2008-08-08

Ստամբուլի հայկական թերթերը Հայաստանի դե՞մ են աշխատում

Ներկա պահին Հրանտ Դինքի կողմից հիմնադրված «Ակոս» թերթում աշխատում են մի քանի թուրք լրագրողներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ստամբուլի հայկական համայնքում, նրանք են՝ Էվրեն Թեթեն, Բասկին Օրանը (հայտնի քաղաքագետ), Այդին Էնգինը, Սելիմ Դերինգիլը, Օզլեմ Էրթանը, Մետին Օզգենը, Մահիր Օզքանը, Պելգին Չենգիզը, Էյլեմ Յըլմազը եւ Ֆունտա Թոսունը: «Թերթի գլխավոր խմբագիր, կաթոլիկական համայնքի ներկայացուցիչ Էտյեն Մահչուպյանը հայերեն գրեթե չգիտի»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա նաեւ ասաց, որ թուրք լրագրողներ եղել են եւ Հրանտ Դինքի օրոք, բայց այժմ նրանք շատացել են:

Ինչ վերաբերում է «Ժամանակ»-ին՝ Ստամբուլի հնագույն հայկական թերթին, ապա, համայնքի ներկայացուցչի կարծիքով, նրանում ոչ մի «հայրենասիրական» բան չկա, ինչի մասին սիրում են հիշեցնել հրատարակողները: «Հայաստանի անկախության հռչակման օրից թերթը Հայաստանի մասին ոչ մի դրական հոդված չի հրատարակել: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ թերթը գրում էր Արցախը Նախիջեւանի հետ փոխանակելու հնարավորության մասին: Այժմ «Ժամանակը» ամբողջովին սատարում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ թերթին դուր է գալիս Հայաստանի դեմ ուղղված ամեն բան: Երբ ՀՀ Աժ-ն որոշեց խաղաղարարներ ուղարկել Իրաք, «Ժամանակի» սեփական թղթակիցը Երեւանում ՀՀ կառավարությանը ցեխն էր կոխում: Իմ կարծիքով, այդ թերթը խորհրդային շրջանում հայրենասերի դիմակ էր կրում, որովհետեւ Թուրքիային պետք չէր անկախ Հայաստան: Ոչ մի տարածքային պահանջներ չկային, իսկ անկախ Հայաստանը Թուրքիայի համար գլխացավանք դարձավ, այդ իսկ պատճառով թերթում Հայաստանին պահանջներ են ներկայացնում, օգտագործելով «ժողովրդավարության խախտումը», իսկ Թուրքիայի մասին այդպես կտրուկ չեն գրում, ասելով, որ եթե արտահայտվեն, հարված կհասցնեն համայնքին…»,-ընդգծել է գործակալության զրուցակիցը:


«Ժամանակ» թերթը հիմնադրվել է 1908թ.: Ներկա պահին նրա սեփականատերը Քոչունյան ընտանիքն է:

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs