2009-01-01

Օտար լեզուներըը` ազգային անվտանգության պահպանության կարևոր գործոն

Ամերիկացի փորձագետները խորհուրդ են տալիս ավելի լուրջ վերաբերվել օտար լեզուների ուսուցմանը: Դա հնարավորություն կտա ոչ միայն ավելի վստահ զգալ արտասահմանում, այլև կարևոր գործոն է ազգային անվտանգության ապահովման առումով: Այս մասին գրում է «The Washington Times»-ը:

Թերթի տվյալներով, Չինաստանում անգլերեն սովորում է մոտ 200 միլիոն դպրոցական, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում չինարեն լեզվի իմացությամբ կարող է հպարտանալ միայն մոտ 24 հազար հոգի:

«Եթե ԱՄՆ-ն ժամանակակից աշխարհում պատրաստվում է պահպանել իր առաջնորդող դիրքերը, ապա մենք պետք է լավացնենք այդ բնագավառում մեր ուսուցումը»,- կարծում է ԱՄՆ ազգային անվտանգության ուսումնասիրությունների նախկին վերլուծաբանը:
ԱՄՆ կրթության նախարարության վերջին տվյալների համաձայն` ամերիկացի դպրոցականների ու ուսանողների միայն կեսն է զբաղվում օտար լեզուների ուսումնասիրությամբ: Նրանցից շատերն էլ սովորում են իսպաներեն, այն դեպքում, երբ չինարեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն սովորում են ընդամենը մի քանի տոկոսը:


Panorama.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-ի խորհրդանիշը Բուշի վրա նետած կոշիկն է

Տարվա վերջին շաբաթվա ընթացքում պետք չէ կատակել: Փորձը ցույց է տվել, որ ճակատագիրը կարող է հարված հասցնել ամենավերջին պահին: Այս մասին զգուշացնում է տեսաբան Լուիս Բասսետսը:
Վերջին չորս տարիների ընթացքում տարվա վերջին օրերին տեղի են ունեցել մի շարք տհաճ դեպքեր, որոնցից տեսաբանը հիշեցնում է 2007 թ. դեկտեմբերի 27-ին Բենազիր Բհուտոյի սպանությունը, 2006 թ. դեկտեմբերի 30-ին` Սադամ Հուսեյնին կախաղան հանելը, իսկ 2004 թ. դեկտեմբերի 26-ին ցունամին ահռելի վնասներ հասցրեց Ինդոնեզիյաին և հարավ-արևելյան Ասիային: Յուրաքնչյուր նման իրադարձություն կարելի է համարել կրկնվող` հաջորդ դարաշրջաններում: Նրանք բաժանում են ժամանակը «մինչև»-ի և «հետո»-ի, ստիպում նայել նախորդ իրադարձություններին այլ «լույսի» ներքո:
Տեսաբանը նշում է, որ 2008 թ.-ն արդեն բերել է բավականին անհանգստացնող նորություններ: Շատ մեկնաբաններ կարծում են, որ ժողովրդին մեծ անհանգստություն է բերել հատկապես Ռուսաստանի և Վրաստանի միջև ծագած օգոստոսյան պատերազմը, «երբ Ռուսաստանը մեկ հարվածով «կոտրեց» կայանությունը և ամբողջ աշխարհին հայտարարեց մեծ տերություն դառնալու իր ցանկության մասին»:

Նշենք, որ անհանգստություններ պատճառող դեպքերով տարին լի էր նաև Հայաստանի համար:

Տեսաբանը կարծում է, որ 2008-ի երկրորդ կիսամյակն ավելի հարուստ էր իրադարձություններով` նշելով մի քանի կարևորագույն դեպքեր, որոնք դեռ երկար կմնան մարդկանց հիշողություններում: Օրինակ` «Lehman Brothers»-ի սնանկացումը, դեկտեմբերի 11-ին «Մեդոֆի բուրգի» փլուզումը, նոյեմբերի 4-ին ԱՄՆ եզակի նախագահական ընտրությունները, նոյեմբերի 29-ին Մումբայի վրա ահաբեկիչների հարձակումը: «Բայց այս տարվա խորհրդանիշը, որին հավասարը չկա ու հավանաբար հաջորդ յոթ տարիների ընթացքում էլ չենք հանդիպի, արաբ լրագրողի կողմից Բուշի վրա նետված կոշիկն է»,-ասել է նա:



                                                                                                                             Panorama.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ժերար Դեպարդյեն նշում է իր 60-ամյակը

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն տոնում է իր 60-ամյակը: «Մեր համազգային Դեպարդյե»՝ այսպես են դերասանին հաճախ անվանում նրա հայրենակիցները` դասելով նրան երկրի մեծագույն արժեքների և ձեռքբերումների շարքերին: Այդ մասին հաղորդում է newsru.com-ը:
Դեմպարդյեն իր կյանքի 60 տարիներից 32-ը նվիրել է կինոյին և երկրի հեռուստատեսությանը` մարմնավորելով ավելի քան 180 դերեր, որոնցից շատերն ընդգրկվել են ֆրանսիական կինոյի ոսկե գանձարանում: Մեկ տարվա ընթացքում դերասանը միջինում նկարահանվում է 5 ֆիլմերում` միաժամանակ հանդիսանալով այլ նախագծերի պրոդյուսեր:
Վերջին մի քանի տարվա ընթացքում դերասանը, հետևելով իր սննդակարգին, կորցրել է ավելի քան 300 կգ: Դերասանը ունեցել է երկու սրտի կաթված: Դեպարդյեն օրվա ընթացքում միջինում օգտագործում է գինու 5 շիշ և մեկ ճագար՝ նախաճաշին:

Նշեն, որ բացի պրոֆեսիոնալ գործունեությունից, Դեպարդյեն ակտիվորեն շարունակում է զբաղվել բիզնեսով։



                                                                                                                                                                                                 Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-12-31

Այս տարի Մատենադարանի այցելուների թիվը ավելացել է 3000-ով

Այս տարի Մատենադարանի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3000-ով»,- այս մասին Panorama.am-ին հայտեց Մատենադարանի տնօրեն Հրաչիկ Թամրազյանը: Նա նշեց, որ այս տարի Մատենադարանի այցելուների մեջ մեծ թիվ են կազմել զբոսաշրջիկները, ինչը վկայում է Հայաստանում զբոսաշրջության աճի մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ մեծացել է հետաքրքրությունը դեպի մեր մշակույթը, մեր արվեստը: Օտարերկրացիները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են այցելում Մատենադարան: Լսելով մեր բազմադարյան մշակույթի մասին` նրանք ցանկանում են տեսնել Մատենադարանի գոհարները»,- հավելեց նա:Մատենադարանում պահվում են ոչ միայն հայ մշակույթին վերաբերող փաստեր ու տվյալներ, այլև ռուսերեն, արաբերեն, հունարեն, ճապոներեն, պարսկերեն գրականություն: Մատենադարում պահվող նյութերը պատմական, մշակութային հարուստ նյութ պարունակող գրքեր են, որոնց ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն հայ մշակույթով զբաղվողների, այլև Կովկասյան այլ երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմությունը, մշակույթը հետազոտողների համար: Այդ ամենը նույնպես նպաստում է օտարերկրացիների թվի աճին:

Նշենք, որ Մատենադարանում պահվում են 17.000 ձեռագրեր, որոնցից 13.000 հայկական են, իսկ մնացածը` այլալեզու, և 100.000 հնագույն արխիվային նյութեր:


Աղբյուր` Panorama.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-12-28

Ամերիկացիները ուրախ են, որ Բուշը հեռանում է. նրան կարոտելու է բնակչության ընդամենը 23%-ը

CNN հեռուստաընկերության և Opinion Research Corp. հետազոտական ընկերության վերջին հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների ընդամենը 23%-ն է կարոտելու Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին, երբ նա հեռանա Սպիտակ տնից:


Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 75%-ը իրենց ուրախությունն են հայտնել Բուշի հեռանալու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է РБК-ն:
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 28%-ը համարում է Բուշին երկրի պատմության մեջ ամենավատ նախագահ: 31%-ը դրական է գնահատել Բուշի նախագահությունը:
Սակայն Բուշը, ըստ երկրի բնակչության համակրանքի աստիճանի, հետ է մնում Բիլ Քլինթոնից, ով նախագահության երկրորդ ժամկետի ավարտին «կարոտախտ» էր առաջացրում քաղաքացիների 45%-ի մոտ:
2001թ. Բուշի քաղաքականությունը արժանացել էր քաղաքացիների 60%-ի հավանությանը: Դրական վերաբերմունքը պահպանվել է մինչև 2005թ., ինչից հետո, ինչպես նշել են քաղաքագետները, ժողովդրի համբերության փուչիկը պայթեց:
Իրաքի երկարատև պատերազմը, քաղաքացիական իրավունքների խախտման մեղադրանքները, բյուջեի սրընթաց աճող պակասուրդը և, վերջապես, ֆինանսական ճգնաժամը հանգեցրեցին նախագահի վարկանիշի անկմանը ընդհուպ մինչև 27%:
Ջորջ Բուշը պաշտոնապես կհանձնի նախագահի լիազորությունները ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբամային 2009թ. հունվարի 20-ին:




Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs