Թուրքիայի կրթության նախարարությունը դադարեցրել է Հայկական հարցի մասին թուրքերի պատրաստած վավերագրական ֆիլմի տարածումը տարրական դպրոցներում: Հիշեցնենք, որ ֆիլմը երկրի բոլոր տարրական դպրոցներում ցուցադրելու նախարարության քայլը լուրջ քննադատության արժանացավ գիտնականների և մտավորականների շրջանում։
Սարի Գելին. Հայկական հարցի ճշմարիտ կողմը» վերնագրով բանակի գլխավոր շտաբի պատրաստած վավերագրական ֆիլմը կրթության նախարարությունը տարածել էր երկրի բոլոր դպրոցներում՝ պահանջելով, որ բոլոր աշակերտները դիտեն այն: Իսկ դպրոցների տնօրեններից նախարարությունը պահանջել էր կինոդիտումների վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել մինչև 2009թ. փետրվարի 29-ը:
Նախարարության փետրվարի 18-ին հրապարակած հայտարարությունում ասվում է, որ ֆիլմը դպրոցներ է ուղարկվել ուսուցիչների, այլ ոչ թե աշակերտների համար։ Նախարարությունում նաև նշվում է, որ վավերագրական ֆիլմը պարտադիր դիտելու մասին որևէ հրաման չի եղել։ «Սակայն որոշ դպրոցներ ֆիլմը սխալ նպատակով են օգտագործել»,- ասվում է հայտարարությունում։
Թուրք մտավորական շրջանակները քննադատում էին վավերագրական ֆիլմը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է 1915թ. դեպքերի վերաբերյալ թուրքական պետության պաշտոնական գաղափարախոսությունը և անտեսում Հայոց ցեղասպանության մասին պնդումները։
«Ռադիկալ» օրաթերթը տեղեկացնում է, որ մոտ 500 հայ և մտավորական բաց նամակ են ուղարկել վարչապետին՝ բողոքելով նախարարության այդ քայլի դեմ։ Նամակում նրանք պահանջել են հայկական դպրոցներն ու թուրք աշակերտների հետ դասերի հաճախող հայ աշակերտներին ազատել ֆիլմը դիտելու անհրաժեշտությունից, որպեսզի նրանք չամաչեն և մեղավոր, ինչպես նաև մյուսների կողմից մերժված չզգան իրենց:
Կապիտալ օրաթերթ
0 comentarios:
Publicar un comentario