Հուլիսի 2-ից 10-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում անց է կացվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 32-րդ նստաշրջանը, որի ընթացքում հուլիսի 6-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում ընդգրկվեցին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կողմից առաջադրված Արևմտյան Ատրպատականում գտնվող երեք հայկական վանահամալիրները` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեոս Առաքյալի և Ձոր Ձորի մատուռը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
ԻԻՀ կողմից հայկական հուշարձանների ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, որին Հայաստանն իր ամենայն աջակցությունն է ցույց տվել գործընթացի բոլոր փուլերում, միջմշակութային համագործակցության ու փոխըմբռնման վառ դրսևորումն է։ Այն հիմնված է դարերով միմյանց հարևանությամբ ապրած ժողովուրդների միջև առկա հարգանքի, նրանց պատմությունն ու ժառանգությունը որպես քաղաքակրթությունների ձեռքբերում դիտարկելու և արժևորելու մոտեցման վրա։
Նույն օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվեցին ևս երեք հուշարձաններ` Մավրիտանիայի Լե Մորնե մշակութային լանդշաֆտը, Սաուդյան Արաբիայի Ալ-Հիջր հնագիտական տարածքը և Չինաստանում գտնվող Ֆուջիան Տուլոու հուշարձանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի շրջանակներում վերը նշված ցուցակում ընդգրկված են շուրջ 851 համաշխարհային նշանակության արժեքներ։
/Թերթ.am/
2008-08-08
Երեք հայկական պատմական հուշարձանային համալիրներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario