2008-06-07

Ամերիկուհին հրդեհել է զուգարաններ՝ ի նշան բողոքի

ԱՄՆ-ի Կալինֆորնիա նահանգի Դենվիլ քաղաքի բնակչուհի, 64-ամյա Դայանա Քրեյգը ձերբակալվել է երկու բենզալցայկայանների և Starbucks սրճարանների ցանցի զուգարանները հրդեհելու կասկածանքով։ Ամերիկուհին պնդում է, որ ինքը զուգարանները հրդեհել է բենզինի բարձր գների դեմ իր բողոքն արտահայտելու համար։

Նշենք, որ բենզալցակայանների և սրճարաններին պատճառած վնասները չնչին են եղել։ Ոստիկանների հետ զրույցի ժամանակ Քրեյգը պատմել է, որ զուգարանները հրդեհել է առավոտյան։ Նրա խոսքերով՝ նա արթնացել ու հասկացել է, որ հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել բենզինի գների աճի դեմ պայքարելու համար։



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Արատ Դինքը ստացել է «The Guardian» թերթի մրցանակը Հրանտ Դինքի հարցազրույցը երկրորդ անգամ տպագրելու

Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, որը 2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին է, ստացել է Բրիտանական «The Guardian» թերթի index on Censorship մրցանակը, որը տրվում է ԶԼՄ-ներում գրաքննությանն ընդիմանալու համար: Արատ Դինքը ստացել է «The Guardian» թերթի մրցանակը Հրանտ Դինքի Հայոց ցեղասպանության մասին «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցը երկրորդ անգամ տպագրելու համար:

Անցյալ տարի Արատ Դինքը և Սարգիս Սերոբյանը դատապարտվեցին մեկ տարվա ազատազրման (պայմանական) ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: «Ակոս» թերթի աշխատակիցներին շարունակում են սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով ֆանատիկոս-ազգայնականները:


«Արատ Դինքը հավաստում է, որ հայերն ու թուրթերը կգան պատմական հարցի շուրջ ընդհանուր որոշման և անհամբեր սպասում է այն օրվան, երբ երկու ժողովուրդները կկարաղանան ասել, որ 1915 թվականի իրադարձությունները նրանց ընդհանուր պատմության մի մասն են, չսպառնալով միմյանց ինքնությունը»,- գրում է GIBRAHAYER e magazine-ը:

/PanARMENIAN.net/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Presentación del libro "Armenios: El genocidio olvidado" de José Antonio Gurriarán.

04 -05- 2008 MADRID: LA COMUNIDAD RINDIÓ HOMENAJE A LOS MÁRTIRES ARMENIOS
Fuente Glenda Adjemiantz (Madrid, España)



Martes 22 de Abril. Madrid. 12.30 horas.

Presentación del libro "Armenios: El genocidio olvidado" de José Antonio Gurriarán


Con una amplia concurrencia y magnífica organización, se presentó en los salones de la escuela UGT- Julián Besteiro el nuevo libro de José Antonio Gurriarán. Gurriarán sufrió en las navidades de 1980 en Madrid, un atentado del Ejército Secreto para la Liberación de Armenia (ESALA) del que resultó herido grave en sus dos piernas. Entonces comenzó a recopilar información sobre Armenia y a buscar a los autores del atentado, a quienes encontró en Líbano. Fruto de esa experiencia escribió el libro "La bomba". 25 años después, volvió a encontrarlos en Erevan, esta vez convertidos en pacíficos ciudadanos.
Este encuentro y la recopilación de testimonios de armenios de España, Argentina y Líbano conforman el nuevo trabajo periodístico de este incondicional amigo del pueblo armenio. La presentación en Madrid estuvo a cargo del destacado periodista Antonio San José, Director de informativos CNN+ . También participaron el director de la escuela Julian Besteiro, Juan Mendoza, la editora de Espasa Lola Cruz y Armen Sirouyan cuya historia familiar, es parte de este nuevo trabajo.

Sábado 26 de Abril. Madrid. 15 horas.

Movilización armenia por las calles de Madrid


Organizado por la Asociación Cultural Hispano Armenia "Hokis" previo recorrido en coches con banderas y carteles; centenares de armenios de Madrid, se congregaron en el madrileño Parque del Retiro.
Niños con la bandera tricolor armenia a modo de ancho cinturón llevaron velas entre sus manos, en memoria de nuestros mártires. Luego de la caminata por las concurridas calles del parque y ya en el Bosque del Recuerdo, se rezaron oraciones y se depositaron coronas de flores en recuerdo de las víctimas del genocidio.

IAN.CC


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Սերժ Սարգսյանը հանդիպեց Շառլ Ազնավուրին

Սերժ Սարգսյանն հունիսի 3-ին հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին։ Մեծանուն մեր հայրենակիցն այս անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
«Ամեն անգամ Հայաստան գալով մեծ ուրախություն եմ զգում», - ասել է Շառլ Ազնավուրը և գոհունակությամբ նշել, որ ընտանիքում այլևս հայաստանցի ունեն, թոռան կինը ծնունդով այստեղից է։
Ողջունելով Շառլ Ազնավուրի հերթական այցը` Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն հաճելի պահեր կպարգևի մեր մեծ հայրենակցին։


Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու ուղղությամբ։
«Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալով և նաև Ձեր միջոցով է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ձևավորվում»,- ընդգծել է երկրի ղեկավարը։


Մեծանուն երգիչն իր տպավորություններն է հայտնել մայրաքաղաքից, ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից։

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը և Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին։ Շառլ Ազնավուրը հատկապես հրատապ խնդիր է համարել գյուղական բնակավայրերի զարգացումը։ Նշելով, որ տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է, Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ քայլեր, այդ թվում` փորձ է արվում Երևանում կենտրոնացած հիմնական ռեսուրսների որոշ մասը տեղաբաշխել նաև մարզերում։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs