2008-06-21

Եվրոպայի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes-ի

Forbes հանդեսը հրապարակել է Եվրոպայի ամենահարուստ մարդկան ցուցակը։ Վարկանիշային աղյուսակում, որի մեջ ընդգրկված է ընդհանուր առմամբ 298 մարդ, առաջին տեղն է զբաղեցրել է շվեդական IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը (նկարում)։ Վեջինիս կարողությունը գնահատվել է 31 միլրադ դոլար։

Ցուցակում երկրորդն է ռուս գործարար Օլեգ Դերիպասկան՝ 28 միլիարդ դոլարով։ Երրորդը` գերմանացի Կառլ Ալբրեխտն է` 27 մլրդ. դոլարով:
Ֆրանսիացի միլիարդատեր Բերնար Առնոն՝ LVMH Moet Hennessy Louis Vuitton ընկերության հիմնադիրը, հայտնվել է չորրորդ հորիզոնականում։

Եվս մեկ ռուս միլիարդատեր՝ Ռոման Աբրամովիչը, ամրապնդվել է հինգերորդ հորիզոնականում։ Forbes–ը Աբրամովիչի կարողությունը գնահատել է 23,5 միլիարդ դոլար։


Ընդհանուր առմամբ, ամենահարուստ 25 եվրոպացիների շարքում կա 12 ռուս գործարար:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Աշխարհում կա 11,4 մլն փախստական

ՄԱԿ-ն անհանգստացած է աշխարհում փախստականների թվի աճից. միտումը շարունակվում է երկրորդ տարին անընդմեջ։ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության զեկույցի տվյալների համաձայն՝ 2007թ. ամբողջ աշխարհում 11,4 մլն փախստական կար, այն դեպքում, երբ 2006թ. նրանց թիվը 9,9 միլիոն էր։ Ներքին վերաբնակեցվածների թիվը, որոնք բնակչության առավել խոցելի ու անպաշտպան խմբերից են, անցած տարվա ընթացքում 24,4 մլն-ից աճել է մինչև 26 մլն։ Փախստականների մոտ 50%-ն Իրաքից ու Աֆղանստանից են։ Առավել մեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցուցակը գլխավորում են Պակիստանը, Սիրիան, Իրանը, Գերմանիան և Հորդանանը։


Թերթ.ամ
«Կապիտալ» օրաթերթ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

ԱՄՆ-ը կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը

ԱՄՆ—ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ—ի Կոնգրեսում, հայտարարել է, որ ԱՄՆ—ը հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման օգտին։ «Ներկայիս իրադրությունը ոչ մեկի ձեռնտու չէ։ ԱՄՆ—ը գտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը պետք է բացվի»,–նշել է Ֆրիդը։ Նրա խոսքով՝ «երկու երկրները զգալիորեն կշահեն ուղղակի առևտրական կապերից, իրենց էլեկտրացանցերի միավորումից, հարաևաններին բնորոշ այլ քայլեր իրականացնելուց»։

«ԱՄՆ—ը նաև պաշտպանում է տարածաշրջանային երկխոսությունը, Հայաստանի և Թուրքիայի համագործակցությունը հետազոտական նախաձեռնություններ իրագործելու, խորհրդաժողովներ անցկացնելու և փոխանակման ծրագրեր իրականացնելու գործում»,–հավելել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ընդսմին Դենիել Ֆրիդը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կարգավորումը «կպահանջի հիվանդագին հարցերի լուծում»։ «Թուրքիային անհրաժեշտ կլինի հաշտվելու իր պատմության մռայլ շրջանի հետ՝ ընդունելու օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանումը։ Դա դյուրին չի լինելու, ինչպես որ ԱՄՆ—ի համար դյուրին չէր հաշտվելու իր սեփական պատմության մռայլ շրջանների հետ։ Հայաստանն իր հերթին պետք է պատրաստ լինի ճանաչելու գոյություն ունեցող սահմանը, հրաժարվի ժամանակակից Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելուց, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքի այն հաշտվողական ջանքերին, որոնք կարող են գործադրվել Թուրքիայի կողմից»,–ասել է ԱՄՆ—ի պետքարտուղարի տեղակալը։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայաստանին վերաբերող հարցերի քննարկում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացվեցին լսումներ ՝՝Սառեցված հակամարտություններ և փակ սահմաններ” խորագրով, որին հրավիրված էր երկրի արտգործնախարարի օգնական Դանիել Ֆրիդը: Նա հիմնականում պատասխանեց կոնգրեսականների` հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցերի։

- Ինչու՞ է ԱՄՆ-ը հանդուրժում Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձրագոչ հայտարարությունները։

- Ի՞նչ քայլեր է ԱՄՆ-ի վարչակազմը ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև թուրքական ու ադրբեջանական շրջափակումները վերացնելու ուղղությամբ։

- Ինչո՞ւ վարչակազմը, ընդունելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը, ինչպես օրինակ Կոսովոյի դեքպում, նույն մոտեցումը չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում։
- Ինչո՞ւ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

- Ինչո՞ւ է ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացնում ֆոնդեր, որոնք վերջինս կարող է օգտագործել պատերազմական նպատակների համար։

Արտգործնախարարի օգնական Դանիել Ֆրիդը հարցերին պատասխանեց` երբեմն խուսափելով դրանց սրությունից։

Ըստ նրա` ԱՄՆ-ը աջակցում է հայ-թուրքական սահմանը բացելուն, խրախուսում երկու կողմերին, բայց հավատում, որ դրա համար նախ հարկավոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում։

Նրա խոսքերով, խրախուսելի է այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հանդես եկան հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին հայտարարություններով։
Նա նշել է, որ դա նաև բխում է ԱՄՆ-ի շահերից, քանի որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները Հայաստանին թույլ կտան հրաժարվել միայն Ւրանի հետ լավ հարաբերություններ ունենալու տարբերակից։


Հատկապես սուր էին Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերը։ Արդյո՞ք ԱՄՆ-ը չի ընդունում, որ 1915թ. իրականացվել է ցեղասպանություն ընդդեմ հայերի։ Այս հարցով հանդես եկան մի քանի կոնգրեսականներ` մասնավորապես Ադամ Շիֆը, Ջո Նոլենբերգը, Բրեդ Շերմանը և Դայան Ուոթսընը։ Վերջինիս համառ պնդմանը, որ Ֆրիդը պատասխանի, թե ԱՄՆ-ը ընդունում է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, թե` ոչ, Ֆրիդը շարունակ փորձում էր շրջանցել կոնկրետ պատասխանը այնքան ժամանակ, մինչև Ուոթսընը պահանջեց պատասխանել ՝՝այո՛՛ կամ ՝՝ոչ՛՛։ “Ես փորձում եմ պատասխանել, տիկին,” պատասխանել է նա: Ուոթսընը նման խոսակցությունն անպտուղ է որակել։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներից հետո պատասխանելով Ամերիկայի Ձայնի Հայկական ծառայության հարցերին` Դանիել Ֆրիդը ասել է. ՝՝Ողջունելի է, որ Կոնգրեսը Հարավային Կովկասի խնդիրների, էներգետիկ անկախության նկատմամբ ցուցաբերում է նման հետաքրքրություն։ Եվ մենք Եվրոպայի, երբեմն՝ Ռուսաստանի հետ միասին աշխատում ենք ղարաբաղյան խնդիրը լուծելու ուղղությամբ: Մեր ուշադրության կենտրոնում է նաև աբխազական խնդիրը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում։”
Հանդիպումից հետո մեր հարցերին պատասխանեցին նաև Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

՝՝Գովելի է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հաուըրդ Բերմանի կողմից կազմակերպված այս քննարկումը. միջոցառում, որը կոնգրեսականներին տվեց շրջափակման, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ու հայերիս հուզող այլ խնդիրների մասին հարցեր տալու հնարավորություն։ Սա ցույց տվեց այս հարցերում Կոնգրեսի մտահոգությունները։ Սա ցույց տվեց այս հարցերի վրա աշխատանքները շարունակելու կարեւորությունը,” կարևորեց Բրայըն Արդունին:
Արամ Համբարյանի կարծիքով, սա շատ լավ հնարավորություն էր հանդես գալու կարծր հարցերով։ “Շատ գոհ չենք պատասխաններով, սակայն այն, որ կա հարց ու պատասխան, արդեն իսկ մի քայլ առաջ է։ Այս վարչակազմից նորություններ չենք ակնկալում արտաքին քաղաքականության բնագավառում, սակայն եթե Բարաք Օբաման ընտրվի նախագահ, նոր եռանդ և ուղղություն կհաղորդվի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։”


/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-20

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը սեռական բռնությունների մասին հռչակագիր է ընդունել

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հունիսի 19–ին սեռական բռնությունները հավասարազոր են դարձրել է ռազմական հանցագործություններին, տեղեկացնում է AFP–ն։ Ինչպես մանրամասնում է The Los Angeles Times–ը, Անվտանգության խորհրդի արտակարգ նստաշրջանին, որը ղեկավարում էր ԱՄՆ–ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, մասնակցում էին 60 երկրներ ներկայացնող դիվանագետներ։Անվտանգության խորհրդի 15 մասնակցիներ միաձայն կողմ են քվեարկել 1820 բանաձևին, ըստ որի զինված հակամարտության մասնակիցներին խստորեն արգելում է սեռական բռնություն կիրառել խաղաղ քաղաքացիների հանդեպ։

Հռչակագրի տեքստում սեռական բռնությունը բնորոշվում է որպես ռազմական մարտավարության մի տեսակ, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ Հաղորդվում է, որ հռչակագրի նախագծի քննարկումների ընթացքում Չինաստանը, Ռուսաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը տարակուսանք են հայտնել այն բանի վերաբերյալ, որ բռնաբարությունները պետք է մտնեն Անվտանգության խորհրդի գործունեության ոլորտի մեջ։

Հիշեցնենք, որ Չինաստանը, Ռուսաստանը և ՀԱՀ–ը 2007թ. Պնդել էին, որ սեռական բռնությունները հանդիսանում են պատերազմի կողմնակի հետևանք և չպետք է դիտարկվեն որպես միջազգային անվտանգության խնդիր։ Իրավապաշտպանները, ովքեր շարունակաբար պահանջում էին, որպեսզի տվյալ հարցը վերանայվի Անվտանգության խորհրդի շրջանակներում, ողջունել են հունիսի 19–ին ընդունված հռչակագիրը։

Այն երկրների թվում, որտեղից առավել հաճախ են հաղորդագրություններ ստացվում բռնաբարությունների մասին, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հիշատակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սուդանը, Ռուանդան, Լիբերիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկրները։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Անցած վեց տարիների ընթացքում ապաստանի համար Հայաստանին դիմել են 1100 օտարերկրացիներ

2002թ.-ից ապաստանի համար Հայաստանին են դիմել 1100 օտարերկացիներ, մասնավորպես Թուրքիայից, Իրաքից, Լիբանանից, Կուբայից: Ինչպես հունիսի 20-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, նրանցից 160-ը դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու, իսկ մնացածը` ժամանակավոր ապաստանի համար: Միայն 2007թ.-ին գործակալությունը օտարերկրյա քաղաքացիներից ստացել է 289 դիմում, այդ թվում 271-ը` ժամանակավոր ապաստանի, 18-ը` փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Գ.Եգանյանը նշեց, որ գրեթե բոլոր ժամանակավոր ապաստան հայցողներին, որոնց մեծամասնությունը Իրաքի քաղաքացիներ են, տրվել է 1 տարի ժամկետով ապաստանի իրավունք: Իսկ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմողների ընդամենը 13%-ին է այդ կարգավիճակը տրվել: Ըստ նրա, կոնկրետ գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ անձինք իրենց մշտական բնակավայրերը լքում են սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, քաղաքացիական պատերազմի, զինված կոնֆլիկտների պատճառով եւ Հայաստանը հիմնականում ընտրում են որպես տարանցիկ երկիր` հետագայում արեւմուտք մեկնելու համար:

Գործակալության պետը նշեց նաեւ, որ ապաստան հայցողները մեկ ամսով տեղավորվում են 2000թ.-ին ստեղծված հատուկ կացարանում` մեկամսյա ժամկետում բժշկական զննում եւ փաստաթղթային ստուգումներ անցկացնելու նպատակով: Այնուհետեւ, մինչեւ փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումների քննարկման ավարտը, նրանք տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Ապաստան հայցողները ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական, միանվագ դրամական օգնություն` 10 հազար դրամ (ավելի քան 30 ԱՄՆ դոլար), թարգմանչական եւ իրավաբանական անվճար ծառայություններ:


/ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Դանիել Ֆրիդ. ԱՄՆ-ի կողմից «Ցեղասպանություն» արտահայտության կիրառումը օգտակար չի լինի հայ-թուրքական հարաբերությունների համար

Միացյալ Նահանգների և նախագահ Ջորջ Բուշի կողմից «ցեղասպանություն» բառեզրի կիրառումը օգտակար չի լինի հայ-թուրքական հարաբերությունների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նման հայտարարությունը հնչել է ի պատասխան կոնգրեսականների այն հարցին, թե «ինչու՞ նախագահ Բուշը չի օգտագործում «ցեղասպանություն» արտահայտությունը»:

«ԱՄՆ-ն և նախագահ Բուշը այդ իրադարձությունները երբեք չեն մերժել: Սակայն այդ իրադարձությունների մասին խոսելիս մենք չենք օգտագործում «ցեղասպանություն» արտահայտությունը: Դրա կիրառումը նպաստավոր չի լինի ոչ հայ-թուրքական հարաբերությունների, և ոչ էլ Թուրքիայի` իր սեփական պատմության հետ հաշվի նստելու տեսանկյունից»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:

/ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ /


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Մահմեդական կանանց արգելել են հայտնվել Օբամայի կողքին

Դետրոյտ քաղաքի մահմեդական բնակչուհիներ Հեբբա Արեֆը և Շիմա Աբդելֆադիլը պատմել են, որ իրենց արգելել են մոտենալ Օբամային, որպեսզի թեկնածուն կադրում չհայտնվի հիջաբ կրող կանանց կողքին։ Կանայք խիստ զայրացել ու վիրավորվել են իրենց նկատմամբ խտրականություն դրսևորելու կապակցությամբ։

Երկու դեպքում էլ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի կամավորները մի խումբ մարդկանց բեմ են հրավիրել, որպեսզի վերջիններս տեղ զբաղեցնեն Օբամայի հետևում նրա ելույթի ժամանակ։ Հիջաբ կրող կանանց, սակայն, թույլ չեն տվել բեմ բարձրանալ։


Հեբբա Արեֆին ասել են, որ Օբամայի նախընտրական շտաբը, ելնելով քաղաքական նկատառումներից, չի ցանկանում, որպեսզի թեկնածուն ասոցացվի այնպիսի մարդկանց հետ, ովքեր մահմեդական կրոնին բնորոշ որևէ պարագաներ են կրում։

Օբամայի մամուլի քարտուղարը ներողություն է խնդրել կանանցից և վստահեցրել է, որ կամավորների պահվածքը հակասում է այն սկզբունքներին և հայացքներին, որոնց վրա հիմնված է Օբամայի նախընտրական ծրագիրը։

Նշենք, որ Բարաք Օբամայի շտաբը ամբողջ քարոզարշավի ընթացքում ստիպված է եղել պայքարել այն սուտ լուրերի դեմ, թե, իբր, թեկնածուն իսլամ է դավանում։ Ըստ որոշ տվյալների՝ Օբաման գաղտնի մահմեդական է, ով քրիստոնեական եկեղեցի է այցելում մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար։ Ավելին՝ կա նաև կարծիք, որ Օբաման կապված է իսլամական ահաբեկիչների հետ։

/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

ԵԽԽՎ–ում Հայաստանի հարցը կարող է քննարկվել հունիսի 25-ին

Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ–ի պաշտոնական կայքը, հունիսի 23-ից 27-ը կայանալիք վեհաժողովի ամառային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցի վերաբերյալ քննարկումը։ Այս հարցը կարող է արժանանալ հրատապ քննարկման հունիսի 25-ին, եթե ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն, ովքեր այցելել են Հայաստան հունիսի 16-17-ին իրենց զեկույցում անբավարար համարեն ՀՀ իշխանությունների կողմից արձանագրած առաջընթացը։

Եթե համազեկուցողները դրական գնահատական տան իրականացվող աշխատանքներին, ապա օրակարգում այս հարցի փոխարեն կկազմակերպվի քննարկում «Ժողովրդավարության և մարդու իրավունքների մշակույթի տարածումը մանկավարժների կրթության միջոցով» թեմայով։



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-19

Օբաման վերահաստատում է իր որոշումը` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 12-ին կայացած լսումների ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման հարցը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, նախագահի հավանական դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման վերահաստատել է իր որոշումը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանին ուղղված նամակում սենատոր Օբաման գրել է. «Ես կիսում եմ Ձեր տեսակետը, համաձայն որի Միացյալ Նահանգները պետք է ճանաչի 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունները: Մենք պետք է ճանաչենք այս ողբերգական իրականությունը


Բուշի վարչակազմի մերժումը այս հարցում աններելի է, և ես կշարունակեմ անկեղծորեն արտահայտվել` փորձելով համոզել վարչակազմին փոխել իր դիրքորոշումը»:

Սենատոր Օբաման արտահայտել է նաև իր մտահոգությունները 2006թ. Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն խոսելու համար պաշտոնից ազատելու կապակցությամբ: «Երկու տարի առաջ ես խորապես անհանգստացա, երբ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին ազատեցին իր պաշտոնից այն բանից հետո, երբ վերջինս գործածեց «ցեղասպանություն» բառը հայերի զանգվածային սպանդը նկարագրելու համար: Պետդեպարտամենտին ուղղված նամակում ես կոչ արեցի քարտուղար Ռայսին մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների կայացրած իմ կարծիքով անտրամաբանական որոշումը:

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայաստանը ձգտում է հասնել Ցեղասպանության փաստի ճանաչմանը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար

«Հայաստանը ձգտում է հասնել Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը ոչ միայն այն պատճառով, որ դա մեր բարոյական պարտավորությունն է, այլև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման և անվտանգության հաստատման համար: Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը չի պահանջում, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը նախապայման լինի երկկողմանի հարաբերություններ հաստատելու համար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի նամակում` ուղղված The Economist թերթին:

«Ճիշտ է, որ հայ գործարարներին, ինչպես և թուրք գործընկերներին, շահավետ կլինի սահմանի բացումն ու համագործակցության հաստատումը: Սակայն, դա բարդ կլինի իրականացնել պատմության գնով, քանի որ գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում կա նախնի, որ սպանվել կամ վտարվել է Արևմտյան Հայաստանից: Սակայն, չնայած դրան, մենք հուսով ենք, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, խնդիրները կկարգավորվեն միջկառավարական և հասարակական Երկխոսության միջոցով»,- ասվում է Վահե Գաբրիելյանի նամակում:

Հայ դիվանագետն ընդգծել է, որ այսօր այն երկրներում, որտեղ Հայոց ցեղասպանության քննարկումներ են անցնում, Օսմանյան Թուրքիայի հայերի զանգվածային սպանությունների փաստի ճանաչումը կայանում է նրանում, թե որանով այդ չանաչումը կանդրադառնա տվյալ երկրի հարաբերությունների վրա Թուրքիայի հետ:



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թագուհու թոռնուհին մերկապար է նախաձեռնել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռնուհին որոշել է զարմացնել հասարակությանն իր տատիկի ծննդյան օրը: 18-ամյա արքայադուստր Էժենին վարժարանի բակում պարել է մերկ վիճակում:

Աղջկա ուրախության ականատես ուսուցչի խոսքերով` ինքն արթնացել է գիշերվա կեսին բակից լսվող ձայներից: Պատուհանից դուրս նայելով` նա տեսել է բակում մերկ վիճակում պարող մոտ տասը աղջիկների, որոնց թվում էր նաև արքայադուստր Էժենին: Մոտակայքում, բարեբախտաբար, տղաներ չկային, նշել է ուսուցիչը:

Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Սա ընդամենը կիսամյակն ավարտելու կապակցությամբ արված չարաճճիություն էր: Աղջիկներին նախատել են, և սրանով ամեն ինչ սահմանափակվել է», - այսպես է մեկնաբանել իրավիճակը թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը:


Մեծ Բրիտանիայի թագուհուի Եղիսաբեթ 2-րդի որդիներից մեկի՝ Յորքի արքայազն Էնդրյուի կրտսեր դուստրը գահաժառանգների ցանկում վեցերորդն է և ներկա դրությամբ Marlborough վարժարանում քննություններ է հանձնում արվեստից, արվեստի պատմությունից և անգլերենից:



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-18

Հայաստանյան պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելը միանգամայն իրական է, գտնում է Հմայակ Հովհաննիսյանը

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելը միանգամայն իրական սպառնալիք է։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի կարծիքով, չնայած այն բանին, որ ԵԽԽՎ Բյուրոն դեռևս Հայաստանի վերաբերյալ հարցը չի ներառել առաջիկա հունիսյան նստաշրջանի օրակարգում`քննարկումներ սկսելու առաջարկ կարող է արվել արդեն նստաշրջանի ընթացքում։ Քննարկումներից խուսափել չի հաջողվի, իսկ թե ինչի դրանք կհանգեցնեն`պարզ է`հաշվի առնելով Երևանում և Գյումրիում շարունակվող հացադուլներն ու բողոքի այլ գործողությունները, գտնում է քաղաքագետը։

Հովհաննիսյանը հաղորդել է, որ հունիսի 18-ին իր գլխավորած ասոցիացիան կազմակերպում է կլոր սեղան`նվիրված մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքներին և ԵԽԽՎ կողմից N1609 բանաձևի ընդունումից հետո իշխանությունների քաղաքականությանը։


/ԱրմԻնֆո/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Բրիտանացիները մոռանում են գաղտնի փաստաթղթերը գնացքում

Մեկ շաբաթվա ընթացքում գաղտնի փաստաթղթերի արդեն երկրորդ փաթեթն է հայտնաբերվում բրիտանական գնացքում: Այդ մասին հայտնում է AP-ը:

Այս անգամ փաթեթը պարունակում էր թղթեր, որոնցում կար գաղտնի տեղեկատվություն փողերի լվացման, թմրադեղերի վաճառքի և ահաբեկչության հովանավորման մասին: Արդյունքում փաստաթղթերն ընկել են լրագրողների ձեռքը, սակայն չեն հրապարակվել` ելնելով ազգային անվտանգության նկատառումներից:

Հայտնում են, որ փաստաթղթերը հայտնաբերվել են դեռևս հունիսի 11-ին: Հիշեցնենք, որ միևնույն օրը Լոնդոնի Վաթերլոու կայարանից երկրի հարավ-արևելքում գտնվող Սըրեյ կոմսություն ուղևորվող գնացքում ուղևորներից մեկը հայտնաբերել է գաղտնի փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեության մասին:

Դեռևս պարզ չէ, թե ով կարող էր տեղափոխել գաղտնի փաստաթղթեր գնացքով: Ավելին, նախարարների կաբինետում չեն կողմնորոշվում, թե վարչություններից որն է պատասխանատու այնպիսի փաստաթղթերի ապահովության համար, որոնք գործնականում չի կարելի դուրս բերել ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվող որևէ վարչության տարածքից:



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-17

Թուրքիայում հայազգի երաժիշտը դիմել է դատարան` հայկական ինքնությանը վերադառնալու համար

Մալաթիայում հայտնի երաժիշտ Քյազիմ Աքընջըն հայտարարել է, որ արմատներով հայ է և անունն ու կրոնը փոխելու համար հայցադիմում է ներկայացրել Մալաթիայի առաջին ատյանի իրավական դատարան։

Աքընջըն թուրքական DHA գործակալությանն ասել է, որ իր հայ լինելը, անվտանգության նկատառումներով, տարիներ շարունակ թաքցրել է, սակայն, անցյալ տարի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո որոշել է վերադառնալ իր հայկական ինքնությանը և կոչվել Սարգիս Ներսիսյան։ Մոր հետ միասին ապրող Սարգիսն ասել է, որ երկար տարիներ ծնողներն իրենց հայ լինելու փաստը վախից թաքցրել են նաև իրենից։

