2009-01-25

Օբաման չի ցանկանում հրաժարվել իր հեռախոսից

Բարաք Օբամայի անձնական պահակախմբին ոչ մի կերպ չի հաջողվում համոզել նախագահին հրաժարվել իր սիրելի բջջային հեռախոսից։

Օբաման օնլայն կարգով անընդմեջ կապի մեջ է իր ընկերների հետ՝ էլեկտրոնային նամակներ ուղարկելով վերջիններիս։ Միայն այս կերպ, իր իսկ խոստովանությամբ, նա կարող է կապ պահպանել արտաքին աշխարհի հետ։

Նշենք, որ Օբամային ամենևին էլ չի զարմացնում այն փաստը, որ երկրի բոլոր նախկին 43 նախագահները կարողացել են կարգի բերել իրենց աշխատանքը Սպիտակ տանն առանց ինտերնետի։

Օբաման, լինելով հաղորդակցման էլեկտրոնային միջոցների կողմնակից, ցանկանում է տեխնիկական առաջընթացին համընթաց շարժվել։

Անվտանգության ծառայությանը ոչինչ չէր մնում, քան ընդառաջել Օբամային։ Բջջային հեռախոսը մնացել է նախագահի մոտ, սակայն այժմ ինտերնետային ողջ հաղորդակցությունը գտնվում է հատուկ ծառայությունների աշխատակիցների շուրջօրյա հսկողության տակ։ Այդ մասին հաղորդում է Вести-ն։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs