2009-03-06

Լոնդոնում բացվել է «Հայաստան` մշակույթի երկիր» ցուցահանդեսը

Մարտի 3-ին աշխարհահռչակ Թագավորական աշխարհագրական ընկերության` Լոնդոնի Հայդ Փարկի հարևանությամբ գտնվող սրահում բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կազմակերպած` «Հայաստան` մշակույթի երկիր» Հայաստանի լուսանկարների և հայկական տառատեսակներին նվիրված ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՄԹ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, արվեստի աշխարհի, ինչպես նաև հայ համայնքի անդամներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ և ցուցահանդեսը ներկայացրեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը։

Ցուցահանդեսը, որի կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել նաև Pro Art ընկերությունը, ՀԲԸՄ Լոնդոնի թրաստը և ՀՀ ազգային գրապալատը տևելու է մինչև մարտի 6-ը։ Ցուցահանդեսի օրերին տեղի է ունենալու նաև հայ միջնադարյան ձեռագրերին և հայկական տառատեսակներին նվիրված դասախոսություն, որին հանդես են գալու ՄԹ Լինկոլնի համալսարանի դասախոս դոկտոր Կարոլին Պուզովիոն և Բրիտանական գրադարանի` Քրիստոնեական և եբրայական մերձավոր արևելքի բաժանմունքի վարիչ դոկտոր (հայր) Վրեժ Ներսեսյանը։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs