2009-02-16

«Հայոց աշխարհ»
Նոր նախաձեռնություն ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Օրաթերթը նյութ է տպագրել ԱՄՆ կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր փորձերի մասին։

Նոր նախաձեռնություն
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը և Մարկ Քրքը, նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը գործընկերներին կոչ են արել միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը։
«Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմամբ մենք վերահաստատում ենք ցեղասպանության մասին հստակ խոսելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, ինչպես նաև մեր նվիրվածությունը մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետագա դրսևորումների կանխմանը»,- նշվում է կոնգրեսականների փետրվարի 12-ին շրջանառության մեջ դրած նամակում։
ԱՄՆ նախորդ՝ 110-րդ գումարման Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևի նախագիծը արժանացել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը և ստացել 212 կոնգրեսականի աջակցությունը։ Այնուամենայնիվ, այն չներկայացվեց պալատի լիագումար նիստին՝ Բուշի վարչակազմի հակազդեցության պատճառով։

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs