2009-12-26

50 անձինք, որոնք կերտեցին վերջին 10-ամյակը՝ ըստ Financial Times-ի

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը հրապարակել է «50 անձինք, որոնք կերտեցին 10-ամյակը» վերնագրով զեկույց, որում ներկայացված են «այն 50 անձինք, որոնք ամենաշատն են ազդել անցած տասնամյակի ձևավորման վրա, տասնամյակի, որ սկսվեց սեպտեմբեր 11-ի ցնցող իրադարձություններով և ավարտվեց համաշխարհային տնտեսական անկումով»։Ընդ որում, FT-ն իր ցանկում ընդգրկել է ոչ միայն հերոսների, այլև հակահերոսների` Բեն Լադենի գլխավորությամբ։ Ցուցակում ամենամեծ կազմով ներկայացված են քաղաքական գործիչները, որոնց թվում հիմնականում երկրների ղեկավարներ են` Ջորջ Բուշ, Բարաք Օբամա, Մահմուդ Ահմադինեժադ, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Թոնի Բլեեր և այլն։

14–ական տեղեր ունեն մշակութային և բիզնես գործիչները։ Բիզնեսի աշխարհը ներկայացնում են այնպիսի անուններ, ինչպիսիք են` Ուորեն Բաֆեթը, Սթիվ Ջոբսը, Լաքշմի Միտալը, Լարի Փեյջ- Սերգեյ Բրին զույգը և անգամ Միխայիլ Խոդորկովսկին։

Մշակութային գործիչների թվում են Օփրա Ուինֆրին, Թայգեր Վուդը, Ջեյ Զեթն ու Բեյոնսեն, Ջոան Ռուլինգը, Մարկ Ցուկերբերգը և այլք։ Ցուցակում կան նաև 5 տնտեսագետներ, որոնց թվում են Time ամսագրի կողմից «Տարվա մարդ» ճանաչված Բեն Բեռնանկեն, Ալան Գրինսփենը, Նուրիել Ռուբինին և այլք։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-25

Դեկտեմբերի 30-ին սկսվում է Սուրբ Ծննդյան պահքը

Դեկտեմբերի 30-ին սկսվում է սուրբծննդյան 7-օրյա պահքը: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից տեղեկացնում են, որ այդ օրը ցանկալի է մասնակցել երեկոյան ժամերգության, օրհնություն ստանալ քահանայից: Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով:

Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայտնաբերվել են ուղեղի քաղցկեղ առաջացնող գեները

Կոլումբիայի համալսարանի գիտնականները բացահայտել են երկու գեն, որոնք պատասխանատու են գլխուղեղի քաղցկեղի ձևավորման համար: Դրանք են C/EPB և Stat3 գեները: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Երկու գեները միասնաբար «թողարկում են» գենետիկ շղթա, որն էլ առողջ բջիջները դարձնում է քաղցկեղային: Կոլումբիայի համալսարանի այս բացահայտումը նշանակում է, որ բժշկական դեղամիջոցների օգնությամբ այդ երկու գեների ակտիվության միաժամանակյա ճնշումը կարող է բուժիչ միջոց դառնալ գլխուղեղի քաղցկեղով տառապողների համար:

Այժմ Կոլումբիայի համալսարանի մասնագետներն աշխատում են այդ դեղամիջոցն ստեղծելու ուղղությամբ:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-23

Բեռլուսկոնին երդվել է վերացնել իտալական մաֆիան


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երդվել է մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2013թ., ոչնչացնել իտալական մաֆիան։ Խոսելով իր կառավարության մասին` Բեռլուսկոնին ասել է. «Ոչ մի կառավարություն երբեք չի պայքարել կազմակերպված հանցագործության դեմ այսպիսի վճառականությամբ ու արդյունավետությամբ, ինչպես մենք»։

Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին մի քանի գործողությունների արդյունքում Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 100-ից ավելի մաֆիայի ներկայացուցիչների։
Բեռլուսկոնիի նման հայտարարությունները պատահական չեն։ Իտալական մաֆիայի վարձու մարդասպան Գասպարե Սպատուզան, որն այժմ համագործակցում է ոստիկանության հետ, դեկտեմբերի սկզբին վկայություն էր տվել՝ վստահեցնելով, որ Բեռլուսկոնին կապեր է ունեցել իտալական մաֆիայի հետ։ Սպատուզայի խոսքով՝ ցմահ բանտարկության դատապարտված իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը ժամանակին ասել է. «Բեռլուսկոնիի շնորհիվ երկիրն արդեն գտնվում է մեր ձեռքերում»։

Նշենք նաև, որ իր կարիերայի ընթացքում, Բեռլուսկոնին տարբեր մեղադրանքներով 12 անգամ կանգնել է դատարանի առջև, սակայն կարողացել է խուսափել դատավճռից։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-22

Սիրո իրական պատմությունները նորից կմրցեն սբ. Սարգսի տոնի առթիվ


Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս սբ. Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին, այն 35 օրվա տեղաշարժ ունի` կախված սբ. Հարության տոնից: Նախորդ մի քանի տարիների նման այս տարի նույնպես Արարատյան Հայրապետական թեմը մի շարք տոնախմբություններ է նախատեսել:
Մասնավորապես, սբ. Սարգսի տոնի առթիվ նորից հայտարարվել է սիրո իրական պատմությունների մրցույթ, որը կանցնի հետևյալ անվանակարգերում.

- Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս
- Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս
- Ս. Սարգիս` “Ամուր ընտանիք, ամուր Հայրենիք”
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են երեք դրամական մրցանակներ: Պատմությունները պետք է ներկայացնել մինչև հունվարի 15-ը:


Սբ. Սարգսի տոնին կկազմակերպվեն բազմաթիվ տոնախմբություններ, կպատրաստվեն հուշանվերներ և տոնական բացիկներ: Այդ օրը սբ. Սարգիս անունը կրող եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ. 21.00: Հոգևորականները կօրհնեն բոլոր երիտասարդներին և տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ կնվիրեն:

Սիրո պատմություններից բացի, Արարատյան Հայրապետական թեմը Նկարիչների միության հետ համատեղ կազմակերպում է նաև երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթ` սեր Աստծո, հայրենիքի, ծնողների հանդեպ,ինչպես նաև փոխադարձ սեր թեմաներով: Գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի կամ դեկորատիվ արվեստի գործերը մրցույթին պետք է ներկայացնել դեկտեմբերի 20-30-ը և հունվարի 13-15-ը, լավագույն աշխատանքները կարժանան դրամական մրցանակների:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-21

Ճգնաժամը կտևի ևս երեք տարի. Դերիպասկա


Ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում կանխատեսել է, որ ճգնաժամը կտևի ևս երեք տարի:

Դերիպասկայի գնահատմամբ՝ ճգնաժամն ամեն ինչ փոխեց, առաջին հերթին՝ սպառման անգլոսաքսոնական մոդելը: Մարդիկ այլ կերպ են հաշվում` ինչքան ծախսել, քանի քառակուսի մետր բնակելի տարածք ու ինչ ավտոմեքենա ունենալ: «Յոթ տարի հետո արևմտյան աշխարհն այլ կլինի»,- հայտարարել է Դերիպասկան:
Նրա կարծիքով՝ ռուսաստանյան և արևմտյան տնտեսությունների տարբերությունն այն է, որ Ռուսաստանում շատ թույլ է ֆինանսական շուկան, իսկ կապիտալի և վարկային ռեսուրսների բարձր արժեքը արգելակում է զարգացումը:

Ալյումինի մագնատը տվել է նաև օլիգարխի սահմանումը. «Օլիգարխը նա է, ով օգտագործում է իշխանության ինստիտուտները, բայց ես միայն օգնում եմ այդ ինստիտուտներին և ոչինչ նրանցից չեմ խնդրում...Արևմտյան մամուլի համար բոլոր օլիգարխներն իրար նման են: Նրանք զուգորդվում են դղյակների և զբոսանավերի հետ, «բայց ոմանք օրական 20 ժամ աշխատում են և փորձում են ինչ-որ բան ստեղծել, իսկ ոմանք ամեն ինչ պատրաստ ստանում են»:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-12-20

Թուրքիան հայտարարել է Ախթամար կղզու հայկական եկեղեցու բացման ամսաթիվը


Վանի քաղաքապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարության հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել բացել Ախթամար կղզում գտնվող հայկական եկեղեցին։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Hurriyet-ին։ Եկեղեցին կսկսի գործել 2010թ. սեպտեմբերի 12-ից, իսկ մինչև այդ կտարվեն կառույցի վերականգնողական աշխատանքներ։

Ըստ Վանի քաղաքապետի՝ եկեղեցու բացումից հետո Ախթամարը կդառնա ուխտագնացության վայր աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար։Կարալօղլուն նաև նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Վանը կդառնա Թուրքիայի զբոսաշրջության կենտրոններից մեկը։ «Այստեղ զբոսաշրջիկներ կժամանեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից. չէ՞ որ այժմ մեր սահմանն անցնում է լեռներով, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո իրանցի զբոսաշրջիկները կկարողանան Հայաստանի տարածքով ավելի հարմար ուղիներով հասնել Վան»,- նշել է Կարալօղլուն:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs