Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, որը 2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին է, ստացել է Բրիտանական «The Guardian» թերթի index on Censorship մրցանակը, որը տրվում է ԶԼՄ-ներում գրաքննությանն ընդիմանալու համար: Արատ Դինքը ստացել է «The Guardian» թերթի մրցանակը Հրանտ Դինքի Հայոց ցեղասպանության մասին «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցը երկրորդ անգամ տպագրելու համար:
Անցյալ տարի Արատ Դինքը և Սարգիս Սերոբյանը դատապարտվեցին մեկ տարվա ազատազրման (պայմանական) ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: «Ակոս» թերթի աշխատակիցներին շարունակում են սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով ֆանատիկոս-ազգայնականները:
«Արատ Դինքը հավաստում է, որ հայերն ու թուրթերը կգան պատմական հարցի շուրջ ընդհանուր որոշման և անհամբեր սպասում է այն օրվան, երբ երկու ժողովուրդները կկարաղանան ասել, որ 1915 թվականի իրադարձությունները նրանց ընդհանուր պատմության մի մասն են, չսպառնալով միմյանց ինքնությունը»,- գրում է GIBRAHAYER e magazine-ը:
/PanARMENIAN.net/
2008-06-07
Արատ Դինքը ստացել է «The Guardian» թերթի մրցանակը Հրանտ Դինքի հարցազրույցը երկրորդ անգամ տպագրելու
Publicado por Hayasa en 18:34
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario