CNN հեռուստաընկերության և Opinion Research Corp. հետազոտական ընկերության վերջին հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների ընդամենը 23%-ն է կարոտելու Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին, երբ նա հեռանա Սպիտակ տնից:
Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 75%-ը իրենց ուրախությունն են հայտնել Բուշի հեռանալու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է РБК-ն:
Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 28%-ը համարում է Բուշին երկրի պատմության մեջ ամենավատ նախագահ: 31%-ը դրական է գնահատել Բուշի նախագահությունը:Սակայն Բուշը, ըստ երկրի բնակչության համակրանքի աստիճանի, հետ է մնում Բիլ Քլինթոնից, ով նախագահության երկրորդ ժամկետի ավարտին «կարոտախտ» էր առաջացրում քաղաքացիների 45%-ի մոտ:
2001թ. Բուշի քաղաքականությունը արժանացել էր քաղաքացիների 60%-ի հավանությանը: Դրական վերաբերմունքը պահպանվել է մինչև 2005թ., ինչից հետո, ինչպես նշել են քաղաքագետները, ժողովդրի համբերության փուչիկը պայթեց:
Իրաքի երկարատև պատերազմը, քաղաքացիական իրավունքների խախտման մեղադրանքները, բյուջեի սրընթաց աճող պակասուրդը և, վերջապես, ֆինանսական ճգնաժամը հանգեցրեցին նախագահի վարկանիշի անկմանը ընդհուպ մինչև 27%:
Ջորջ Բուշը պաշտոնապես կհանձնի նախագահի լիազորությունները ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբամային 2009թ. հունվարի 20-ին:
Tert.am
0 comentarios:
Publicar un comentario