«Մալաթիայում եմ ապրում։ Ծագումով հայ եմ և դրա հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Ցավում եմ, որ երկար տարիներ ընտանիքս այդ փաստն ավելորդ վախով թաքցրել է նաև ինձանից։ Ես ցանկանում եմ վերադառնալ իմ արմատներին։ Մարդիկ իմ անձն են սիրում և ոչ թե իմ Քյազիմ կամ Սարգիս կոչվելու համար։ Հայկական ինքնությունս թաքցնելու կամ վախենալու իմաստ չեմ տեսնում», -ասել է Սարգիսը։

Նշելով, որ անունը փոխելու հետ կապված դատական գործընթացը դեռևս շարունակվում է, Սարգիսն ասել է, որ դիմել է նաև Մալաթիայի անձնագրային տնօրինութուն՝ անձնագրի «կրոն» բաժնում «իսլամ» գրառումը «քրիստոնյա»-ով փոխարինելու համար։



/Արմենպրես
/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հայերի ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հայերի ցեղասպանության հարցի ուսումնասիրումը հարկավոր է տրամադրել պատմաբաններին։

«Պատմություն գրելն ու այն ուսումնասիրելը ոչ թե քաղաքական գործիչների կամ խորհրդարանների, այլ պատմաբանների, գիտության մարդկանց գործն է»,- այսօր ասել է Գյուլը՝ թուրքական Բիլքենդ համալսարանում ելույթ ունենալով «Թուրքիայի սոցիալական և տնտեսական պատմությունը» 11-րդ միջազգային համաժողովում։

Ինչպես հաղորդել է թուրքական Cihan գործակալությունը՝ նախագահի խոսքով՝ թուրքական պետության դիրքորոշումն այն է, որ օրակարգում մշտապես պահպանվող հայերի ցեղասպանության հարցը և պատմական իրադարձությունների շուրջ վեճերի լուծումը պետք է դրվեն պատմաբանների վրա։ Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել է պատմաբանների համար պայմաններ ստեղծելու համար։ Ընդսմին Գյուլն ասել է, թե պատմաբաններին տրամադրվել են «Թուրքիայի ամենագաղտնի նյութերը»։
«Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։


/Արմենպրես/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոնսուելո Վիդալին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Նախագահը չափազանց կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը, որոնք նպատակաուղղված են պետականության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը։ Գոհունակություն հայտնելով սերտ և կառուցողական գործակցության առթիվ, Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է այն խորացնել և ավելի արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները։


Տիկին Կոնսուելո Վիդալի խոսքով, Հայաստանը ՄԱԿ-ի ակտիվ անդամ է և իր դրական ներդրումն է բերում կազմակերպության աշխատանքներին։ Նա Հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի 12 մասնագիտացված գործակալությունների գործունեությունն ու ծրագրերը` նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի դրանք լավագույնս և առավել արդյունավետությամբ ծառայեն Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը։ ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև ասել է, որ ներկայումս մշակվում է Հայաստանի հետ համագործակցության նոր` քառամյա ծրագիր և իրենք կառավարությանն առաջարկում են մատնանշել այն առաջնահերթ ուղղություններն ու ոլորտները, որտեղ ակնկալում են ՄԱԿ-ի օժանդակությունը։

Սերժ Սարգսյանն առաջնային է համարել հումանիտար ծրագրերից անցումը զարգացման ծրագրերին` միաժամանակ ցանկություն հայտնելով, որ համատեղ նախագծերը լինեն շատ ավելի շոշափելի ու նպատակային։ Նա հատկապես կարևորել է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների փորձագիտական օժանդակությունը` նշելով, որ պետության հնարավորությունները տարեցտարի ավելանում են, և ներկայումս հիմնական խնդիրը դրանք առավել արդյունավետ ու նպատակային օգտագործելն է։

Հանդիպմանը խոսվել է նաև համաշխարհային շուկայում վառելիքի և սննդամթերքի գների փոփոխությամբ պայմանավորված պարենային անվտանգության խնդիրների և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունների մասին։

Կողմերն անդրադարձել են նաև փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին` դրանց լուծման ճանապարհին կարևոր քայլ համարելով բնակարանային սերտիֆիկատների համակարգի կիրառումը։

Հանդիպման ավարտին տիկին Կոնսուելո Վիդալը Հանրապետության նախագահին հրավիրել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ` տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին ու ծրագրերին։



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Օբամայի խորհրդականը զգուշացրել է թուրքերին

Ամերիկյան հասարակական կարծիքի ուսումնասիրման Brookings Institute-ի հետ Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության կողմից երեկ Ստամբուլում կազմակերպված «Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում և դրանց ազդեցությունը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա» թեմայով կոնֆերանսում նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Բարաք Օբամայի խորհրդական, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի եվրոպական բաժնի նախկին պետ Ֆիլիպ Գորդոնը խորհուրդ է տվել թուրքերին պատրաստվել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմանը։ Ըստ Անատոլու գործակալության, նշելով, որ Օբաման և բազմաթիվ դեմոկրատ պատգամավորներ կողմ են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունմանը, Գորդոնն ասել է. «Հայկական օրինագիծն այս անգամ Կոնգրես է գալիս թուրքերի համար ավելի ծանր պայմաններով։ Թուրք բարեկամներիս խորհուրդս է այժմվանից մտածել իրենց անելիքը՝ օրինագծի ընդունման դեպքում»։ Կոնֆերանսին մասնակից Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պարիսն էլ հայտարարել է, որ անկախ այն բանից, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ, դեմոկրատների թվաքանակը Կոնգրեսում կմեծանա և այդ իրավիճակն ավելի կմեծացնի եկող տարի ԱՄՆ Կոնգրեսում հայկական օրինագծի ընդունման հավանականությունը։

