2009-01-01

2008-ի խորհրդանիշը Բուշի վրա նետած կոշիկն է

Տարվա վերջին շաբաթվա ընթացքում պետք չէ կատակել: Փորձը ցույց է տվել, որ ճակատագիրը կարող է հարված հասցնել ամենավերջին պահին: Այս մասին զգուշացնում է տեսաբան Լուիս Բասսետսը:
Վերջին չորս տարիների ընթացքում տարվա վերջին օրերին տեղի են ունեցել մի շարք տհաճ դեպքեր, որոնցից տեսաբանը հիշեցնում է 2007 թ. դեկտեմբերի 27-ին Բենազիր Բհուտոյի սպանությունը, 2006 թ. դեկտեմբերի 30-ին` Սադամ Հուսեյնին կախաղան հանելը, իսկ 2004 թ. դեկտեմբերի 26-ին ցունամին ահռելի վնասներ հասցրեց Ինդոնեզիյաին և հարավ-արևելյան Ասիային: Յուրաքնչյուր նման իրադարձություն կարելի է համարել կրկնվող` հաջորդ դարաշրջաններում: Նրանք բաժանում են ժամանակը «մինչև»-ի և «հետո»-ի, ստիպում նայել նախորդ իրադարձություններին այլ «լույսի» ներքո:
Տեսաբանը նշում է, որ 2008 թ.-ն արդեն բերել է բավականին անհանգստացնող նորություններ: Շատ մեկնաբաններ կարծում են, որ ժողովրդին մեծ անհանգստություն է բերել հատկապես Ռուսաստանի և Վրաստանի միջև ծագած օգոստոսյան պատերազմը, «երբ Ռուսաստանը մեկ հարվածով «կոտրեց» կայանությունը և ամբողջ աշխարհին հայտարարեց մեծ տերություն դառնալու իր ցանկության մասին»:

Նշենք, որ անհանգստություններ պատճառող դեպքերով տարին լի էր նաև Հայաստանի համար:

Տեսաբանը կարծում է, որ 2008-ի երկրորդ կիսամյակն ավելի հարուստ էր իրադարձություններով` նշելով մի քանի կարևորագույն դեպքեր, որոնք դեռ երկար կմնան մարդկանց հիշողություններում: Օրինակ` «Lehman Brothers»-ի սնանկացումը, դեկտեմբերի 11-ին «Մեդոֆի բուրգի» փլուզումը, նոյեմբերի 4-ին ԱՄՆ եզակի նախագահական ընտրությունները, նոյեմբերի 29-ին Մումբայի վրա ահաբեկիչների հարձակումը: «Բայց այս տարվա խորհրդանիշը, որին հավասարը չկա ու հավանաբար հաջորդ յոթ տարիների ընթացքում էլ չենք հանդիպի, արաբ լրագրողի կողմից Բուշի վրա նետված կոշիկն է»,-ասել է նա:



                                                                                                                             Panorama.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs