ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման կոնգրեսին է ներկայացրել երկրի տնտեսության կայունացման նոր ծրագիր։ Որոշ տեղեկությունների համաձայն Օբամայի առաջարկած փաթեթը «կարժենա» մոտ 800 մլրդ. դոլար։ Այդ մասին հաղորդում է BBC–ին։
Համաձայն փաթեթի նախագծի՝ նախատեսվում է կրճատել հարկերն այն մարդկանց համար, ովքեր աշխատում են տարեկան 200 հազար դոլարից պակաս։
Բացի այդ, նախատեսված են հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք լրացուցիչ աշխատանքի կընդունեն նոր աշխատակիցների։ Ընդհանուր առմամբ նման ընկերությունները 2009թ. ընթացքում կխնայեն մոտ 40-50 մլրդ. դոլար։
Նախատեսված են նաև մի շարէ այլ միջոցառումներ։
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները, Օբամայի կողմից առաջարկված փաթեթի գինն ավելի մեծ է, քան դա նախատեսված էր։ ԱՄՆ ընտրված նախագահի տնտեսագետների թիմն աշխատել է նոր ծրագրի վրա մի քանի շաբաթվա ընթացքում։ Ընտրված փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի խոսքերով, բոլոր մանրամասները քննարկվել և ավարտի էին հասցվել դեռևս Սուրբ Ծննունդից առաջ։
Թերթ.am
2009-01-07
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario