2009-01-12

Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի տնօրեն

Թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության խնդրի հետազոտությունների հեղինակ Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Կլարկ համալսարանի ցեղասպանությունների և Հոլոքոստի հետազոտման կենտրոնի ղեկավար: «Դեռևս 1976թ., երբ ես դասավանդում էի Թուրքիայում, երազում էի մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ և դառնալ փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Ինձ ձերբակալեցին, և իմ կյանքը փոխվեց, բայց ես հավատարիմ մնացի իմ նպատակին: Եվ այսօր ես շատ ուրախ եմ իմ նշանակմանը, քանի որ իմ երազանքն իրականացել է: Իմ հիմնական նպատակն այս պաշտոնում ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետների նախապատրաստումն է»,- հայտնել է Աքչամը:
Այն փաստը, որ Թաներ Աքչամը, հանդիսանալով ազգությամբ թուրք, վարելու է նաև Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ, որոշակի շրջաններում վեճերի պատճառ է դարձել, բայց ինքը՝ պատմաբանը դա որպես նորմալ երևույթ է ընդունում, հաղորդում է Armenian Mirror Spectator հրատարակությունը:

Թաներ Աքչամը Թուրքիայից գաղթել է 1978թ.՝ դառնալով առաջին քաղաքական գաղթականը: Նա տեղափոխվեց ԱՄՆ և մինչև 2002թ. դասավանդում էր Միննեսոտայի համալսարանի պատմության ֆակուլտետում: Վերջին անգամ նա Թուրքիա է այցելել 2007թ., որպեսզի մասնակցի իր մտերիմ ընկեր, հայ-թուրքական «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը:


Աղբյուրը` հայինֆո


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայ համայնքը Թուրքիայի ամենախոշոր ազգային համայնքն է

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության զեկույցի, որը հանձնվել է երկրի խորհրդարանի քննարկմանը դեռևս ընթացիկ տարվա նոյեմբերին, ազգային փոքրամասնությունների թիվը Թուրքիայում կրճատվել է և ընդհանուր առմամբ կազմում է 89.000 մարդ: Ըստ զեկույցի, Թուրքիայի տարածքում շուրջ 108 եկեղեցիներ ու հուշարձաններ պատկանում են Հույն Ուղղափառ Եկեղեցուն, չնայած որ հույները Թուրքիայի ամենափոքր ազգային համայնքն են: Ըստ զեկույցի, Թուրքիայում բնակվում են շուրջ 60 000 հայեր՝ առաջին տեղը զբաղեցնելով երկրի ագային փոքրամասնությունների ցուցակում: Բացի Ստամբուլում գտնվող Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի, հայ համայնքին են պատկանում նաև 55 եկեղեցիներ, 17 տարրական դպրոցներ, 5 ավագ դպրոց եւ 2 հոսպիտալ, 52 հայկական հիմնադրամներ:
Հայերից հետո, քանակով երկրորդ տեղում է Թուրքիայի հրեական համայնքը՝ շուրջ 25 000: Նրանց է պատկանում 35 սինագոգեր, մանկապարտեզ, մեկ տարրական և մեկ ավագ դպրոց, 2 հոսպիտալ և 18 կազմակերպություններ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթը:
Ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի, Թուրքական հանրապետությունը պարտավորվում էր ճանաչել ազգային փոքրամասնությունների հատուկ կարգավիճակը: Չանայած դրան, Թուրքիայի Սահմանադրությունը չի ճանաչում Թուրքիայի քաղաքացիների էթնիկ և կրոնական պատկանելությունը:



Աղբյուրը` հայինֆո


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Մոնտեվիդեոյում նշել են Մերկոսուրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին տարելիցը


Դեկտեմբերի 18-ին Մոնտևիդեոյում, Մերկոսուր դաշինքի խորհրդարանի շենքում խորհրդարանի նախագահության և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կայացել է Մերկոսուրի MERCOSUR խորհրդարանի կողմից 2007թ. նոյեմբերի 19-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման մեկամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառման մասնակիցների առջև, որոնց թվում էին խորհրդարանում ներկայացված Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի ու Պարագվայի պատգամավորներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտևիդեոյում հավատարմագրված Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Արգենտինայի, Լիբանանի դեսպանները, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, ուրուգվահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ելույթներով հանդես են եկել ՀՀԴ բյուրոյի անդամ Մ. Նալբանդյանը (Արգենտինա), Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Դր. Ռոսինյան (Բրազիլիա) և Հայաստանի Հանրապետության դեսպան Վ. Կարմիրշալյանը: Բանախոսները կարևորել են հարավամերիկյան այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և կոչ արել այն բոլոր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին, որոնք մինչ օրս չեն դատապարտել հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ գործած այս ոճիրը, հետևել Մերկոսուրի օրինակին: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net
Հայաստանի դեսպան Վ. Կարմիրշալյանը ելույթում նշել է, որ Լատինական Ամերիկայում, մասնավորապես, Մերկոսուրի անդամ երկրներում այսօր բնակվում են 150000-ից ավելի հայորդիներ, որոնց պապերն ու հայրերը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, 1920-ական թվականներին ապաստան գտան այս հեռավոր ափերում: Հիշատակելով ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը` Հայաստանի դեսպանը նույնպես կոչ է արել անել հնարավորը, որպեսզի նոր սերունդները ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական պատկանելիության պատճառով երբևիցե չենթարկվեն հետապնդումների և առավել ևս՝ բնաջնջման: Ելույթի վերջում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպան Կարմիրշալյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը մոտ ապագայում կհանգեցնի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորմանն ու սահմանների բացմանը:
Միջոցառումից հետո կայացել է Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Ռոսինյայի եւ ՀՀ դեսպան Կարմիրշալյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են նաև 2009թ. ընթացքում Մերկոսուրի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի միջև պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:



Աղբյուրը` հայինֆո


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Դրվել է Հայաստան-Թուրքիա կինոհամագործացկության հիմքը

2008թ-ի դեկտեմբերի 4-8-ը Երևանում կայացավ հայ-թուրքական 2-րդ կինոսեմինարը, որ կրում էր «Կինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց» խորագիրը և որին մասնակցում էին հայ և թուրք կինոգործիչներ։ Սեմինարը նախաձեռնել էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը և թուրքական «Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը։ Սեմինարի ընթացքում կայացան բազում հանդիպումներ, քննարկումներ, ցուցադրություններ, ինչի արդյունքում դրվեց հայ-թուրքական կինոհամագործակցության հիմքը։ Մասնավորապես, 2 երկրների կինոգործիչները պայմանավորվել են կազմակերպել հայկական ֆիլմերի փառատոն Թուրքիայում և թուրքական ֆիլմերի փառատոն Հայաստանում, նախատեսել են նկարահանել «Ներողության քարոզարշավ» վերնագրով կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև համատեղ սցենարով աշխատել համատեղ ֆիլմ ստեղծելու ուղղությամբ։
Հայ-թուրքական առաջին կինոսեմինարը՝ «Կինոն և պատմությունը» թեմայով, կայացել էր 2008թ-ի ապրիլին Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայում սկսվել է Հայոց Ցեղասպանության համար ներողություն խնդրելու նախաձեռնության հետաքննությունը

Թուրքիայի դատախազը հետաքննություն է անցկացնում Թուրքիայի մի խումբ քաղաքացիների
դեմ, ովքեր թուրքական կայքերից մեկում զետեղել են իրենց ներողությունը 1915թ. Հայոց
Ցեղասպանության համար։ Այդ մասին հաղորդում է Anatolian գործակալությունը։
Նշենք, որ թուրք մտավորականության այդ խումբը, որոնց թվում են գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, կոչ են արել Թուրքիայի կառավարությանը ընդունել ցեղասպանության փաստը, ինչը պաշտոնապես հերքվում է իշխանության կողմից։ Հետաքննության ընթացքում թուրք մտավորականության դեմ կարող են առաջ քաշվել թուրք ազգին վիրավորանք հասցնելու մեղադրանքներ։

Հիշեցնենք, որ կայքում զետեղել են իրենց ներողությունները Թուրքիայի ավելի քան 30 հազ.
քաղաքացիներ։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ոտներդ պայնեմ


Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախօրեին վերադառնալով Դուբայից, ուր ընտանյոք անցկացնում էր Ամանորը, նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 47 երկրների խորհրդարանների ղեկավարներին։
Սույն նամակը իրականում աղաչանք-պաղատանք է ԵԽ անդամ երկրներին։ Ինչպես փոխանցում են իշխանական խիստ հավաստի աղբյուրները, այդ նամակով ԱԺ նախագահը ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին խնդրել է, որպեսզի վերջիններս այնպես անեն, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ իրենց երկրների պատվիրակության անդամները «կողմ» չքվեարկեն Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու նախագծին։ Նամակին կից, ըստ մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանն ուղարկել է նաև երեսուն էջից բաղկացած պարզաբանումներ, որոնցով փորձելէ ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին համոզել, որ ՀՀ իշխանությունները ճիշտ են, և չարժե ՀՀ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառել։

«Հայկական ժամանակ»


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ճապոնացիները կաղբազրկեն Հայաստանը

Երևանի քաղաքապետարանի և բնակչության առօրյա գլխացավանքը՝ աղբահանության խնդիրը, կարող է առաջիկա մի քանի տարում հիմնովին լուծվել, իսկ «Նուբարաշենի» աղբավայրի շրջակայքում բնակվող մարդիկ «սարսափելի» ամառներ չունենան։ Եթե ԱՄՆ-ում աղբի բիզնեսը կենտրոնացված է իտալական մաֆիայի ձեռքերում, ապա Հայաստանում այդ բիզնեսը կտրվի ճապոնացիներին։

Շուրջ 5 տարի տարբեր ատյաններում ու գերատեսչություններում քննարկումներից հետո ի վերջո «Նուբարաշենի» աղբավայրում հնարավոր է՝ կյանքի կոչվի աղբից էլեկտրաէներգիա ստանալու նախագիծը։

Բնապահպանության նախարարությունն արդեն հաստատել է «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի ստացում ու էլեկտրաԷներգիայի արտադրության մաքուր զարգացման մեխանիզմ (ՄԶՄ)» 10 մլն դոլար արժողությամբ նախագիծը։ Կառույցի շինարարությունը ֆինանսավորելու է Ճապոնիայի կառավարությունը` «Շիմիզու» կորպորացիայի և «Հոկայդո էլեկտրիկ» ընկերության կոնսորցիումի միջոցով։ Ձեռնարկության շահագործումից հետո մթնոլորտ արտանետվող տարեկան 75 հազ. տոննա (CO2-ի համարժեքով) ջերմոցային գազերի օգտագործման հաշվին կարտադրվի 10-12 մլն կվտ/ժ էլէներգիա։ Կենսագազից ստացված էլեկտրաէներգիայի վաճառքից ակնկալվում է տարեկան շուրջ 500 հազ. դոլար շահույթ, որը հավասարաչափ բաժանվելու է Երևանի քաղաքապետարանի և ընկերությունների միջև։ Զուգահեռաբար կկրճատվեն ջերմոցային գազ հանդիսացող մեթանի դիոքսինների, ածխաջրածինների, ամոնիակի, ծծմբաջրածնի արտանետումները, կվերանա գարշահոտությունը, ու կբարելավվի շրջակա միջավայրը
Հայաստանում այս ներդրումով Ճապոնիան ոչ միայն ֆինանսական շահույթ է ակնկալում. կլիմայի փոփոխության վերաբերյալ Կիոտոյի արձանագրությունը ստորագրած երկրները պարտավորվում են քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնելու ուղղությամբ։ Ըստ միջազգային այդ համաձայնագրի՝ մի շարք երկրներ, այդ թվում Ճապոնիան, իրավունք ունեն ջերմոցային գազերի արտանետումների իրենց չափաբաժինները սահմանափակել նաև այլ երկրներում իրականացնելով համապատասխան միջոցառումներ։ Տվյալ դեպքում Ճապոնիան կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը...

Եթե աշխարհի զարգացած երկրները ջերմոցային գազերի արտանետումով պայքարում են գլոբալ տաքացման դեմ, ապա Հայաստանը Նուբարաշենի նախագծով լուծում է գլոբալ առումով աննշան խնդիր։ Թեև պետք է նշել, որ կլիմայի տաքացման գլոբալ խնդիրը բխում է նաև հազարավոր այսպիսի «աննշան խնդիրներից»։

Նուբարաշենի աղբավայրը կառուցվել է դեռևս անցած դարի 50-ական թթ.։ Ներկայումս այնտեղ կուտակված է 8,5 մլն տոննա կոշտ աղբ։ Աղբավայրի ընդհանուր տարածքը 53,2 հա է, որից 32 հա արդեն օգտագործված է։ Տարեկան այստեղ մատակարարվում է 250 տոննա աղբ։


Աղբ. «Կապիտալ»


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Одноклассники-ի պատճառով դատապարտել են ազատազրկման

Դենիս Յակովլևը՝ Ուդմուրթիայից, գուշակել է իր ծանոթներից մեկի գաղթնաբառը, որը կազմված է եղել վերջինիս ծննդյան տարեթվի և օրվա թվերի համադրությունից։ Յակովլևը բացել է կնոջ էջը «Одноклассники»-ում և վերացրել էջում զետեղված լուսանկարը՝ փոխարենը տեղադրելով մեկ այլ՝ էրոտիկ բնույթի նկար։
Հանցանքի համար Յակովլևը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատագրման ՝ 8 ամիս փորձաշրջանով։ Նա նաև ստիպված կլինի վճարել 20 հազար ռուբլի տուգանք։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

ՀՀ Սփյուռքի նախարարությունը Ճարտարապետների համաժողով է կազմակերպում

ՀՀ Սփյուռքի նախարարությունը և հայ ճարտարապետների համաժողովի կազմակերպման կազմկոմիտեն դիմում են բոլոր հայ ճարտարապետներին, ճարտարապետ-ճարտարագետներին և հայտնում, որ 2009թ. ապրիլի 22-ին Երևանում կազմակերպվելու է հայ ճարտարապետների միջազգային համաժողով։
Համաժողովի նպատակն է աշխարհի հայ ճարտարապետական ներուժի համախմբումը և դրա օգտագործումը Հայաստանում ճարտարապությանը վերաբերող հիմնախնդիրների բացահայտման, անհրաժեշտ ծրագրերի մշակման և իրականացման` Հայաստանի ճարտարապետական միտքը միջազգային մակարդակին համաքայլ դարձնելու համար։ Այդ մասին հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարություն Ճարտարապետների համաժողովի կազմկոմիտեն։

Նախատեսվում է նաև ճարտարապետների համահայկական հանձնախմբի և համահայկական ցանցի ստեղծումը։ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Դիմելով Երկիր մոլորակի վրա ապրող և ստեղծագործող բոլոր հայ ճարտարապետներին՝ խնդրում ենք հայ ճարտարապետների առաջին համաժողովին մասնակցելու ցանկության դեպքում, մինչև ս.թ. փետրվարի 15-ը, դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն` հետևյալ հասցեով` Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ»։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ճգնաժամը հարատև է լինելու, կարծում է Բարաք Օբաման

«Ես գիտեմ, որ երկրի տնտեսությունը փրկելու նախագծի ծավալը աննախադեպ է, սակայն նմանատիպ սուր իրավիճակում է նաև մեր երկրի տնտեսությունը»,- հայտարարել է Սպիտակ տան ապագա ղեկավարը՝ հավելելով, որ եթե պետությունը որոշակի գործողություններ հանձն չառնի, ապա « տնտեսական անկումը կարող է մի քանի տարի շարունակվել, իսկ գործազրկության մակարդակը երկնիշ թիվ կազմել»։
Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո Բարաք Օբաման երկրի տնտեսական իրավիճակի շուրջ իր առաջին լուրջ ելույթում կոչ է արել կոնգրեսին շուտափույթ հավանության արժանացնել 800 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը, որը պետք է խթանի տնտեսական զարգացումները։
Իր ելույթում Օբաման հիշեցրել է, որ արտադրության ծավալը ամենացածր մակարդակի է հասել վերջին 28 տարիների ընթացքում։ Այդ մասին հաղորդել РИА Новости-ին։
Ըստ վերջինիս՝ «աշխատավոր ընտանիքների 95%-ի մոտ կկրճատվեն հարկերը 1 հազ. դոլարի չափով»։ Նշենք, որ 2008թ. Միացյալ Նահանգներում, ըստ նախնական տվյալների, գործազուրկ է դարձել մոտավորապես 2,5 մլն մարդ։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-01-11

Ամերիկացին երկու տարի շարունակ ծակել է հարևանների ակերը

Նյու Յորք նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա տղամարդու, ով երկու տարի շարունակ ծակում էր նրանց ակերը, ում չէր հավանում։ Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
Մայքլ Դելիզիոն իրեն տհաճ քաղաքացիների տների մուտքերի մոտ մեխեր էր թափում։ Ինչպես նշել է տեղի ոստիկանությունը, 2006թ. ի վեր իրենք մտադրված կերպով ծակված ակերի 40 բողոքներ են ստացել քաղաքացիներից։
Չարագործին հաջողվել է ձերբակալել, երբ ոստիկանը, ով զննում էր զոհերից մեկի տունը, նկատել է, թե ինչպես է Դելիզիոն մեխեր ցփնում մեքենայից։ Չարագործի դեմ առաջ են քաշվել հանցավոր խարդախությունների և վնասներ հարուցելի ավելի քան հարյուրավոր դեպքերի մեղադրանքներ, մեջբերել է CBS-ը։

Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs