2009-05-15
Նորվեգական հեքիաթը` հայկական երազանք. Եվրատեսիլի հայկական պատմության անիվը փոխեց շարժման ուղղությունը
2009-ի հայկական Եվրատեսիլն առաջին անգամ հնարավորություն տվեց շուրջ 20 երգիչ-երգչուհիների հավակնել մեր երկիրը ներկայացնելու պատվին, սակայն բոլոր շշուկներն ու ոլորտի որոշակի հոտառություն ունեցողները փաստում էին, որ հերթը Արշակյան քույրերինն է, երգչուհիներ, ովքեր հայտնի են իրենց լավ ձայնային տվյալներով ու կատարողական վարպետությամբ: Նախընտրական փուլի ավարտին կասկածները հաստատվեցին, բայց նաև նոր քննարկումների հիմք դրեցին, որոնք ահազանգում էին ներուժի ոչ ճիշտ օգտագործման մասին:
Ամեն տարի մեզանում Եվրատեսիլի համար երգ ընտրելիս` միակ նախապայմանը Եվրոպային առավելագույն կերպով գրավելն է սահմանվում: Եվ ամեն անգամ այս հարցում հեղինակություն ունեցող մարդկանց կարծիքն էլ հիմք են դառնում երգի ընտրության համար: Ինգա և Անուշ Արշակյանների տարիների փորձի ու ժողովրդականության մեջ նոր կետ ամրագրեց իրենց պրոդյուսերական գործը ստանձնած Շարմ ընկերությունը. փոփ-ֆոլք սահմանեցին իրենց առաջադրած երգի ժանրն ու սկսեցին զբաղվել մրցույթի համար անհրաժեշտ այլ պատրաստություններով: Բեմն ու մասնակիցների կերպարները կերտելու պատասխանատվությունը նորից արտահանվեց Ռուսաստան` այս անգամ գուցե կապելով հյուրընկալող երկրի փորձի հետ: Տեսահոլովակ, ընդամենը մի քանի պրոմո տուրեր, երկար փնտրված կերպարներ, լայնածավալ ինտերնետային PR. երգից անկախ` մարդիկ սկսեցին մի պահ իսկապես հավատալ հաջողության հեռանկարին: Կովկասյան մոգական քրմուհիները, սակայն, ի վիճակի չեղան գերել Եվրոպային:
Եվրատեսիլի հայկական ամենավատ արդյունքի պատճառներն այլևս կկապվեն մրցույթի փոփոխված կանոնների հետ. առաջին անգամ համաեվրոպական երգի ընտրության գործում իր որոշիչ դերն ուներ ժյուրին: Բայց ի՞նչը կարող էր ավելի մեծ դեր ունենալ, քան երգը, որպեսզի միակ 12 բարձրագույն միավորը մեզ շնորհեր Չեխիան, որ հայաշատ Ֆրանսիան բավարարվեր ընդամենը 6 միավորով, իսկ Ռուսաստանից սպասվող 12-ը կրճատվեր 7-ով:
Փոխարենը մեր հարևաններն այս տարի առանձնացան իրենց դիրքերով. թուրքական պորտապարն ու երգի շուրջ ծավալված սկանդալային պատմությունները Հադիսեին հաստատեցին 4-րդ պատվավոր հորիզոնականում, իսկ Իրանում ծնված և իր ադրբեջանական արմատներով հպարտացող Առաշն ու ադրբեջանցի գործընկերուհին իրենց թեթև երգով սահուն ամրագրեցին իրենց տեղը եռյակում: Եվրոպայի այս տարվա երկրորդ երգը ճանաչվեց Իսլանդիայից ուղարկված լիրիկական կատարումը, դե իսկ լավագույնն այս տարի նորվեգական “Հեքիաթ”-ն էր հեքիաթային կորսված, բայց դեռ հուսառատ սիրո պատմությամբ, հեքիաթ, որն առայժմ կմնա որպես հայկական երազանք:
P.S. Հայաստանից առավելագույն բալեր ուղարկվեցին, իհարկե, եղբայրական Ռուսաստանին և բարեբախտաբար ընդամենը 1 միավորի տարբերությամբ Արշակյան քույրերն առաջ անցան Անաստասիա Պրիխոդկոյից և չլքեցին տասնյակը: Ի դեպ, Հայաստանը նաև մեկ միավոր շնորհեց Ադրբեջանին և 4 միավոր Թուրքիային: Վերջին քաղաքական զարգացումների համատեքստում սա խոսուն փաստ է:
Tert.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 23:10 0 comentarios
Հայտնի են «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակիչի բոլոր մասնակիցները
Նշենք, որ 5 երկրների ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ արտամրցութային կարգով. դրանք են «մեծ քառյակի» երկրները, որոնք համարվում են «Եվրատեսիլի» հիմնադիրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա), ինչպես նաև նախորդ մրցույթի հաղթող երկիրը (այս տարի՝ Ռուսաստանը)։
Tert.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 22:00 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Մշակույթ
Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակի առթիվ աղջիկն ու քույրը կերգեն Հայաստանում
Աիդա Ազնավուրը միայն մեկ անգամ է եղել Հայաստանում` 1963թ-ին, ավելի քան 45 տարի անց նա մեծ ուրախություն է ապրում` տեսնելով վերափոխված Հայաստանը:
Սեդա Ազնավուրը 3 անգամ է եղել Հայաստանում, վերջինն անցած տարի` որդուն ամուսնացնելու առթիվ: Հիմա եկել է երգելու, ինչի առթիվ շատ ուրախ է: Նրա սերը երգի նկատմամբ ձևավորվել է հիմնականում հորաքրոջ ու նաև պապի երգերը լսելով:
Իսկ Լիզ Սարյանը պատմեց, որ մայրն է երգել հայերեն, ու ինքն էլ դեռ մանկուց տանը լսել ու երգել է:
Ինչ վերաբերում է Ազնավուրի այցին, դուստրն ասաց, որ իրենք դեռ չգիտեն, թե երբ կգա, բայց հաստատ կգա` գուցե մինչև 22-ը:
Tert.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 1:20 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Հայաստան, Մշակույթ
2009-05-13
Իտալիայում անօրինական ներգաղթյալներին հանցագործ են համարելու
Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունը օրինագիծը ներկայացրել էր փակ քվեարկության։ Փաստաթղթի ընդունման կողմ քվեարկել է 316 օրենսդիր, դեմ՝ 258։
Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնիի խոսքերով՝ իր երկիրը չի խախտում որևէ օրենք և չի սահմանափակում ոչ մեկի իրավունքները։ Պարզապես երկիրը ստիպված է միջոցներ ձեռնարկել, քանի որ իր ուսերի վրա է վերցնում մի բեռ, որը Իտալիայի հետ պետք է կիսեին եվրոպական երկրները և ՄԱԿ-ը։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, օրինագիծն արժանացել է ձախակողմյան ընդդիմության խիստ քննադատությանը։ Ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել խորհրդարանի շենքի մոտ։
«Կարծում եմ, որ մի երկիր, որն իրեն ժողովրդավարական է համարում, չպետք է ընդուներ նման ռասիստական օրենքներ»,- նշել է ցուցարարներից մեկը։
Նշենք, որ օրինական ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է հաստատվի Իտալիայի սենատի կողմից։
Tert.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 18:30 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Թուրքիայում 100 տարվա ընթացքում անվանափոխել են 28,000 բնակավայրեր
Թուրքական Ֆիրաթ համալսարանի Մարդկային և տնտեսական աշխարհագրության բաժնի ղեկավար Հարուն Թունչելը հետազոտություն է անցկացրել թուրքական տեղանունների վերաբերյալ:
Նա հայտնաբերել է, որ տարիների ընթացքում թուրքական գյուղերի մոտ 35%-ի` այսինքն 12,211 գյուղերի անունները փոխվել են:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ փոխվել են մոտավորապես 28 հազար տեղանունների անվանումները:
Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Իզմեթ Բերքանը վերջերս մեջբերել է վարչապետ Էրդողանի խոսքերը, ով ասել է, որ, որպես քրդական հարցին հարգալից մոտեցում ցույց տալու «խորհրդանշական» քայլ, տեղանունները որոշ տարածաշրջաններում կարող են քրդական դառնալ:
Քրդամետ Դեմոկրատական կուսակցության համանախագահ Ահմետ Թուրքը, ի պատասխան վարչապետի խոսքերի, ասել է.
«Դուք կարող եք փոխել տեղանունները, սակայն ի՞նչ օգուտ դա կարող է ունենալ, եթե դուք արգելում եք քրդերենը: Այսպես, թե այնպես ոչ մի քուրդ տեղանուններին թուրքական անուն չի տալիս: Նրանք իրենց մեջ հնուց եկած քրդական անուններն են օգտագործում»:
Համաձայն Թունչելի հետազոտության, Տրապիզոնի և Ռիզե գավառի շատ գյուղեր վերանվանվել են. դրանք «թուրքայնացվել» են՝ փոխելով իրենց իրական հայկական, լազական կամ վրացական անվանումները: Արևելյան և Հարավային Թուրքիայի գյուղերը նույնպես իրենց անունները փոխել են հայերենից, քրդերենից և արաբերենից ու ստացել են թուրքական անվանումներ:
Տեղաունների մասսայական անվանափոխումները սկսվել են դեռևս 20-րդ դարի սկզբում, սակայն այդ գործընթացը հատկապես ակտիվացել է սկասծ 1940-ական թվականներից, նշում են թուրք գիտնականները:
Tert.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 15:24 0 comentarios
Etiquetas: Իրադարձային, Հայաստան
2009-05-12
Ավստրալացին ժառանգել է իր մաշկը թանգարանին
Ջեֆ Օսթլինգի մարմինն ամբողջովին ծածկված է դաջվածքներով։ 65-ամյա ավստրալացին վատնել է շուրջ 15 տարի «կենդանի գլուխգործոցի» ստեղծման վրա։ Օսթլինգի դաջվածքը թեմատիկ է և կրում է «Սիդնեի այգու բոլոր ծաղիկները» անվանումը։ Նշենք, որ ավստրալացու մոտ դաջվածքներից ազատ է միայն պարանոցը, դաստակները, արմուկները և ոտնաթաթերը։
Օսթլինգը սկսել է զբաղվել դաջվածքներով 40 տարեկանում։ Ավստրալիայի բնակիչը համոզված է, որ իր մաշկը արվեստի գործ է, որի տեղը միայն թանգարանում է։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 23:45 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
Ադոլֆ Հիտլերի թոռը հրեա է դարձել
«Իմ տատիկի անունը Էրնա Պատրա Հիտլեր էր: Պատերազմից հետո, խնդիրներ չունենալու համար, նա իր ազգանունից ջնջել է «տ» տառը` և դարձել Հիլեր:
Հանս Հիտլերը` նրա ամուսնու եղբայրը, եղել է ֆյուրերի եղբորորդին, սակայն երբեք նրան չի տեսել: Ինչպես հայտնի է, Ադոլֆ Հիտլերը երեխաներ չի ունեցել: Սակայն նա ունեցել է խորթ եղբայր` Ալոիզը, որի որդին էլ Հանսն էր:
«Դեպի հրեականություն իմ ճանապարը երկար է եղել: Դպրոցն ավարտելուց հետո, ծառայելով գերմանական բանակում, ես սկսեցի զբաղվել թեոլոգիայով: Ուսումնառությունն իր մեջ վեցշաբաթյա պարապմունքներ էր ներառում Իսրայելում: Դա 60-ականների սկզբին էր: Իսրայելում ես միանգամից ինձ տանը զգացի ու մնացի այնտեղ: Ես ընդունեցի հրեականություն»,- պատմել է Հիտլերի թոռը:
Համաձայն որոշ տվյալների հրեականություն ընդունած մոտ 300 գերմանացիներ են ապրում Իսրայելում: Նրանցից շատերը չեն ցանկանում բացահայտել իրենց ծագումը: Հիտլերի թոռը նույնպես այլ անվան տակ է ապրում, չնայած Իսրայելում որոշ մարդիկ գիտեն նրա պատմության մասին:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 23:02 0 comentarios
Etiquetas: Իրադարձային
2012թ. մարդկության թշնամին կդառնա արևը
Ինչպես գրում է La Repubblica թերթը, աղետը պայմանավորված չէ ո՛չ մարդու գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտմամբ, ո՛չ էլ գլոբալ տաքացմամբ: Այս անգամ «թշնամին» արևն է:
Բանն այն է, որ արևն իր մագնիսական դաշտը փոխում է յուրաքանչյուր 11 տարին մեկ, և մի պահ ակտիվության պիկ է գրանցվում, ինչի արդյունքում հսկայական ծավալի էներգիա և ռադիացիա է արտանետվում:
Արտանետումները կարող են հասնել Երկրագունդ և էլեկտրամագնիսական փոթորիկներ առաջացնել: Մենք պաշտպանված ենք մթնոլորտով, ինչի արդյունքում մարդու օրգանիզմի վրա մագնիսական փոթորիկների ուղղակի ազդեցությունը չնչին է, սակայն դրանք կարող են կործանարար հետևանքներ ունենալ սոցիալ-տնտեսական կառույցների վրա:
Աստղագետները վերոնշյալ երևույթին հետևում են 1859-ից ի վեր: 1921թ. էլեկտրամագնիսական փոթորիկը դարձավ մի շարք կարճ միացումների պատճառ, ինչի հետևանքով Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին շարքից դուրս եկան հեռախոսագծերը և հեռագրասյուները:
Ի՞նչ կպատահի, եթե նման երևույթ ի հայտ գա այսօր, երբ ամբողջ մարդկությունն օգտվում է էլեկտրականությունից և հեռահաղորդակցության ծառայություններից:
NASA-ի և ԱՄՆ ԳԱԱ գիտնականները կանխատեսում են, որ եթե 1859թ. վիճակը կրկնվի, մեր մոլորակին սոցիալական և տնտեսական մեծ ավերածություններ են սպասվում:
1989թ. Քվեբեկում էլեկտրամագնիսական փոթորկի պատճառով 6 մլն մարդ ինը ժամ մնաց առանց էլեկտրականության: Ընդ որում՝ այդ փոթորիկը 10 անգամ ավելի թույլ էր 1921թ. փոթորկից:
NASA-ի զեկույցի համահեղինակ Ջոն Կապենմանը հայտարարել է, որ 1921թ. փոթորկի կրկնության դեպքում 130 մլն մարդ կմնա առանց էլեկտրականության: Իսկ եթե կրկնվի 1859թ. փոթորիկը, ապա մարդկությունը մոտ $2 տրլն-ի կորուստ կկրի:
Սարսափելին այն է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կսկսվի էլեկտրամագնիսական փոթորիկը: Հայտնի է, որ արևի ակտիվությունն իր գագաթնակետին կհասնի 2012-2013 թթ., սակայն համաշխարհային գիտական հասարակությունը տարակարծիք է դրա ուժգնության հարցում:
«Կապիտալ» օրաթերթ
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 21:00 0 comentarios
Etiquetas: Գիտություն և տեխնիկա
2009-05-11
Երկիր մոլորակն անհասկանալի երևույթի նշանակետի տակ է
Մեր տիեզերական մերձակայքում թաքնվում է տիեզերական ճառագայթների գաղտնի մեկ կամ մի քանի աղբյուր։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Թե ինչ է դա, իրականում ոչ ոք չգիտի, սակայն կան երկու հիմնական վարկածներ։ Առաջինը՝ հանգած աստղերի պտտվող մնացորդները՝ ազդանշանները, որոնց հզոր մագնիսական դաշտը բնականոն կերպով ծնում է էլեկտրոնների և պոզիտրոնների գոլորշիներ։
Երկրորդ վարկածն էլ առավել հետաքրքիր է. մենք տեսնում ենք մասնիկների հատվածներ, որոնցից բաղկացած է սև անտեսանելի նյութը, որի քանակությունը մեր աշխարհում հինգ անգամ ավելի է, քան սովորական նյութի, սակայն մենք այդ մասին ոչինչ չգիտենք։
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 22:00 0 comentarios
Etiquetas: Զարմանազան, Իրադարձային
Հայկական դիվանագիտությունը ստիպեց Թուրքիային հրաժարվել նախապայմաններից. փորձագետ
Հայաստանի և Թուրքիայի նախագահների պրահյան հանդիպումը կարևոր է, քանի որ հերթական անգամ արձանագրվեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացն ընթանում է առանց նախապայմանների, այսօր հայտարարել է ՀԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքերով` այս իրողությունը հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումն է:
«Թուրքական դիվանագիտությունը ստիպված եղավ հրաժարվել մեկ տասնամյակից ավել իր որդեգրած սկզբունքային դիքորոշումից` Հայաստանի հետ բանակցություններ վարել միայն հենվելով նախապայմանների վրա»,- ընդգծել է դիվանագետը:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 20:47 0 comentarios
«Մի որձ չեղավ մեր երկրում, որ չթողներ վարկաբեկել Չարենցին». Ազատ Գասպարյան
«Գողը որ տանից լինի, եզը երդիկից կհանեն» հայնտի առակն է հիշում Ազատ Գասպարյանը, երբ խոսում է վերջին շրջանում մամուլում ու ժողովրդի շրջանում տարածված խոսակցությունները, քնադատությունները, մասնավորապես` Եղիշե Չարենցի հասցեին ուղղված բանավեճերն ու Հովհաննես Շիրազի դեմ «Ազատամտություն» թերթի հոդվածը: Դերասանը համոզված է, որ «մեր հոգևոր թելերը կտրելու այս քաղաքականությունը մտածված է»:
Ազատ Գասպարյանի հետ համակարծիք է բանաստեղծուհի Մետաքսեն, ով նույնպես կարծում է, որ «մեծերին վարկաբեկողները ներքին վարձկաններն են»:
«Ժողովուրդն ինքն է իր երջանկության դարբինը, մենք պետք է տեր կագնենք մեր արժեքներին», - վրդովված է բանաստեղծուհի Մետաքսեն` անդրադառնալով վերջին շրջանում մեզանում տարածված վերաբերմունքին, որ տածում ենք «մեծերի» նկատմամբ: Մետաքսեն չի հանդուրժում որևէ քննադատություն Չարենցի, Շիրազի կամ մեկ այլ գրողի նկատմամբ:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ոչ թե քաղաքացի, այլ զինվոր լինի, որպեսզի կանխի այս վիճակը», - կոչ է անում Մետաքսեն:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 19:00 0 comentarios
Etiquetas: Մշակույթ
Գալիք ընտրությունները հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը, ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը
Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, սկսելով իր ելույթը, նշեց, որ այս հավաքը, որը պիտի սովորական նախընտրական հանդիպում թվար, վերածվել է մի մեծ ոգևորության:
ՀՀ առաջին նախագահը դա նախ պատճառաբանել է նրանով, որ մոտալուտ ընտրությունների պատճառով ժողովուրդը ավելի լավ է հասկանում դրանց կարևորությունը: Բացի այդ նա նշել, որ մայիսի 8-ը մեծագույն խորհուրդ ունի` դա Երկրապահի տոնն է:
«Պետք է նշեմ, որ արդեն անցել է քսան տարի ղարաբաղյան շարժումից, բայց այդ երկրապահի խորհուրդը դեռևս հավուր պատշաճի չի գնահատվել: Ի՞նչ էր երկրապահական շարժումը. դա, իհարկե, իր ակունքներով բխում էր ֆիդայական շարժումից, որը սկսվել էր Արևմտյան Հայաստանում, բայց դա չմնաց ֆիդայական շարժման շրջանակներում, դժբախտաբար, ֆիդայական շարժումը չվերածվեց բանակի, երբեք չվերածվեց համաժողովրդական ապստամբության: Ի տարբերություն ֆիդայական շարժման, երկրորդ ֆիդայական շարժումը, որը երկրապահն էր, վերածվեց փառապանծ բանակի, որը հսկայական հաղթանակներ տարավ ամենադժվարին պայմաններում: Ինձ համար երկրապահի կամ ազատամարտիկի կուսակցականությունը ոչ մի նշանակություն չունի, ինձ համար դաշնակցական ազատամարտիկը, հանրապետական ազատամարտիկը նույնն է, ինչ հհշական ազատամարտիկը: Նրանք քաղաքականությունից դուրս են և միշտ էլ դուրս են եղել, նրանք երկիր են պահել, սահմաններ են պահել, պահել են Հայաստանի սահմանները, ազատագրել են Արցախը: Հետագայում էր, որ ինչ-ինչ ուժեր, իրենց ներքին նեղմիտ շահերից ելնելով, փորձեցին քաղաքականացնել այս ազատամարտիկներին, շահարկել նրանց հեղինակությունը: Մի մասը դարձավ այս համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը, բայց շատերը պահպանեցին իրեն անկախությունը , շատերը պահպանեցին իրենց քաղաքական արիությունը և բոլոր ասպարեզներում դրսևորեցին իրենց, որպես իսկական հայրենասերներ»,- նշեց Կոնգրեսի առաջնորդը: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ասաց, որ տվյալ գործընթացի վերջակետը դարձան անցյալ տարվա նախագահական ընտրությունները, երբ երկրապահների մի զգալի մասը կանգնեց իր ժողովրդի կողքին մինչև վերջին օրը, և այսօր այդ մարդիկ գտնվում են բանտերում», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այնուհետև նա սկսեց թվել քաղբանտարկյալ ազատամարտիկների անունները, ինչը հավաքվածների կողմից ընդունվում էր ծափերով:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ կարող է թվալ` այս թեման կապ չունի քաղաքապետի ընտրությունների հետ, սակայն, ըստ ընդդիմության առաջնորդի, կապն անմիջական է:
«Որովհետև քաղաքապետի ընտրությունները նույն նախագահական ընտրություններն են, նրանք բանտերում են հայտնվել ընտրություններին մասնակցելու, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար, նրանք այօսր էլ մեր շարքերում են և նրանց գորրծը դեռևս չի ավարտված: Ուրեմն մեր քաղաացիական պարտքին գումարվում է նաև բարոյական պարտք` բանտերում գտնվող մեր հերոսների առջև, մենք նրանց գործը պիտի շարունակենք մինչև վերջ և հաղթանակը պիտի տոնենք նրանց հետ միասին այս հարթակում: Այս ընտրությունները մեզ, ձեզ, մեր ժողովրդին հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը», - հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Կոնգրեսի ղեկավարի ելույթից հետո տեղի է ունեցավ երթ, որն աչքի ընկավ իր բազմամարդությամբ:
Թերթ.am
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Publicado por Hayasa en 17:28 0 comentarios