«Կապիտալ» օրաթերթ
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 0:43 0 comentarios
Etiquetas: Զարմանազան
Publicado por Hayasa en 0:37 0 comentarios
Etiquetas: Քաղաքական
Մասնագետները յուրօրինակ լողազգեստ են ստեղծել մահմեդական կանանց համար, ովքեր ապրում են Գերմանիայում և վերջերս սկսել են հրաժարվել լողի դասընթացներից:
Նոր լողազգեստը հիշեցնում է ննջազգեստ` գլխաշորով, որն ամրացված է օձիքին: Այս լողազգեստը հնարավորություն կընձեռի մահմեդական աղջիկներին մասնակցել լողի դասընթացներին, որոնք պարտադիր են Գերմանիայի դպրոցներում 9-10 տարեկան աշակերտուհիների համար:
Լողազգեստը ստացել է «բուրկինի»` burqa (փարանջա) և «բիկինի» բառերի համադրումից: Հունվարին նոր լողազգեստը կփորձարկեն Բեռլինի լողավազաններից մեկում:
Եթե փորձը հաջողությամբ պսակվի, ապա լողազգեստը կօգտագործեն ոչ միայն լողավազաններում, այլ նաև բաց ջրհորներում: Մոդելի հեղինակն է ծագումով լիբանանցի ավստրալուհի Ահեդ Զանեթին:
Մահմեդական կանանց համար նախատեսված լողազգեստի շուրջ արդեն ծավալվել են բազմաթիվ քննարկումներ: Կա մտավախություն, որ իսլամ քարոզող մայրերը կստիպեն իրենց աղջիկներին հրաժարվել բիկինիից բուրկինիի օգտին, ինչը, միանշանակ, չի նպաստի մահմեդական աղջիկների ինտեգրմանը հասարակություն:
Tert.am
Publicado por Hayasa en 0:30 0 comentarios
Etiquetas: Զարմանազան
Աշխարհի ամենամեծ Սանտա Կլաուսը, որը պատրաստված է ձյունից, կզարդարի Չինաստանի Խարբին քաղաքում անցկացվող սառցե քանդակների ձմեռային ավանդական փառատոնը։
Հսկա Սանտայի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 24 մետր։ Քանդակը պատրաստելու համար օգտագործվել է 54 հազար խմ ձյան զանգված։ Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС–ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ–ներին։
Tert.am
Publicado por Hayasa en 0:23 0 comentarios
Etiquetas: Զարմանազան
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ անցել է ձախ ուսի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Նախագահը սուր ցավ էր զգացել ձախ ուսի հատվածում:
Հետազոտությունն անցկացվել է Ուոլթեր Րիդի բուժկենտրոնում, որտեղ Ջորջ Բուշն այցելության էր գնացել Իրաքում և Աֆղանստանում վիրավորված զինվորներին: Բժիշկները նախագահին ներարկել ցավազրկող դեղօրայք և տեղեկացրել, որ ցավը, հավանաբար, գերհոգնածության հետևանք է:
Սպիտակ տան ներկայացուցիչ Գորդոն Ջոնդրոյի խոսքերով` ուսի ցավը չի խանգարել Ջորջ Բուշին ինչպես հարկն է կատարել իր պարտականությունները: Այդ մասին հաղորդել է ABC News-ը:
Անձամբ Ջորջ Բուշն առանձնակի ուշադրության չի արժանացրել իր ինքնազգացողությանը:
«Ուսս լավ է, կարող եմ բեյսբոլի գնդակ նետել 80 մղոն/ժ արագությամբ»,- կատակել է Ջորջ Բուշը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Tert.am
Publicado por Hayasa en 1:23 0 comentarios
Կալիֆորնիայի նահանգապետ և հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերը ցանկություն է հայտնել դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, եթե թույլ տա ամերիկյան սահմանադրությունը:
Առնոլդ Շվարցնեգերը, պատասխանելով CBS հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք կցանկանար դառնալ նախագահ, պատասխանել է. «Այո՛, իհարկե: Ես միշտ էլ ձգտում եմ հաջորդ մեծ նպատակին»,- խոստովանել է «Տերմինատորի» աստղը:
Նշենք, որ Շվարցնեգերը ծնվել է Ավստրիայում և ստացել Միացյալ Նահանգների քաղաքացիություն 1983թ: ԱՄՆ սահմանադրության համաձայն` նախագահի պաշտոնին կարող է հավակնել միայն «Միացյալ Նահանգներում ծնված քաղաքացին»։
Թերթ.am
Publicado por Hayasa en 1:18 0 comentarios
Etiquetas: Քաղաքական
Եգիպտացի հնագետները հայտնաբերել են երկու դամբարան, որոնք, հավանաբար, կառուցվել են 4300 տարի առաջ: Հնարավոր է, որ հայտնաբերված դամբարանները հանդիսանում են մեծ գերեզմանոցի մի մասը, որը գտնվում է Կահիրեից հարավ` Սաքարայի ավազների տակ, հայտնում է BBC-ն։
Ինչպես հաղորդել է Հնագետների բարձրագույն խորհրդի ղեկավար Զահի Հավասը, Սաքարայի դամբարանում հողին էին հանձնել Ունաս փարավոնի երկու ծառայապետերին` բուրգերի շինարարության համար քարերի մատակարարման պատասխանատուին և փարավոնի պալատի երաժիշտների վերահսկիչին:
Երկու դամբարանների մուտքը զարդարված է հիերոգլիֆիկ տառերով, որոնց օգնությամբ գիտնականներին հաջողվեց պարզել, թե ինչով են զբաղվել դամբարաններում թաղված գործիչները:
Ինչպես նշել է Զահի Հավասը, այդ հայտնագործությունը «չափազանց կարևոր է»:
Tert.am
Publicado por Hayasa en 1:14 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարարություն է տարածել պատգամավոր Ջանան Առիթմանի այն մեղադրանքի կապակցությամբ, որ նախագահի մայրը ազգությամբ հայ է:
Ինչպես հաղորդել է Day.Az-ը` հղում կատարելով Palhaber լրատվական կայքին, հայտարարությունում նշված է, որ նախագահի մայրը Սաթօղլու ընտանիքից է սերում, իսկ հայրը` Գյուլ ցեղից է (Գյուլյուկիմամ), ովքեր ծագումով թուրք են և մահմեդական:
«Ես հարգում եմ բոլոր քաղաքացիների էթնիկ արմատները, կրոնական դավանանքները և ընտանեկան արմատները: Այս ամենը Թուրքիայի իրականությունն է, ինչն արտացոլում է երկրի հարստությունը: Ցանկանում եմ առանձին ընդգծել, որ մեր քաղաքացիները առանց խտրականության ունեն հավասար իրավունքներ»,- նշված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշված է, որ որոշ մարդիկ մտադրաբար նախագահի էթնիկ ծագումի մասին ասեկոսեներ են տարածում:
«Այս ամենի պատճառով ես ստիպված եմ հայտարարել իմ արմատների մասին: Իմ մայրը Սաթօղլու ընտանիքից է, որը բնակվում է Կայսերի քաղաքում, իսկ հայրս Գյուլ ցեղից, ովքեր ծագումով թուրքեր և մահմեդականներ են, ինչպես նաև ունեն հնադարյան պատմություն: Այդ ամենին ապացույց կարող է հանդիսանալ իմ ընտանիքի տոհմածառը, պաշտոնական արխիվները և իմ բարեկամները Կայսերիից»,- նշված է Թուրքիայի նախագահի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» կուսակցության պատգամավոր Ջանան Առիթմանը հայտարարել էր, որ Աբդուլա Գյուլի մայրը ծագումով հայ է:
Թերթ.am
Publicado por Hayasa en 1:03 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Սաուդյան Արաբիայի դատարանը մերժել է ութամյա աղջկա ապահարձանի հայցը, ում հայրն ամուսնացրել էր 58–ամյա տղամարդու հետ։ Դատարանը հետաձգել է դատական գործը մինչև աղջկա չափահաս դառնալը։
Ապահարձանի հայցը դատարան է ներկայցվել աղջկա ամուսնալուծված մոր կողմից նրանից հետո, երբ աղջկա հայրը և փասացուն ամուսնության համաձայնագիր են կնքել։ Փաստաբանի խոսքերով՝ դատավորը մերժել է հայցը, քանի որ մայրը իրավունք չունի բողոք ներկայացնել։ Դա կարող է անել միայն հարսնացուն, այն էլ՝ միայն չափահաս դառնալուց հետո։ Այս մասին տեղեկացնում է Mail on Sunday-ը։
Ինչպես նշել է փաստաբանը, ութամյա աղջիկն ինքը դեռևս չգիտի, որ ամուսնացած է։ Ներկա պահին երեխան դեռևս սովորում է դպրոցում։ Նրա հարազատների խոսքերով՝ ամուսնությունը դեռևս ուժի մեջ չի մտել, և աղջիկը շարունակում է ապրել մոր հետ։
Ինչպես հայտնի է դարձել, աղջկա հայրը փեսացուի հետ բանավոր համաձայնություն է կնքել, որ ամուսնությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ աղջիկը դառնա 18 տարեկան։ Նշենք, որ աղջկա հայրը, ով ներկայումս ֆինանսական դժվարություներ է ապրում, արդեն իսկ փեսացուից մոտ 7500 դոլար է ստացել։
Դատավորի վճռի ժամանակ աղջկա հայրը, ով նույնպես եղել է դատարանում, շարունակել է պնդել որ ամուսնացնելու է աղջկան։ Իսկ աղջկա մոր փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատավորի վճիռը։
Թերթ.am
Publicado por Hayasa en 23:41 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
Copyright ©2008-2010 - Հայասա - Hayasa |