Կոնֆերանսին մասնակից ԱՄՆ նախագահի հավանական հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնի խորհրդական, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Ռիչարդ Բարթն էլ ասել է, որ Մակքեյնի նախագահ ընտրվելու դեպքում, ԱՄՆ-ը Թուրքիայի և իր բոլոր դաշնակիցների հետ «ավելի շատ կխորհրդակցի»։

«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ ավելի շատ համակարծիք լինելու որոնումների մեջ կլինենք, սակայն, դրա դիմաց էլ ավելի շատ համագործակցություն կանկնկալենք բոլորից», -ասել է Բարթը։


Արմենպրես


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Իսպանիայում ձեռբակալել են «ռուսական մաֆիայի» առաջնորդին

Իսպանիայի իշխանությունները սառեցրել են հունիսի 13–ին Իսպանիայի տարբեր քաղաքներում ձերբակալված ռուսական հանցավոր խմբի անդամների հաշիվները։ Սառեցված հաշիվների վրա ընդհանուր առմամբ 12 մլն. եվրո գումար է եղել։ Իսպանացիները ռուսների մոտ հայտնաբերել են նաև 200 հազար եվրո կանխիկ գումար, 23 ներկայացուցչական դասի ավտոմեքենա, զբոսանավ, հրազեն և արվեստի թանկարժեք գործեր։

Ոստիկանությունը ձերբակալել է 20 ռուսների, ովքեր ենթադրաբար, այսպես կոչված «Տամբովի խմբավորման» անդամներ են հանդիսանում։ Ձերբակալվածների թվում է Վիտալի Իզգիլով անունով մի անհատ, ով ԶԼՄ–ների համոզմամբ, հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկն է հանդիսանում։

Հիշեցնենք, որ «Եռյակ» անունը կրող իսպանական հատուկ նշանակության ծառայության կողմից կազմակերպված գործողությունները իրականացվել են Մադրիդում, Բարսելոնայում, ինչպես նաև Մալագայում, Վալենսիայում, Ալիկանտեում և Բալեարյան կղզիներում, որտեղ կասկածյալները բարձրարժեք անշարժ գույք են տնօրինում։ Գործողություներին մասնակցել ոստիկանության ավելի քան 400 աշխատակիցներ։


/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Իռլանդիայում դեմ են քվեարկել Լիսաբոնյան պայմանագրին

Ըստ Իռլանդիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների՝ Լիսաբոնյան պայմանագիրն այս երկրում չի ընդունվել։ Այս մասին հաղորդել են համաշխարհային տեղեկատվական գործակալությունները։ Լիսաբոնյան պայմանագրի ընդունմանը կողմ են քվերակել հանրաքվեին մասնակցողների միայն 40%-ը։ Համաձայնագրի ընդունմանը դեմ են քվեարկել հիմնականում Դուբլինի ընտրողները, ովքեր կազմում են Իռլանդիայում ընտրության իրավունք ունեցողների մեկ չորրորդ մասը։ Հիշեցնենք, որ Լիսաբոնյան պայմանագիրը կոչված է փոխարինել Եվրոպական սահմանադրությանը, որին 2005թ. դեմ էին քվեարկել Ֆրանսիայի և Նիդեռլանդների բնակիչները։ Լիսաբոնյան պայմանգրի իռլանդացի «հակառակորդները» կարծում են, որ համաձայնագրի ընդունումը վտանգի տակ կդնի իրենց երկրի ինքնիշխանությունը։ Իռլանդիայի որոշ բնակիչներ էլ պարզապես ասում են, որ այդ փաստաթղթի շատ դրույթներ պարզապես անհասկանալի են։

Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-16

Միացյալ Թագավորության Էմիգրացիոն համակարգի մեծագույն փոփոխությունը 40 տարվա ընթացքում

Այսօր հայտարարվեց Միացյալ Թագավորությունում աշխատել ցանկացողների համար բարձր որակավորում ունեցող միգրանտների գնահատման նոր համակարգի ներմուծման մասին։ Նոր Միավորների համակարգի (Points Based System, PBS) Փուլ 1-ը կսկսի գործել հունիսի 30-ից։
Համաձայն PBS համակարգի, Միացյալ Թագավորություն ժամանել կարող են միայն այն միգրանտները, որոնց կարիքը զգացվում է Բրիտանիայում։ Փուլ 1-ի հիմքում ընկած է բարձր որակավորումով միգրանտների ծրագրի հաջողակ փորձը, որի նպատակն է գրավել այն դիմորդներին, որոնք ունեն շատ բարձր որակավորում կամ ցանկություն ունեն գործարարություն սկսել կամ ներդրում անել Միացյալ Թագավորությունում։ Գալիք 12 ամսվա ընթացքում կմշակվեն ուսանողներին, աշխատանքի առաջարկ ունեցող անձանց և ժամանակավոր աշխատողներին վերաբերող փուլերը։


Նոր համակարգի օգտագործումն ավելի հեշտ է։ Դիմորդները կհավաքեն միավորներ ըստ իրենց որակավորումների, նախկին եկամուտների, անգլերենի իմացության, ինչպես նաև իրենք իրենց և իրենցից ֆինանսապես կախյալ ընտանիքի անդամներին ապահովելու կարողության։ Դիմում ներկայացնելուց առաջ նրանք կկարողանան հաշվարկել, արդյոք իրենց հավաքած միավորների քանակը բավարար է բարձր որոկավորում ունեցող աշխատող համարվելու համար։ Նոր համակարգը ավելի պարզ է. եթե նախկինում դիմումի գործընթացը երկու փուլից էր բաղկացած, այժմ այն բաղկացած է միայն մեկ փուլից, ընդ որում նախնական վիզան կտրվի երեք, այլ ոչ թե երկու տարով։

Ըստ Սահմանի և Միգրացիայի նախարար Լայեմ Բըրնի` «Միացյալ Թագավորությունը աշխատելու և զարգանալու համար հրաշալի վայր է այն մարդկանց համար, որոնք ունեն մեզ անհրաժեշտ հմտությունները։

«PBS համակարգը իրեն արդարացրել է Ավստրալիայում, և կարծում եմ լավ կաշխատի նաև Մեծ Բրիտանիայում։ Սա մեր սահմանային անվտանգության մեծ փոփոխության գլխավոր միջոցառումներից է»։

PBS համակարգի ներմուծումը հաջորդում է բրիտանական սահմանի անվտանգության միջոցառումների խստացմանը։ Վիզայի բոլոր դիմորդները այժմ պետք է տրամադրեն իրենց մատնահետքերը, որոնք ստուգվում են տվյալների պետական հիմնապաշարում նախքան վիզաների տրամադրումը, խիստ պատժամիջոցներ են սահմանվել Միացյալ Թագավորության ապօրինի աշխատողների գործատուների նկատմամբ, և ստեղծվել է նոր միասնական Սահմանային համակարգ։ Բացի այդ, ապրիլի 1-ից սկսած այն դիմորդները, որոնք վիզայի հայտ ներկայացնելուց օգտագործում են կեղծ փաստաթղթեր կամ խաբեության են դիմում, մինչև 10 տարի ժամկետով կզրկվեն Մեծ Բրիտանիա մուտք գործելու իրավունքից։


/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2008-06-15

Հունաստանը վավերացրեց Լիսաբոնյան պայմանագիրը

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Լիսաբոնյան համաձայնագիրը։ Երկրի օրենսդրի մարմնի ընդհանուր 300 պատգամավորներից 250–ը փաստաթղթին քվերակել են կողմ, իսկ 42–ը՝ դեմ։ Այսպիսով, Հունաստանը դարձավ 18–րդ երկրիը, ով ընդունել է Լիսաբոնյան համաձայնագիրը, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Պայմանագիրը ենթադրում է Եվրաամիության նախագահի պաշտոնի առկայությունը, ով պետք է ընտրվի 2,5 տարով։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է բարեփոխումներ անցկացնել ԵՄ գործադիր մարմնում՝ Եվրահանձնաժողովում, որը ունենալու է առանձին՝ ներքին քաղաքականության գծերով եվրահանձնակատար, ով հաշվետու է լինելու ԵՄ առաջնորդներին։ Մինչև 2014թ. Եվրահանձնաժողովի ներկայիս 27 հոգանոց կազմը կկրճատվի մինչև 17–ի։ ԵՀ–ի կազմը ընտրվելու է 5 տարի ժամկետով։



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հարցազրույց ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզի հետ

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզը վերջերս հացազրույց տվեց ”Ամերիկայի Ձայն“-ի թուրքական ծառայությանը՝ պատասխանելով նաև հայկական ծառայության կողմից ներկայացված մի քանի հարցերի։

Հարցերը, որոնց վրա կենտրոնացավ նա, թուրք-ամերիկյան հարաբերություններն էին, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Հայոց ցեղասպանության բանաձևը։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, նրա խոսքերով, լավ են ու ավելի են բարելավվում։
”Չնայած Թուրքիան հայտարարել էր, թե ռազմական իր հենակետերը չէր տրամադրելու դեպի Իրաք թռիչքներ իրականացնելու համար, Իրաքից և դեպի այս երկիր բեռների փոխադրման 75 տոկոսն իրականացվում է Թուրքիայի Ինչիրլիքի հենակետից։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է և միակ ամենակարևոր դաշնակիցը տարծաշրջանում “, ասում է նա։
Նրա խոսքերով, մահմեդական Թուրքիայի աշխարհիկ կառավարությունը և այստեղ կայունությունը բխում են ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և աշխարհի շահերից։


Թուրքիայի ու ԱՄՆ-ի բարեկամությունը, նրա խոսքերով, արտահայտվում է նաև Իսրայելի ու Սիրիայի միջև ոչ պաշտոնական բանակցություններում միջնորդի դերով հանդես գալու հանգամանքով, քանի որ եթե Սիրիան հետ կանգնի Լիբանանում Հեզբուլլահին և պաղեստինյան տարածքներում Համասին աջակցելուց, դրանից կշահի ԱՄՆ-ը։

”Երբեմն լինում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև փոխըմբռնման պակաս խոսքի ազատության կամ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Սակայն չէ որ Թուրքիան էլ կարող է բերել ԱՄՆ-ի կողմից Գուանտանամոյում իրականացվող մարդու իրավունքների ոտնահարման փաստեր“։

Ուրեմն՝ երկու կողմերն ունեն նման հարցերում աշխատելու կարիք, ասում է նա։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության բանաձևի մասին հայկական ծառայության տված հարցին, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզը ասում է, թե հարցը Ներկայացուցիչների Պալատ էր բարձրացվել ”սարսափելի ժամանակ“։

”Ես այն ղեկավար անձանցից մեկն էի, ովքեր առաջարկեցին այն հանել օրակարգից։ Եվ հանվեց։ Սակայն չեմ կարծում, որ բանաձևը չի վերադառնա Կոնգրես։ Ուզում եմ ասել նաև, որ Ներկայացուցիչների Պալատը ԱՄՆ-ի կառավարությունը չէ, իսկ կառավարությունը չի ընդունել պատմական այս հարցին կողմ կամ դեմ դիրքորոշում “։

Նա հարցն ուսումնասիրելու համար հանձաժողով կազմելու թուրքական կողմի առաջարկը համարում է կարևոր քայլ։

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հեսթինգզը գտնում է, որ Սպիտակ տունն իր կուսակցությանն անցնելու դեպքում դեմոկրատները Թուրքիայի նկատմամբ կընդունեն թարմ մոտեցումներ, հատկապես Կոնգրեսի անդամների կարծիքը հաշվի առնելու միջոցով։

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզը գտնում է, թե ԱՄՆ-ը կարող է մեծ դեր ունենալ հայ-թուրքական հարաբերությունները մերձեցնելու ուղղությամբ։

”Բայց դեր ունեն նաև Ռուսաստանն ու Եվրոպական Միությունը։ Շատ պարզ է թվում, երբ նայում եք միայն հայկական կամ միայն թուրքական կողմի տեսակետները։ Որպես նախկին դատավոր, գիտեմ, որ լինում են երկու կողմից ավելի կողմեր։ Եվ այս դեպքում, ԱՄՆ-ը չէ, որ պիտի հարցը լուծի՛՛։

Հարցը, նրա խոսքերով պիտի լուծեն Հայաստանն ու Թուրքիան։ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրոպական Միությունը կարող են միայն իրենց ծառայությունները մատուցել։

Չէ որ, ասում է նա, ԱՄՆ-ի արտգործնախարարությունում կան պաշտոնյաներ, ովքեր քարտեզի վրա անգամ չգիտեն Հայաստանի տեղը։



Արամ Վանեցյան -Վաշինգտոն -13/06/2008


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրք գիտնականը նշանակվել է ԱՄՆ Clark University-ի Հայոց ցեղասպանության հետազոտությունների ֆակուլտետի նախագահ

Թուրք գիտնական Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Clark University Worcester դպրոցի Հայոց ցեղասպանության հետազոտությունների ֆակուլտետի նախագահ։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, լինելով ազգությամբ թուրք, Թաներ Աքչամն այդ պաշտոնում ընտրվել է տասնյակ այլ հայազգի թեկնածուներ թվից և դարձել պատմության ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր։«Իմ նշանակումը թուրքերի և հայերի միջև հաշտության ահազանգ է։ Այդ պաշտոնն զբաղեցնողի ազգային պատկանելությունը կարևոր չպետք է լինի։ Կարևոր է մոտեցումը, որ կիրառում է այդ անձը պատմության սխալների նկատմամբ», - նշել է թուրք պատմաբանը։ Նա համոզմունք է հայտնել, որ դառնալու է թուրք ազգայնականների ատելության թիրախ, սակայն իր նպատակը երկու ժողովուրդների հաշտեցման ուղիներ գտնելու հնարավորությունն է և պատմական անարդարության շտկումը։

Աղբյուրները հիշեցնում են, որ Թաներ Աքչամը 1970 թվականին բանտարկվել է Թուրքիայում` «Հայերի կոտորածը Օսմանյան Կայսրության մայրամուտին» աշխատանքի համար:


/ԱրմԻնֆո/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 3 մլն 230 հազար 900 է

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ապրիլի 1-ի դրությամբ 3 մլն 230 հազար 900 է, որից 2 մլն 69 հազար 600-ը` քաղաքներում, 1 մլն 161 հազար 300-ը` գյուղական վայրերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրության պետական ծառայությունը։

ՀՀ մշտական բնակչության ամենամեծ մասը` 1 մլն 108 հազար մարդ, բնակվում է մայրաքաղաքում։ Բնակչության թվաքանակի մեծությամբ հաջորդում են Արմավիրի և Լոռու մարզերը` 281.8 հազարական, ապա` Շիրակի մարզը` 280.9 հազար։ Բնակչության ամենափոքր թվաքանակն ունի Վայոց Ձորը` 55.8 հազար, ապա Տավուշը և Արագածոտնը, համապատասխանաբար` 134.2 հազար եւ 140.5 հազար։


Երևանի 1 մլն 108 հազար բնակիչներից ամենամեծ թվաքանակով` 144.5 հազար մարդ, բնակվում է Նոր Նորք համայնքում, ապա Շենգավիթում (143.7 հազար) և Մալաթիա-Սեբաստիայում (140.5 հազար)։ Արաբկիր և Կենտրոն համայքներում բնակվում է, համապատասխանաբար, 131.1 հազար և 130 հազար մարդ։ Մայրաքաղաքի 12 համայնքներից բնակիչների ամենափոքր թվաքանակն ունի Նուբարաշենը` ընդամենը 9.5 հազար մարդ։ Նորք-Մարաշն ունի 11.4 հազար, Դավիթաշենը` 40.6 հազար բնակիչ։

Նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա` անցկացված 2001թ. հոկտեմբերի 10-19-ը։ Դրանց ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքում ծնվածների և գրանցվողների թիվը, հանվում մահացածների և տարածքից մեկնողների թվաքանակը։



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ֆրեդրիկ Բորի աճյունի փոշին թաղել են Pringles-ի տուփի մեջ

Pringles չիփսերի տուփի հեղինակ Ֆրեդրիկ Բորի աճյունի մի մասը թաղվել է իր իսկ ստեղծած տուփի մեջ, հայտնում է AP-ն:
Բորն այդ մասին խնդրել էր իր հարազատներին, քանի որ շատ հպարտ էր իր հայտնագործությամբ:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Բորը զբաղվում էր օրգանական քիմիայով և զբաղվում էր սննդամթերքի պահպանման ոլորտում հետազոտություններով: Նա իր հայտնագործության պատենտը ստացել էր 1970թ.:

Pringles չիփսերը ստեղծվել են Օհայո նահանգի բնակիչ Ալեքսանդր Լիեպայի կողմից 20-րդ դարի 50-ականներին: Pringles ընկերությունը պատկանում է Procter & Gamble-ին, որտեղ էլ երկար տարիներ աշխատել է Ֆրեդրիկ Բորը: Շնորհիվ Բորի հայտնագործած տուփի Pringles չիփսերը դարձել են բավական հայտնի ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում:


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Իսպանիայում պայքարում են ռուսական մաֆիայի դեմ

Իսպանիայի ոստիկանությունը հունիսի 13–ին լայնածավալ գործողություններ է սկսել հանցավոր կազմակերպության դեմ, որի անդամները ռուսական ծագում ունեն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործողությունները սկսվել են դատավոր Բալտասար Գարսոնի հրամանով։ Դատավորը 25 մարդու ձերբակալման թույլտվություն է տվել։ Տվյալ 25 մարդուն կասկածում են Իսպանիայի տարածքում փողերի լվացման մեջ։


Ըստ տարբեր տվյալների՝ օպերատիվ աշխատանքներին կմասնակցեն 200–ից 300 ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հետաքննություններ կանկացնեն Մալագայում, Ալիկանտում, Բարսելոնայում, Մադրիդում, ինչպես նաև Բալեարյան կղզիներում։ Կան տեղեկություններ, որ իսպանացիներին օգնում են նաև արտասահմանյան հատուկ նշանակության ծառայություններ։

Օպերատիվ գործողություններ սկսելու շարժառիթ է դարձել հանցագործների ֆինանսական կազմակերպության բացահայտումը։ Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել 500 բանկային հաշիվներ, որոնք ավելի վաղ օգտագործվել են հանցագործների կողմից



/Tert.am/


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs