2009թ. առաջին օրը Եվրամիության կարևորագույն և ամենաբարդ ծրագրերից մեկը տոնեց իր առաջին նշանակալի հոբելյանը. եվրոն 10 տարեկան է։
Սկզբում ֆրանսիացի տնտեսագետ և ֆինանսական քաղաքական գործիչ Ժակ Ռյուեֆի 1950թ. արած մարգարեությունն էր. «L'Europe se fera par la monnaie ou ne se fera pas» - Եվրոպան միասնական կդառնա միասնական արժույթի միջոցով կամ ընդհանրապես չի դառնա։ Եվրոպական արժութային միության առաջին կշռադատումներն ու պլաններն առաջ եկան արդեն 1960-ական և 70-ական թվականների սկզբին, սակայն գործելու ճնշումը եկավ դրսից։
«Վիետնամի պատերազմի և դրա ֆինանսավորման հետևանքով էր, որ Նիքսոնի վարչակազմը վերացրեց ոչ միայն դոլարը ոսկով փոխանակելու պարտավորությունը, այլև արժույթների միջև կայուն հարաբերակցության սկզբունքը»,– հիշում է նախկին Դաշնային կանցլեր Հելմուտ Շմիդտը, որն այն ժամանակ նաև ֆինանսերի նախարար էր։ 1972թ. այն ժամանակվա եվրոպական հանրության վեց, այնուհետև ինը անդամներ միավորվեցին և ստեղծեցին փոխարժեքի միություն։ Նրանք պարտավորվեցին սահմանափակել իրենց արժույթների տատանումները միմյանց նկատմամբ նեղ սահմաններում, ինչպես օձի շարժումները թունելում։ Ընդհանուր հաշվառման միավորը կոչվում էր ECU։ Շմիդտը շարունակում է. «Հավանաբար դա ազգային արժույթներին զուգահեռ արժույթ էր։ Այդ գաղափարը վերցրեց և առաջ տարավ Ժակ Դելորը»։ Դելորը ԵՄ հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ ստեղծեց եվրոպական տնտեսական և արժութային միության հիմքերը, որոնք բերեցին Եվրոպական կենտրոնական բանկի ստեղծմանն ու եվրոյի ներդրմանը։
Այդ մարմինը՝ Եվրոպական կենտրոնական բանկը, մինչ օրս բավականին վստահորեն ղեկավարում էր եվրոն բոլոր արժութային տատանումների ժամանակ։ Իր գործածության առաջին օրը, 1999թ. հումվարի 4-ին, եվրոյի արժեքը համարյա 1 դոլար և 18 ցենտ էր։ Սակայն հետագայում քաղաքական գործիչներն ու տնտեսագետները ավելի ու ավելի նյարդայնանում էին, քանի որ եվրոյի արժեքը գնալով նվազում էր։ 2000թ. այն հասավ իր պատմության մեջ նվազագույն արժեքին, երբ մեկ եվրոյի դիմաց տալիս էին մոտ 82 ԱՄՆ ցենտ։ Սակայն դրանք, այսօրվա տեսակետից, միայն սկզբնական դժվարություններ էին, քանի որ դրանից հետո եվրոյի արժեքը մշտապես բարձրացել է։ Միասնական արժույթն օրվա ամենաբարձր արժեքն ունեցավ 2008թ. հուլիսի 15-ին, երբ 1 եվրոյի դիմաց տալիս էին համարյա 1,60 դոլար։ Սակայն նա, ով չի արտահանում իր արտադրանքը դոլարի գործածության տարածք կամ չի անցկացնում այնտեղ իր արձակուրդը, դժվար թե հետաքրքրվի համաշխարհային շուկայում եվրոպական միասնական արժույթի արժեքով, նա ավելի շուտ հետաքրքրված է իր արժույթի ներքին կայունության մեջ։
Ամենից առաջ Գերմանիայում եվրոն մեղադրում էին գների աճի համար։ Փողի կտրուկ արժեզրկման զգացումը համառորեն պահպանվում էր, չնայած վիճակագրությունը այլ բան է ասում։ Միջինում գների բարձրացումը եվրոյի գործածությամբ 11 երկրներում, ինչպես նաև Հունաստանում 1999թ. և 2007թ. միջև կազմում էր տարեկան 2,1 տոկոս, և դրանով իսկ չնչին չափով չհասավ Եվրոպական կենտրոնական բանկի նպատակին՝ արժեզրկումը պահել 2 տոկոսից մի փոքր ցածր սահմաններում։
Այսօր համարյա 320 միլիոն եվրոպացիներ վստահում են եվրոյին։ 15 պետություններում այն պաշտոնական վճարման միջոց է։ Վեց այլ, հիմնականում փոքր երկրներ, լուռ կարգով շրջանառության մեջ են մտցրել այն. սա նույնպես միասնական արժույթի հաջողության նշան է։ «Թեկուզ և ևս կես դար անցնի, որպեսզի կարողանանք խոսել Եվրամիության կառուցման ավարտի մասին,– ասում է նախկին կանցլեր Շմիդտը,– սակայն եվրոն ավելի շուտ, քան մեկ տասնամյակ անց, կդառնա համաշխարհային արժույթ»։
1999թ. եվրոն շրջանառության մեջ դրվեց միայն որպես անկանխիկ տարադրամ։ Հանձնումը վերջնական օգտագործողներին սկսվեց 2002թ. հունվարի 1-ին։
Աղբյուրը. dpa
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
2009-03-12
2009-03-10
Անկարան լուրջ մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահն այնուամենայնիվ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը
ԱՄՆ-ի նոր վարչակազմը հաշվի է առնում Թուրքիայի դիրքորոշումն ու նրա զգայունությունը 1915 թվականի իրադարձությունների հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` հավելելով, որ դեռևս «ռիսկ» կա այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ:
1915 թվականի իրադարձությունների թեման արծարծվել է Անկարայում Ալի Բաբաջանի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի բանակցություններում, հաղորդում է Anatolian News Agency-ն: «Ես կարող եմ ասել, որ ներկայիս վարչակազմը տեղյակ է Թուրքիայի կարծիքին այդ հարցի վերաբերյալ և մենք ոչ մի դժվարություն չունենք այդ իմաստով»,-ընդգծել է Բաբաջանը` նշելով, որ հարցը կարող է լուծվել առանց որևէ խնդրի և ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն գտնում է, որ դեռևս «ռիսկ» կա, որ Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նման քայլը միայն կխոչընդոտի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանն ուղղված ջանքերին: Ես նախկինի պես վտանգ եմ տեսնում, քանի որ Օբաման հինգ անգան անընդմեջ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:Ապրիլին Բարաք Օբաման, ինչպես ակնկալվում է, կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» խորհրդաժողովին: Իր նախընտրական արշավի ժամանակ նա բազմիցս է ասել, որ դառնալով ԱՄՆ նախագահ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
PanArmenian.net
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 1:28 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Օբաման կայցելի Թուրքիա
Մինչև սեպտեմբեր Իրաքից կհեռանա 12.000 ամերիկացի զինծառայող, հայտարարել են ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչները: Դա կարելի է համարել մինչեւ 2010 թ. Իրաքից ամերիկյան զորակազմը դուրս բերելու մասին Բարաք Օբամայի` վարչակազմի ծրագրի իրականացման մեկնարկ: Փետրվարին սահմանելով զորակազմի դուրս բերման վերջնաժամկետը` Բարաք Օբաման հայտարարել էր, թե մինչև հեռանալը Միացյալ Նահանգներն իր գործողությունները պետք է սահմանափակի հասանելի նպատակներով:
Չնայած զորակազմի դուրսբերման ծրագրին, Միացյալ Նհանգները, սակայն, չի պատրաստվում ամբողջովին հեռանալ այս երկրից, իսկ ազդեցության պահպանման համար Վաշինգտոնին դաշնակիցներ են անհրաժեշտ: Իրաքյան խնդիրը քննարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Անկարա կատարած այցի շրջանակում: Պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում է. "Թուրքիան և Միացյալ Նահանգները վերահաստատում են ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցերի` ահաբեկչության դեմ պայքարի, Իրաքի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը":
Անկարայում Հիլլարի Քլինթոնը հայտնել է նաև, թե ապրիլին Թուրքիա է պատրաստվում ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Բարաք Օբամային կոչ է արել ձեռնպահ մնալ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն որակելուց:
Չնայած զորակազմի դուրսբերման ծրագրին, Միացյալ Նհանգները, սակայն, չի պատրաստվում ամբողջովին հեռանալ այս երկրից, իսկ ազդեցության պահպանման համար Վաշինգտոնին դաշնակիցներ են անհրաժեշտ: Իրաքյան խնդիրը քննարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Անկարա կատարած այցի շրջանակում: Պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում է. "Թուրքիան և Միացյալ Նահանգները վերահաստատում են ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցերի` ահաբեկչության դեմ պայքարի, Իրաքի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը":
Անկարայում Հիլլարի Քլինթոնը հայտնել է նաև, թե ապրիլին Թուրքիա է պատրաստվում ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Բարաք Օբամային կոչ է արել ձեռնպահ մնալ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն որակելուց:
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 1:06 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
2009-03-08
Հայաստանի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Ըստ Reuters-ի հաղորդագրության Հայաստանի քաղաքացին Նյու Յորքում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ Միացյալ Նահանգներում զենքի մաքսանենգության փորձ ձեռնարկելու համար։
30-ամյա Արթուր Սողոմոնյանը 2003թ. կապ էր հաստատել ՀԴԲ գործակալ-տեղեկատուի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել ավտոմատի և մի քանի հրազենի մատակարարման շուրջ, որոնք այնուհետև ներկրել է Միացյալ Նահանգներ։
Ըստ հետաքննության տվյալների՝ Սողոմոնյանը և իր հանցակիցը՝ հարավաֆրիկացի Քրիստիան Դյուիտը, մտադիր էին նաև վաճառել հակատանկային հրթիռներ, նռնակամետ և սովետական արտադրության այլ զենք, սակայն այդ գործարքները չեն կայացել։Իր եզրափակիչ խոսքում Սողոմոնյանն իր պահվածքը որակել է որպես անպատասխանատու և ասել, որ ներգրավվել է այդ գործորում այն պատճառով, որ ՀԴԲ-ի գործակալն իրեն խոստացել էր տրամադրել Green card, որն ինավունք է տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում։
Դատավարության ընթացքում Սողոմոնյանը հայտարարել է, որ երազում էր ստանալ Նոբելյան մրցանակ։ «Հնարավոր է՝ ես չափազանց ինքնավսհա էի։ Հասկանում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում, սակայն այդ ամենը սկսվել էր ոչ թե զենքից, այլ ավելի վաղ»,- Սողոմոնյանի խոսքերը մեջբերել է գործակալությունը։
Նշենք, որ Սողոմոնյանի խմբում ընդգրկված է եղել նաև երեք վրացի և մեկ ուկրաինացի։
Ինչպես 2005թ. գրում էին լրատվամիջոցները, ՀԴԲ տեղեկատուին առաջարկվում էր ոչ միայն սովորական զենք, այլ հարստացված ուրանի մի պարտիա, ինչի պատճառով ԽՍՀՄ-ի վերաբնակներին սկսեցին անվանել «միջուկային մաքսանենգեր»։ Սակայն դատավճռի վերջնական վարկածում միջուկային զենքի վերաբերյալ որևիցե հիշատակում չկա։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 1:34 0 comentarios
Etiquetas: Աշխարհ, Իրադարձային
Suscribirse a:
Entradas (Atom)