Current Directions in Psychological Science ամսագիրը հրապարակել է ամերիկացի գիտնականների հետազոտությունը՝ նվիրված լացի թությանը, հաղորդում է psynavigator-ը։
Հոգեբանները վերլուծել են 3000 կամավորների թեստերը, որոնցում վերջիններս բնութագրել են, թե ինչպես են լացում։ Արդյունքում պարզվել է, որ լացը կարող է օգտակար լինել՝ կախված հանգամանքներից։
Հատկանշական է, որ հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ լացից հետո իրենք որոշակի թեթևություն են զգացել, 30%-ի կարծիքով՝ լացն իրենց թեթևություն չի բերել, ևս 10%-ի համաձայն՝ նույնիսկ ավելի վատ են զգացել։ Հոգեբանները նշում են, որ թեթևություն են զգացել հիմնականում նրանք, ովքեր կարեկցանք են ստացել մերձավորներից։ Հրապարակված հետազոտությունում նաև ասվում է, որ լացը չափազանց օգտակար է ֆիզիոլոգիայի տեսանկյունից։
Գիտնականների կողմից լացի ֆիզիոլոգիական մեխանիզմների մանրազնին ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ լացը հանգստացնում է և նպաստում շնչառության դանդաղեցմանը։ Հենց այդ պատճառով էլ լացելուց հետո մարդու մոտ օրգանիզմի ընդհանուր թեթևության և թուլացման տպավորություն է ստեղծվում։
Այնուամենայնիվ, ինչպես նշում են ամերիկացի մասնագետները, կան մարդիկ, ում հակացուցված է լացել։ Դրանք տարբեր աֆեկտային խանգարումներով և գերլարված անհանգիստ մարդիկ են. լացն առաջացնում է նրանց մոտ ինքնազգացողության ծանրություն։
2009-12-05
Իտալացի գիտնականը գտել է «Սիրո բանաձևը»
Publicado por Hayasa en 15:00
Etiquetas: Գիտություն և տեխնիկա, Զարմանազան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario