«Գործը տեղից շարժվել է ու Արձանագրությունների նախաստորագրման պահից առաջ ստեղծված իրավիճակին վերադառնալն այլևս անհնար է», – հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները։
Այդուամենայնիվ, Մելիքյանը նշեց, որ Արձանագրությունների ստորագրումն այս վիճակում շատ ավելի վատ կլինի։ Դրա հիմնական պատճառը Կարսի պայմանագրի առկայությունն է.
«Այս Արձանագրությունները ուժի մեջ մտան թե չէ՝ առանց Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարելու, կդառնան Կարսի պայմանագրի շարունակությունը»։
Մելիքյանը նշեց, որ Կարսի պայմանագիրն այսօր գործում է միայն սահմանների խնդրի դեպքում, այն է՝ միջպետական սահմանների խնդիրը Թուրքիայի և Հարավկովկասյան երեք հանրապետությունների միջև.
«Ամենազավեշտալին այն է, որ այդ պայմանագիրը այսօր գործում է միայն Հայաստան - Թուրքիա ֆորմատում»։
«Միակ պետությունը, որ կուրորեն հետևում է այդ պայմանագրին, դա Հայաստանն է, քանի որ Թուրքիան էլ դրան չի հետևում։ Կարսի այդ պայմանագրում կան մի շարք կետեր, որոնք նախանշում են երկկողմ հարաբերությունների զարգացումը. և՛ հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, և՛ առևտրային հարաբերությունների, և՛ մարդկանց տեղաշարժի, այսինքն, այն ամենը, ինչը փորձում են կարգավորել այս արձանագրությունների միջոցով, Կարսի պայմանագրում կա։ Բայց այդ պայմանագիրը չի կատարվում, առաջին հերթին, Թուրքիայի կողմից», – նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը պետք է սկսել հենց Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելով.
«Ընդ որում, Հայաստանը դա կարող է հանգիստ անել միակողմանի, ինչպես ժամանակին Ադրբեջանն արեց...»։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario