Ըստ Reuters-ի հաղորդագրության Հայաստանի քաղաքացին Նյու Յորքում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ Միացյալ Նահանգներում զենքի մաքսանենգության փորձ ձեռնարկելու համար։
30-ամյա Արթուր Սողոմոնյանը 2003թ. կապ էր հաստատել ՀԴԲ գործակալ-տեղեկատուի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել ավտոմատի և մի քանի հրազենի մատակարարման շուրջ, որոնք այնուհետև ներկրել է Միացյալ Նահանգներ։
Ըստ հետաքննության տվյալների՝ Սողոմոնյանը և իր հանցակիցը՝ հարավաֆրիկացի Քրիստիան Դյուիտը, մտադիր էին նաև վաճառել հակատանկային հրթիռներ, նռնակամետ և սովետական արտադրության այլ զենք, սակայն այդ գործարքները չեն կայացել։Իր եզրափակիչ խոսքում Սողոմոնյանն իր պահվածքը որակել է որպես անպատասխանատու և ասել, որ ներգրավվել է այդ գործորում այն պատճառով, որ ՀԴԲ-ի գործակալն իրեն խոստացել էր տրամադրել Green card, որն ինավունք է տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում։
Դատավարության ընթացքում Սողոմոնյանը հայտարարել է, որ երազում էր ստանալ Նոբելյան մրցանակ։ «Հնարավոր է՝ ես չափազանց ինքնավսհա էի։ Հասկանում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում, սակայն այդ ամենը սկսվել էր ոչ թե զենքից, այլ ավելի վաղ»,- Սողոմոնյանի խոսքերը մեջբերել է գործակալությունը։
Նշենք, որ Սողոմոնյանի խմբում ընդգրկված է եղել նաև երեք վրացի և մեկ ուկրաինացի։
Ինչպես 2005թ. գրում էին լրատվամիջոցները, ՀԴԲ տեղեկատուին առաջարկվում էր ոչ միայն սովորական զենք, այլ հարստացված ուրանի մի պարտիա, ինչի պատճառով ԽՍՀՄ-ի վերաբնակներին սկսեցին անվանել «միջուկային մաքսանենգեր»։ Սակայն դատավճռի վերջնական վարկածում միջուկային զենքի վերաբերյալ որևիցե հիշատակում չկա։
Թերթ.am
0 comentarios:
Publicar un comentario