Թուրքիայի Կրթության նախարարությունը դադարեցրել է «հայկական հարցի» վերաբերյալ կասկածներ հարուցող ֆիլմի ցուցադրումը միջնակարգ դպրոցներում, այն բանից հետո, երբ ուսուցիչները և մտավորականներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
Հիշեցնենք, որ նախարարությունը «Շիկահեր հարսնացու. «հայկական հարցի» իրական կողմը» փաստագրական ֆիլմը տարածել էր երկրի բոլոր դպրոցներով՝ խնդրելով, որպեսզի աշակերտները ծանոթանան Հայոց ցեղասպանությանը վերաբերող Թուրքիայի պաշտոնական տեսակետին, իսկ դպրոցի տնօրեններին էլ հանձնարարվել էր մինչև 2009թ. փետրվարի 29–ը «ամփոփիչ զեկույց» ներկայացնել Կրթության նախարարություն։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, տվյալ ֆիլմը նախարարության կողմից ներկայացված չէր որպես դասընթացի պարտադիր մաս։
«Սակայն որոշ դպրոցներ ֆիլմն աննպատակահարմար ձևով են օգտագործել»,– ասվում է Կրթության նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բնակվող ավելի քան 500 հայազգի քաղաքացիներ նամակ էին հղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում մասնավորապես ասվում է. «Եթե կարծում եք, որ դպրոցներում այդ ֆիլմի ցուցադրությունը շահավետ է թուրք հասարակության համար, ապա մենք խնդրում ենք այն գոնե չցուցադրել հայկական դպրոցներում՝ հայ երեխաներին հասարակական մեկուսացումից պաշտպանելու նպատակով»։
Թերթ.am
2009-02-20
Թուրքիայում դադարեցրեցին հակահայկական ֆիլմի ցուցադրումը
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario