2009-09-19

Համերաշխությունը չի նշանակում, որ հայերը կդադարեն պահանջել Ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ փորձագետ

Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, նշել է, որ Թուրքիայի կառավարությունն աշխատում է ժողովրդավարական բարեփոխումների շուրջ ոչ թե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների պահանջները բավարարելու համար, այլ հանուն սեփական շահերի:

Դեյվիդ Ֆիլիպսը, պատասխանելով թուրքական Today's Zaman թերթի լրագրողի` Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հարցին, նշել է.
«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Արձանագրությունը մի իրադարձություն է, որը տեղի է ունենում առանձնահատուկ ժամանակաշրջանում: Թուրքերի և հայերի միջև համերաշխությունը հարատև և բանակցություններով հագեցած գործընթաց է: Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա կապ հաստատել հայերի և թուրքերի միջև»:

«Այն կնպաստի փոխադարձ ըմբռնման խորացմանը և երկու ժողովուրդների միջև համերաշխության հաստատմանը: Սակայն դա չի նշանակում, որ հայերը կդադարեն պահանջել Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Ելնելով իմ անձնական փորձից` կարող եմ ասել, որ պատմաբանները կհավաքվեն կլոր սեղանի շուրջ բազմաթիվ թղթապանակներով և գրքերով` փորձելով ի մի բերել իրենց եզրահանգումները: Սակայն ըստ իս` այդ պատմական հանձնաժողովը չի հասնի հստակ եզրակացության, որը կբավարարի յուրաքանչյուր կողմին»,- եզրափակել է Դեյվիդ Ֆիլիպսը:


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs