2009-05-03

Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակին սպառնում է 17 տարվա ազատազրկում

Թուրքական «Միլիյեթ» օրաթերթի լրագրող Նեդիմ Շեները կանգնելու է դատարանի առջև՝ «գաղտնի տեղեկատվության վերծանման» և «ահաբեկչության դեմ պայքարող թիրախային պաշտոնյաների պարտականությունները խեղաթյուրելու» մեղադրանքով։ Այս մասին լրագրողը պատմել է Հրանտ Դինքի սպանության մասին գրված իր վերջին գրքում։

Շեների գիրքը, որը կրում է «Դինքի սպանությունը և գաղտնի հետախուզության ստերը» անվանումը, կանոնակարգված պատմում է, թե ինչպես անվտանգության ուժերը թերացել են հայազգի լրագրողի սպանությունը կանխելու գործում։ Թուրք լրագրողի դեմ այժմ ներկայացված է մի քանի դատական հայց, և եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա Շեներին սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։
Ինչպես հայտնում է թուրքական լրատվամիջոցը, դատական գործի առաջին լսումը տեղի կունենա հունիսի 26-ին։ Նշենք, որ լրագրող Շեների դեմ դատական հայց են ներկայացրել ոստիկանության սպա Մուհիթին Զենիթը, Ոստիկանության հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեկը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության բյուրոյի պետ Ալի Ֆուաթ Յիլմազերը։
«Դինքի սպանությունը կատարվել է նաև մի շարք հասարակական գործիչների «սառնասրտության» պատճառով, և իմ դեմ ներկայացված է այնքան դատական մեղադրանք, որքան որ իրենք են կատարել։ Արդյո՞ք դա համապատասխանում է խոսքի ազատության իրավունքներին»,- նշել է Շեները։

«Ինձանից և մարդասպաններից բացի, Ստամբուլի քրեական դատարանում այլ մարդ չկա։ Նրանք, ովքեր դատական հայց են ներկայացրել իմ դեմ, այդ նույն սպաներն են, ովքեր թերացել են կատարել իրենց պարտականությունները, չեն հետևել հետախուզության զեկույցներին, որոնք վկայում էին, որ Դինքին կսպանեն։ Նրանք ինձ որպես թիրախ են վերցրել, քանի որ ես իմ գրքում բացահայտորեն վերծանել եմ իրենց ստերը, այն, որ նրանք թույլ չեն տվել սպանության գործի շուրջ ճշմարտությունը ջրի երես բերել»,- հայտարարել է թուրք լրագրողը։

Շեների համաձայն՝ հետախուզության ղեկավարները պետք է վերանայեն իրենց գործելաոճը։ «Փոխարենը՝ նրանք ստեղծում են կեղծ փաստաթղթեր՝ իրենց ստերը քողարկելու համար։ Վարչապետի քննչական հանձնաժողովի զեկույցը բացահայտել է դրանք՝ մասնավորապես նշելով, որ Աքյուրեկը և Յիլմազերը անտեսել են իրենց պարտականությունները։ Վարչապետի ստորագրությունն էլ կա զեկույցի վրա։ Եվ ես գրել եմ դրա մասին։ Դա է իմ միակ հանցագործությունը»,- եզրափակել է թուրք լրագրողը։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs