2009-05-09
Երևանն ամենաճնշող մայրաքաղաքն է տարածաշրջանում, կարծիք Էստոնիայից
«Հսկայական ներուժ», հիրավի, սա է լավագույն արտահայտությունը, որով փորձում են բարձրացնել հայերի տրամադրությունը։ «Տեսնեիք այս տեղը տասը տարի առաջ»,- նշում է եվրոպացի դիվանագետը՝ մատնանշելով դրական զարգացումները։
Եվ իսկապես, Marriott-ը, Adidas-ը և Land Rover-ը զարդարում են քաղաքի կենտրոնը։ Ինչպես նաև տեղական բանկերի մի բազմություն, որոնց կցվել են ռուսական հսկաները՝ Внешторгбанк-ը, Газпромбанк-ը և այլն։
Պետությունում, որտեղ նախարարը վաստակում է 500 դոլար, լյուքս կարգի մեքենաների առկայությունը սեթևեթանք է թվում։ Բանկերի քանակը փողեր լվանալու դրախտի տպավորություն է ստեղծում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի կարծիքով՝ ստվերային տնտեսության չափաբաժինը կարող է կազմել է շուրջ 50%։ Միևնույն ժամանակ, նա չի կարողանում պատասխանել այլ, ավելի պարզ հարցերի. օրինակ, թե որքան է երկրում գործազրկության տոկոսը, կամ ինչպես են ապրում և վաստակում Land Rover-ի տերերը։
Ինչպես նշում է հոդվածագիրը, «այս պետությունում շահերի բախումը չեն դիտարկում որպես խնդիր»։ Խորհրդարանի պատգամավորների մեծ մասի բիզնեսը և քաղաքական գործիչների լրացուցիչ վաստակները «բաց գաղտնիք են»։
«Սակայն այնտեղ կան նաև մարդիկ (ոչ շատերը), ովքեր դրանում խնդիր են տեսնում»,- եզրափակում է էստոնացի լրագրողը։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 20:23 0 comentarios
Etiquetas: Հայաստան
Հայկական և թուրքական կողմերը համաձայնել են «հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները»
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն։
Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը։ Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 19:00 0 comentarios
Թուրքիայում ահազանգում են զանգվածային սպանության կապակցությամբ
«Մենք խոսում ենք սպանդի մասին, որի ընթացքում սպանվել են նույնիսկ չծնված երեխաներ։ Սպանվել են մեծամասամբ երեխաներ և կանայք։ Սա մի իրավիճակ է, որը բոլորիս մտածելու տեղ է տալիս։ Նախ և առաջ, ինչ էլ որ չլինի սպանդի պատճառը, մենք պետք է պատժենք և կանխեք ցանկացած նման դեպք»,- հայտարարել է պատգամավորը։
Թունչելն ասել է, որ Թուրքիայում որևիցե մեկը չի կարող երաշխավորել, որ նման սպանդ այլևս տեղի չի ունենա։
«Գոյություն ունի ավելի քան 60-70 հազ. «գյուղական ոստիկան», նրանք զինված են, վարձատրվում են իրենց աշխատանքի դիմաց, որն է՝ պայքար քրդերի դեմ։ Օրինակ, երբ մարդիկ փորձում են վերադառնալ գյուղեր, որտեղից բռնի ուժով տեղահանվել են, տեղի «պաշտպանները» զենքի սպառնալիքով թույլ չեն տալիս նրանց դա անել»,- նշել է պատգամավորը։
Թունչելն ընդգծել է այն փաստը, որ գյուղերի ոստիկանները տղամարդիկ էին, սպանդի խնդիրը քննարկվել է տարբեր տեսանկյուններից, սակայն այստեղ մտահոգում է կարևոր հարցը, թե ինչու են մեծամասամբ կանայք սպանվել։
«Տղամարդիկ ավելի հզոր են՝ ունենալով զենք և պետության աջակցություն։ Թուրքիայում տղամարդկանց միջև սպանությունները «պատվո սպանություններ են», սակայն Մարդինի դեպքը վկայում է, որ իրավիճակն էլ առավել վշտացնող է։ Դժվար է միակողմանի բացատրել, թե ինչ է տեղի ունեցել»,- հավելել է պատգամավորը։
Նա առաջարկել է, որպեսզի այս հարցը դրվի խորհրդարանի քննարկմանը։
«Սակայն այս սպանդից մեզ մի բան պարզ է դարձել։ Թուրքիայի գյուղերի ոստիկանական համակարգը բամզաթիվ հարցերի տեղիք է տալիս, և մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի արդյունք է ունենում պետության կողմից տարածաշրջանում իրականացվող ֆեոդալական կարգերի քաղաքականությունը»,- եզրափակել է Թունչելը։
Բազմաթիվ թուրքական լրատվամիջոցներ, հասարակական և քաղաքական գործիչներ բազմիցս ահազանգել են իրողության կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիայի որոշ շրջաններում ֆեոդալական կարգեր են տիրում, և տվյալ շրջաններում ապրող մարդիկ չափազանց հեռու են ժողովրդավարական հասարակություն լինելուց:
Tert.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 18:05 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
2009-05-08
Լիտվայում դագաղներով կոկային էին տեղափոխում
Լիտվայի ոստիկանությունը բացահայտել է Հարավային Ամերիկայից դագաղներով տեղափոխվող մաքնանենգ թմրանյութերի ուղին:
Թմնարյութերով լցված դագաղները ոստիկանության տեսադաշտում են հայտնվել դեռևս 2008թ. սեպտեմբերին, սակայն նրանց մինչև հիմա չէր հաջողվում հարցման ենթարկել կարևոր կասկածյալներին:
Ոստիկանությանը հաջողվեց դա անել միայն այս երկուշաբթի: Այս մասին հաղորդում է LNK հեեռուստաալիք:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 40 կգ կոկաին:
Լիտվայի ոստիկանությունը հաղորդել է, որ հանցագործները օգտագործել են դատարկ դագաղներ` առանց դիակների:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 17:58 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
2009-05-03
Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին սպառնում է 17 տարվա ազատազրկում
Թուրքական «Միլիյեթ» օրաթերթի լրագրող Նեդիմ Շեները կանգնելու է դատարանի առջև՝ «գաղտնի տեղեկատվության վերծանման» և «ահաբեկչության դեմ պայքարող թիրախային պաշտոնյաների պարտականությունները խեղաթյուրելու» մեղադրանքով։ Այս մասին լրագրողը պատմել է Հրանտ Դինքի սպանության մասին գրված իր վերջին գրքում։
Շեների գիրքը, որը կրում է «Դինքի սպանությունը և գաղտնի հետախուզության ստերը» անվանումը, կանոնակարգված պատմում է, թե ինչպես անվտանգության ուժերը թերացել են հայազգի լրագրողի սպանությունը կանխելու գործում։ Թուրք լրագրողի դեմ այժմ ներկայացված է մի քանի դատական հայց, և եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա Շեներին սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։
Ինչպես հայտնում է թուրքական լրատվամիջոցը, դատական գործի առաջին լսումը տեղի կունենա հունիսի 26-ին։ Նշենք, որ լրագրող Շեների դեմ դատական հայց են ներկայացրել ոստիկանության սպա Մուհիթին Զենիթը, Ոստիկանության հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեկը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության բյուրոյի պետ Ալի Ֆուաթ Յիլմազերը։
«Դինքի սպանությունը կատարվել է նաև մի շարք հասարակական գործիչների «սառնասրտության» պատճառով, և իմ դեմ ներկայացված է այնքան դատական մեղադրանք, որքան որ իրենք են կատարել։ Արդյո՞ք դա համապատասխանում է խոսքի ազատության իրավունքներին»,- նշել է Շեները։
«Ինձանից և մարդասպաններից բացի, Ստամբուլի քրեական դատարանում այլ մարդ չկա։ Նրանք, ովքեր դատական հայց են ներկայացրել իմ դեմ, այդ նույն սպաներն են, ովքեր թերացել են կատարել իրենց պարտականությունները, չեն հետևել հետախուզության զեկույցներին, որոնք վկայում էին, որ Դինքին կսպանեն։ Նրանք ինձ որպես թիրախ են վերցրել, քանի որ ես իմ գրքում բացահայտորեն վերծանել եմ իրենց ստերը, այն, որ նրանք թույլ չեն տվել սպանության գործի շուրջ ճշմարտությունը ջրի երես բերել»,- հայտարարել է թուրք լրագրողը։
Շեների համաձայն՝ հետախուզության ղեկավարները պետք է վերանայեն իրենց գործելաոճը։ «Փոխարենը՝ նրանք ստեղծում են կեղծ փաստաթղթեր՝ իրենց ստերը քողարկելու համար։ Վարչապետի քննչական հանձնաժողովի զեկույցը բացահայտել է դրանք՝ մասնավորապես նշելով, որ Աքյուրեկը և Յիլմազերը անտեսել են իրենց պարտականությունները։ Վարչապետի ստորագրությունն էլ կա զեկույցի վրա։ Եվ ես գրել եմ դրա մասին։ Դա է իմ միակ հանցագործությունը»,- եզրափակել է թուրք լրագրողը։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 11:22 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական