Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցը։
21 տարի առաջ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ վայրկյանում վերածվեց ավերակի:
Ըստ պաշտոնական տվյալների' երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք: 1988-ի երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։
Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ։ Անօթեւան մնաց 514 հազար մարդ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին ամբողջությամբ ավերվեց երկրի բնակֆոնդի 17 տոկոսը։
Յուրաքանչյուր տարի այս օրը աղետի գոտին ուշադրության կենտրոնում է հայտնվում, սակայն տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։
Դեկտեմբերի 7-ի տարելիցից առաջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը լրագրողներին, խմբագիրներին և ԶԼՄ-ների կառավարիչներին դիմել է կոչով, որում ակումբը ներկայացնում է աղետի գոտում առկա իրավիճակը։
«Ասպարեզ» ակումբի տարածած տեքստում մի շարք վիճակագրական տվյալներ են ներկայացվում, մասնավորապես, նշվում է, որ երկրաշարժից արդեն 21 տարի անց աղետի գոտի հասկացությունը դեռ չի վերականգնել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթևան են և տնակներում են ապրում ավելի քան 4100 ընտանիք, իսկ այլ անօթևան (աճած և կիսված ընտանիքներ, ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած և տնակներում կացարան գտած ընտանիքներ և այլն) ընտանիքների թիվը 3.500-ից ավելի է:
Ներկայացնելով իրավիճակը՝ «Ասպարեզ» ակումբը դիմել է լրագրողներին՝ խնդրելով
խորությամբ վերլուծել աղետյալներին խոստացվածը, ներդրված միջոցները, կատարված աշխատանքները և ստացված արդյունքը՝ «առաջնորդվելով միմիայն հանրային շահի` այս դեպքում աղետյալների շահերի գերադասմամբ»:
2009-12-07
Երկրաշարժից անցել է 21 տարի
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario