ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Իրաքում Հայաստանի զինված ուժերի առաքելության ավարտի հետ կապված նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 2005-ից ի վեր Իրաքի բազմազգ ուժերի կազմում երկրի մասնակցության համար:
«Միացյալ Նահանգներն ակնկալում է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ Հարավային Կովկասում և ողջ աշխարհում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է Ջորջ Բուշի նամակում:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ չի հղել:
«Կապիտալ» օրաթերթ
2009-01-22
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario