2009-10-31

Փիղը սպանել է BBC-ի աշխատակցին

BBC-ի աշխատակիցը զոհվել է երեկ Թանզանիայում «Լուրջ հետազոտողներ» մանկական հաղորդաշարի նկարահանումների ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն։

Ըստ BBC-ի ներկայացուցիչների՝ 38-ամյա Անտոն Թըրները գլխավորում էր գիտարշավ, որի շրջանակներում էլ Աֆրիկայում անցկացվում էին մանկական հաղորդաշարի նկարահանումները։ Հենց այդ ժամանակ էլ նրա վրա հարձակվել է փիղը։ Գիտարշավի մասնակից բժիշկը փորձել է փրկել Թըրների կյանքը, սակայն ապարդյուն։

Նշենք, որ նկարահանումների ժամանակ, որոնց մասնակցում էր նաև 7 երեխա, այլ տուժածներ չեն եղել։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-30

Իվ Սեն Լորանն ամենահարուստ հանգուցյալն է

Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ հայտնի հանգուցյալ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է ֆրանսիացի դիզայներ Իվ Սեն Լորանը:

Ինչպես հայտնում է BBC-ն, ֆրանսիացի դիզայների, ով մահացել է նախորդ տարի, հետմահու եկամուտները կազմել են 350 մլն դոլար:
Նորաձևության վարպետներից մեկին հաջորդում է Բրոդվեյի լեգենդները` երգահան Ռիչարդ Ռոջերսը և բանաստեղծ Օսկար Համերստայնը (235 մլն դոլար):
Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնը, որի կարողությունը մահից հետո ավելացել է 90 մլն դոլարով: Նշենք, որ չորրորդ տեղում է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլին (55 մլն դոլար):


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հնարավոր կլինի՞ կարդալ մարդու մտքերը

Մարդկանց մտքերն այսուհետ հասանելի կարող են լինել: Այժմ այն, ինչ անցնում է մարդկանց մտքով, կարող է օգտագործվել է հենց իրենց դեմ: Անհավատալի է, բայց փաստ: Գիտնականները շարունակում են ամեն օր զարմացնել իրենց հայտնագործություններով:

Այսպիսով, օրերս ԱՄՆ հետազոտողների մի խումբ ցուցադրել է բացառապես նոր տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է կարդալ մարդկանց մտքերը` վերլուծելով նրանց ուղեղի ակտիվությունը:
Ամերիկացի գիտնականները հայտնագործել են «նեյրոնային ապակոդավորման» նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վերականգնել շարժվող պատկերները, որը տեսել է մարդը, նրա ուղեղի ակտիվության վրա հիմնվելով

Նշենք, որ այս հայտարարությամբ պաշտոնապես հանդես են եկել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներ Ջեք Գելանտը և Շինջի Նիշիմոտոն:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Սեռերի հավասարության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 91-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացված է երկրների վարկանիշային աղյուսակը, որը բնորոշում է տարբեր պետություններում սեռերի հավասարության աստիճանը:

Սեռերի հավասարության ցուցիչը կազմվում է տղամարդկանց և կանանց հնարավորությունների համեմատության ճանապարհով գործունեության տարբեր չորս ոլորտներում` քաղաքականություն, աշխատանք և կարիերա, կրթություն, առողջապահություն:

Այս տարի առաջատարների թվում են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան, ինչպես նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն ու Լեսոտոն:

Այս անգամ Հայաստանը զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը` նահանջելով 13 հորիզոնականով:
Վրաստանն ու Ադրբեջանը հայտնվել են 84-րդ և 90-րդ հորիզոնականներում: Ռուսաստանը զբաղեցրել է 51-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Սաուդյան Արաբիան, Բենինը, Պակիստանը, Չադը և Յեմենը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-26

Լատվիական քաղաքի վրա երկնքից ինչ–որ բան է ընկել

Լատվիայի Մազսալաց քաղաքում երեկ տեղի ժամանակով մոտ 18:30-ին երկնաքար է ընկել: Утро.ru կայքի հաղորդմամբ` պատահարի մասին պատմել է քաղաքի բնակիչներից մեկից, ով, նկատելով հրդեհը, զանգահարել է հրշեջ ծառայություն:

Դեպքի վայրում հրշեջները հայտնաբերել էն 20 մետր տրամագծով և 10 մետր խորությամբ փոս: Երկնաքարն ընկել է բնակելի տան հարևանությամբ, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է լինել ոչ թե երկնաքար, այլ Երկրագնդի արհեստական արբանյակ կամ դրա մասնիկ:
Ինչպես հայտնել է պետական հրշեջ-փրկարար ծառայության պետի օգնական Ինգա Վետերեն, ընկնող օբյեկտը երկնքում թողել է կրակի հետքեր, իսկ այն տեղում, որտեղ երկնաքարն ընկել է, հրդեհ է բռնկվել: «Տարածքն անմիջապես շրջափակվել է, քանի որ մենք հստակ չգիտենք, թե ինչ օբյեկտ է երկնքից ընկել: Ըստ նախնական տվյալների` դա երկնաքար է: Չի բացառվում նաև ռադիոակտիվ աղտոտումը»,- հավելել է Վետերեն:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ճապոնացիները հայտանգործել են թարգմանիչ-ակնոցներ

NEC Corp. ճապոնական ընկերությունը հայտնագործել է աշխարհում նախադեպը չունեցող թարգմանիչ-ակնոցներ, որոնք օտար լեզվով բանավոր խոսքը վերածում են տեքստի և թարգմանությունը ցուցադրում աչքի ցանցաթաղանթի վրա։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Իոմիուրի» թերթին։

Թարգմանիչ-ակնոցները՝ ներդրված բարձրախոսով և մինի համակարգչով, կարելի է օգտագործել ժամեր շարունակ, քանի որ աչքերը դրանցից չեն հոգնում։ Պրոյեկտորից ազդանշանը փոխանցվում է անմիջապես ցանցաթաղանթին, որը տեսողական նյարդերով ուղարկում է այն դեպի ուղեղ, այդ իսկ պատճառով զրուցակիցները կարող են զրույցը վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց վրա և առանց թարգմանության տեքստի ընթերցման։

Նորամուծությունը, հավանաբար, վաճառքի կդրվի 2010թ.։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Մերձեցումը կարելի է սկսել մշակույթից. թուրք նախարար

Առաջիկա օրերին Կարսում տեղի կունենա թուրք և հայ պատմաբանների և հնագետների հանդիպում: Գիտնականները միասին կորոշեն, թե ինչպես վերականգնեն Անիի ավերակները, հաղորդում է Vesti.az-ը` հղում կատարելով Patronlardunyasi-ին:

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթողրուլ Գյունայը Star հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները համատեղ հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ, որը որոշում կկայացնի Անիի ավերակների վերականգնման վերաբերյալ:
«Քննարկվում են հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ վերջին հարցերը, և մոտ ապագայում դուք բոլորդ կդառնաք այդ կառույցի գործունեության ականատես»,- ասել է Գյունայը:

Նախարարի խոսքերով` մոտ ապագայում ծրագրվում է համատեղ մշակույթային նախագծեր սկսել, որոնցում կմասնակցեն հայ և թուրք երգիչները և երաժիշտները:

«Թուրք հայտնի երգիչներից և երաժիշտներից ոմանք հայկական արմատներ ունեն: Հարաբերություններ ստեղծելով` մենք չպետք է ընկնենք ինչ-որ տհաճ մանրուքների հետևից, այլ փորձենք համատեղ ջանքերի շնորհիվ դրական պահեր գտնել հարաբերություններում»,- նշել է նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրք նախարարը պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան, Գյունայը նշել է, որ չի բացառում դա:

«Ինչո՞ւ չէ: Ես չեմ բացառում նման հավանականությունը: Վերջիվերջո, մերձեցումը կարելի է սկսել նաև մշակույթից»,- ասել է նա:



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 1 միլիարդը

Մոլորակի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ի վիճակի չէ նորմալ սնվել: Աշխարհում սովյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 միլիարդ մարդ: Այս մասին հայտարարել է Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանը:

«Սխալ չի լինի ընդունել, որ «սովը զբոսնում է Երկրագնդով մեկ»: Պարենային ճգնաժամը բոլորովին էլ չի ավարտվել: Այն ժամանակ, երբ գլոբալ ճգնաժամը համաշխարհային խոշոր պարենային շուկաներում հանգեցրել է գների անկման, հիմնական սննդամթերքների գինը զարգացող երկրներում աճել է»,- Շիրանի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Օբամա՝ $200, Պուտին՝ $10 000, Կիրիլ՝ $50 000, Բեռլուսկոնի՝ $500 000

Ինչպիսի՞ և ի՞նչ արժողությամբ ժամացույցներ են կրում տարբեր երկրների առաջնորդներն ու ղեկավարները։ Ведомости թերթը վերլուծել է մի շարք չինովնիկների լուսանկարները և պարզել, որ ամենաթանկարժեք ժամերը կրում է ոչ թե Դմիտրի Մեդվեդևը կամ Վլադիմիր Պուտինը, այլ Մոսկվայի քաղաքապետի տեղակալը։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կրում է Blancpain, Leman Aqualung Grande Date ժամացույցը՝ 10,5 հազ. դոլար արժողությամբ։ Հենց այդ ժամացույցը Պուտինը մի քանի անգամ նվիրել է շարքային քաղաքացիներին։ Նախկինում, սակայն, Վլադիմիր Պուտինը կրում էր Patek Philippe հանրահայտ ժամագործական ընկերության ժամացույցը՝ 60 հազ. դոլար արժողությամբ։
Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբամայի ձեռքը գեղեցկացնում է սպորտային ոճի Jorg Gray 6500 էժան ժամացույցը, որը պատրաստվում է Չինաստանում և սովորաբար վաճառվում 200 դոլարով։

Նման համեստությամբ աչքի էր ընկնում նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը. մինչև վերջերս նա նախընտրում էր 50-դոլարանոց Timex Indiglo-ն։

Նշենք, որ ամենաթանկարժեք ժամացույցը կրում է Ւտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Բացի այդ, նա ունի ևս մի քանի մոդելներ, որոնց գինը հասնում է շուրջ 500 հազ. եվրոյի։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախընտրում է շվեյցարական Patek Philippe Calatrava 5120j ժամացույցը, որն արժե մոտ 17 հազ. դոլար։

Վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ձեռքին լրագրողները նկատել էին Breguet ապրանքանիշի ժամացույց՝ 28-ից մինչև 36 հազ. եվրո արժողությամբ։ Նշենք, որ այդ ժամացույցը նա կրում էր այն պահին, երբ բացատրում էր, որ ներկա ճգնաժամը «մեղքի արդյունք է, որը ներթափանցել է այժմյան տնտեսության մեջ։ Ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ վճարում են նրանց համար, ովքեր կորզել են միլիոններ և միլիարդներ օդից»։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախընտրում է Classique Moon Phase ժամացույցը՝ 32,3 հազ. դոլար արժողությամբ։ Ի դեպ, ամուսնու ճաշակը կիսում է նաև Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան։

Ամենաթանկարժեք ժամացույցներից կրում է նաև Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Վլադիմիր Ռեսինը՝ DeWitt, La Pressy Grande Complication-ը՝ 1,044 հազ. շվեյցարական ֆրանկ արժողությամբ։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կրում է Bovet ժամացույցի Fleurier Minute Repeater մոդելը՝ պատրաստված 18-կարատանոց սպիտակ ոսկուց։ Միացյալ Նահանգներում այդ մոդելի մանրածախ գինը կարող է կազմել մոտավորապես 300 հազ. դոլար։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs