Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։
Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին.
«Պարոն Փամուկ. Դուք, հանգուցյալ Հրանտ Դինքի հետ թերևս առաջիններից էիք Թուրքիայում, որ քաջություն ունեցաք խոսելու Հայոց ցեղասպանության մասին և դրանով ինչ-որ առումով մեկնարկը տալու Թուրքիայի որոշակի արդիականացմանը։ Սակայն վերջերս կարծես թե մի տեսակ կրավորական դիրք եք ընդունել այդ հարցում։ Համենայնդեպս կարծիք կա, որ խուսափում եք այլևս այս թեմային անդրադառնալուց։ Արդյո՞ք դա արդյունք է Ձեր հանդեպ նախկինում կիրառված քրեական հետապնդման, կամ գուցե Ձեր լռությունն այլ հանգամանքներո՞վ է պայմանավորված»։
Ինչպես հայտնում է Մարտիրոսյանը, Օրհան Փամուկը պատասխանել է հետևյալը.
«Դա ինձ համար նախևառաջ խոսքի ազատության խնդիր էր և հետո` դա իմ կյանքի միակ թեման չէ։ Առավել կարևոր խնդիրներ կան։ Բացի այդ` այս թեմաները պետք է քննարկվեն նախևառաջ թուրք ժողովրդի կողմից»։
Թերթ.am
2009-11-14
Ցեղասպանությունը Օրհան Փամուկի համար խոսքի ազատության խնդիր է, բայց ոչ կյանքի միակ թեման
Publicado por Hayasa en 23:53
Etiquetas: Եղեռն, Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario