Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, համաձայն որի մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Էդվարդ Նալբանդյանն ասել է հետևյալը.
«Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով։
Փորձելով կապել այդ երկու գործընթացները` կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը։
Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։
Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել և վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում։
Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ։
Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը և նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է։ Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար։
Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների և նրանց զավակների հանդեպ»։
Թերթ.am
2009-09-20
Թուրքիան պարտավոր է հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների հանդեպ, Էդվարդ Նալբանդյան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario