Սերժ Սարգսյանն հունիսի 3-ին հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին։ Մեծանուն մեր հայրենակիցն այս անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
«Ամեն անգամ Հայաստան գալով մեծ ուրախություն եմ զգում», - ասել է Շառլ Ազնավուրը և գոհունակությամբ նշել, որ ընտանիքում այլևս հայաստանցի ունեն, թոռան կինը ծնունդով այստեղից է։
Ողջունելով Շառլ Ազնավուրի հերթական այցը` Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն հաճելի պահեր կպարգևի մեր մեծ հայրենակցին։
Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու ուղղությամբ։
«Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալով և նաև Ձեր միջոցով է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ձևավորվում»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Մեծանուն երգիչն իր տպավորություններն է հայտնել մայրաքաղաքից, ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից։
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը և Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին։ Շառլ Ազնավուրը հատկապես հրատապ խնդիր է համարել գյուղական բնակավայրերի զարգացումը։ Նշելով, որ տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է, Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ քայլեր, այդ թվում` փորձ է արվում Երևանում կենտրոնացած հիմնական ռեսուրսների որոշ մասը տեղաբաշխել նաև մարզերում։
Tert.am
2008-06-07
Սերժ Սարգսյանը հանդիպեց Շառլ Ազնավուրին
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario