլոր բանակցությունները ձախողվել էին:

Մերկլն իր կայսրությունը կառուցել էր դեղամիջոցների արտադրության ոլորտում 80 աշխատակցից բաղկացած ընկերությունից: Ներկայում նրա բիզնեսներն ավելի քան 70 հազար աշխատատեղ են ապահովում: Գործարարն ամերիկյան Forbes-ի հրապարակած միլիարդատերերի ցուցակում $9,2 մլրդ-ով զբաղեցնում էր 94-րդ տեղը: Խնդիրն այն է, որ Մերկլեն խոշոր սխալ թույլ տվեց՝ գնելով Volkswagen-ի բաժնետոմսերը:

Նրա կարողությունն անէացավ նաև իր ընտանիքին պատկանող HeidelbergCement ընկերության բաժնետոմսերի 70%-անոց արժեզրկման արդյունքում:

"Կապիտալ" օրաթերթ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-01-08

Ամերիկացիները կվերանորոգեն Բաբելոնը

ԱՄՆ–ի պետդեպարտամենտը 700 հազար դոլար է տրամադրել Բաղդադից 90 կիլոմետր հարավ գտնվող հնադարյան Բաբելոնի փլատակների վերականգնման ծրագիր ստեղծելու համար։ Ծրագրի ստեղծմամբ զբաղվելու է World Monuments Fund հուշարձանների պահմանման և մշակույթային ժառանգությամբ զբաղվող նյու–յորքյան ոչ պետական հիմնադրամը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg–ը։
Ինչպես գրում է The New York Times–ը, «The Future of Babylon» («Բաբելոնի ապագան») անունը ստացած նախագծի կազմակերպիչները, պատրաստվում են նկարել նոր, քաղաքում տեղակայված ճարտարապետական կառույցների քարտեզներ, մշակել քաղաքի առանձին հատվածների վերանորգման աշխատանքների սխեմաներ և ստեղծել տուրիզմի զարգացման և կրթական ծրագրեր։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-01-07

Օբաման հակաճգնաժամային փաթեթ է առաջարկել

ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման կոնգրեսին է ներկայացրել երկրի տնտեսության կայունացման նոր ծրագիր։ Որոշ տեղեկությունների համաձայն Օբամայի առաջարկած փաթեթը «կարժենա» մոտ 800 մլրդ. դոլար։ Այդ մասին հաղորդում է BBC–ին։
Համաձայն փաթեթի նախագծի՝ նախատեսվում է կրճատել հարկերն այն մարդկանց համար, ովքեր աշխատում են տարեկան 200 հազար դոլարից պակաս։
Բացի այդ, նախատեսված են հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք լրացուցիչ աշխատանքի կընդունեն նոր աշխատակիցների։ Ընդհանուր առմամբ նման ընկերությունները 2009թ. ընթացքում կխնայեն մոտ 40-50 մլրդ. դոլար։
Նախատեսված են նաև մի շարէ այլ միջոցառումներ։
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները, Օբամայի կողմից առաջարկված փաթեթի գինն ավելի մեծ է, քան դա նախատեսված էր։ ԱՄՆ ընտրված նախագահի տնտեսագետների թիմն աշխատել է նոր ծրագրի վրա մի քանի շաբաթվա ընթացքում։ Ընտրված փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի խոսքերով, բոլոր մանրամասները քննարկվել և ավարտի էին հասցվել դեռևս Սուրբ Ծննունդից առաջ։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-01-06

Բուշը ցանկանում է իր որդուն տեսնել ԱՄՆ նախագահի աթոռին

ԱՄՆ նախկին նախագահ՝ Ջորջ Բուշ–ավագը, երեկ Fox News Sunday լրատվական հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է իր կրտսեր որդուն՝ Ջեբ Բուշին տեսնել երկրի նախագահի աթոռին։ Նա հույս է հայտնել, որ իր որդին, ով նախկինում զբաղեցրել է Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը, կընտրվի սենատոր Ֆլորիդա նահանգից, իսկ այնուհետև «ինչ–որ մի օր» կպայքարի նախագահական աթռի համար։
«Ես կարծում եմ, նա փայլուն սենատոր կլինի։ Ու ցանկանում եմ նրան ինչ–որ մի օր նախագահի աթոռին տեսնել։ Այժմ, հավանաբար, լավագույն ժամանակը չէ, քանի որ վերջին շրջանում մենք բավականաչափ Բուշ նախագահներ ունեցանք», – ասել է Ջորջ և Ջեբ Բուշերի հայրը։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs