Ռուսաստանահայ ինը գործարարներ ընդգրկվել են ռուսական «Ֆինանս» ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանշային ցուցակում մեջ։
Հայազգի գործարար, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ)։ Նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղը)։ Նոկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրների կարողությունները գնահատվել են յուրաքանչյուրինը` 780 մլն դոլար։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 93-րդ և 94-րդ տեղերը։ Նիկոլայ Սարկիսովը ռուսական խոշոր ապահովագրական «Ռեսո-գարանտիա» ընկերության փոխտնօրենն է, իսկ նրա եղբայրը՝ Սերգեյը, «Ռեսո» և «Ռեսո-գարանտիա» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։
«Տաշիր» խմբի նախագահ և հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է 580 մլն դոլար, և նա ցուցակում զբաղեցրել է 139-րդ տեղը։
«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կարողությունը կազմել է 390 մլն դոլար, և ցուցակում նա զբաղեցրել է 209-րդ տեղը (2009թ. նա ցուցակում զբաղեցնում էր 105-րդ տեղը)։
«Բորոդինո» հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանի կարողությունը գնահատվել է 380 մլն դոլար (215-րդ տեղ)։ «Զենիտ» բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանի կարողությունը գնահատվել է 200 մլն դոլար (332-րդ տեղ), իսկ Sun Investments Partners-ի համասեփականատեր Ատոմ Խաչատրյանի կարողությունը կազմել է 110 մլն դոլար (479-րդ տեղ)։
Ամսագրի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը։ Նրա կորողությունը կազմել է 18,8 մլրդ դոլար։ Ռուսաստանի երկրորդ և երրորդ հարուստ մարդիկ են «Օնէկսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը և Չուկոտկայի Դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը։ Նրանց կարողությունները կազմել են համապատասխանաբար 17,85 մլրդ դոլար և 17 մլրդ դոլար։
2010-02-16
Հայազգի գործարար Ռուսաստանի 500 միլիարդատերերի ցուցակում
Publicado por Hayasa en 23:52
Etiquetas: Հետաքրքիր է իմանալ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario